ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկ համակարգ

ՀՀ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ

1998-2000 թթ. ՀՀ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկվել էր նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերությունը: ՀՀ կառավարության 10.06.1999 թ. թիվ 407 որոշմամբ նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ մասնավորեցնել միջազգային մրցույթով: Արդյունքում ՀԷՑ ՓԲԸ հաղթող ճանաչվեց Midland Resources Holding LTD ընկերությունը: 2002 թ. օգոստոսի 26- ին Midland Resources ընկերության եւ ՀՀ Կառավարության միջեւ կնքվեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը: Այսօր ՀԷՑ ՓԲԸ սեփանակատերն է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ ՓԲԸ, որն էլեկտրական ցանցերի սեփականատեր դարձավ 2006 թ.: Ինտեր ՌԱՕ ԵԷՍ ՓԲԸ հիմնվել է 1997 թ. գործում է Ռուսաստանում որպես էլեկտրաէներգիա արտահանող եւ ներմուծող օպերատոր, զբաղվում է էլեկտրաէներգիայի մատակարարմամբ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտասահմանում: Արտասահմանյան բաժնետոմսերի ձեռքբերումը ամրապնդել է ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ – ի դիրքերը Եվրոպայի, Անդրկովկասի, Հեռավոր Արեւելքի եւ Կենրոնական Ասիայի էլեկտրաէներգետիկ շուկաներում:
Պաշտոնական կայք` www.ena.am

Հաշվարկային կենտրոն ՓԲԸ

Հաշվարկային կենտրոն ՓԲԸ – ը ստեղծվել է համա ձ այն ՀՀ Կառավարության 10.10.2002 թ. թիվ 1663- Ա որոշման: Ընկերությունը գրանցվել է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Մյասնիկյանի տարածքային բաժնում 31.10.2002 թ. Ընկերությունը ստեղծվել է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրաէներգիայի եւ հզորության հաշվարկները հստակեցնելու եւ թափանցիկ դարձնելու նպատակով: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ հ աշվառել արտադրված, առաքված, ներկրված, արտահանված եւ բաշխողի կողմից գնված էլեկտրաէներգիան / հզորությունը /, կազմել էլեկտրաէներգիայի / հզորության / առուվաճառքի ակտերը, էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում հաշվարկել եւ հաշվառել էլեկտրական էներգիայի տեխնոլոգիական անխուսափելի եւ փաստացի կորուստների մեծությունները, հաշվառել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկական համակարգերի հետ միջհամակարգային հոսանքահաղորդումները, շահագործել եւ պահպանել էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի / հզորության / առեւտրային ավտոմատացված համակարգը, համաձայնեցնել եւ կոորդինացնել էլեկտրական էներգիայի / հզորության / հաշվառման առեւտրային եւ հսկիչ սարքերի արտապլանային եւ պլանային ստուգումները:
Գլխավոր տնօրեն՝ Թորգոմ Կառլենի Մադոյան
Հաշվարկային կենտրոն ՓԲԸ – ի իրավաբանական հասցեն՝
375009 ք . Երեւան, Աբովյան 27:
Հեռախոս / ֆաքս՝ (+37410) 542-779
E-mail: setcenter@cornet.am

Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր ՓԲԸ

<< Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր >> փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2003 թ. հոկտեմբերի 10- ին ` ՀՀ կառավարության 2003 թ. մայիսի 2- ի N779 Ա որոշման պահանջներին համապատասխան: Ընկերությանը բացառիկ իրավունք է տրված իրականացնել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի գործունեության էությունը կազմող հետեւյալ գործառույթները ` ա ) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական եւ տնտեսական կարգավորում, բ ) էլեկտրաէներգետիկական համակարգի ( արտադրության, ներկրման, արտահանման եւ տարանցման ) գործառույթների ` ըստ կնքված պայմանագրերի համակարգային պլանավորում ու կոորդինացում, գ ) էլեկտրաէներգետիկական համակարգում համաձայն Լիցենզիայի պայմանների եւ Շուկայի կանոնների համակարգային նշանակության կառավարման եւ պաշտպանության սարքերի նախադրվածքների հաշվարկում, դրանք էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող այլ անձանց առաջադրում եւ դրանց ( այդ սարքերի ) աշխատանքի հսկում և այլն:
Ընկերության հասցեն: ք . Երեւան, Աբովյան փող . 27
Հեռախոս: (0037410) 524 – 725
Ֆաքս: (0037410) 547 – 317
Ներքին կապ: 28-51, 29-60
էլ.փոստ: armepso@cornet.am

Բարձրավոլտ Էլեկտրացանցեր ՓԲԸ

Ի կատարումն ՀՀ Էներգետիկայի նախարարության 20.01.1997 թ. N12- ԳՄ հրամանի, ելնելով ՀՀ էներգահամակարգում բարեփոխումների անհրաժեշտությունից 30.06.1997 թ. Հայէներգո ՊՁ կազմում ստեղծվել է Բարձրավոլտ էլեկտրացանցեր դուստր ձեռնարկությունը: ՀՀ Կառավարության 20.07.1998 թ. N450 որոշման հիման վրա 21.08.1998 թ. ստեղծվել է Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ – ն ` Բարձրավոլտ էլեկտրացանցեր դուստր ձեռնարկության վերակազմավորման ճանապարհով: Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ – ի նպատակն է ընկերության հաշվեկշռում գտնվող 220-110 կՎ էլեկտրական ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդումը: Բարձրավոլտ էլեկտրացանցեր ՓԲԸ – ի խնդիրներն են .`220-110 կՎ էլեկտրական ցանցերի սպասարկումը, շահագործումը, վերակառուցումը, տեխնիկական վերազինումը և նախագծային աշխատանքների կատարումը, հաղորդման ցանցերի ընդլայնումն ու զարգացումը, էներգետիկ օբյեկտների և բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, օդային գծերի և ենթակայանների սարքավորումների անվթար աշխատանքի ու պահանջվող բեռնվածություն կրելու պատրաստվածության ապահովումը, անձնակազմի անվտանգ աշխատանքի ապահովումը, նրանց պատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը:
ավելին

Հայռուսգազարդ ՓԲԸ

Հայ – ռուսական ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Գազպրոմ բաց բաժնետիրական ընկերության եւ Իտերա միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից՝ 1997 թ. օգոստոսի 30- ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գազպրոմ ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997 թ. հունվարի 18- ին Մոսկվայում կնքված ` Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին ` համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով:
ՀայՌուսգազարդ ՓԲԸ
Հայաստանի Հանրապետություն, 375091 Երեւան, Թբիլիսյան խճ .43
Պաշտոնական կայք www.armrusgasprom.am

Նաև էներգետիկ համակարգի մեջ են մտնում `
Արտադրող կայաններ` Ատոմային էլեկտրակայան, Ջերմային էլեկտրակայաններ, Հիդրո էլեկտրակայաններ, Հողմային էլեկտրակայաններ

Արևային էներգետիկա
Երկրաջերմային էներգետիկա
Կենսագազ և կենսաէթանոլ
Ինստիտուտներ` Էներգետիկայի Գիտահետազոտական ինստիտուտ, Հայատոմ, Ատոմէներգասեյսմանախագիծ