ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկ համակարգի ծրագրեր

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացված
Քաղաքային
ջեռուցման ծրագիր

Քաղաքային ջեռուցման ծրագիրն ուղղված է ընդլայնելու մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ բազմաբնակարան շենքերում եւ դպրոցներում: ՔՋԾ շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ, այդ թվում են կանոնակարգերի, անվտանգության նորմերի ու ստանդարտների մշակումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը, ջեռուցման ծառայություններ մատուցողների, տեղի ֆինանսական կազմակերպությունների եւ համատիրությունների կարողությունների զարգացումը, լայնածավալ տեղեկատվական արշավների եւ հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը, հատուկ խորհրդատվական կենտրոն(ներ)ի ստեղծումը: Ծրագրի շրջանակներում իրականացվում է ջեռուցման ենթակառուցվածքների ֆինանսավորում: Հիմնադրամի կողմից ընտրված բանկերի միջոցով իրականացվում է վարկավորում: Բանկերը ջեռուցման ծառայությունների բարելավման նպատակով բնակարանատերերին տրամադրում են ենթավարկեր թե՜ անհատական բնակարանային ջեռուցման, թե՜ կոլեկտիվ լուծումներով ջեռուցման կազմակերպման համար: Քաղաքային ջեռուցման վարկային ծրագրի բաղադրիչ է հանդիսանում քաղաքային դպրոցների ջերմամատակարարման վերականգնումը:

Հիմնադրամը, որպես Կառավարության գործակալ, դպրոցների վերականգնման աշխատանքները իրականացնում է նախագծման պայմանագրերի, քաղաքացիական աշխատանքների և տեխնիկական վերահսկողության միջոցով: Նախատեսված  100 դպրոցների փոխարեն,  Հիմնադրամը 120 դպրոցներում իրականացրել է կաթսայատան և ջեռուցման ողջ համակարգի շինարարական աշխատանքները, իսկ 13 դպրոցներում`  էներգախնայողական միջոցառումներ (պատերի, ձեղնահարկի ջերմամեկուսացում, պատուհանների, դռների տեղադրում և այլն): Քաղաքային ընտրված դպրոցներում գազով աշխատող տեղային ջեռուցման համակարգերի տեղադրման և վերականգնման աշխատաները իրականացվել են տրամադրված  դրամաշնորհի միջոցներով: Բոլոր դպրոցները գտնվում են Երևանից դուրս և ընտրվել են յուրաքանչյուր աշակերտի համար հաշվարկված ներդրումների արդյունավետության սկզբունքով:
Ի լրումն Քաղաքային ջեռուցման ծրագրի Բ2 բաղադրիչի,<<Արդյունքահեն Օգնության Գլոբալ Գործընկերություն>> ծրագիրը (ԱՀՕԳԳ) հաստատել է 3.1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ուղղակի դրամաշնորհի  տրամադրումը Հիմնադրամին` գազամատակարարման և ջերմամատակարարման համակարգերին անապահով ընտանիքների բնակարանների միացումն ապահովելու համար: ՔՋԾ բաղադրիչները և ԱՀՕԳԳ դրամաշնորհային ծրագիրն իրագործելիս` վարկի և դրամաշնորհի միջոցների օգտագործման համար կիրառվում է միևնույն մոտեցումը: Ի հավելումն` Քաղաքային ջեռուցման ծրագրի (ՔՋԾ) Բաղադրիչ Բ-ով նախատեսված է 3 մլն. ԱՄՆ դոլարի հատկացում և 530,000 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորում կառավարության կողմից: Արդյունքահեն Օգնության Գլոբալ Գործընկերությունը (ԱՀՕԳԳ) բազմադոնորային ֆինանսավորմամբ և Համաշխարհային Բանկի վերահսկողության ներքո գործող հիմնադրամ է, որը 3.1 մլն. ԱՄՆ դոլար է հատկացրել քաղաքային բազմաբնակարան շենքերում բնակվող մոտ 8000 կարիքավոր ընտանիքներին կապիտալ դրամաշնորհ տրամադրելու նպատակով, ինչը գազի և ջեռուցման որակյալ ծառայությունները հասու կդարձնի անապահով ընտանիքներին: ԱՀՕԳԳ-ի առանցքային նպատակն է զարգացող երկրների կարիքավոր ընտանիքներին հնարավորություն ընձեռնելը օգտվելու հիմնական ենթակառուցվածքային և սոցիալական վստահելի ծառայություններից` Արդյունքահեն օժանդակության (ԱՀՕ) մոտեցումների լայնածավալ կիրառմամբ: Առաջարկվող ԱՀՕ ծրագրի շրաջանակներում իրականացվում է դրամատվություն` հայաստանաբնակ կարիքավոր ընտանիքների համար կապիտալ դրամաշնորհներ հատկացնելու միջոցով, անապահով ընտանիքների բնակարաններում գազամատակարարումն ու ջերմամատակարարումը ապահովելու նպատակով`  հետևյալ տարբերակների ֆինանսավորմամբ.
ա) անհատական վառարանային լուծուման տարբերակ, որը նախատեսում է անապահով ընտանիքների բնակարանների միացում գազամատակարարման համակարգին և/կամ անհատական գազային վառարանի տեղակայում:
բ) տեղային (լոկալ) ջեռուցմամբ լուծման տարբերակ, այդ թվում անապահով ընտանիքների բնակարանների միացում շենքի կամ թաղամասի մակարդակով տեղակայված կաթսայատներին:
Բազմաբնակարան բնակելի շենքերում բնակվող անապահով ընտանիքների մասնակցությունը  ծրագրին հնարավոր դարձնելու  և նրանց մատչելի ջեռուցման ծառայություններ մատուցելու համար, Հիմնադրամը ֆինանսավորեց վառարանների տեղադրման ծախսերը, ինչպես նաև բնակարաններում գազի անցկացման  և ցանցին միացման աշխատանքները: Առնվազն  12000 ընտանիքներ անցած 3 տարիների ընթացքում դիմումներ ներկայացրեցին Հիմնադրամ, որոնցից 5000 արդեն տրամադրվել է օժանդակություն: Մոտ  10,000  անապահով ընտանիքներ դեռևս սպասում են  էկոլոգիապես մաքուր ջեռուցման ծառայությունների  մատուցմանը, որի ֆինանսավորումը կիրականացվի  Արդյունքահեն Օգնության մոտեցման (OBA)  սկզբունքով :

Համաշխարհային բանկի վարկի և <<Գլոբալ բնապահպանական միջոցառումներ>>  հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհի օժանդակությամբ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից  իրականացված
Վերականգնվող էներգետիկայի ծրագիր

Վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանում հանդիսանում է երկրի էներգետիկ անվտանգության եւ ընդհանուր տեխնոլոգիական զարգացման քաղաքականության ռազմավարության չորս հենասյուներից մեկը։  Հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկի եւ <<Գլոբալ բնապահպանական միջոցառումներ>> հավատարմագրային հիմնադրամի դրամաշնորհի օժանդակությամբ իրականացնում է Վերականգնվող էներգետիկայի ( ՎԷ ) ծրագիրը: Ծրագրի նպատակն է էներգաարտադրության ընդհանուր ծավալների մեջ մեծացնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում գործող մասնավոր ընկերությունների բաժինը:  Ծրագրի գլոբալ նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի ածխածնի երկօքսիդի արտանետումները` վերականգնվող էներգետիկայի զարգացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու միջոցով։ Ծրագրի ուղղություններից մեկն ուղղված է ոլորտում ներդրումների խթանմանը եւ սրա շրջանակներում իրականացվում է օրենսդրական դաշտի բարեփոխում, վերականգնվող ռեսուրսների գնահատում, տարբեր տեխնոլոգիաների կիրառման ուսումնասիրություն, բնապահպանական դիտարկում, հանրության իրազեկում եւ այլն: Երկրորդ ուղղությունը քամու եւ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման կամ հզորացման համար հատկացվող երկարաժամկետ վարկային ռեսուրսներն են: Արդի ՎԷ որոշ ուղղություններով (արեգակնային ֆոտովոլտաիկ փոխակերպիչներ (ՖՎՓ), բիո-վառելիքի արտադրություն` առաջին հերթին բիո-էթանոլի արտադրություն, երկրաջերմային էներգետիկա, ջրածնային էներգետիկա, վառելիքային մարտկոցներ), Հայաստանում արդեն իսկ առկա է շոշափելի գիտական եւ կադրային ներուժ, իսկ որոշ դեպքերում (օրինակ, ջրածնային էներգետիկա, վառելիքային մարտկոցներ) բացառիկ ներուժ` մեր ողջ տարածաշրջանի համար: Հանրապետության մի շարք ձեռնարկություններում ու կազմակերպություններում իրականացվում է ՖՎՓ փոքրածավալ արտադրում, տեղակայում եւ շահագործում, ընթանում են արդի ՖՎ էլեմենտների, տվիչների եւ այլ սարքավորումների տեխնոլոգիական մշակումներ` նաեւ նանոտեխնոլոգիաների կիրառմամբ: Լավ արդյունքի է հանգեցրել նաեւ ՀՀ Լոռու մարզի վերականգնվող էներգետիկայի աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ՎԷ ԱՏՀ) ստեղծումը, որի իրականացումը թույլ տվեց հանրապետությունում կուտակել նոր հմտություններ, ի մի բերել նախկինում տարբեր գերատեսչական ենթակայության ներքո գտնվող տվյալները եւ օժանդակել Հայաստանում ՎԷ ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացմանը: Այն ընդգրկուն եւ բազմաոլորտ համակարգ է, բաղկացած միմյանց հետ կապակցված տվյալների շտեմարաններից եւ բուն ԱՏՀ-ից: Հիմնական նպատակն է մշակել, ստեղծել եւ շահագործման հանձնել Հայաստանի Հանրապետության երկլեզու (հայերեն, անգլերեն) եւ ինտերնետի միջոցով հասանելի ԱՏՀ-ն: Վերականգնվող էներգետիկայի ծրագրի իրականացմանն աջակցելու համար, 2006թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է ՙԶարգացման վարկի համաձայնագիր՚, որի նպատակն է վերականգնվող էներգիայի ոլորտի արտադրական հզորությունների և արտադրության ծավալների ավելացումը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը:

Համաշխարային բանկի ֆինանսավորմանբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության ծրագիր (ԷՄՀԷԽԾ)
Հայաստանն ունի էներգախնայուղության զգալի պոտենցիալ, որը գնահատվում է որպես 1000 ԳՎտԺ էլեկտրաէներգիա (ընդհանուր արտադրության 16%) և մոտ 600 մլն մ3  գազ (ընդհանուր սպառման 30%):  Բացահայտված պոտենցիալի մոտ 98%-ը տնտեսապես և ֆինանսապես հիմնավորված է: Հայաստանը ներդնելով էներգախնայողությունը, կարող է էներգետիկ ծախսերով առաջնային խնդիր լուծել երկրի էներգետիկ անվտանգության բարձրացման գործում, ԷԽԾ իրականացումը կնպաստի երկրի տնտեսական մրցակցության աճին, կապահովի բիզնես միջավայր  ԷԾՄԸ, կխթանի ջերմամեկուսիչ շինանյութերի  և էներգաարդյունավետ սարքավորումների շուկաների զարգացումը, կկրճատի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:
Էներգախնայողության խթանմանն ուղղված կառավարության պարտավորությունը արտացոլվում է “Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության մասին օրենքում” 2004թ., “Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության մասին Ազգային ծրագրում” 2007թ.: Այդ փաստաթղթերում արտացոլված են կառավարության կողմից վարվող քաղաքականության ակզբունքները և  էներգախնայողությանը օժանդակող կառավարման կառուցվածքը, որոնք նպաստում են Էներգախնայողության ստանդարտների մշակմանը, էներգետիկ աուդիտի իրականացման  կայացմանը և տեղեկացվածության աստիճանի բարձրացմանը: Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության մասին Ազգային ծրագրը բացահայտում է էներգախնայողության տեսանկյունից մեծ ներուժ ունեցող ոլորտները և տրամադրում է այն տեխնիկական լուծումները, որոնք պետք է ձեռնարկվեն` կյանքի կոչելու նշված տեխնիկապես կենսունակ ներուժը:
Այս ծրագիրի էներգախնայողության  բաղադրիչը ուղղված կենտրոնացած է հանրային օբյեկտների/շենքերի էներգախնայողության համար նպաստավոր պայմանների ստեղծման վրա: Հանրային օբյեկտների/շենքերի էներգախնայողության ներդրումները (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, փողոցային լուսավորվածություն) կարող են զգալի տնտեսական և սոցիալական օգուտներ տալ, ներառյալ` հանրային շենքերի կողմից կրճատված էներգասպառումը, կրթության որակի և առողջության բարձրացումը, էներգախնայողության տարածման  խթանումը և այլն: Համաշխարային բանկը այդ ծրագրի էներգախնայողության բաղադրիչի նախապատրաստման համար տրամադրել է դրամաշնորհ, որի շրջանակներում ՎԷԷ Հիմնադրամը իրականացրել է մի շարք գործողություններ, այդ թվում `
1.    Տեղեկությունների հավաքագրում մոտ 3000 հանրային շենքերի վերաբերյալ
2.    200 շենքեր այցելություն` տվյալներին ճշգրտման նպատակով
3.    Տեղեկատվական բազայի ստեղծում
4.    Յուրաքանչյուր շենքի ԷԽ պոտենցիալի գնահատում
5.    Հարմարավետության մակարդակի գնահատում
6.    ԷԽ միջոցառումների գնահատման մոդելի ստեղծում
7.    7 հանրային օբյեկտների  համար մանրամասն էներգետիկ աուդիտի իրականացում
8.    Նոր ԷԽ շինանյութերի շուկայի ուսումնասիրություն
9.    Մանրամասն էներգետիկ աուդիտ  2010թ-ին`
2 մանկապարտեզ, 2 դպրոց, 2 հիվանդանոց, 1 փողոցային լուսավորվածություն և 1 վարչական շենք (տեղանքներն ընտրվել են որպես շուկայի համար նկարագրական `այսինքն միջին բնութագրերով):

Հիմնադրամի կողմից իրականացված էներգետիկ արդյունդները `

Ներդրում IRR% Հետգնում % ԷԽ% Հարմարավետ%.
Մանկապարտեզ 10.07 մլն.դրամ /26.5 հազ. ԱՄՆդոլլար 13 7.02 59 33.5
Դպրոց 17.27 մլն.դրամ /45.5 հազ. ԱՄՆդոլլար 21 4.7 55 67.5
Հիվանդանոց 86.9 մլն.դրամ  /228.8 հազ. ԱՄՆդոլլար 15 6.4 42 74.5
Փողոց.լույս 15.4 մլն.դրամ /40.6 հազ. ԱՄՆդոլլար 22 4.3 52 33

Իրականացրած աուդիտի արդյունքում պարզ է դարձել, որ

  • փողոցային լուսավորությունն ունի փոքր հետգնման ժամանակ, ինչը համապատասխանում է միջազգային տվյալների;
  • հիվանդանոցի ծրագրերը ունեն ավելի բարձր խնայուղության պոտենցիալ, ավելի մեծ ներդրման չափեր և բարձր վերադարձելիություն ;
  • դպրոցները ևս ունեն բավարար վերադարձելիություն, սակայն խնայողությունները խիստ կախված են հարմարավետության մակարդակից;
  • աուդիտի բոլոր դեպքերում ֆինանսապես շահավետ էներգախնայողության պոտենցիալը շատ մեծ է` 42% և  բարձր
  • միջին ներդրման չափը կազմում է ~85 հազ. ԱՄՆդոլլար (մոտ 120 ծրագիր կարող է արվել 10 մլն.ԱՄՆդոլլար IBRD վարկով)

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի ֆինանսավորմամբ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  կողմից իրականացվող
Երկրաջերմային ծրագիր

Հիմնադրամի կողմից իրականացվում է Երկրաջերմային ծրագիրը: Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկի միջև 26.02.2009թ. կնքվել է Հայաստանի Երկրաջերմային Ծրագրի Դրամաշնորհի համաձայնագիր` 1.5 մլն ԱՄՆ դոլար գումարով: Դրամաշնորհի համաձայնագիրը ստորագրվել է 2009թ. փետրվարի 26-ին: Ծրագրին ՀՀ պետական բյուջեից նախատեսվում է 300 հազ. ԱՄՆ դոլար կամ 17 տոկոս համաֆինանսավորում: Միաժամանակ 26.02.2009թ Բանկի և ՙՀայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքվել է Երկրաջերմային Ծրագրի համաձայնագիր: Ծրագիրն իրականացնելու համար 2009թ. ապրիլի 10-ին կնքվել է Լրացուցիչ համաձայնագիր ՀՀ ֆինանսների նախարարության և Հիմնադրամի միջև, որով Հիմնադրամին անհատույց տրամադրվել է 1.5 մլն ԱՄՆ դոլար` բացառապես Ծրագրի նպատակների իրականացման համար: Ծրագրի նպատակն է` գնահատել ամենաբարձր երկրաջերմային պոտենցիալ ունեցող երկրաջերմային տեղամասի հետախուզական հորատման տեխնիկատնտեսական նպատակահարմարությունը: Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում:  Վերոնշյալը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես  Ջերմաղբյուրի երկրաջերմային աղբյուրին: Երկրաջերմային էներգիայի յուրացմամբ էլեկտրական էներգիայի արտադրությունը հանդիսանում է ՎԷ ողջ ոլորտի թերևս այն միակ տեղխնոլոգիան, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն` էլեկտրական բազային բեռի ծածկման համար: Չէ որ, թե՛ արեգակնային, թե՛ հողմային, թե ՛փոքր հզորությունների հիդրոէներգետիկան այս առումով հանդիսանում են էներգիայի սկզբունքորեն չկարգավորվող աղբյուր: Ուստի, զարմանալի չէ այն մեծ ուշադրությունը, որը ուղղված է Հայաստանում  հատկապես երկրաջերմային էներգիայի յուրացման վրա: ՎԷԾ շրջանակներում, մի հատուկ ուսումնասիրության ներքո, ի մի բերվեցին և հանգամանալից կերպով վերլուծվեցին մինչ այդ Հայաստանում բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների մասին առկա բազմաբնույթ և ծավալուն տվյալները: Արդյունքում, առանձնացվեցին այն երկու հեռանկարային հարթակները, որոնց համար բարձր պոտենցիալով երկրաջերմային էներգիայի օջախների առկայությունը ուներ առավելագույն հավանականություն: Այդ հարթակների համար կազմվեցին հատուկ ուսումնասիրությունների ծրագրեր: Հարկ է ընդգծել, որ ստացված արդյունքները այնքան խրախուսիչ էին, որ Համաշխարհային Բանկը և միջազգային ԳեոՖոնդ Հիմնադրամը Հայաստանին լրացուցիչ հատկացրին առանձին դրամաշնորհային ֆինանսավորում` Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիկի մարզերում երկու հեռանկարային հարթակներում (Գրիձոր, Քարքար) համալիր հետազոտությունների և հետախուզման համար: Ներկայումս այդ աշխատանքները ընթացքի մեջ են:

էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության  ծրագրի էլեկտրաէներգիայի հաղորդման բաղադրիչի շրջանակներում  ՀՀ և Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի միջև կնքվել է էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության  նախապատրաստման  կանխավճարի համաձայնագրի իրականացման պայմանագիր, որի շրջանակներում Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետությանը որպես վարկ տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ –ին պատկանող էլեկտրահամակարգի նորացմանն ուղղված էլեկտրամատակարարման հուսալիության և էներգախնայողության նախապատրաստման կանխավճարի ծրագրի նախապատրաստման համար:  Ծրագրի նպատակն է` մեծացնել էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի հուսալիությունը և թողունակությունը: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի ամրապնդում և տեխնիկական օժանդակություն: Ծրագրով նախատեսվում է կառուցել 220կմ 220 կՎ նոր օդային գիծ: էլեկտրահաղորդման գծի թիրախային հատվածների փոխարինումը հրատապ է, քանի որ վերջիններիս վիճակը անվավոք է և վտանգում է էլեկտրամատակարարման հուսալիությունը և ցանցի կայունությունը : Էլեկտրահաղորդման լարերը, հենասյուները, մեկուսիչները և ենթակառուցվածքների այլ կարևոր տարրերը բավականին հնացած են: Հրազդան ՋԷԿ-ից Շինուհար ԵԿ գոյություն ունեցող 220կՎ Նորադուզ, Լիճք,  Վարդենիս, Վայք և Որոտան-1 օդային գծերի մոտ 220կմ հատվածը շահագործման մեջ է 1958թ. և գտնվում է  ֆիզիկապես և բարոյապես մաշված վիճակում, որը վտանգի տակ է դնում էներգահամակարգի հուսալիությունը: Ակնկալվում է որ օդային գծերի վերոհիշյալ հատվածը կփոխարինվի նորով, որը հնարավորություն կտա ապահովել անխափան և հուսալի էլեկտրամատակարարում, կորստների նվազում, էներգահամակարգի երկու կարևոր հանգույցների միջև էլեկտրաէներգիայի  թողունակության բարձրացումը: Բարձրավոլտ գծերի թիրախային հատվածների փոխարինումից ուղղակիորեն կշահեն էլեկտրաէներգիայի բոլոր սպառողները, քանի որ կբարելավվի բարձրավոլտ ցանցի ընդհանուր հուսալիությունը և կնվազի փոխարինված գծերի անջատումների քանակը :<<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ –ին սատարելու առումով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը  իրականացնելու է ծրագրի գնման ընթացակարգը և ֆինանսական կառավարումը:

IFC – <<Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիր>>

IFC-ի “Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագիրը” մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու և Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով` տեղական ու միջազգային ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքի ու գործընկերության միջոցով:
Ծրագիրը հետապնդում է հետևյալ 5 նպատակները.
1.    Աջակցել վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման զարգացմանը` տեղական ֆինանսական հաստատությունների միջոցով: Ծրագիրը ձգտում է իրազեկել տեղական ֆինանսական հաստատություններին ու նրանց տրամադրել խորհրդատվական ծառայություններ, որոնք թույլ կտան վերջիններիս հասու լինել վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման պրոդուկտներին ու շուկա հանել դրանք:
2.    Ստեղծել հարթակ` աջակցելու ֆինանսական հաստատություններին էներգաարդյունավետության վարկեր զարգացնելու և շուկա հանելու գործում: IFC-ն խորհրդատվական ծառայությունների պայմանագրեր է կնքելու տարածաշրջանի գործընկեր ֆինանսական հաստատությունների հետ` մեծացնելու էներգաարդյունավետության մասին տեղեկացվածությունն ու ներքին կարողությունները:
3.    Բարելավել վերականգնվող էներգետիկայի զարգացման համար իրավական դաշտը: Ծրագիրը կենտրոնանալու է առկա կարգավորման ոլորտի խնդիրների լուծման վրա, որոնք առնչվում են էներգիայի գնման պայմանագրին և վերականգնվող էներգետիկայի տեխնոլոգիաների գործարկման սակագներին:
4.    Բարձրացնել վերականգնվող էներգետիկայի ծրագրեր մշակողների տեղեկացվածությունը և տեղական նախագծային ընկերությունների մասնագիտական մակարդակը` արդի նախագծային լուծումների ու նոր տեխնոլոգիաների կիրառման առումով, ինչը կապահովի վերականգնվող էներգետիկայի ծրագրերի երկարաժամկետ կայունությունը: Սերտորեն համագործակցելով Փոքր հիդրոէլեկտրակայանների միության և այլ տեղական կազմակերպությունների հետ, Ծրագիրը մտադիր է կազմակերպել աշխատանքային խորհրդակցություններ ու համաժողովներ վերականգնվող էներգետիկայի ծրագրեր մշակողներին ու նախագծողներին միջազգային առաջավոր փորձին հաղորդակից դարձնելու համար:
5.    Բարձրացնել կայուն էներգետիկայի ֆինանսավորման մասին իրազեկությունն ու դրա նկատմամբ շուկայական պահանջարկը հանրային իրազեկման լայն քարոզարշավների միջովոց: Ծրագիրը նախաձեռնելու է շուկայի զարգացման և հանրային իրազեկման նպատակային քարոզարշավներ` լուսաբանելու ՙՀայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի՚ հնարավոր օգուտները գլխավոր շահագրգիռ կողմերի, ներառյալ` քաղաքականություն մշակողների, ֆինանսական հաստատությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների, համար: IFC-ն օգտվելու է հարևան տարածաշրջանների համապատասխան իրազեկման քարոզարշավների եղանակներից` այդ պրոդուկտները խթանելու համար: պաշտոնական կայք

ArmSEFF- Հայաստանի կայուն էներգետիկ ֆինանսավորման հիմնադրամ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործընկեր-բանկերի միջոցով նախաձեռնել է Հայաստանում 20 միլլիոն եվրոյի վարկային գիծ` ուղղված  բոլոր ոլորտներում գործող հայաստանյան մասնավոր ընկերություններին, որոնք մտադրված են ներդրումներ կատարել էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերում: Այս վարկային գիծը Հայաստանի կայուն էներգետիկայի ֆինանսավորման հիմնադրամի (ArmSEFF) մի մասն է, որը պաշտոնապես մեկնարկել է 2010 թվականի սեպտեմբերին:

ArmSEFF-ը իր միջազգային և տեղական փորձագետների միջոցով ընկերություններին և մասնակից բանկերին տրամադրում է անվճար տեխնիկական աջակցություն` հիմնարար և համալիր խորհրդատվություն, նախագծերի իրականացման գործընթացը թեթևացնելու նպատակով:

ArmSEFF-ի վարկերը տրամադրվում են հետևյալ գործընկեր-բանկերի կեղմից. Անելիք Բանկ
Վարկի առավելագույն չափը կազմում է 2,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Վարկ ստանալու գործընթացը շատ պարզ է, այն սկսելու համար հետևեք ընդունելի կապին:

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ

1991թ-ին հիմնադրումից ի վեր ՎԶԵԲ-ն մեր տարածաշրջանում ամենախոշոր ֆինանսական ներդրումներ իրականացնող կառույցն է, որի գործունեությունը ծավալում է կենտրոնական Եվրոպայից և Արևմտյան Բալկաններից մինչև կենտրոնական Ասիա: Պատվիրատուի ռիսկերը իր վրա կրելու պատրաստակամությամբ և ցանկությամբ, ՎԶԵԲ-ն օգնում է տարածաշրջանի երկրներին դառնալ շուկայական բաց տնտեսությամբ երկրներ: ՎԶԵԲ-ն հանդիսանում է 61 երկրների, Եվրոպական Միության և Եվրոպական Ներդրումների Բանկի սեփականությունը: Այն միջազգային ֆինանսական կառույց է, որն օժանդակում է կենտրոնական Եվրոպայի և կենտրոնական Ասիայի երկրներում ծրագրերի իրականացմանը: Մասնավոր ոլորտում ներդրումներ իրականացնելու առաջնահերթությամբ, որոնց պահանջները ամբողջությամբ չեն համապատասխանում շուկայական պահանջներին, Բանկը նպաստում է բաց և դեմոկրատական շուկայական տնտեսությունների ձևավորմանը: Իր գործունեության ընթացքում Բանկը առաջնորդվում է կորպորատիվ կառավարման և կայուն զարգացման ամենաբարձր ստանդարտներով:

Հիմնական նպատակն է խթանել շուկայական տնտեսության զարգացմանը այն երկրներում, որտեղ բիզնեսը/գործարարությունը մրցունակ է, որտեղ խրախուսվում են նորարարությունները, ընտանեկան եկամուտների աճը վկայում է գործազրկության նվազեցման և արդյունաբերության զարգացման մասին, որտեղ բնապահպանական և սոցիալական պայմանները համապատասխանում են մարդկանց կարիքների և պահանջների հետ:

ՎԶԵԲ-ն առաջարկում է լայնածավալ ֆինանսական գործիքներ և ճկուն մոտեցումներ է կիրառում ֆինանսական արտադրանքների համար: ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող ուղղակի ֆինանսավորման հիմնական ձևերը փոխառություններն են, ակտիվները և երաշխիքները, փոխառությունները պետք է համապատասխանեն ծրագրի որոշակի պահանջների հետ: պաշտոնական կայք