Ծառայություններ
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է շահագրգիռ ընկերությունների ղեկավարներին և մասնագետներին էներգետիկ աուդիտի ուսուցման դասընթացների:
Դասընթացների նպատակն է ուսուցանել էներգետիկ աուդիտի անցկացման մեթոդաբանությունը և պրակտիկան` էներգախնայողության ներուժի բացահայտման և անհրաժեշտ էներգաարդյունավետ միջոցառումների իրականացման, ներդրումային ծրագրերի հիմնավորման և բանկային ֆինանսավորման չափանիշներին բավարարող նախագծերի նախապատրաստման նպատակով:
Մեր դասընթացները ուղղված են հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`
- Օբյեկտներում/շենքերում օգտագործվող վառլիքաէներգետիկական պաշարների (ՎԷՊ) քանակի և էներգետիկական ցուցանիշների փաստագրում,
- ՎԷՊ-ի ոչ արդյունավետ օգտագործման և կորուստների պատճառների բացահայտում, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների մշակում,
- Էներգախնայողության ներուժի գնահատում, հետգնման ժամանակամիջոցի, ներքին շահութաբերության նորմերի և այլ ֆինանսատնտեսական ցուցանիշների վերլուծություն,
- Տեխնոլոգիական պրոցեսներում, շենքերում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում, էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության համակարգերի կատարելագործման առաջարկությունների մշակում,
- էներգետիկական հաշվեկշռի վերլուծություն ըստ ստանդարտների, էներգիայի սպառման օպտիմալ ռեժիմների, էներգախնայողության և ջերմամեկուսացման լավագույն նախագծերի բացահայտում, մատնանշում:
Դասընթացների վճարը` մասնակի ֆինանսավորմամբ:
Պարզաբանումների համար խնդրում ենք դիմել հիմնադրամ:
Հեռախոս` 588 011, 541732, Էլ.փոստ` director@r2e2.am; t.sekoyan@r2e2.am; info@r2e2.am:
Հարգանքով`
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ:
