Ծրագիր
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրությունների
Ալմանախ
Ս.թ. հունիսի 28-ին “Կոնգրես” հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացված ուսումնասիրությունների Ալմանախ` հայերեն լեզվով, որին կցված էր նյութերի ամբողջական էլեկտրոնային տարբերակը:
Հրատարակված հավաքածուն ներառում էր`
- վերականգնվող էներգետիկայի ուղեցույցային ծրագիրը,
- փոքր հիդրոկայանների զարգացման սխեման,
- արևային ֆոտովոլտայիկ տեխնոլոգիաների հեռանկարներին, կենսավառելիքի արտադրության հնարավորություններին նվիրված ուսումնասիրություններ և մի շարք այլ նյութեր:
Հայաստանում ՎԷ-ի զարգացման ուղեցուցային այս ծրագրում ներկայացվում է տարբեր հաշվարկներով հիմնավորված տնտեսապես ու ֆինանսապես շահավետ վերականգնվող էներգիայի պոտենցիալը ՀՀ-ում, ինչպես նաև առաջարկվում են ՎԷ-ի զարգացման հնարավոր սցենարները` կարճաժամկետ (մինչև 2013 թ), միջնաժամկետ (մինչև 2015 թ) և երկարաժամկետ (մինչև 2020 թ) հեռանկարներում:
Միջոցառման նպատակներն էին`
- մեծացնել մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավոր հիմունքներով օգտագործվող վերականգնվող էներգիայի արտադրության դերը,
- դյուրինացնել ՎԷ ոլորտում ներդրումների ներգրավումը և հայտնաբերել ոլորտի պոտենցիալ ներդրողներին,
- ներկայացնել ՀԲ/ՀԲՀ GEF TF-056211 “Վերականգնվող էներգետիկայի ծրագրի” (ՎԷԾ) շրջանակներում ստացված արդյունքներն ու ձեռքբերումները ՀՀ և արտերկրի ներդրողների և հասարակության լայն շրջանակի համար:
Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թ. Բաբայանը և Համաշխարհային բանկի Վերականգնվող էներգետիկայի ծրագրի համակարգող Ա. Մարջանյանը, որոնք ներկայացրեցին վերջին տարիների ընթացքում ոլորտի ձեռքբերումները և անդրադարձան առկա խնդիրներին:
Ինչպես իր խոսքում նշեց տիկին Բաբայանը` Հայաստանն ունի սահմանափակ բնական պաշարներ և ստիպված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, որի հետևանքով էլ գտնվում է 97 տոկոս ներկրումային կախվածության մեջ: Սակայն Հայաստանը կարող է օգտագործել երկրում առկա վերականգնվող էներգիայի զգալի պաշարներից, որոնք և կարող են կիրառվել արդի էներգետիկայի 3 հիմնական ոլորտներում` էլեկտրական և ջերմային էներգիաներից արտադրություն և տրանսպորտ:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց ՙՎերականգնվող էներգետիկա. ձեռքբերումներ և հեռանկարներ՚ ֆիլմը, որում պատկերավոր կերպով ներկայացված էին Հայաստանում տվյալ ոլորտի հնարավոր զարգացումները` ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու վտանգները:
Միջոցառմանը մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ, որոնք տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծաման ուղիների առաջադրման գործում:
Վերականգնվող Էներգերտիկայի զարգացման ուղեցուցային ծրագրին նվիրված միջոցառում
Ս.թ. հունիսի 25-ին և 26-ին Արթուրս համալիրում (Կոտայքի մարզ, գ.Արզական) տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի
(ՎԷ) զարգացման ուղեցուցային ծրագրի վերաբերյալ միջոցառում: Այն կազմակերպվել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և <Էքապոմեդիա> կենտրոնի կողմից: Ուղեցուցային ծրագիրը նկարագրում է Հայաստանում տեխնիկապես հասանելի, տնտեսապես և ֆինանսապես շահավետ ՎԷ ներուժը օգտագործելու սեփական մաքուր էներգետիկ ռեսուրսները էլեկտրական, ջերմային և վառելիքային էներգիայի ստացման համար` դրանով իսկ մեծացնելով երկրի էներգետիկ անկախությունը և նպաստելու բնապահպանական գլոբալ խնդիրների լուծմանը: Ծրագիրը ներառում է ՎԷ զարգացման թիրախներ կարճաժամկետ, միջինաժամկետ (2015) և երկարաժամկետ (2020) հեռանկարների համար` միաժամանակ առաջարկելով խթանող քաղաքականության տարրեր, որոնք հանգամանալից քննարկվեցին միջոցառման ընթացքում: Այսպիսի ծրագիր առաջին անգամ է մշակվել Հայաստանում, որտեղ համապարփակ ներկայացվել են ՎԷ բոլոր աղբյուրների օգտագործման հնարավորությունները: Ծրագրի մշակմանը մասնակցել են ինչպես տեղացի, այնպես էլ մասնագետներ արտերկրից: Ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային բանկի դրամաշնորհի շնորհիվ: Միջոցառմանը քննարկվեցին նաև այնպիսի ՎԷ տեխնոլոգիական խնդիրներ, ինչպիսիք են “Փոքր հզորության կայանների” կառուցման, արդի էլեկտրական տրանսպորտի, այդ թվում էլեկտրամոբիլների ներկայիս զարգացվածության աստիճանի հետ կապված հարցեր, նաև ՀՀ-ում դրանց զարգացմանը ուղղված այլ հարցեր, ցանցային հողմաէներգետիկան, արեգակնային ֆոտովոլտաիկ փոխակերպումը և ջրատաքացումը, կենսավառելիքը, ջերմային պոմպերը, հիդրոկուտակիչ կայանները, ջրածնային տնտեսությունը և այլն: Միջոցառմանը հրավիրված էին պաշտոնատար այրեր տարբեր պետական կառույցներից, հասարակական կազմակերպություններից, ֆինանսական կառույցներից, ինչպես նաև գիտնականներ, գործարարներ, փորձագետներ, ներդրողներ: Երկու օրերի ընթացքում տեղի ունեցավ բուռն քննարկում այդ հարցերի վերաբերյալ: Զեկույցներով հանդես եկան Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Հայաստանում Համաշխարհային բանկի ‘Վերականգնվող Էներգետիկայի ծրագրի’ համակարգող Ա.Մարջանյանը, Հայստանի ամերիկյան համալսարանից Ա. Համբարյանը, Փոքր ՀԷԿ-ների միության նախագահ Ն. Նահապետյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժաղովի պաշտոնատար այրերը և նշված ոլորտների գիտնականներ ու փորձագետներ:
Վերականգնվող Էներգերտիկայի զարգացման ուղեցուցային ծրագրի
Ամփոփագիր
