ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Սակագներ

Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2012 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովը  16 նոյեմբերի 2011 թվականի № 526Ն որոշմամբ սահմանել է`

Փոքր Հիդրոէլեկտրակայաններից
1) բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 19.551 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
2) ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 13.033 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,
3) խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 8.690 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

Հողմային Էլեկտրակայաններից
հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`
35.339 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի,

Կենսաբանական Զանգվածից
կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 37.447 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից։

պաշտոնական աղբյուր

Թվական Փոքր Հիդրոէլեկտրակայաններ
բնական
ջրահոսքերի վրա
ոռոգման
համակարգերի
խմելու ջրատարների
2011 19,28 դրամ/կՎտժ 12,853 դրամ/կՎտժ 8,57 դրամ/կՎտժ
2012 19,551 դրամ/կՎտժ 13,033 դրամ/կՎտժ 8,690 դրամ/կՎտժ
Հողմային էլեկտրակայաններից
2011 33,756 դրամ/կՎտժ
2012 35.339 դրամ/կՎտժ
Կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա
2011 36,928 դրամ/կՎտժ
2012 37.447 դրամ/կՎտժ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներ սպառողների համար`

Գազ

ա) ամսական մինչև 10,0 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող  բնական գազի  սակագինը՝  132 000 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

բ
) ամսական 10,0 հազար նորմալ խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող` 7900  կկալ/նորմալ խորանարդ մետր ջերմարարություն ունեցող բնական գազի սակագինը` 243.13 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ`  սպառված յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի համար (ներառյալ ավելացված արժեքի հարկը): պաշտոնական աղբյուր

 

էլեկտրաէներգիա

1) 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար`
ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին (2300  – 700)` 20 դրամ/կՎտժ,

 

2) 6(10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 30 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին (2300  – 700)` 17 դրամ/կՎտժ.

3) 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 25 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին (2300  – 700)` 17 դրամ/կՎտժ.

4) 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար`

ա) ցերեկային սակագին` 21 դրամ/կՎտժ,
բ) գիշերային սակագին(2300  – 700)` 17 դրամ/կՎտժ.

Ջուր
179,78 դրամ սակագին:

պաշտոնական աղբյուր