ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Ընդհանուր տեղեկություններ

Էներգախնայողությունը իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է, ուղղված էներգետիկական ռեսուրսների տեսակարար ծախսի նվազմանը, որն իրականացվում է էներգիայի արդյունավետ օգտագործման համար փոխկապված մեթոդների կիրառմամբ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ներգրավումը տնտեսության մեջ:

Էներգախնայողության վերջնական արդյունքը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
Ուղղակի էներգախնայողությունը կապված է անմիջականորեն էներգիայի արտադրության, փոխակերպման և տեղափոխման դեպքում էներգետիկական ռեսուրսների տնտեսման հետ:

Անուղղակի էներգախնայողությունը կապված է նյութական ոչ էներգետիկական ռեսուրսների տնտեսման հետ, դրանց արդյունահանման, վերամշակման և շահագործման դեպքում, որին հասնում են թողարկվող արտադրանքի նյութատարության փոքրացման, դրա հուսալիության և որակի բարձրացման, արտադրանքի ծառայության ժամկետի երկարացման շնորհիվ:

Էներգախնայողությունը իմաստ ունի, եթե այդ նպատակով ցանկացած մեթոդի կամ սկզբունքի կիրառման դեպքում ազդեցությունը շրջապատող միջավայրի վրա նվազագույն է, մարդը անհարմարություն չի զգում, և էներգիայի արդյունավետ օգտագործման հաշվին ստացվում է շահույթ:

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենք

Լրացումներ եվ փոփոխություններ

Uույն Օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման եւ վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների եւ դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`
– Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդմանը.
– Հայաստանի Հանրապետության տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
– էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը եւ ծառայությունների կազմակերպմանը.
– շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը: