ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ / Հիդրո

ՎԷՏ-երից առավել զարգացացը Հայաստանում հիդրոէներգիան է թե խոշոր (օրինակ Սևանա լճի ջրի օգտագործմամբ), և թե վերջերս իրականացված փոքր գետերի հուների վրա Հայաստանով մեկ կառուցվող հիդրոկայանները (ՓՀԷԿ-եր): Մասնավորապես ՓՀԷԿ-երը վերջին տասնամյակի ընթացքում ամենահաջող կիրառված ՎԷՏ-ն է: Ներկայումս ՓՀԷԿ-երը մատակարարում են Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 5%-ը և խոստանում են էլ ավելի աճել գալիք տասնամյակի ընթացքում: Այսուհանդերձ մի շարք խնդիրներ և խոչնդոտներ են ի հայտ գալիս, որոնք կարող են դանդաղեցնել այս խոստումնալից ՎԷՏ-ի ապագա աճը:

Արդյունաբերությունը

ՓՀԷԿ-երի ներուժի հետագա օգտագործման համար մի շարք խոչնդոտների անհրաժեշտ է  լուծում տալ: Սա ներառում է որոշ անհամամասնություններ(do not understand this word) օրենսդրական դաշտում, տեխնիկական թերացումներ և շարունակաբար չվերացող գործարարական-առևտրային խոչնդոտներ: Հայաստանում ՓՀԷԿ-երին վերաբերող հիմնական տեխնիկական խնդիրը կապված է ավտոմատիզացիայի պակասի և ժամանակակից կառավարման տեխնոլոգիայի պակասի հետ: Հայաստանը ունի տեխնոլոգիական հիմք այս հարցերին լուծում տալու համար, ինցպես նաև տեխնիկական գիտելիք համապատասխան ավտոմատիզացված կառավարման համակարգերի նախագծման և կիրառման համար:

Այլ գործոնները ներառում են Չինաստանից և Պարսկաստանից ներկրված սարքավորումների ցածր էֆեկտիվությունը և անբավարար հուսալիությունը, մետալուրգիական և նյութերի կիրառման խնդիրներ – որոնք արդյունք են հին ոռոգման և հիդրոհամակագերում գործածված սարքավորումների կիրառմանը, ինչպես նաև թերի ինժեներական նախագծման ու շինարարության ընթացքում որակի պահպանման թերությունները: Թվարկած յուրաքանչյուր խնդրին լուծում տալը թույլ կտա Հայաստանին շարունակել հիդրո-արտադրության հզորությունների ավելացումը նույն տեմպերով ինչ անցած տասնամյակում չնայած այն փաստին, որ լավագույն հիդրոլոգիական վայրերի մեծ մասը արդեն օգտագործված է:

Ներուժ

Առ 2011թ-ի հունվար ամիսը` խոշոր և փոքր ՀԷԿ-երի գումարային հզորությունը կազմել է 1,256 ՄՎտ, կամ 3,746 մլն ԿՎտժ: Վերջին 5 տարիների ընթացքում ՓՀԷԿ-երը, որոնք արտոնագրվել և կառուցվել են, բոլորը հաղթահարել են մի շարք խնդիրներ, որոնցից ընդամենը մի քանիսն են. հողի օգտագործման մրցակցող հայտերը, շրջակա միջավայրի վրա ազդեցության հետ կապված և գետերի հոսքի օգտագործման սահմանափակումները, կառուցման ծախսերի գնահատականների և իրականության միջև եղած տարբերությունները, նոր հիդրոլոգիական տվյալները, որոնք տարբերվում էին Սովետական շրջանում տարբեր հիդրոլոգիական հետազոտական ինստիտուտների կողմից չափված ժամանակագրային տվյալներից, ինպես նաև կոնֆլիկտները այլ ջրօգտագործողների հետ: Այս հարցերի լուծումները էական նշանակություն ունեն ՓՀԷԿ-երի ներուժի իրագործման հարցում:

Աղյուսակ 1 – ՓՀԷԿ-երի դեռևս չիրագործված հզորության ներուժը Հայաստանում միջանկյալ
և հեռակա ժամանակահատվածների համար

Միջանկյալ և հեռակա ժամանակահատված

Հզորություն, ՄՎտ

Արտադրություն, ԳՎտժ

Անհրաժեշտ ներդրում, մլն ԱՄՆ $

Ռեսուրս, հնարավոր մաքս.

305,3

1118

366,3

հնարավոր մին.

252,3

774

302,7

2010 իրագործված հզորություն

102,5

315,2

հիմնական դեպք 2015 (կանխատեսում)

179

517,3

214-225

հիմնական դեպք 2020 (կանխատեսում)

216,5

625,6

259-270

Ըստ ՀՎԷԷՀ տվյալների, բերված 1 աղյուսակում 2020թ. սպասվելիք լրացուցիչ տեղակայված հզորությունը կարող է լինել 216.5 ՄՎտ, որը կնշանակի 114.5 ՄՎտ լրացուցիչ հզորություն. մոտավորապես 264 մլն ԳՎտժ տարեկան արտադրություն` այս խոստումնալից ՎԷՏ-ի կողմից: Հատկանշական է որ սա տարեկան արտադրության միջին թիվն է: Հզորության գագաթնակետը տեղի է ունենում գարնանային հորդացման և մինիմումը` ձմեռային ամիսների ընթացքում:

Հայաստանում գործող 80 ՓՀԷԿ-երի համար միջին սակագինը 2011թ-ին կազմել է ԱՄՆ $0.06/ԿՎտժ, որը այլևս բավարար չի լինի լրացուցիչ ներդրումներ գրավելու համար, հաշվի առնելով ավելի հուսալի տուրբինների, ավտոմատիզացված կառավարման համակարգերի, նոր խողովակաշարերի կիրառման, որակյալ շինարարական նյութերի և մեթոդների օգտագործման, ինչպես նաև ավելի ցածր օգտագործման գործակցով մնացած վայրերի շահագործման հետ կապված ծախսերի ավելացումը` պահանջելով ավելի բարձր սահմանային սակագին:

Ֆինանսական

Նախորդ բաժնում նշված խնդիրների աղբյուրը կարելի է վերագրել նրան, որ ՓՀԷԿ-երի համար այսօր գոյություն ունեցող սակագները ցածր են միջազգային և ռեգիոնալ ստանդարտներով այնպես, որ ներդրման վերադարձը միայն հնարավոր է Չինաստանից և Պասկաստանից ներկրված անորակ տուրբինների, դուրս գրված խողովակաշարերի, անորակ շինարարական նյութերի կիրառմամբ, ինչպես նաև ավտոմատիզացված կառավարման համակարգերի բացակայությամբ: Այսուհանդերձ, կառավարության կողմից ցածր սակագների պահպանումը չի խրախուսի ներդրումները այս խոստումանլից ՎԷՏ-ում նաև հաշվի առնելով այն փաստը, որ մնացած հիդրոլոգիական վայրերը, լինելով ոչ օպտիմալ, կպահանջեն առավել էֆեկտիվ և հուսալի տուրբիններ  ու ավտոմատիզացված կառավարման համակարգեր տնտեսապես կենսունակ հզորության գործակիցների, այսինքն  ավելացված տարեկան էներգիայի արտադրությանը հասնելու համար, քանի որ այս ամենը կպահանջի ավելի շատ ներդրումներ համեմատ այն ներդրումների, որ նախկինում կատարվել է այս վերականգնվող էներգիայի ոլորտում:

Առ այսօր միջազգային ֆինանսական շրջանները նպաստալից քաղաքականություն են վարել Հայաստանում ՓՀԷԿ-երի զարգացման համար: Անցած տասնամյակում ՀՎԷԷՀ-ի (համաշխարհային բանկի և GEF աջակցությամբ) և KfW ակտիվ ֆինանսական մասնակցությունը հնարավոր է դարձել ՓՀԷԿ-երի արագ զարգացումը: Այս վաղ ՓՀԷԿ-երի տեղակայման ինքնարժեքը տատանվել է $700/ԿՎտ և $1000/ԿՎտ-ի միջև էներգիայի ինքնարժեքը մնալով $0.07/ԿՎտժ-ից ցածր: Այսուհանդերձ ապագա ՓՀԷԿ-երի տեղակայման արժեքը անհրաժեշտաբար կլինի $1200/ԿՎտ և $1500/ԿՎտ-ի միջև: Համապատասխանաբար սակագները նույնպես անհրաժեշտաբար պետք է աճեն միջանկյալ և հեռակա ժամանակահատվածնեում ներդրողներին գրավելու համար:

Պետք է նշել, որ վերականգնվող էներգիայի գերմանա-հայկական հիմնադրամը (GAF) առանձնացրել է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ 13 ընտրված ՓՀԷԿ ծրագրերի իրականացման համար սահմանափակելով մաքսիմում տեղակայված հզորությունը 10 ՄՎտ-ով: Առ այսօր GAF-ի կողմից ֆինանսավորումը ետվերադարձի գերազանց պատմություն ունի առանց և նույնիսկ մեկ լուծարման դեպքի: Ի լրումն միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) իրագորցում է փոխառության մի նոր ծրագիր Ամերիա բանկի միջոցով, որը լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում նոր ՓՀԷԿ-երին, ինչպես նաև այլ վերականգնվող էներգիայի ծրագրերի:

ՓՀԷԿ ներուժի կանխատեսում
2 աղյուսակը ամփոփում է ՓՀԷԿ-երի ներուժը տարբեր ժամանակահատվածների համար, ներառյալ տեղակայված հզորության գնահատականը:

Աղյուսակ 2 ՓՀԷԿ-երի ներուժի ամփոփումը տարբեր ժամանակահատվածների համար

ՓՀԷԿ-եր

2010

2015

2020

Էլեկտրաէներգիայի արտադրություն, ԳՎտժ

315

517

626

Տեղակայված հզորություն, ՄՎտ

102,5

179

216,5

Ներդրման արժեք, ԱՄՆ $/ԿՎտ

500-700

1200

1500

Շահագործման ծախսեր (ներդրման արժեքի %)

2%

2%

2%

Իրական ինքնարժեք, ԱՄՆ ցենտ/ԿՎտժ

3,3-4,9

6

8