ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկ ոլորտի կառավարում

ՀՀ Նախագահ

ՀՀ Նախագահը պետության գլուխն է:
Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:
Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում:  Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:
Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:
պաշտոնական կայք

ՀՀ կառավարություն

Գործադիր իշխանությունը պետական ապարատի բաղկացուցիչ մասն է, իսկ պետական ապարատը պետական մարմինների ամբողջությունն է, որը իշխանության բաժանման սկզբունքի հիման վրա` օրենսդիր, գործադիր և դատական, իրականացնում է հասարակական կյանքի ամենօրյա ղեկավարումը: Կառավարությունը հանդիսանում է գործադիր իշխանության մարմին, որի կազմում ընդգրկված են ՀՀ բոլոր նախարարությունները: Իր ամենօրյա ղեկավարման մեջ կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման ՀՀ ողջ տարածքում: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Կառավարությունը մշակում և իրականացնում է ՀՀ ներքին քաղաքականությունը, իսկ արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ Նախագահի հետ համատեղ: Կառավարության իրավասությանն են ենթակա բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:
պաշտոնական կայք

ՀՀ Ազգային ժողով

Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ ԱԺ-ը: Օրենսդիր իշխանության իրականացման իրավասությունը վերապահելով ԱԺ-ին սահմանադրությունը դրանով իսկ ամրագրում է կարևոր մի սկզբունք, համաձայն որի ՀՀ ոչ մի օրենք չի կարող ընդունվել, եթե այն չի քննարկվել ԱԺ-ի կողմից և չի արժանացել նրա հավանությանը: ԱԺ-ի հիմնական ֆունկցիան օրենսդրական գործունեությունն է: ԱԺ-ը հանդիսանում է օրենսդիր մարմին, որն ունի մի շարք առանձնահատկություններ` նա ՀՀ խորհրդարանն է, բարձրագույն ներկայացուցչական մարմինը և ՀՀ միակ օրենսդիր մարմինը:
պաշտոնական կայք

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:
Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:  Նախարարության նպատակները և խնդիրներն են` էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը և այլն:
պաշտոնական կայք

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից, 1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով  ստեղծվեց  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը: 2004 թ. դեկտեմբերի 25-ին այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասինե ՀՀ օրենքի: Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում հետևյալ ոլորտներում`
ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման  համակարգերը,
բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական  ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.
գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը:
պաշտոնական կայք