ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկ ռազմավարություն և օրենքներ

Էներգետիկայի մասին ՀՀ օրենք

Օրենքը ընդունվել  է 2001 թվականի մարտի 7-ին: Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:

Օրենք
Լրացումներ եվ փոփոխություններ

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենք

Ընդունվել  է 2004 թվականի նոյեմբերի 9-ին: Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`

  • Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.
  • Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
  • էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.
  • շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
    Օրենք
    Լրացումներ եվ փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության Էներգախնայողության Եվ Վերականգնվող Էներգետիկայի Ազգային Ծրագրի Կատարմանն Ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության Գործողությունների Ծրագիր

ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները : Ազգային ծրագիրը մշակվել է` հիմքում ունենալով 1992թ կայացած Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի ընդունած 21-րդ օրակարգի <կայուն զարգացման գործողությունների գլոբալ  ծրագիրը>, ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը փաստաթղթի նպատակային դրույթները, ինչպես նաև <Էներգետիկայի մասին> և <Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին> ՀՀ օրենքներում ամրագրված էներգետիկայի, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի բնագավառներում պետական քաղաքականության սկզբունքները:
Ծրագիր

http://www.minenergy.am/en/en/laws

ՀՀ նախագահ

ՀՀ նախագահը պետության  գլուխն է:

Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:  Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

http://www.president.am/administration/structure/arm/?structure

ՀՀ կառավարություն

Գործադիր իշխանությունը պետական  ապարատի բաղկացուցիչ մասն է, իսկ պետական ապարատը պետական մարմինների  ամբողջությունն է, որը իշխանության բաժանման սկզբունքի հիման վրա` օրենսդիր,  գործադիր և դատական, իրականացնում է հասարակական կյանքի ամենօրյա ղեկավարումը: Կառավարությունը  հանդիսանում է գործադիր իշխանության մարմին, որի կազմում ընդգրկված են ՀՀ բոլոր  նախարարությունները: Իր ամենօրյա ղեկավարման մեջ կառավարությունն ընդունում է  որոշումներ, որոնք ենթակա են կատարման ՀՀ ողջ տարածքում: Կառավարությունը կազմված  է վարչապետից և նախարարներից: Կառավարությունը մշակում և իրականացնում է ՀՀ ներքին  քաղաքականությունը, իսկ արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ Նախագահի հետ  համատեղ: Կառավարության իրավասությանն են ենթակա բոլոր այն հարցերը, որոնք օրենքով  վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

 

http://www.gov.am/am/

 

ՀՀ Ազգայի ժողով

Սահմանադրության  62-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ ԱԺ-ը:  Օրենսդիր իշխանության իրականացման իրավասությունը վերապահելով ԱԺ-ին  սահմանադրությունը դրանով իսկ ամրագրում է կարևոր մի սկզբունք, համաձայն որի ՀՀ ոչ  մի օրենք չի կարող ընդունվել, եթե այն չի քննարկվել ԱԺ-ի կողմից և չի արժանացել  նրա հավանությանը: ԱԺ-ի հիմնական ֆունկցիան օրենսդրական գործունեությունն է: ԱԺ-ը  հանդիսանում է օրենսդիր մարմին, որն ունի մի շարք առանձնահատկություններ` նա ՀՀ  խորհրդարանն է, բարձրագույն ներկայացուցչական մարմինը և ՀՀ միակ օրենսդիր մարմինը:

http://www.parliament.am/

 

ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:

Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:  Նախարարության նպատակները և խնդիրներն են` էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը և այլն:

http://www.minenergy.am/hy/en/2010-05-20-20-38-25/62-2010-05-27-21-58-43

 

&nbsp;

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

 

Բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից, 1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով&nbsp; ստեղծվեց&nbsp; Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը: 2004 թ. դեկտեմբերի 25-ին այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասինե ՀՀ օրենքի: Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում հետևյալ ոլորտներում`

ա) էներգետիկայի բնագավառը, որը  ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման&nbsp;  համակարգերը,

բ) ջրային համակարգը, որը  ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական&nbsp; ջրի մատակարարումը,  ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը:

http://www.psrc.am/am/?nid=17