ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Ընդհանուր տեղեկություններ

Էներգախնայողությունը իրավական, կազմակերպչական, գիտական, արտադրական, տեխնիկական և տնտեսական նպատակային գործունեություն է, ուղղված էներգետիկական ռեսուրսների տեսակարար ծախսի նվազմանը, որն իրականացվում է էներգիայի արդյունավետ օգտագործման համար փոխկապված մեթոդների կիրառմամբ, ներառյալ վերականգնվող էներգետիկայի աղբյուրների ներգրավումը տնտեսության մեջ:

Էներգախնայողության վերջնական արդյունքը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի:
Ուղղակի էներգախնայողությունը կապված է անմիջականորեն էներգիայի արտադրության, փոխակերպման և տեղափոխման դեպքում էներգետիկական ռեսուրսների տնտեսման հետ:

Անուղղակի էներգախնայողությունը կապված է նյութական ոչ էներգետիկական ռեսուրսների տնտեսման հետ, դրանց արդյունահանման, վերամշակման և շահագործման դեպքում, որին հասնում են թողարկվող արտադրանքի նյութատարության փոքրացման, դրա հուսալիության և որակի բարձրացման, արտադրանքի ծառայության ժամկետի երկարացման շնորհիվ:

Էներգախնայողությունը իմաստ ունի, եթե այդ նպատակով ցանկացած մեթոդի կամ սկզբունքի կիրառման դեպքում ազդեցությունը շրջապատող միջավայրի վրա նվազագույն է, մարդը անհարմարություն չի զգում, և էներգիայի արդյունավետ օգտագործման հաշվին ստացվում է շահույթ: