ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ / Երկրաջերմային

Երկրաջերմային Ծրագրերը Հայաստանում

Վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների հետազոտումն ու շահագործումը խիստ կարևոր և արդիական են դարձել  վերականգնվող էներգետիկայի աղբյուրների շահագործման տեսանկյունից` որպես հաստատուն հզորություն բազիսային ծանրաբեռնվածություն դեպքում:
Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում:  Վերոնշյալը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես  Ջերմաղբյուրի երկրաջերմային աղբյուրին: 
ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի ( TFO53910) համաձայն, Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի ամփոփ ցուցանիշները ներկայացված են գծագիր 1-ում:

Տեղանքում  աշխատող 19 հորատող ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների  ուսումնասիրությունների համաձայն` Ջերմաղբյուրի  բարձրավանդակում 1կմ հետազոտական հորատում անցկացնելու ծախսերի չափը սահմանվեց` 800-900 հազար ԱՄՆ  (2006 US$)չափով:

Ջերմաղբյուրի Երկրաջերմային 25 ՄՎ  տեղակայված հզորության կայանի  ներդրումային ծախսերը կազմում են 17.6 մլդ (USD 39.1մլն): Հատուկ ներդրումների գները 1ԿՎ տեղակայված հզորության համար  ներկայացված են ստորև` ըստ կատեգորիաների`

Գծագիր 2. Ջերմաղբյուրի Երկրաջերմային կայան.
Ընդհանուր բնութագիրը(2006 US$)
Կայանի գտնվելու վայրը Ջերմաղբյուր, Սյունիքի մարզ, Հայաստան
Երկրաջերմային աղբյուրի նվազագույն ջերմաստիճանը, խորությունը 250°C
2500-3000մ
Հորատանցքերի քանակը 3կմ 6 արտադրական հորատանցքեր (4.17ՄՎ/հոր) և 1.5կմ հարակից հորեր
Կայանի տեսակը
Կայանում տեղակայված հզորությունը 25ՄՎ
Տնտեսական հաշվարկների սակագները 1կՎ/ժ-ը 4.50 ցենտ
Ծախսածածկող սակագին 1կՎ/ժ-ը 2.44 ցենտ
Կայանի 88%
Տարեկան արտադրանքը 194.4 կՎ/ժ
Կայանի կառուցումը և տեղակայումը 2տարի
Կայանի շահագործման ցիկլը 28 տարի
Ծրագրի տևողությունը 30 տարի
Ետ վերադարձման ժամկետ 12 տարի` ներառյալ կառուցման 2 տարին
Շահագործման անուղղակի ծախսեր`
շահագործում և պահպանում
շահագործման ծախսեր
1կՎ/ժ-ը 1.31 ցենտ (տարեկան 2.5 մլն ԱՄՆ դոլար) 1կՎ/ժ-ը 0.7 ցենտ (տարեկան 1.3608 մլն ԱՄՆ դոլար)
1կՎ/ժ-ը 0.06 ցենտ (տարեկան 0.11664 մլն ԱՄՆ դոլար)
ֆիզիկական մաշվածություն 1կՎ/ժ-ը 0.55 ցենտ (տարեկան 1.0692 մլն ԱՄՆ դոլար)

Ներկայումս ՀԲ/Գոեֆոնդ ընթացիկ ծրագրերի շրջանակներում Հայաստանի մի  շարք մարզերում շարունակվում են ուսումնասիրությունները: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ քննարկումների  արդյունքում, տեղացի երկրաֆիզիկները և երկրաբանները, ինչպես նաև ՀԲ-ի դաշտային հետախուզական աշխատանքներ իրականացնող փորձագետները եկան համաձայնության հետագայում սահմանափակվել Քարքարի (Քար)և Գրիձորի (Գրի) տարածքում հետախուզական աշխատանքներով (Պատկերը ստորև գծագրում):  Այնուհետև համաձայնություն ձեռք բերվեց ծրագիրը բաժանել երկու փուլերի` հետախուզական աշխատանքները համապատասխան  կերպով անցկացնելու համար:

Փուլ առաջին Այս փուլի ներքո ընտրված հեռանկարային երկրաջերմային տարածքներում կիրականացվեն երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ և մագնիսա-թելլուրիկ (ՄԹ) զոնդավորում: Դաշտային աշխատանքների արդյունավետության համար առաքելություն կողմից առաջարկվեց ՄԹ զոնդավորման աշխատանքների վերլուծությունը անցկացնել  անկախ ընկերության, այլ ոչ թե  տեղանքում (ՄԹ) զոնդավորում իրականացնող ընկերության կողմից: Այսպիսի մոտեցումը կապահովի   իրականացվող աշխատանքների հուսալիությունը և կբացահայտի դաշտային հետախուզական աշխատանքների թերությունները: Փուլ առաջինի ավարտը հնարավորություն կընձեռնի հիմնավորել հետագա հետախուզական աշխատանքների անցկացումը և ընտրել ամենահեռանկարային երկրաջերմային տեղանքը  Փուլ երկրորդի շրջանակներում  հետախուզական աշխատանքներ անցկացնելու  համար:

Փուլ երկրորդ Այս փուլի ընթացքում կանցկացվի եռաչափ (3D) սեյսմիկ ուսումնասիրություն, որը թույլ կտա ուրվագծել ենթամակերևույթային կառուցվածքները և պատկերացում կազմել հնարավոր երկրաջերմային ռեզերվուարների (պահուստախորշերի) խորության, խտության և ծավալի, ինչպես նաև հիմնականի վերաբերյալ: Առաքելության առաջարկությամբ ուսումնասիրության արդյունքների վերլուծությունը  կկատարվի անկախ ընկերության կողմից:
Տեղանքներում անցկացվող հետախուզական աշխատանքների արդյունքները հայտնի կդառնան 2011թ-ի երկրորդ կիսամյակում: