Հնարավոր ներուժ
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղեցուցայինսույն ծրագիրը (ՎԷԶՈւԾ) ներկայացնում է հանրապետությունում տեխնիկապես հասանելի, տնտեսապես և ֆինանսապես շահավետվերականգնվող էներգիայի (ՎԷ)ներուժը, ինչպես նաև սահմանում է ՎԷ զարգացման նպատակները կարճաժամկետ (մինչ2013թ.), միջնաժամկետ (մինչ2015թ), և երկարաժամկետ (2020թ. և հետո) հեռանկարում: Այն համառոտ նկարագրում է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ քայլերը:
Հայաստանը ունի սահմանափակ բնական պաշարներ և աղքատ է հանածո վառելիքով: Այն հարկադրված է հանածո առաջնային էներգակիրներ ներկրել, ուստի և գտնվում է 97% ներկրումային կախվածության մեջ: Սակայն, Հայաստանը կարող է օգտվել երկրում առկա վերականգնվող էներգիայի զգալի պաշարներից, որոնք և կարող են օգտագործվել արդի էներգետիկայի երեք հիմնական ոլորտներում.
- Էլեկտրական էներգիայի արտադրություն, հիմնված հիդրո և հողմա էներգետիկայի, արեգակնային ֆոտովոլտայիկ էներգետիկայի ևերկրաջերմային (գեոթերմալ) ու կենսազանգվածի աղբյուրներիվրա;
- Ջերմային էներգիայի արտադրություն, հիմնված ջերմային պոմպերի, արեգակնային ջրատաքացուցիչների և կենսազանգվածի էներգիայիա ղբյուրների վրա;
- Տրանսպորտ (շարժիչային վառելիք իայրում), հիմնված կենսազանգվածից և/կամ կենսաթափոններից ստացված շարժիչային վառելիքների վրա:
ՎԷԶՈւԾ-ի մշակման ժամանակ հաշվի են առնվել մի շարք գործոններ, որոնք կարելի է դասակարգել հետևյալ հիմնական խմբերի
- Հիմնադրութային գործոններ (նպատակներ);
- ՎԷտեխնոլոգիաները,
- Ինստիտուցիոնալճկունությունևյուրացում,
- Իրավա-օրենսդրականգործոններ,
Յուրաքանչյուր ՎԷ տեխնոլոգիա պահանջում է յուրահատուկ մոտեցում` պայմանավորված ՀՀ նպատակներով:

Համաձայն ՎԷԶՈւԾ-ի հիմնական արդյունքների 2020թ-ին Հայաստանում վերականգնվող աղբյուրների օգտագործման հիման վրա արտադրվող էներգիան ներկայիս մակարդակի համեմատ կարող է հնգապատկվել: 2010թ-ին ՎԷ աղբյուրների հիման վրա Հայաստանում արտադրվել է մոտ 310 ԳՎտժ էներգիա, 2015թ.-ին այս ցուցանիշը կարողէկազմել մոտ 740ԳՎտժև 2020թ.-ինհասնելմինչև1500 ԳՎտժ մակարդակի: Կարևոր է շեշտել, որայսպիսի զարգացումը մեծապես պայմանավորված էնախ և առաջ քաղաքական բնույթի որոշումներով և միջոցառումներով և հետո միայն տեխնիկական բնույթի լուծումներով:
Տարատեսակ տեխնոլոգիաների տեսանկյունից ՀայաստանումՎԷանմիջական զարգացման առավել ներուժ ունեն փոքր հզորության (մինչև10 ՄՎտ) հիդրոկայանները (ՓՀԷԿ-ները)և արևային ջրատաքացուցիչները, որոնք կարճաժամկետ հեռանկարում գնահատվել են որպեսառավելգրավիչ տեխնոլոգիաներ: Դրանց անմիջապես հետևում են ցանցային հողմա էներգետիկան և ջերմային պոմպերը:
Արեգակնային ֆոտովոլտայիկ և երկրաջերմային էլեկտրական կայանները, ինչպես նաև ցելյուլոզային հումքից կենսաէթանոլի արտադրությունը (տեխնոլոգիաների 2-րդ և ավելի բարձր սերունդներ), հատկապես իրատեսական են միջնաժամկետ հեռանկարում: Իսկ երկարաժամկետ հեռանկարում կենսաէթանոլի արտադրությունը կարող է ունենալ իրապես ռազմավարական կարևորություն: Հատկապես եթե հաշվի առնվի այսպիսի արտադրության պատշաճ կազմակերպման լուրջ ազդեցությունը հանրապետության բարձրադիր և հեռավոր համայնքներում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման վրա:
Երկարաժամկետ հեռանկարում դիտարկվել են նաև «ջրածնային տնտեսության» տարրերը` օրինակջրածինը և/կամ ջրածնային «վառելիքային մարտկոցները» ավանդական հանածո շարժիչային վառելիքների փոխարինման համար:
Դիտարկվել են մեթանի կորզմանուայրմանհիմանվրա էլեկտրաէներգիա արտադրելու հնարավորությունները քաղաքային կոշտ թափոններից: Բացի այս, դիտարկվել է ընդհանուր էլեկտրաէներգետիկ ոլորտում ռեժիմների բարելավման գործում (էլեկտրականբեռի կորերի ողորկեցում) ՎԷ ներուժի գնահատումը, օրինակ` հիդրոկուտակիչ էլեկտրակայանի օգնությամբ և/կամ վերջնական սպառման կառավարման միջոցով:
Համաձայն ՎԷԶՈՒԾ արդյունքների, Հայաստանում ՎԷ տեխնիկապես հասանելի գնահատված ներուժը բերվում է Աղյուսակ 1.1-ում
|
Աղյուսակ1.1.ՎԷ տեխնիկապես հասանելի գնահատված ներուժը |
|
|
ՖՎ |
>1000 ՄՎտ |
|
Հողմակայաններ |
300-500 ՄՎտ |
|
Երկրաջերմային |
25 ՄՎտ |
|
Հիդրոկայաններ |
250-300 ՄՎտ |
|
Արևային ջերմություն |
>1000 ՄՎտ |
|
Ջերմային պոմպեր |
>1000 ՄՎտ |
|
Կենսավառելիք շարժիչային |
100 հազ. տ./տարի |
Ավելին
