|
|
Ուսումնասիրություններ
նկարներ
Հանրային օբյեկտներում/շենքերում էներգետիկ ուսումնասիրությունները անցկացվում են էներգախնայողություն ներուժի և անհրաժեշտ ԷԽՄ բացահայտման համար, ներդրումային լայնածավալ ծրագրի ամբողջական հիմնավորման և նախապատրաստման նպատակով: Էներգետիկ ուսումնասիրություն/փորձաքննություն իրականացնող խորհրդատու կազմակերպության աշխատանքը պետք է ուղղված լինի հետևյալ հիմնական խնդիրների լուծմանը`
- Հանրային օբյեկտներում/շենքերում օգտագործվող վառլիքաէներգետիկ պաշարների (ՎԷՊ) քանակի և որակի ցուցանիշների փաստագրում,
- Կորուստների պատճառների բացահայտում, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ցանկի մշակում,
- Էներգախնայողության ներուժի գնահատում, հետգնման ժամանակամիջոցի, ներքին շահութաբերության նորմաների վերլուծություն,
- Տեխնոլոգիական պրոցեսներում, օբյեկտներում/շենքերում և սարքավորումներում էներգասպառման ռացիոնալ չափաքանակների որոշում, էներգակիրների ծախսի հաշվառման և հսկողության համակարգերի կատարելագործման առաջարկությունների մշակում, էներգետիկ հաշվեկշռի համապատասխանեցում ստանդարտներին, ՎԷՊ-ի սպառման օպտիմալ ռեժիմների, էներգախնայողության, ջերմամեկուսացման լավագույն նախագծերի բացահայտում, մատնանշում: Նոր, էներգաարդյունավետ սարքավորումների, տեխնոլոգիաների զարգացման համար միջավայրի ստեղծում:
- Walk-Through Survey Ճանաչողական ուսումնասիրություն (փորձնական ստուգում, նախնական ախտորոշում): Տեղում, օբյեկտի հակիրճ-արագ ստուգայց-ուսումնասիրություն: ԷԽՄ ներուժի խոշորացված գնահատում: Տվյալների հավաքագրում, ծանոթացում շենքի համակարգերի աշխատանքին ավելի խորացված աուդիտ իրականացնելու անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը որոշելու համար: Ուղորդիչ առաջարկությունների ըթացիկ տրամադրում, խորհրդատվական ԷԽՄ սահմանափակ զարգացում-ներկայացում:
- Preliminary Energy Audit Նախնական Էներգետիկ փորձաքննություն (էներգետիկ ցուցանիշների նախնական գնահատում): Էներգետիկ արժեքների, էներգախնայաղության պոտենցիալի, շենքի վիճակի, զբաղվածության, էներգասպառող սարքավորումների, ռեժինմերի, աշխատաժամերի գնահատում: Նախնական տեխնիկական և ֆինանսական առաջարկությունների մշակում հիմնական առաջադրանքի նախապատրաստման նպատակով:
- Ներդրումների գնահատման աուդիտ Investment Grade Audit (տեխնիկատնտեսագիտական մանրակրկիտ գնահատում, նախագծի մանրամասն հաշվետվություն): Էներգետիկ ծախսերի և ՎԷՊ-ի խնայողության ներուժի մանրամասն վերլուծություն, շենքի վիճակի, զբաղվածության, աշխատանքային օպտիմալ ռեժիմների, պատող կոնստրուկցիաների, էներգատարության, էներգասպառող սարքավորումների, համակարգերի շահագործման ժամերի, ռեժիմների, սպասարկման փորձաքննություն: Նպատակն է տեխնիկական և ֆինանսական առաջարկություն-ների ներկայացում, նախապատվելի ԷԽՄ ընտրություն, ֆինանսական տնտեսագիտական, դրամային հոսքերի վերլուծություն պարունակող ամփոփ հաշվետվության կազմում, որը կարող է հիմք հանդիսանալ նաև Էներգետիկ Խնայողություններից Վճարվող Էներգետիկ Ծառայությունների Պայմանագրի կազմման համար:
|