ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Ծառայություններ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է շահագրգիռ ընկերությունների ղեկավարներին և մասնագետներին էներգետիկ աուդիտի ուսուցման դասընթացների:

Դասընթացների նպատակն է ուսուցանել էներգետիկ աուդիտի անցկացման մեթոդաբանությունը և պրակտիկան` էներգախնայողության ներուժի բացահայտման և անհրաժեշտ էներգաարդյունավետ միջոցառումների իրականացման, ներդրումային ծրագրերի հիմնավորման և բանկային ֆինանսավորման չափանիշներին բավարարող նախագծերի նախապատրաստման նպատակով:

Մեր դասընթացները ուղղված են հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`

  • Օբյեկտներում/շենքերում օգտագործվող վառլիքաէներգետիկական պաշարների (ՎԷՊ) քանակի և էներգետիկական ցուցանիշների փաստագրում,
  • ՎԷՊ-ի ոչ արդյունավետ օգտագործման և կորուստների պատճառների բացահայտում, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների մշակում,
  • Էներգախնայողության ներուժի գնահատում, հետգնման ժամանակամիջոցի, ներքին շահութաբերության նորմերի և այլ ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծություն,
  • Տեխնոլոգիական պրոցեսներում, շենքերում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում, էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության համակարգերի կատարելագործման առաջարկությունների մշակում,
  • էներգետիկական հաշվեկշռի վերլուծություն ըստ ստանդարտների, էներգիայի սպառման օպտիմալ ռեժիմների, էներգախնայողության և ջերմամեկուսացման լավագույն նախագծերի բացահայտում, մատնանշում:

Դասընթացների վճարը` մասնակի ֆինանսավորմամբ:

Պարզաբանումների համար խնդրում ենք դիմել հիմնադրամ:

Հեռախոս` 588 011, 541732, Էլ.փոստ` director@r2e2.am; info@r2e2.am:

Հարգանքով`

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: