Էներգետիկ ռազմավարություն և օրենքներ
Էներգետիկայի մասին ՀՀ օրենք
Օրենքը ընդունվել է 2001 թվականի մարտի 7-ին: Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, սույն օրենքին համապատասխան էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և էլեկտրական, ջերմային էներգիա ու բնական գազ սպառողների փոխհարաբերությունները:
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին ՀՀ օրենք
Ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին: Սույն օրենքի նպատակը էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության սկզբունքների և դրանց իրագործման մեխանիզմների սահմանումն է, ուղղված`
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը.
- Հայաստանի Հանրապետության տնտեսական և էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը.
- էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծմանը և ծառայությունների կազմակերպմանը.
- շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը:
ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր
ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները : Ազգային ծրագիրը մշակվել է` հիմքում ունենալով 1992թ կայացած Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի ընդունած 21-րդ օրակարգի <կայուն զարգացման գործողությունների գլոբալ ծրագիրը>, ՀՀ կառավարության կողմից ընդունված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը փաստաթղթի նպատակային դրույթները, ինչպես նաև <Էներգետիկայի մասին> և <Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին> ՀՀ օրենքներում ամրագրված էներգետիկայի, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի բնագավառներում պետական քաղաքականության սկզբունքները:
http://www.minenergy.am/en/en/laws
ՀՀ նախագահը պետության գլուխն է:

Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Ազգային ժողովի ընդունած օրենքն ստանալուց հետո՝ քսանմեկօրյա ժամկետում, ստորագրում և հրապարակում է այն:

Այդ ժամկետում կարող է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքն առարկություններով, առաջարկություններով վերադարձնել Ազգային ժողով՝ պահանջելով նոր քննարկում: Հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի կողմից վերստին ընդունված օրենքը:

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում:

http://www.president.am/administration/structure/arm/?structure

ՀՀ կառավարություն

Գործադիր իշխանությունը պետական ապարատի բաղկացուցիչ մասն է, իսկ պետական ապարատը պետական մարմինների ամբողջությունն է, որը իշխանության բաժանման սկզբունքի հիման վրա` օրենսդիր, գործադիր և դատական, իրականացնում է հասարակական կյանքի ամենօրյա ղեկավարումը: Կառավարությունը հանդիսանում է գործադիր իշխանության մարմին, որի կազմում ընդգրկված են ՀՀ բոլոր նախարարությունները: Իր ամենօրյա ղեկավարման մեջ կառավարությունն ընդունում է որոշումներ, որոնք ենթակա են կատարման ՀՀ ողջ տարածքում: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Կառավարությունը մշակում և իրականացնում է ՀՀ ներքին քաղաքականությունը, իսկ արտաքին քաղաքականությունն իրականացնում է ՀՀ Նախագահի հետ համատեղ: Կառավարության իրավասությանն են ենթակա բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին:

http://www.gov.am/am/

ՀՀ Ազգայի ժողով

Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում օրենսդիր իշխանությունն իրականացնում է ՀՀ ԱԺ-ը: Օրենսդիր իշխանության իրականացման իրավասությունը վերապահելով ԱԺ-ին սահմանադրությունը դրանով իսկ ամրագրում է կարևոր մի սկզբունք, համաձայն որի ՀՀ ոչ մի օրենք չի կարող ընդունվել, եթե այն չի քննարկվել ԱԺ-ի կողմից և չի արժանացել նրա հավանությանը: ԱԺ-ի հիմնական ֆունկցիան օրենսդրական գործունեությունն է: ԱԺ-ը հանդիսանում է օրենսդիր մարմին, որն ունի մի շարք առանձնահատկություններ` նա ՀՀ խորհրդարանն է, բարձրագույն ներկայացուցչական մարմինը և ՀՀ միակ օրենսդիր մարմինը:

http://www.parliament.am/

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և ապահովում է օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրականացումը:

Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Նախարարության նպատակները և խնդիրներն են` էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի քաղաքականության մշակման ու իրականացման ապահովումը, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության ապահովումը, Հայաստանի Հանրապետության էներգետիկական անկախության ապահովումը և այլն:

http://www.minenergy.am/hy/en/2010-05-20-20-38-25/62-2010-05-27-21-58-43

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Բազմաթիվ խնդիրների հրատապ և հիմնովին լուծման անհրաժեշտությունից, 1997 թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը: 2004 թ. դեկտեմբերի 25-ին այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` համաձայն ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասինե ՀՀ օրենքի: Հանձնաժողովը իրականացնում է կարգավորում հետևյալ ոլորտներում`

ա) էներգետիկայի բնագավառը, որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը,

բ) ջրային համակարգը, որը ներառում է խմելու, ոռոգման, տեխնիկական արդյունաբերական ջրի մատակարարումը, ջրահեռացումը և կեղտաջրերի մաքրումը.

գ) հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառը:

http://www.psrc.am/am/?nid=17