ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ / Արեգակնային

Համաշխարհային Բանկը և Միջազգային Ֆինանսական Կորպորացիան (IFC)՝ համատեղ Համաշխարհային Բանկի Խումբ, հրատարակել են սույն արևային ռեսուրսի քարտեզները Գլոբալ Արևային Ատլասի հետ միասին, որոնք բաղկացած են գլոբալ, տարածաշրջանային և առանձին երկրների համար նախատեսված քարտեզներից և նպատակ ունեն աջակցելու արևային էներգիայի զարգացմանը Հայաստանում:

Այդ աշխատանքը ֆինանսավորվում է էներգետիկայի Ոլորտի Կառավարման Աջակցության Ծրագրի (ESMAP/ԷՈԿԱԾ) կողմից, բազմադոնոր հավատարմագրային  հիմնադրամի կողմից, որը տնօրինում է Համաշխարհային Բանկը և  աջակցություն է ստանում 13 պաշտոնական երկկողմ դոնորների կողմից:

Համաշխարհային Բանկի Խումբը ընտրել է Solargis-ին՝ որպես արևային ռեսուրսների տվյալների և  գլոբալ հարակից ծառայություններ տրամադրողի: Սույն քարտեզները պատրաստել է  Solargis-ը՝ Համաշխարհային Բանկի հետ պայմանագրի համաձայն, որոնք հիմնված են արևային ռեսուրսների տվյալների վրա, որոնք հանդիսանում են  նրանց սեփականությունը:

 

Ուղակի Նորմալ Ճառագայթում (DNI)

Տվյալ արևային ռեսուրսի քարտեզը տրամադրում է արևային էներգիայի ամփոփ գնահատական, որով հնարավոր է իրականացնել էլեկտրոէներգիայի արտադրություն և այլ էներգետիկ ծրագրեր: Այն  ներկայացնում է միջին օրական /տարեկան ուղղակի նորմալ ճառագայթման չափը (DNI), որն ընդգրկում է վերջին 17 տարիների ժամանակահատվածը (1999-2015թթ.): Արևային ռեսուրսի տվյալները հաշվարկվում են Solargis մոդելի հիման վրա՝ մթնոլորտային և արբանյակային տվյալներով, 30-րոպե պարբերականությամբ: Տեղանքի վրա ազդեցությունները դիտարկվում են 250մ նոմինալ տարածական խտության համար:  Ուղղակի նորմալ ճառագայթման (DNI) տարեկան հաշվարկների մեջ գոյություն ունեն  որոշակի անորոշություններ, որոնք հետևանք են տարածաշրջանի մոդելի համապատասխանեցման սահմանափակ հնարավորության՝ բարձրորակ  չափման տվյալների բացակայության պատճառով, որն ըստ տարբեր  տարածաշրջանների գնահատվում է  8% մինչև 15%:Ուղղակի նորմալ ճառագայթումն (DNI) համարվում է ամենակարևոր չափանիշն արևային էներգիայի կենտրոնացման (CSP) և կենտրոնացված արևային ֆոտովոլտաիկ (CPV) տեխնոլոգիաների էներգետիկ եկամտաբերության հաշվարկման և  արդյունավետության գնահատման գործում: DNI-ը կարևոր է նաև  թեք կամ արևին ուղղված ֆոտովոլտաիկ մոդուլներից ստացվող գլոբալ ճառագայթումն հաշվարկելու համար:

 

Գլոբալ Հորիզոնական Ճառագայթում (GHI)

Տվյալ արևային ռեսուրսի քարտեզն նույնպես տրամադրում է արևային էներգիայի ամփոփ գնահատական, որով հնարավոր է իրականացնել էլեկտրոէներգիայի արտադրություն և այլ էներգետիկ ծրագրեր: Այն ներկայացնում է միջին օրական/տարեկան  գլոբալ հորիզոնական ճառագայթման (GHI) չափը, որն ընդգրկում է վերջին 17 տարիների ժամանակահատվածը (1999-2015թթ.): Արևային ռեսուրսի տվյալները հաշվարկվում են Solargis մոդելի հիման վրա՝ մթնոլորտային և արբանյակից ստացված  տվյալներով, 30-րոպե պարբերականությամբ: Տեղանքի վրա ազդեցությունները դիտարկվում են 250մ նոմինալ տարածական խտության համար:  Ուղղակի նորմալ ճառագայթման (GHI) տարեկան հաշվարկների մեջ գոյություն ունեն  որոշակի անորոշություններ, որոնք հետևանք են տարածաշրջանի մոդելի համապատասխանեցման սահմանափակ հնարավորության՝ բարձրորակ  չափման տվյալների բացակայության պատճառով, որն ըստ տարբեր  տարածաշրջանների գնահատվում է  8% մինչև 15%:GHI-ը  ամենակարևոր պարամետրն է հարթ ֆոտովոլտաիկ (ՖՎ)   տեխնոլոգիաների էներգետիկ եկամտաբերության հաշվարկման և  արդյունավետության գնահատման համար:

Ֆոտովոլտաիկ  (PV/ՖՎ) Էներգիայի ներուժը

Սույն արևային ռեսուրսի քարտեզը տրամադրում է արևային ֆոտովոլտաիկ (ՖՎ) էներգիայի ներուժի ամփոփ գնահատականը:Այն  ներկայացնում է միջին օրական/տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության չափը  1 կՎտ-պիկային ցանցին միացած արևային ՖՎ կայանից, որը  հաշվարկված է  վերջին 17  տարիների համար (1999-2015թթ.):Արևային ՖՎ համակարգը բաղկացած է վերգետնյա, ինքնուրույն կանգնեցված  բյուրեղային-սիլիկոնե ՖՎ մոդուլներից, ֆիքսված դիրքով, օպտիմալ թեք դիրքով՝ առավելագույնի հասցնելու տարեկան էներգիայի արդյունավետությունը:  Օպտիմալ թեքությունը տատանվում է 27°-35° միջակայքում և ուղղված է դեպի հասարակած: Ենթադրվում է բարձր արդյունավետության փոխարկիչների կիրառում: Արևային էներգիայի հաշվարկը հիմնված է բարձր լուծման արևային ռեսուրսների տվյալների և ՖՎ մոդելավորման համակարգչային ծրագրերի վրա, որը տրամադրում է Solargis-ը: Հաշվարկը հաշվի է առնում արևի ճառագայթումը, օդի ջերմաստիճանը և տեղանքը, վերարտադրում է էներգիայի փոխակերպումը  և կորուստները ՖՎ մոդուլների և ՖՎ կայանի այլ բաղադրիչներում:  ՖՎ մոդուլների վրա փոշու, ձյան և սառույցի պատճառով աճող ազդեցությունը, ինչպես նաև մալուխներից, փոխարկիչներից և տրանսֆորմատորներից կորուստները կազմում են  9%:Կայանի  հնարավորությունը  սահմանվում է  100%:Արևային ռեսուրսի տվյալները հաշվարկվում են  մթնորտային և արբանյակից ստացված  տվյալներով, 30-րոպե պարբերականությամբ և 250մ նոմինալ տարածական խտության համար:

Հեղինակային իրավունք © 2017  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ Համաշխարհային Բանկը, որի կազմում են Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը (IBRD) և Միջազգային Զարգացման Ընկերակցությունը (IDA),  այս հրապարակման  հեղինակային իրավունքի տերն է և շահագործման գործակալը, որը գործում է Համաշխարհային Բանկի Խմբի անունից: Այս հրապարակումը և  հիմքում ընկած տեղեկատվությունը վկայագրված է Համաշխարհային Բանկի կողմից՝ Creative Commons Attribution լիցենզիայի համաձայն (CC BY 3.0 IGO):

Օգտագործողները պետք է վկայակոչեն Համաշխարհային Բանկին՝ որպես տվյալներ տրամադրողի, և  հղում կատարեն  ESMAP՝ որպես այս հրապարակման ֆինանսավորման աղբյուրի:

Հաշվի առնելով կլիմայական տատանումների բնույթը, միջ-տարեկան և երկարաժամկետ փոփոխությունները, ինչպես նաև չափումների անորոշությունը և  կիրառված մեթոդները, Համաշխարհային Բանկը, Միջազգային ֆինանսական Կորպորացիան և  Solargis  որևէ պատասխանատվություն չեն կրում և որևէ երաշխիք չեն տալիս տվյալների ճշգրտության վերաբերյալ, որոնք օգտագործվել են սույն քարտեզները կազմելիս:  Solargis-ը արել է առավելագույնը, որպեսզի արևային կլիմայական պայմանների գնահատումը և արևային էներգիայի համակարգերը, որոնք հիմնված են գոյություն ունեցող լավագույն տվյալների, համակարգչային ծրագրերի և գիտելիքի վրա, դարձնի արդյունավետ:  Առաջարկվում  է, որ այդ քարտեզները օգտագործվեն որպես ուղեցույց՝ արևային ռեսուրսային ներուժի համար, այլ ոչ թե որպես արևային էներգիայի կայաններ պլանավորելու կամ զարգացնելու գործիք:

Սահմանները, գույները, անվանումները և ցանկացած այլ տեղեկատվություն, որոնք ներկայացված են սույն քարտեզների վրա,  ցանկացած տարածքի իրավական կարգավիճակ, կամ որևէ հաստատում կամ ընդունում այդ սահմանների վերաբերյալ Համաշխարհային Բանկի տեսակետը չէ:

Լրացուցիչ քարտեզների և տեղեկատվության համար խնդրում ենք այցելել՝http://globalsolaratlas.info