ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հիմնադրամի գործունեությունը ՎԷ ոլորտում

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԷՏԻԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
(WB/GEF TF-056211)

փաստաթղթեր

Համաշխարհային Բնապահպանական Հաստատության (ՀԲՀ, GEF) և Համաշխարհային Բանկի (ՀԲ, WB) TF-053910 դասիչը կրող “ Վերականգնվող էներգետիկայի ծրագիր” (ՎԷԾ) Հայաստանում մեկնարկել է 2007թ-ին: Այն իրականացվում էր “Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի” կողմից: ՎԷԾ-ը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից` վարկային և դրամաշնորհային: ՎԷԾ Վարկային միջոցները նախատեսնված էին Հայաստանում փոքր հզորության հիդրոէլեկտրական կայանների (ՓՀԷԿ-ների) կառուցման օժանդակման համար: ՎԷԾ Վարկային ընդհանուր փաթեթը կազմել էր շուրջ $15 մլն., որից ՀԲ մասնեբաժինը կազմել էր $5 մլն. Եվս $3 մլն. կազմել էր Գաֆեսչյան Ընտանիքի Հիմնադրամի մասնեբաժինը (ԱՄՆ) և $7 մլն` Եվրոպական Բանկի (EBRD) բաժինը:

Այս միջոցների հաշվին իրականացվել է 26 ՓՀԷԿ-ների կառուցման ծրագիր` գումարայինը մոտ 43 ՄՎտ հզորությամբ և տարեկան մոտ 160 հազ կՎտժ արտադրանքով: Նշված կայաններից 12-ը արդեն գտնվում են շահագործման մեջ, մնացածները` շինարարական և լիցենզավորման փուլերում: Իրականացվում է վարկային միջոցների կանոնավոր վերադարձ:
ՎԷԾ վարկային բաղադրիչի հաջող իրականացումը օրինակ ծառայեց Հայաստանում նմանատիպ մի քանի ծրագրերի մեկնարկի համար` Հայ-Գերմանական Ֆոնդ, ArmCEEF Եվրոպական Ծրագիր, IFC Ծրագիր և այլն:
ՎԷԾ ՀԲՀ/ՀԲ դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում հիմնականում իրականացվում էին ՎԷ ոլորտի հիմնարար նշանակություն ունեցող ուսումնասիրություններ, պաշարագիտական, ՎԷ այս կամ այն տիպի տեխնոլոգիայի ներուժի ու հեռանկարայնության գնահատման ուսումնասիրություններ և այլն: Ընդ որում, Հիմնադրամը ուրվագծում էր նախատեսվող ուսումնասիրությունների ուղղությունը և բովանդակությունը, մշակում դրանց տեխնիկական առաջադրանքները, կազմակերպում և իրականացնում էր այդ ուսումնասիրությունները կատարող ընկերությունների ընտրության միջազգային և տեղական մրցույթները, ինչպես նաև կատարում աշխատանքների իրականացման հսկումն ու ստացված արդյունքների համարժեքության գնահատումը:
Աշխատանքների մեկնարկի պահից ՎԷԾ շրջանակում իրականացվել են շուրջ 20 առանձին ծավալուն միջազգային ծրագրեր և հատուկ ուսումնասիրություններ` Հայաստանում վերականգնվող էներգետիկայի (ՎԷ) ամենատարբեր ուղությունների համար: Այս աշխատանքներին իրենց մասնակցությունն են բերել 124 առաջատար փորձագետներ, 105-ը Հայաստանից և 19-ը` արտերկրից (ԱՄՆ, Դանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան): Կատարված ուսումնասիրությունները ներառում են ՎԷ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են. ՓՀԷԿ-ները, արեգակնային ֆոտովոլտաիկ էներգետիկան, կենսաէթանոլի արտադրությունը, երկրաջերմային էներգետիկան, ոլորտի որոշ տեխնոլոգիաների համար նորմատիվների մշակումը, ՎԷ աշխարհագրական-տեղեկատվական համակարգի մշակումը, Հայաստանի և տարածաշրջանի շուկաների համար պիկային էլեկտրական էներգիայի ներուժի և հիդրոակումուլացիոն կայանի հեռանկարայնության գնահատաումը և այլն:
Հատուկ կիրառական նշանակություն ունեցան ՎԷԾ շրջանակներում իրականացված այնպիսի ուսումնասիրություններ ինչպիսիք էին. ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման մեծացման համար միկրոպրոցեսորային ռելեական պաշտպանության համակարգի, դրա հաշվարկային մեթոդիկայի ու նորմատիվների մշակումը (“Օժանդակում ՀՀ էլեկտրահամակարգի կարգավորմանը և պաշտպանությանը ՎԷ աղբյուրներից էներգիայի կլանման համար” ծրագիր), ինչպես նաև Հայկական էներգահամակարգում 2010-2016թթ. ՎԷ կայանքների անվտանգությունը, աշխատանքի հուսալիությունը և արդյունավետությունը երաշխավորող հակավթարային համակարգային ավտոմատիկայի նախագծի մշակումը: Այս ուսումնասիրությունների արդյունք հանդիսացող ձեռնարկները ներկայումս ակտիվորեն օգտագործվում են ոլորտի մասնագետների կողմից:
Բացի այս, հատուկ ուսումնասիրություներ են կատարվել հանրապետությունում ՎԷ զարգացումն խոչընդոտող արգելքների որոշման և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների, ՎԷ ծրագրերի գործարար պլաների մշակման, դրանց իրականցման աջակցման և ֆինանսավորման մեխնիզմների որոշման ուղղություններով:
Իրականացվել են նաև Հայաստանում ՎԷ զարգացմանը նվիրված խնդիրներին հանրային և մասնագիտական իրազեկման բազմաթիվ միջոցառումներ. սեմինարներ, կոնֆերանսներ, դասընթացներ, կլոր սեղաններ և այլն: Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել են “Վերականգնվող Էներգետիկայի Շաբաթը” խորագրով գիտաժողովների, ցուցահանդեսների և միջոցառումների բիենալե շարքը:
Վերջապես մշակվել է Հայաստանում Վերականգնվող Էներգետիկայի Զարգացման Ուղեցուցային Ծրագիրը (Ճանապարհային Քարտեզը), որը և ներկայացվում է սույն Տեղեկագրքում: Որոշակի առումով այս Ուղեցուցային Ծրագիրը իմի է բերում մինչ օրս կատարված ՎԷԾ և այլ ծրագրերի արդյունքները և նախանշում է Հայաստանում ՎԷ զարգացման թիրախները ու դրանց հասնելու ուղիները: Այս Ուղեցուցային Ծրագրի առանձնահատկությունը այն է, որ ի տարբերություն մինչ օրս կատաված ուսումնասիրությունների, ՎԷ զարգացումը այստեղ դիտարվում է “Էներգետիկա” ընդլայնված ոլորտի համար: Այսպիսի մոտեցումը ենթադրում է ՎԷ ներթափանցման մակարդակի գնահատումը ոչ միայն էլեկտրաէներգետիկայում, այլև ջեմային էներգիայի ոլորտում, ինչպես նաև տրանսպորտում:
Հակիրճ անրադառնանք ՎԷԾ ներքո իրականացված որոշ ուսումնասիրություններից մի քանիսի արդյունքներին:

Փոքր Հզորության Հիդրոէլեկտրական Կայաններ (ՓՀԷԿ)

Հայաստանում ՓՀԷԿ-ների զարգացման համար միակ ամբողջական մասնագիտական փաստաթուղթը երկար ժամանակ հանդիսացել էր 1997թ-ին մշակված “ՀՀ ՓՀԷԿ Զարգացման Սխեման”: ՎԷԾ շրջանակներում իրականացվեց այս Սխեմայի հիմնովին նորացումը և ճշգրտումը, որի ընթացքում դաշտային ուսումնասիրություններ կատարվեցին ՀՀ 9 մար­զերի 14 գետային ավազաններում, կատարվեցին բազմատիպ տվյալների հավաքագրում և համադրում, իրականացվեց նյութերի ծավալուն վերլուծություն:
Արդյունքում կազմվել է ՀՀ ՓՀԷԿ Զարգացման Նորացված և Ճշգրտված Սխեման, որը և հաստատվել է ՀՀ կառավարության որոշումով: ՓՀԷԿ Նորացված Սխեմայում տեղ են գտել 115 նոր ՓՀԷԿ-ներ, որոնց համար հաշվարկվել են բոլոր հիմնական տեխնիկա-տնտեսական պարամետրերը: Բերված աղյուսակը ամբողջացնում է ստացված տվյալները: Հարկ է նշել, որ ՓՀԷԿ Նորացված Սխեմայի կայանները ընդհանուր առմամբ շատ ավելի արդյունավետ կայաններ են, քան նախորդ սխեմայի կայանները: Այսպես, թեև համեմատած նախորդ Սխեմայի, նորացված ՓՀԷԿ-ների ընդհանուր թիվը կրճատվել է մոտ երկու անգամ (115-ը 206-ի դիմաց), սակայն գումարային տեղակայված հազորությունը աճել է մոտ 24%-ուվ և կազմել է 147 ՄՎտ, նախորդ 111 ՄՎտ փոխարեն: Իսկ նորացված ՓՀԷԿ-ների գումարային արտադրանքը աճել է արդեն 40%-ով և կազմել է տարեկան շուրջ 540 մլն կՎտԺ` նախորդ սխեմայի 325 մլն կՎտԺ-ի փոխարեն: Ներկայումս այս Նորացված Սխեմայի ՓՀԷԿ-ներից շատերը` մոտ 70 կայան արդեն գտնվում են շահագործման մեջ և/կամ կառուցման ու լիցենզավորման գործընթացների փուլում:

