Հնարավոր ներուժ / Հիդրո
Հիդրոկայանների զարգացումը Հայաստանի Հանրապետությունում
Ներածություն
Ներկայումս հիդրոկայանները Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ամենազարգացած ճյուղն են: Ընդհանուր առմամբ Հայաստանում հիդրոկայանների արտադրած էլեկտրաէներգիան կազմում է 1000ՄՎ: Գործող ՀԷԿ-երը տեղադրված են երկու հիմնական կասկադներում` սեփականաշնորհված Սեվան-Հրազդան ՀԷԿ-ը և պետական Որոտան ՀԷԿ Կասկադը: Տնտեսապես հիմնավորված է, որ հիդրոէներգետիկայի ներուժը հասնում է 3.6 մլդ կվ/ժ: Այս քանակից 1.5 մլդ (կամ տնտեսապես հիմնավորված մոտ 42% հիդրոէներգետիկ ներուժը) ներկայումս արտադրվում է: Մնացած հիդրոէներգետիկ ներուժը կարտադրվի հետագա 15 տարիների ընթացքում: Համաձայն Ազգային Էներգետիկ Զարգացման Ռազմավարության /2007/, մինչև 2015թ-ը նախատեսվում է շահագորչծման հանձնել Մեղրու 140ՄՎ ( տարեկան 800 մլն կՎ/ժ), Լոռիբերդի 60ՄՎ ( տարեկան 200 մլն կՎ/ժ), և Շնողի 75 ՄՎ( տարեկան 300 մլն կՎ/ժ) հիդրոկայանները: Նախատեսվում է մինչև 2025թ-ը շահագործման հանձնել նաև ընդհանուր առմամբ 260ՄՎ հզորություն ունեցող ( տարեկան 600 մլն կՎ/ժ) հիդրոկայաններ:
Շնողի Հիդրոկայան
Շնող հիդրոկայանը օգտագործում է Դեմեդ գետի գլխամասը Ձորագետ և Փամբակ գետերի միացումից հետո: Գլախամասի նախագծային բարձրությունը կազմում է 228մ, նախագծային էլքը` 35մ3/ս, տեղակայված հզորությունը 70-75ՄՎ, որի միջին տարեկան արտադրողականությունը կազմում է 270ՄՎ/ժ: Առաջարկված ծրագրի ընդհանուր շինարարության արժեքը գնահատվել է 121.15 ԱՄՆ դոլար միլիոն 1998թ.-ին /1998թ. ԱՄՆ դոլարի արժեքով/: Տարեկան արժեքը կազմում է 795 000 ԱՄՆ դոլար և ներառում է աշխատանք, նյութեր, տրանսպորտային միջոց, պահեսամասեր, սարքեր, ապահովագրություն, կառավարման և ընդհանուր ծախսեր, ինչպես նաև ամորտիզացիոն միջոցներ խոշոր սարքավորման փոխարինման համար: Կիրառվող սակագինը` 0.04/ԿՎ/ժ:
Լոռիբերդ Հիդրոկայան
Լոռիբերդ Հիդրոկայանը օգտագործում է Դեբեթի գլխամասը: Նախագծային բարձրությունը կազմում է 228մ, նախագծային էլքը կազմում է 35մ3/ս, տեղակայված հզորությունը ` 60ՄՎ, միջին տարեկան արտադրությունը 200մՎժ:
Փոքր հիդրոէլեկտրակայաններ
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված վերջին ուսումնասիրությունը ՙՀայաստանի Փոքր հիդրոէլեկտրակայանների 1997թ. գոյություն ունեցող սխեմայիյ նորացում և ուղղում՚ զգալիորեն բարելավել է ներկայումս չօգտագործվող ՓՀԷԿ-երի էներգիայի պոտենցիալը Հայաստանում: Ստորև բերված աղյուսակը ամփոփում է ստացված արդյուքները: Ինչպես կարելի է տեսնել այս աղյուսակից, ներկայումս Հայաստանի ՓՀԷԿ-եևրի չճօգտագործվող ներուժը կազմում է 147ՄՎ, որի տարեկան միջին արտադրությունը կազմում է մոտ 540միլիոն ԿՎ 115 ՓՀԷԿ-երի համար: Ամենաբարձր ներուժը Աղստև, Դեբեդ և Ողջի գետերի ջրավազաններն են:
Անհրաժեշտ է նշել, որ անցյալ տարվա ընթացքում վերոնշյալ 115 ՓՀԷԿ-երից 35-ը անցել է նորացված սխեմայի, որի գործընթացը արդեն սկսվել է:
ՓՀԷԿ-երի նորացված սխեմայի մասին մարմասն տեղեկատվությունը, ներառյալ իրենց տեխնիկական /նախագծային գլխամաս, նախագծային ելք, դերիվացիոն երկարություն, տեղակայված հզորություն և տարեկան արտադրություն և այլն/ և հիմնական տնտեսական չափանիշները /կապիտալ արժեք, ներքին եկամտաբերության ցուցանիշը, զուտ բերված արժեքը և այլն/ մատչելի ե ինտերնետում /ստորև տեսեք ինտերնետային էջերը/:
