Հնարավոր ներուժ / Երկրաջերմային
Երկրաջերմային Ծրագրերը Հայաստանում
Վերջին տարիներին Հայաստանում երկրաջերմային աղբյուրների հետազոտումն ու շահագործումը խիստ կարևոր և արդիական են դարձել վերականգնվող էներգետիկայի աղբյուրների շահագործման տեսանկյունից` որպես հաստատուն հզորություն բազիսային ծանրաբեռնվածություն դեպքում:
Երկրաֆիզիկական տվյալների համաձայն, նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում: Վերոնշյալը վերաբերում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակին, հատկապես Ջերմաղբյուրի երկրաջերմային աղբյուրին:
ՀԲ-ի կողմից ֆինանսավորված ծրագրի ( TFO53910) համաձայն, Ջերմաղբյուրի երկրաջերմային կայանի ամփոփ ցուցանիշները ներկայացված են գծագիր 1-ում:
Տեղանքում աշխատող 19 հորատող ընկերությունների կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունների համաձայն` Ջերմաղբյուրի բարձրավանդակում 1կմ հետազոտական հորատում անցկացնելու ծախսերի չափը սահմանվեց` 800-900 հազար ԱՄՆ (2006 US$)չափով:
Ջերմաղբյուրի Երկրաջերմային 25 ՄՎ տեղակայված հզորության կայանի ներդրումային ծախսերը կազմում են 17.6 մլդ (USD 39.1մլն): Հատուկ ներդրումների գները 1ԿՎ տեղակայված հզորության համար ներկայացված են ստորև` ըստ կատեգորիաների`
| Գծագիր 2. Ջերմաղբյուրի Երկրաջերմային կայան. Ընդհանուր բնութագիրը(2006 US$) |
|
| Կայանի գտնվելու վայրը | Ջերմաղբյուր, Սյունիքի մարզ, Հայաստան |
| Երկրաջերմային աղբյուրի նվազագույն ջերմաստիճանը, խորությունը | 250°C 2500-3000մ |
| Հորատանցքերի քանակը | 3կմ 6 արտադրական հորատանցքեր (4.17ՄՎ/հոր) և 1.5կմ հարակից հորեր |
| Կայանի տեսակը | |
| Կայանում տեղակայված հզորությունը | 25ՄՎ |
| Տնտեսական հաշվարկների սակագները | 1կՎ/ժ-ը 4.50 ցենտ |
| Ծախսածածկող սակագին | 1կՎ/ժ-ը 2.44 ցենտ |
| Կայանի | 88% |
| Տարեկան արտադրանքը | 194.4 կՎ/ժ |
| Կայանի կառուցումը և տեղակայումը | 2տարի |
| Կայանի շահագործման ցիկլը | 28 տարի |
| Ծրագրի տևողությունը | 30 տարի |
| Ետ վերադարձման ժամկետ | 12 տարի` ներառյալ կառուցման 2 տարին |
| Շահագործման անուղղակի ծախսեր` շահագործում և պահպանում շահագործման ծախսեր |
1կՎ/ժ-ը 1.31 ցենտ (տարեկան 2.5 մլն ԱՄՆ դոլար) 1կՎ/ժ-ը 0.7 ցենտ (տարեկան 1.3608 մլն ԱՄՆ դոլար) 1կՎ/ժ-ը 0.06 ցենտ (տարեկան 0.11664 մլն ԱՄՆ դոլար) |
| ֆիզիկական մաշվածություն | 1կՎ/ժ-ը 0.55 ցենտ (տարեկան 1.0692 մլն ԱՄՆ դոլար) |
Ներկայումս ՀԲ/Գոեֆոնդ ընթացիկ ծրագրերի շրջանակներում Հայաստանի մի շարք մարզերում շարունակվում են ուսումնասիրությունները: Էկոնոմիկայի Նախարարություն հետ քննարկումների արդյունքում, տեղացի երկրաֆիզիկները և երկրաբանները, ինչպես նաև ՀԲ-ի դաշտային հետախուզական աշխատանքներ իրականացնող փորձագետները եկան համաձայնության հետագայում սահմանափակվել Քարքարի (Քար)և Գրիձորի (Գրի) տարածքում հետախուզական աշխատանքներով (Պատկերը ստորև գծագրում): Այնուհետև համաձայնություն ձեռք բերվեց ծրագիրը բաժանել երկու փուլերի` հետախուզական աշխատանքները համապատասխան կերպով անցկացնելու համար:
Փուլ առաջին Այս փուլի ներքո ընտրված հեռանկարային երկրաջերմային տարածքներում կիրականացվեն երկրաբանական դաշտային հետախուզական աշխատանքներ և մագնիսա-թելլուրիկ (ՄԹ) զոնդավորում: Դաշտային աշխատանքների արդյունավետության համար առաքելություն կողմից առաջարկվեց ՄԹ զոնդավորման աշխատանքների վերլուծությունը անցկացնել անկախ ընկերության, այլ ոչ թե տեղանքում (ՄԹ) զոնդավորում իրականացնող ընկերության կողմից: Այսպիսի մոտեցումը կապահովի իրականացվող աշխատանքների հուսալիությունը և կբացայտի դաշտային հետախուզական աշխատանքների թերությունները: Փուլ առաջինի ավարտը հնարավորություն կընձեռնի հիմնավորել հետագա հետախուզական աշխատանքների անցկացումը և ընտրել ամենահեռանկարային երկրաջերմային տեղանքը Փուլ երկրորդի շրջանակներում հետախուզական աշխատանքներ անցկացնելու համար:
Փուլ երկրորդ Այս փուլի ընթացքում կանցկացվի եռաչափ (3D) սեյսմիկ ուսումնասիրություն, որը թույլ կտա ուրվագծել ենթամակերևույթային կառուցվածքները և պատկերացում կազմել հնարավոր երկրաջերմային ռեզերվուարների (պահուսատախորշերի) խորության, խտության և ծավալի, ինչպես նաև հիմնական վերաբերյալ:

Առաքելության առաջարկությամբ ուսումնասիրության արդյունքները վերլուծությունը կկատարվի անկախ ընկերությոն կողմից:
Տեղանքներում անցկացվող հետախուզական աշխատանքների արդյունքները հայտնի կդառնան 2011թ-ի երկրորդ կիսամյակում:
