ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հիմնադրամի էներգախնայողության ծրագիր

Էներգախնայողության ծրագիր
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Համաշխարհային Բանկի օժանդակությամբ 2012 թվականից ձեռնամուխ է եղել իրականացնելու հանրային նշանակության օբյեկտների /դպրոցներ, այլ ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, վարչական շենքեր, մշակույթի տներ, բնակավայրերի արտաքին լուսավորություն և այլն/ էներգախնայողության  ծրագիրը: Գլոբալ բնապահպանական նպատակն է կրճատել ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները պետական հատվածում էներգախնայողության մեջ ներդրումների իրականացման խոչընդոտների վերացման միջոցով:
Ծրագրի նպատակն է էներգախնայողական միջոցառումների միջոցով նվազեցնել հանրային նշանակության շենքերի և բնակավայրերի արտաքին լուսավորության էներգետիկ ծախսերը: Էներգախնայողական միջոցառումներ են համարվում շենքերի արտաքին պատերի ջերմամեկուսացումը ջերմամեկուսիչ նյութերով, արտաքին դռների և լուսամուտների փոխարինումը ավելի արդիական դռներով և լուսամուտներով, դրանց վերանորոգումը, տանիքների և նկուղների ջերմամեկուսացումը, գազով աշխատող նոր կաթսայատների և ջեռուցման համակարգերի կառուցումը, հների արդիականացումը, դրանց կարգաբերումը, բնակավայրերի գոյություն ունեցող արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, հին լուսատուների  փոխարինումը ավելի խնայողական լուսատուներով և այլն:Ծրագրի ֆինանսավորումը    
Ծրագրի ֆինանսավորումը ներառում է 8.3 մլն ԱՄՆ դոլար Կառավարության համաֆինանսավորումը, 1.82 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհ և 0.54 մլն ԱՄՆ դոլարի համաֆինանսավորում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (ՎԷԷՀ): Կառավարության համաֆինանսավորումը ներառում է հարկերը և սույն ծրագրի իրականացման ընթացքում Բանկի վերջերս փակված երկու ծրագրերի` Քաղաքային ջեռուցման և Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի, շրջանառվող գումարների մարումները:  ՎԷԷՀ-ի համաֆինանսավորման աղբյուր է լինելու ծրագրի շրջանակներում առաջարկվող Էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայնագրերով մատուցված ծառայությունների համար վճարները և տոկոսները:  Ծրագրի գումարները ՎԷԷՀ-ի միջոցով հատկացվելու են սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներին էներգախնայողական արդիականացումների համար: 
Ծրագրի բաղադրիչները
Բաղադրիչ 1: Էներգախնայողական ներդրումներ հանրային օբյեկտներում (գնահատված արժեքը 8.7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում 8.0 մլն ԱՄՆ դոլարը կառավարության ֆինանսավորումով և 0.7 մլն ԱՄՆ դոլար ԳԲՀ դրամաշնորհից): Այս բաղադրիչն աջակցելու է էներգախնայողության մեջ ներդրումներին սոցիալական և հանրային նշանակության այլ օբյեկտներում, օրինակ` դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, վարչական շենքերում, փողոցային լուսավորությունում: Էներգախնայողության մեջ ներդրումները կկրճատեն արդիականացված հանրային և հասարակական նշանակության օբյեկտների էներգասպառումը և CO2 արտանետումները: 
Բաղադրիչ 2: տեխնիկական աջակցություն (գնահատված արժեքը 1.96 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում 1.12 մլն ԱՄՆ դոլարը ԳԲՀ դրամաշնորհից, 0.54 մլն ԱՄՆ դոլարը ՎԷԷՀ համաֆինանսավորում և 0.3 մլն Կառավարության համաֆինանսավորում): Այս բաղադրիչը կօգնի վերացնել էներգախնայողության ներուժի իրացման առկա խոչընդոտները և ստեղծել նպաստավոր միջավայր պետական հատվածում էներգախնայողության համար:
Դրամաշնորհային համաձայնագիր (eng)

Ավարտված օբյեկտներ

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել

համապատասխան դիմումի ձևը

Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային ջեռուցման ծրագիր

ՀՀ քաղաքային բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտը կենսունակ դարձնելու, սպառողներին որակով և մատչելի ծառայություններ մատուցելու նպատակով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի թիվ 1384-Ն որոշմամբ հաստատվել է Քաղաքային ջերմամատակարարման ռազմավարությունը (ՔՋՌ), որը սահմանում է Հայաստանում քաղաքային ջեռուցման ոլորտի զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ռազմավարական նպատակների շրջանակը:
2005թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարության և ՄԶԸ-ի միջև ստորագրվել է Քաղաքային ջեռուցման ծրագրի զարգացման վարկի (4102-AM) համաձայնագիրը: 2005թ. հոկտեմբերի 3-ին համաձայնագիրը հաստատվել է ՀՀ Սահմանադրական դատարանի և 2005թ. նոյեմբերի 11-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:
Զարգացման վարկի համաձայնագրի համաձայն ՄԶԸ-ն Հայաստանի Հանրապետությանը տրամադրել է 15 000 000 ԱՄՆ դոլար` որպես վարկ:
Ծրագրի նպատակը մաքուր, արդյունավետ, ապահով ու մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումն է ՀՀ բազմաբնակարան շենքերում: Ծրագիրը կազմած է հետևյալ հինգ բաղադրիչներից.

Բաղադրիչ Ա. 1.0 միլիոն ԱՄՆ դոլար.Արդյունավետ ու ապահով ջեռուցման ծառայությունների մատուցման համար նպաստավոր միջավայրի ստեղծում.

  • կանոնակարգերի, անվտանգության նորմերի ու ստանդարտների մշակում և մատակարարների ու սարքավորումների հաստատագրում, այդ թվում բնական գազի մատակարարման համար,
  • օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտի կատարելագործում` համատիրություններն առավել գործունակ դարձնելու և շուկայական պայմաններով ջեռուցման ծառայությունների մատուցումը խթանելու նպատակով,
  • ջեռուցման ծառայություններ մատուցողների, տեղի ֆինանսական կազմակերպությունների և համատիրությունների կարողությունների զարգացում,
  • լայնամասշտաբ տեղեկատվական արշավների և հանրային իրազեկման ծրագրերի իրականացում,
  • հատուկ խորհրդատվական կենտրոն(ներ)ի ստեղծում,
  • ենթավարկավորման ծրագրերի նախապատրաստական աշխատանքներին օժանդակում:

Բաղադրիչ Բ. Բնակելի շենքերի ջեռուցման նպատակով նախատեսված 7.2 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ֆինանսավորումը կտրամադրվի հետևյալ երկու ենթաբաղադրիչի շրջանա կներում.

Բ1. Վարկավորում: Վարկավորումն իրականացվում է Հիմնադրամի կողմից րնտրված բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։ Բանկերը ջեռուցման ծառայությունների բարելավման նպատակով բնակարանատերերին տրամադրում են ենթավարկեր թե’ անհատական բնակարանային ջեռուցման (բնակարանային կաթսա կամ վառարան), թե՛ կոլեկտիվ լուծումներով ջեռուցման (կաթսայատուն մեկ շենքի կամ շենքերի խմբի համար) կազմակերպման համար։

Բ2. Դրամաշնորհ:Դրամաշնորհը տրամադրվում է քաղաքային բնակավայրերի բազմաբնակարան շենքերում ապրող անապահով ընտանիքների ջեռուցման բարելավման նպատակով։

Բաղադրիչ Գ. Դպրոցների ջեռուցում: Ծրագրի երրորդ բաղադրիչն ուղղված է քաղաքային դպրոցների ջեռացման համակարգերի վերականգնմանը: Այս բաղադրիչով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը վերականգնում Է Երևանից դուրս գտնվող մնացած 100 քաղաքային դպրոցների ջեռուցման համակարգերը; Համակարգերում տեղակայվում են ժամանակակից բարձրարձյունավետ կաթսաներ, որոնք ապահովված են ավտոմատ կարգավորման միջոցներով, վերահսկում են վնասակար արտասանումների թույլատրելի քանակությունը և ապահովում մաքուր, արդյունավետ և մատչելի ջեռացում:

Բաղադրիչ Դ. Աջակցություն ծրագրի իրականացմանը` 0.8 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաղադրիչ Ե. Ծրագրի նախապատրաստում` 1.0 միլիոն ԱՄՆ դոլար.

Փաստաթղթեր