ՀՀ գետերի ավազանների անվանումը ՓՀԷԿ-երի քանակը ավազանում Տեղակայված գումարային հզորություն
ՄՎտ
Միջին տարեկան արտադրանք
մլն.կՎտժ

Աշխատա-
ժամերի
քանակը
ժամ/տարի

ՓՀԷԿ գործակից
%

Դեբեդ 33

25

91

3670

42

Աղստև

23

34

130

3843

44

Ախուրյան

4

11

28

2521

29

Քասախ

4

3

12

3570

41

Հրազդան

4

4

13

3089

35

Սևանա լիճ

11

10

43

4466

51

Ազատ և Վեդի

5

5

19

3728

43

Արփա

4

12

35

2908

33

Որոտան

5

10

43

4131

47

Ողջի

14

20

76

4009

46

Մեղրի

8

13

50

3724

43

Ընդամենը

115

147

540

3677

42.0

Հաշվետվություն

Հիդրոակումուլիացիոն Կայան
“Հայաստանի և տարածաշրջանի համար պիկային էլեկտրական էներգիայի ներուժի և հիդրոակումուլացիոն կայանի հեռանկարայնության գնահատաումը” ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են հանրապետության և տարածաշրջանի երկրների էլեկտրական բեռի ռեժիմների առանձնահատկությունները: Փաստվել է Հայաստանում հիդրոակումուլիացիոն կայանի (ՀԱԿ) կառուցման հեռանկարայնությունը, որի համար դիտարկված 11 հարթակներից որպես հեռանկարային են ընտրվել երեքը: Որոշվել է ՀԱԿ-ի հիմնական դրվածքային հարաչափերը. գեներացիոն ռեժիմում` 150 ՄՎտ տեղակայված հզորություն, տարեկան 440 մլն. կՎտԺ արտադրանքով: Կուտակիչ ռեժիմում` 200 ՄՎտ տեղակայված հզորություն, տարեկան 580 մլն. կՎտԺ սպառումով:
Ուսումնասիրության արդյունքները մատնանշում են, որ թեև ՀԱԿ-ը հանդիսանում է էլեկտրական էներգիայի նետո-սպառիչ, այնուամենայնիվ, ՀԱԿ-ը թույլ կտա նախ 350 ՄՎտ-ով ընդլայնել համակարգի հզորության տեխնիկական կարգավորման տիրույթը, այնուհետև կապահովի հիմնական (բազային) կայանների` օրինակ ՀԱԷԿ-ի միջին տարեկան բեռնվածքը 100 ՄՎտ-ով, բարձրացնելով վերջինիս տարեկան արտադրանքը մոտ 700 մլն. կՎտԺ-ով: ՀԱԿ-ը կկրճատի գիշերային կորուստները Հայաստանի ջերմային կայաններում, կավելացնի Իրան և հարակից այլ երկներ էլեկտրական էներգիայի արտահանման ծավալները, կավելացնի համակարգի ռեժիմների ճկունությունը` հիմք ստեղծելով Հայկական համակարգին իրականացնել տարածաշրջանային դիսպետչերության /կարգավարական/  ծառայությունները և ֆունկցիան, ինչպես նաև էականորեն կբարելավի Հայաստանի էլեկտրական համակարգի ռեժիմների ընդհանուր արդյունավետությունը:
Հաշվետվություն

