ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկայի շաբաթ 2014

Մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը

Այսօր մեկնարկեց ավանդույթ դարձած “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումների շարքը, որը կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Էքսպոմեդիա ցուցահանդեսների նախագծման կենտրոնի համատեղ ջանքերով: Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարներ Արեգ Գալստյանը, Արա Սիմոնյանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ Նաիրա Նաhապետյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, միջազգային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ, այլ շահագրգիռ անձինք և բազմաթիվ հյուրեր: Միջոցառման սկզբնական մասում մասնակիցները շրջեցին ցուցահանդեսին ներկայացված տաղավարներով և ծանոթացան ոլորտը ներկայացնող կազմակերպությունների գործունեությանը: Այնուհետև մեկնարկեց երկօրյա միջոցառումների առաջին մասը, որը նվիրված էր Հայաստանում էներգախնայողության ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթներն ու մոտ հեռանկարի ծրագրերը:  “Էներգետիկայի շաբաթ 2014” միջոցառումներն ընդգրկեցին պլենար նիստեր, կլոր սեղան-քննարկումներ և մամլո ասուլիս: Օրակարգը բավականին բովանդակալից նկարագրում էր Էներգախնայողության օգուտները, թե ինչ նպատակ ունի էներգախնայողությունների գործողությունների ազգային ծրագրի ընդունումը, էներգետիկ հաշվեկշռի կազմումը, ինչպես կարող է էներգախնայողության խթանումն օժանդակել սոցիալական նշանակության կազմակերպություններին, անապահով ընտանիքներին, համայնքներին, գազի և էլեկտրաէներգիայի սակագներին, երկարաժամկետ ֆինանսավորման հնարավորությունները, տեղեկատվական և իրազեկման միջոցառումները, Էներգախնայողության խոչընդոտները և մարտահրավերները մասնավոր հատվածի, ֆինանսական կառույցների և բնակչության ներգրավման համար: Ելույթներով հանդես եկան ոլորտը ներկայացնող մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկայացրեցին իրենց կողմից կատարված աշխատանքները, կիսվեցին իրենց փորձով, հնչեցրեցին ոլորտի կարգավորման համար մի շարք առաջարկություններ:  Տեղի ունեցան նաև հարակից քննարկումներ՝ Էներգախնայողության տեխնոլոգիաների և շինարարության ոլորտի վերաբերյալ: Մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացրեցին ինովացիոն տեխնոլոգիաների, ջեռուցման համակարգերի, ծախսված ջերմության վերականգնման տեխնոլոգիաների, արդյունավետ պատող կոնստրուկցիաների, շինարարական ջերմամեկուսիչ նյութերի, ջերմամեկուսացման տեխնիկական լուծումների վերաբերյալ իրենց զեկույցները:

Լուսանկարներ

02.07.2014


03.07.2014

Հրապարակումներ

Նոյան Տապան
Հայաստանի հանրային ռադիո
Պանարմենիա
Armef News
News Agency
Деловой экспресс