ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ

Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցայինսույն ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես և ֆինանսապես շահավետվերականգնվող էներգիայի (ՎԷ)ներուժը, ինչպես նաև սահմանում է ՎԷ զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչ2013թ.), միջնաժամկետ (մինչ2015թ), և երկարաժամկետ (2020թ. և հետո) հեռանկարում: Այն համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը:
Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ և աղքատ է հանածո վառելիքով: Այն հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի և գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ: Սակայն, Հայաստանը կարող է օգտվել երկրում առկա վերականգնվող էներգիայի զգալի պաշարներից, որոնք և կարող են օգտագործվել արդի էներգետիկայի երեք հիմնական ոլորտներում.

  • Էլեկտրական էներգիայի արտադրություն, հիմնված հիդրո և հողմա էներգետիկայի, արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի ևերկրաջերմային (գեոթերմալ) ու կենսազանգվածի աղբյուրներիվրա;
  • Ջերմային էներգիայի արտադրություն, հիմնված ջերմային պոմպերի, արեգակնային ջրատաքացուցիչների և կենսազանգվածի էներգիայիա ղբյուրների վրա;
  • Տրանսպորտ (շարժիչային վառելիք իայրում), հիմնված կենսազանգվածից և/կամ կենսաթափոններից ստացված շարժիչային վառելիքների վրա:

ՎԷԶՈւԾ-ի մշակման ժամանակ հաշվի են առնվել մի շարք գործոններ, որոնք կարելի է դասակարգել հետևյալ հիմնական խմբերի

  • Հիմնադրութային գործոններ (նպատակներ);
  • ՎԷտեխնոլոգիաները,
  • Ինստիտուցիոնալճկունությունևյուրացում,
  • Իրավա-օրենսդրականգործոններ,

Յուրաքանչյուր ՎԷ տեխնոլոգիա պահանջում է յուրահատուկ մոտեցում` պայմանավորված ՀՀ նպատակներով:

Համաձայն ՎԷԶՈւԾ-ի հիմնական արդյունքների 2020թ-ին Հայաստանում վերականգնվող աղբյուրների օգտագործման հիման վրա արտադրվող էներգիան ներկայիս մակարդակի համեմատ կարող է հնգապատկվել: 2010թ-ին ՎԷ աղբյուրների հիման վրա Հայաստանում արտադրվել է մոտ 310 ԳՎտժ էներգիա, 2015թ.-ին այս ցուցանիշը կարողէկազմել մոտ 740ԳՎտժև 2020թ.-ինհասնելմինչև1500 ԳՎտժ մակարդակի: Կարևոր է շեշտել, որայսպիսի զարգացումը մեծապես պայմանավորված էնախ և առաջ քաղաքական բնույթի որոշումներով և միջոցառումներով և հետո միայն տեխնիկական բնույթի լուծումներով:
Տարատեսակ տեխնոլոգիաների տեսանկյունից ՀայաստանումՎԷանմիջական զարգացման առավել ներուժ ունեն փոքր հզորության (մինչև10 ՄՎտ) հիդրոկայանները (ՓՀԷԿ-ները)և արևային ջրատաքացուցիչները, որոնք կարճաժամկետ հեռանկարում գնահատվել են որպեսառավելգրավիչ տեխնոլոգիաներ: Դրանց անմիջապես հետևում են ցանցային հողմա էներգետիկան և ջերմային պոմպերը:
Արեգակնային ֆոտովոլտայիկ և երկրաջերմային էլեկտրական կայանները, ինչպես նաև ցելյուլոզային հումքից կենսաէթանոլի արտադրությունը (տեխնոլոգիաների 2-րդ և ավելի բարձր սերունդներ), հատկապես իրատեսական են միջնաժամկետ հեռանկարում: Իսկ երկարաժամկետ հեռանկարում կենսաէթանոլի արտադրությունը կարող է ունենալ իրապես ռազմավարական կարևորություն: Հատկապես եթե հաշվի առնվի այսպիսի արտադրության պատշաճ կազմակերպման լուրջ ազդեցությունը հանրապետության բարձրադիր և հեռավոր համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա:
Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվել են նաև «ջրածնային տնտեսության» տարրերը` օրինակջրածինը և/կամ ջրածնային «վառելիքային մարտկոցները» ավանդական հանածո շարժիչային վառելիքների փոխարինման համար:
Դիտարկվել են մեթանի կորզմանուայրմանհիմանվրա էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները քաղաքային կոշտ թափոններից: Բացի այս, դիտարկվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկ ոլորտում ռեժիմների բարելավման գործում (էլեկտրականբեռի կորերի ողորկեցում) ՎԷ ներուժի գնահատումը, օրինակ` հիդրոկուտակիչ էլեկտրակայանի օգնությամբ և/կամ վերջնական սպառման կառավարման միջոցով:
Համաձայն ՎԷԶՈՒԾ արդյունքների, Հայաստանում ՎԷ տեխնիկապես հասանելի գնահատված ներուժը բերվում է Աղյուսակ 1.1-ում

Աղյուսակ1.1.ՎԷ տեխնիկապես հասանելի գնահատված ներուժը

ՖՎ

>1000 ՄՎտ

Հողմակայաններ

300-500 ՄՎտ

Երկրաջերմային

25 ՄՎտ

Հիդրոկայաններ

250-300 ՄՎտ

Արևային ջերմություն

>1000 ՄՎտ

Ջերմային պոմպեր

>1000 ՄՎտ

Կենսավառելիք շարժիչային

100 հազ. տ./տարի

Հայաստանի Հանրապետության ՎԷԶՈւԾ-ի թերևս կարևորագույն արդյունք է հանդիսանում արդի էներգետիկ ոլորտի բոլոր երեք ասպարեզներում (էլեկտրականություն, ջերմային էներգիա, տրանսպորտ) վերականգնվող էներգիայի ներթափանցման մակարդակի ազգային թիրախների որոշումը: Դրանք որոշվել են այս ոլորտներում սպառման աճի կանխատեսման հատուկ մեթոդների կիրառությամբ` հիմնված նախորդ 10 տարիներին արձանագրված արդյունքների վրա: Կանխատեսումները իրականացվել եներեք սցենարների շրջանակներում` բարձր, ցածր և հիմնական` առավել հավանական աճիտեմպերի համար: Ընդ որում, որպեսզի ապահովվի էներգետիկ ոլորտի երեք հիմնական ոլորտների համար իրականացված հաշվարկների արդյունքների համադրելիությունը, ՎԷԶՈւԾ հաշվարկները իրականացվել են էներգիայիմիասնական չափողականությամբ` Գիգավատ-ժամով(ԳՎտԺ):
Ավելին