Կենսաէթանոլ

Հայաստանում առաջին սերնդի տեխնոլոգիայով կենսաէթանոլի արտադրության հեռանկարները գնահատող ուսումնասիրության ընթացքում դիտարկվել են 21 ինուլին պարունակող տարբեր բուսատեսակներ, որոնցից հետագա դիտարկումների համար ընտրվել են չորսը: Հարկ է նկատել, որ հաշվի առնելով կենսավառելիքների արտադրության միջազգային փորձը, կատարված ուսումնասիրությունը հիմնվում էր հետևյալ հիմնադրույթների վրա. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության համար չպետք է օգտագործվեն Արարատյան հարթավայրի բերրի հողերը, այն չպետք է խաթարի էնդեմիկ ֆլորան և այն չպետք է բացասականորեն ներազդի սննդամթերքի արտադրության ու գների վրա:
Ուստի, ուսումնասիրության ընթացքում գնահատվել են հանրապետության միայն բարձրադիր գոտիների չոռոգվող հողատարածքները և կայուն ու դիմացկուն բուսատեսակները: Մշակվել են անասնակեր եգիպտացորենի և գետնախնձորի վրա աշխատող կենսաէթանոլի արտադրության համար երկու գործարանների կառուցման ծրագրերի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Մատնանշվել է այս գործարաններից գումարայինը մոտ 14 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրության հնարավորությունը, ինչը թույլ կտա իրականացնել հանրապետությունում բենզինի ընդհանուր սպառման մոտ 5-ից 10%-ի արտամղումը (տնտեսումը):
Ի լրումն կատարված ուսումնասիրության՝ ՀՎԷԷՀ մասնագետների կողմից լրացուցիչ կատարվել է 2-րդ և ավելի բարձր սերնդի տեխնոլոգիայով ցելյուլոզային հումքից կենսաէթանոլի արտադրության ներուժը: Համաձայն ստացված գնահատականների, այս տեխնոլոգիայով Հայաստանում հնարավոր է իրականացնել մինչև 100 հազ. տոննա կենսաէթանոլի տարեկան արտադրություն, որից մոտ 50 հազ. տոննա կենսաէթանոլը կարող է արտահանվել հարևան երկրներ:

Հաշվետվություն

Երկրաջերմային Էներգետիկա

Երկրաջերմային էներգիայի յուրացմամբ էլեկտրական էներգիայի արտադրությունը հանդիսանում է ՎԷ ողջ ոլորտի թերևս այն միակ տեխնոլոգիան, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն` էլեկտրական բազային բեռի ծածկման համար: Չէ որ, թե՛ արեգակնային, թե՛ հողմային, թե՛ փոքր հզորությունների հիդրոէներգետիկան այս առումով հանդիսանում են էներգիայի սկզբունքորեն չկարգավորվող աղբյուր: Ուստի, զարմանալի չէ այն մեծ ուշադրությունը, որը ուղղված է Հայաստանում հատկապես երկրաջերմային էներգիայի յուրացման վրա:
ՎԷԾ շրջանակներում, մի հատուկ ուսումնասիրության ներքո, ի մի բերվեցին և հանգամանալից կերպով վերլուծվեցին մինչ այդ Հայաստանում բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների մասին առկա բազմաբնույթ և ծավալուն տվյալները: Արդյունքում, առանձնացվեցին այն երկու հեռանկարային հարթակները, որոնց համար բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների առկայությունը ուներ առավելագույն հավանականություն: Այդ հարթակների համար կազմվեցին հատուկ ուսումնասիրությունների ծրագրեր:
Հարկ է ընդգծել, որ ստացված արդյունքները այնքան խրախուսիչ էին, որ Համաշխարհային Բանկը և միջազգային ԳեոՖոնդ Հիմնադրամը Հայաստանին լրացուցիչ հատկացրին առանձին դրամաշնորհային ֆինանսավորում` Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում երկու հեռանկարային հարթակներում (Գրիձոր, Քարքար) համալիր հետազոտությունների և հետախուզման համար (GEF TF-092563): Ներկայումս այդ աշխատանքները ընթացքի մեջ են:

Արեգակնային Ֆոտովոլտաիկ (ՖՎ) Էներգետիկա

ՎԷԾ շրջանակներում իրականացված այս ծրագրի հիմնական նպատակն էր՝ ելնելով Հայաստանում վերջնական արտադրանքի և/կամ առավելագույն հավելյալ արդյունքի գոյացման ապահովման հիմնադրույթից, օժանդակել հանրապետությունում արդի ՖՎ էներգետիկայի զարգացմանը, այս ոլորտի ողջ տիրույթում` հումքից մինչև շուկա սկզբունքով:
Աշխատանքների ընթացքում փաստվեց հանրապետությունում հեռանկարային հումքի` քվարցիտների, օպալիտների, դիատոմիտների առկայությունը տնտեսապես նշանակալից ծավալներով:Ավելին, եզրակացվեց, որ Հայաստանի քվարցիտի որոշ հանքերի հումքը իրենց հիմնական հատկություններով և խառնուկների չնչին չափով կարող են հիմք հանդիսանալ ոչ միայն մետաղագործական և ՖՎ սիլիցիումի, այլև գերմաքուր սիլիցիումի արտադրության համար: Մյուս կողմից Հայաստանի նշանակալից արեգակնային էներգիայի ներուժը (25% ավելին միջին եվրոպական ցուցանիշից) և այս ոլորտը զարգացնելու ուղղությամբ համապատասխան ռազմավարության առկայությունը կարող են խթանել այս ոլորտում տեղական և միջազգային ներդրումները, հանգեցնելով հանրապետությունում ըստ էության արդյունաբերական նոր ոլորտի հաստատմանը, ինչը կնպաստի տնտեսության կայուն զարգացմանը և էներգետիկ անվտանգության աստիճանի բարձրացմանը, կստեղծի նոր աշխատատեղեր:
Ելնելով տնտեսական շահավետությունից, արտադրության կազմակերպման ծախսերի տվյալներից, հիմնվելով դրա միջազգային փորձի և համաշխարհային շուկայական գների վերլուծության վրա, Հայաստանում ՖՎ արդյունաբերության զարգացման նպատակով դիտարկվել են 12 արդի տեխնալոգիաներ, որոնցից ընտրվել են Հայաստանի համար հեռանկարային 2-ը: Վերջիններիս համար դիտարկվել են առանձին սցենարներ: Սցենար 1. Սիմենս ընկերության պրոցեսով ՖՎ մոդուլների գումարայինը 150 ՄՎտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` քվարցիտի հանքահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ՖՎ պոլիսիլիցիումի արտադրություն` եռքլորսիլանի արտադրության և զտման միջոցով, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ՖՎ էլեմենտների ու մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ մլն. $230 (2009թ-ի ԱՄՆ դոլար): Սցենար 2. Պոլիսիլիցիումի և խորը զտման մետաղագործական սիլիցիումի (ԶՄԳ) համադրությունով ՖԷ մոդուլների 150 ՄՎտ/տարի ծավալով արտադրություն: Առաջարկվող տեխնոլոգիական շղթան` քվարցիտի հանքահանում, մետաղագործական սիլիցիումի մշակում, ԶՄԳ սիլիցիումի և պոլիսիլիցիումի արտադրություն, միախառնման պրոցես, ձուլուկների, նրբաթիթեղների, արևային ֆՎ էլեմենտների արտադրություն, ՖՎ մոդուլների պատրաստում: Այս սցենարի իրագործման համար պահանջվող ներդրումները կկազմեն մոտ մլն. $200 (2009թ-ի ԱՄՆ դոլար):

Վերը նշված, ինչպես նաև ՎԷԾ ներքո իրականացված բոլոր այլ ուսումնասիրությունների և ծրագրերի հաշվետվությունները կարելի է բեռնել ՀՎԷԷՀ կայքից կամ Հայաստանի ՎԷ ինտերնետային պորտալից:
Երզրափակելով նյութը, հաճելի պարտքս եմ համարում ընդգծել, որ այսչափ ծավալուն, բարդ և բազմաբնույթ ուսումնասիրությունների իրականացումը հնարավոր չէր լինի, եթե չլինեին Հայաստանում Համաշխարհային Բանկի ՎԷԾ խմբի` Ա. Բալաբանյանի, Ա. Կոչնակյանի, Ա. Աստվածատրյանի և ծրագրի ղեկավարի` պրն Գևորգ Սարգսյանի նվիրված և արհեստավարժ աշխատանքը, ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` ի դեմս փոխնախարար պրն Արեգ Գալստյանի, ՀՀ այլ նախարարությունների և գերատեսչությունների մասնագետների օժանդակումը: ՎԷԾ իրականցումը Հայաստանում անհնարին կլիներ առանց Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի ղեկավարի` տկն Թամարա Բաբայանի և Հիմնադրամի անձնակազմի ամենօրյա մասնագիտական, կազմակերպչական ու մարդկային օժանդակության: Եվ վերջապես,  խորին շնորհակալությունս եմ ուզում հայտնել մեր բոլոր խորհրդատուներին ու մասնագետներին` Հայաստանից և արտերկրից, ՎԷԾ իրականացման գործում իրենց նվիրված, հմուտ և բեղուն աշխատանքի համար: Այս աշխատանքն է, որ կազմում է Հայաստանում ՎԷԾ ներքո ստացված արդյունքների հենքը:

Հաշվետվություններ