ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ / Կենսաէթանոլ

Տեխնոլոգիական ներուժ

Bioethanol

Հայաստանը, որպես լեռներով պարփակված  երկիր, առանց հանածո վառելիքի զգալի պաշարների, հարյուր տոկոսով կախվածություն մեջ է ներկրվող վառելիքից` շարժիչային փոխադրամիջոցների  բենզինի աճող պահանջարկը բավարարելու համար: Ավելին, վերջին տարիներին  աշխարհում նկատվող  բենզինի գների անընդհատ աճը  արտացոլվել է բենզինի մեծածախ գների վրա: Ակնկալվում է, որ բենզինի գները հետագայում էլ ավելի կբարձրանան, քանի որ բենզինի ներկրման երկարաժամկետ պայմանագրերը դադարեցվել են, իսկ նոր պայմանագրերը կկնքվեն ավելի բարձր շուկայական գներով:

Կենսաէթանոլը, որը շարժիչային վառելիքի խառնուրդ է հանդիսանում, հնարավոր կդարձնի կրճատել բենզինի  տեղափոխման,  նվազեցնել  փոխանակման կորուստները, բարձրացնել բենզինի  մատակարարման էներգետիկ անվտանգությունը աշխարհի ավանդաբար անկայուն համարվող տարածաշրջանում, օգտագործել երկրի  ամայի վայրերում   աճեցվող կեսաէթանոլի հումքը, ստեղծել աշխատատեղեր հեռավոր գյուղական բնակավայրերում, բարելավել օդի որակը,  հատկապես քաղաքային բնակավայրերում:

Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող բիո-էթանոլի արտադրության ծրագրի նորամուծությունները

  • Կենսաէթանոլի վառելիքի  նոր և կայուն արտադրության հեռանկարը , որը պետք է աճեցվի ամայացված և ներկայումս սննդամթերքի արտադրության համար չնախատեսված հողատարածքներում ( մոտ 143 հազար հեկտար ), կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում խոստումնալից ծրագիր է, հատկապես հեռավոր բնակավայրերի համար, որտեղ բավականին բարձր է գործազրկության և ցածր է տնտեսական աճի մակարդակը:
  • Հումքի տեսակետից կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում դիտարկված 20 բուսատեսակներից ընտրվել են գետնախնձորը, անասնակեր եգիպտացորենը,  քաղցր սորգոն, և եղերգ (ցիկորի): Մինչդեռ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարելի է օգտագործել  նաև` ծղոտի, արագ աճող հիբրդային այնպիսի ծառերի, ինչպիսիք են բարդի, ուռենի և թթենի:
  • Ոլորտի նախնական  բնապահպանական ուսումնասիրության արդյունքների համաձայն, կենսաէթանոլի արտադրությոն, օգտագործման բնապահպանական ազդեցությունը դրական է համարվում, որի արդյունքում կկրճատվեն ջեմոցային գազերի արտանետումները մթնոլորտ: 

Կենսաէթանոլի շուկայական ծավալների գնահատումը և սահմանված առավելագույն արժեքը

Կենսաէթանոլի արտադրության շուկայական ծավալների կանխատեսումը, որը կնպաստի տարեկան հազարավոր տոննաներով  համապատասխան  ծավալային բլենդավորում/խառնուրդ ստանալ,  ներկայացված է ստորև (10% պահանջարկի աճ`  բենզինի համար, տարեկան հազարավոր տոննաներ).

ցուցանիշ

տարի

2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020

5 % բլենդավորման մակարդակ ( E5 վառելիք)

բենզին 172 189 208 229 252 277 305 335 369 406 446 468
կենսաէթանոլ 8.6 9.5 10.4 11.4 12.6 13.9 15.2 16.8 18.4 20.3 22.3 24.5

10 % բլենդավորման մակարդակ( E10 վառելիք)

բենզին 172 189 208 229 252 277 305 335 369 406 446 468
կենսաէթանոլ 17.2 18.9 20.8 22.9 25.2 27.7 30.5 33.5 36.9 40.6 44.6 49.1

Հիմնական հումքից ստացվող հնարավոր նյութերի շուկան և գների սահմանումը

Նախատեսված կենսաէթանոլի բույսից ստացվող նյութերի վաճառքը կարևորվում է այս ծրագրի տնտեսական կենսունակության ապահովման տեսանկյունից: Գետնախնձորից ստացվող հնարավոր նյութերն են`

  • խտանյութը/ճզմուկը կարող  է օգտագործվել ածխաջրի բարձր պարունակությւոն ունեցող անասնակեր
  • Անաէրոբ խմորում համար արտադրական հումք` ջերմության և էլեկտրաէներգիա ստանալու համար
  • CO2 ոչ-ալկոհոլային խմիչքների արտադրության  և չոր սառույցի համար

Տեխնիկական կարևոր լուծումներ և առաջարկություններ

  • Հայաստանում բիո-էթանոլի արտադրության զարգացման գերադասելի/նախընտրելի սցենարը կխթանի երկու վերամշակող արտադրությունների գործարկմանը յուրաքանչյուրի արտադրական հզորությունը  տարեկան 7.հազ.տ, տեղադրված տարբեր վայրերում, կարճաժամկետ և միջնաժամկետ պայմաններով;
  • Կենսաէթանոլի ամենահեռանկարային  արտադրական հումքը , որը կարող է աճեցվել մեծ քանակությամբ ոչ բերրի տարածքներում մինչև 2014թ-ը` գետնախնձորն է, անասնակեր եգիպտացորենը, քաղցր սորգոն և եղերգը:

Գետնախնձորից ստացվող բիո-էթանոլի արտադրության ֆինանսավորման ընդհանուր պահանջները
Արտադրության  և ֆինանսավորման պահանջների համեմատական ծախսերը ներկայացված են ստորև`

Հիմնական գնային տարրերը Գետնախնձորի տարեկան         7 հազ.տ հումք
Կենսաէթանոլի ծրագրի ընդհանուր ծախսերը 2,148,000
իրականացման ծախսեր 311,000
ծրագրի նախապատրաստման ծախսեր 560,000
պարտավորություններ և վճարներ 126,000
ֆինանսական խորհրդատվության և կազմակերպչական ծախսեր 268,000
ընդհանուր աշխատանքային կապիտալը 1,000,000
կառուցման տոկոսադրույքը 720,000
ընդհանուր ծախսերը 2,985,000
ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 17,000,000

Նախնական ֆինանսական վերլուծություններ

Կենսավառելիքի ծրագրի ֆինանսական վերլուծության հիմնական մեծությունը/տարրը կենսաէթանոլի, արտադրական հումքի, հիմնական հումքից ստացվող նյութերի և էլեկտրաէներգիայի գներն  են: Կանխատեսումները հետևյալն են`

  • կենսաէթանոլի մեծածախս արժեքը. բիո-էթանոլի մեծածախս գները  ֆինանսական կանխատեսումներով կազմում է $1.34 / 410 դրամ/ 1 լիտր կենսաէթանոլի համար: Ճշգրիտ գնի մեջ մտնում է բիո-էթանոլի 1 լիտրի  1.34 ԱՄՆ դոլարը ($ 0.01/լիտր) և 1% վաճառքի գինը;
  • կենսաէթանոլի արտադրանքը. ֆինանսական վերլուծության ենթարկվեց գետնախնձորի (80% կամ պակաս խոնավություն) ամեն տոննայից ստացվող 92.4 լիտր կենսաէթանոլի արտադրանքը: Ուսումնասիրվեցին  գետնախնձորի տարբեր տեսակներից  ստացվող արտադրանքը, իսկ Հայաստանում ներկայումս անցկացվող հետազոտությունները պարզեցին որոշ հիբրիդային տեսակների բարձր արտադրողականությունը , որոնք ներգրավված չէին ֆինանսական վերլուծությունների մեջ:
  • Արտադրական հումքի արժեքը. Հումքի գինը սահմանվում է տվյալ բուսատեսակի  նվազագույն ներդրումների  վերադարձման  15%-ի դեպքում: Այս գինը  կիրառվում է ֆինանսական մոդելավորման ընթացքում և ներկայացնում է այն առավելագույն արժեքը, որ օգտագործվող բույսից  կարող է  ստացվել հումքի համար, կամ ցանկացած այլ ցածր արժեք, որ կարող է հավելյալ եկամուտ կամ վերադարձի բարձր մակարդակ ապահովել  ներդրողի համար: