ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հնարավոր ներուժ / Արեգակնային

Արդի Արեգակնային ՖՎ համակարգի զարգացումը Հայաստանում

Ներածություն
ՙՕժանդակություն արդի արեգակնային ՖՎ համակարգի զարգացմանը Հայաստանում՚ ծրագիրը, որը ֆինանսավորվում է Համաշխարհային Բանկի (ՀԲ), Գլոբալ Բնապահպանական Հաստատության (ԳԲՀ) և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից, նպատակ ունի աջակցել ՀՀ կառավարությանը` գնահատելու արեգակնային ՖՎ համակարգի զարգացման ներուժը Հայաստանում:

Արդի արեգակնային ՖՎ համակարգի զարգացման ներուժը Հայաստանում

ՖՎ համակարգերի զարգացման անհրաժեշտությունը Հայաստանում խիստ հիմնավորված է: Ստորև ներկայացված են համակարգի զարգացման ակնհայտ պատճառները`

  • էլեկտրաէներգիայի պահանջարկի կտրուկ աճ համաշխարհային մակարդակով: Կանխատեսվում է, որ Էլեկտրաէներգիայի սպառումը 2010-2030թ.թ կաճի 58% -ով:
  • Վերականգնվող էներգետիկայի խիստ պահանջարկ: 2008-2012թ.թ ընթացքում արեգակնային էներգետիկ հզորությունների աճ տարեկան 43%-ով:
  • Հումքի առկայություն (բարձրորակ ավազ և սիլիցիում), էժան աշխատուժ, քաղաքականապես կայուն երկիր, զարգացող տնտեսություն:
  • Արեգակնային երկարատև ճառագայթման օրեր, 2500 ժամ արևոտ օրեր տարվա ընթացքում: 1720 կվտժ/մ Ա ( Եվրոպայում միջինը 1000 կվտժ/մ Ա):
  • Տնտեսության կայուն զարգացում, արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերություն, աշխատանքային գործունեության նոր չափանիշներ և համատեղ արդյունաբերական ձեռնարկություններ:

Հայաստանում արդի արեգակնային ՖՎ համակարգերի զարգացման ներուժի գնահատումը

Հայաստանը ՖՎ տեխնոլոգիաների ասպարեզում գոյություն ունի ակնհայտ փորձառություն և հսկայական հումքի պաշարներ` ողջ տեխնոլոգիական շղթան երկրում զարգացնելու համար:
Հայաստանում առկա համեմատական առավելությունները հիմնված են հետևյալ գործոնների վրա`

  • սիլիցիումի հումքի բազմազան տարատեսակների և մորֆոլոգիաների առկայություն,
  • կվարցի և սիցիլիումի հանքավայրեր` ֆիզիկական, քիմիական և մեխանիկական կառուցվածքներով (B և P աղտոտվածության բացակայություն), որոնք երաշխավորում են սիլիցիումի մետալուրգիական արտադրությունը ( տարեկան մինչև 1000տ), ինչպես նաև պոլի-սիլիցիումի արտադրություն` գոյություն ունեցող և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ
  • գոյություն ունեցող արտադրական և էներգետիկ ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս զարգացնել արդի արեգակնային ՖՎ համակարգը ողջ տեխնոլոգիական շղթայով հավելյալ արդյունքի գոյացման ապահովման սկզբունքով
  • ՆՎ տեխնոլոգիաների ոլորտում առկա տեղական փորձառությունը, ինչպես նաև խիստ մրցունակ R&D ներուժը հիմք են հանդիսանում տեղում արդյունավետ հզորությունների ստեղծման և տեխնոլոգիական նորարարությունների փոխանցման համար:

Տեխնոլոգիաների զարգացման այս էտապում և շուկայի զարգացման միտումների կանխատեսումներով, ելնելով գոյություն ունեցող հումքի պաշարների վրա, հետևյալ տեոխնոլոգիաները ըստ զուտ բերված արժեքի-NPV և ներքին եկամտաբերության ցուցանիշի-IRR տնտեսապես գրավիչ կարող են համարվել: ՖՎ արեգակնային մոդուլի արտադրությունը հիմնված է պոլի-սիլիցիումի և UMG սիլիցիումի բարեփոխված/նորացված տեսակի վրա: Տեխնոլոգիական օղակները ներառում են կվարցիտի հանքանյութի հանում, մետալլուրգիական սիլիցիումի վերամշակում, UMG սիլիցիումի և պոլի-սիլիցիումի արտադրություն, խառնուրդի արտադրություն, համաձուլվածքի/ձուլման արտադրություն, սիլիցիումային և արեգակնային էլեմենտներ և ՖՎ մոդուլների արտադրություն: Զուտ բերված արժեքի-NPV գործակիցը այս տեխնոլոգիայի համար դրական է, իսկ ներքին եկամտաբերության ցուցանիշը- IRR առանց հարկերի կազմում է 15%: Այս գործոնները ընտրված տեխնոլոգիան դարձնում են տնտեսապես իրագործելի: Մյուս կողմից` տնտեսական կենսունակության ամենակարևոր բաղադրիչներն են` ակնկալվող շուկայական արժեքը, արտադրական ծախսերը և էլեկտրաէներգիայի սակագինը:

Բնապահպանական ազդեցությունների տեսակետից, հնարավոր ռիսկերը գնահատվել են և հնարավոր է մեղմացնել:

Տեղեկություններ որոշ արդյունքների վերաբերյալ

Հայաստանը կարող է մեծ օգուտ քաղել խթանելով այս համակարգի զարգացումը տարեկան մինչև100ՄՎ ՖՎ մոդուլի արտադրություն զարգացնելու դեպքում:

  • օտարերկրյա ներդրումներ` մոտ 300մլն. եվրո
  • աշխատատեղերի ստեղծում` 3.000
  • էներգետիկ անկախություն և անվտանգություն ( 2-5% արտադրանք )
  • գործող համակարգի կատարելագործում և նոր արտադրության զարգացում
  • համակարգի օժանդակությանն ուղղված անուղղակի ներդրումներ
  • օտարերկրյա ուղղակի ներդրումների բաշխումը տեղական արդյունաբերության մեջ
  • բնապահպանական բարեփոխումներ
  • հարկերի աճող հոսք Ազգային բյուջե` նոր տնտեսական գործունեության արդյունքում

Հայաստանում գոյություն ունեցող հսկայածավալ արեգակնային էներգետիկայի ներուժը տեղական շուկայում կնպաստի էներգետիկ ռեսուրսների ծավալին 3% ավելացմանը մոտակա 15 տարիների ընթացքում: Սա հնարավոր կլինի արեգակնային ՖՎ տեխնոլոգիաների շահագործման դեպքում, որը կնպաստի երկրում էլեկտրաէներգիայի արտադրության աճին: