Հնարավոր ներուժ / Քամի
Հողմային էներգիայի զարգացումը Հայաստանում
Ըստ 2002-2003թթ Միացյալ Նահանգների Ազգային Լաբորատորիայի (NREL) կողմից ՚ՍոլարԷնՙ ընկերության (Հայաստան) համագործակցությամբ կազմված Հայաստանի հողմաէներգիայի քարտեզի` զուտ հողմաէներգետիկ ռեսուրսների տեսանկյունից Հայաստանում էներգացանցին միակցված հողմէներգիայի զարգացման համար առավել հեռանկարային գոտիները համապատասխանում են հողմի դասակարգման հետևյալ սանդղակին` 4-ից մինչև 7-ը (լավ և գերազանց կարգեր):
Հայաստանում հողմային էներգիայի ստացման համար հեռանկարային գոտիներն իրավամբ սահմանափակ են և տեղակայված են մեծամասամբ հեռավոր լեռնանցքներում, որոնց ներհատուկ է ծովի մակերեսից զգալիորեն բարձր լինելը (2000մ և ավելի), ուր հասանելիությունը սահմանափակ է կամ խիստ դժվարին: Վերջինս իր հերթին կհանգեցնի հողմային տուրբինների տեղափոխման և տեսադրման հետ կապված ծախսերի ավելացմանը, որոնց չափը կլինի միջինից բարձր: Ըստ հողմի դասակարգման մեր կողմից դիտարկված թվով 4 հեռանկարային տեղանքներից միային 4-րդ (՚Լավՙ դասակարգման վերին մակարդակ) և 5-րդ (՚Գերազանցՙ դասակարգման ստորին մակարդակ) դասակարգում ունեցող տեղանքներն են, որ իսկապես կարելի է համարել իրատեսական հողմաէներգակայանների կառուցման տեսանկյունից:
Հայաստանում հողմադասակարգման տեսանկյունից ՚իրատեսականՙ դիտվող նշված տեղանքներում որոշակի Մվտ հզորությամբ հողմային տուրբինների ամբողջական տեղադրման համար պահաջվող ծախսերը 2006-2007թթ. գնահատվել են տեղական մի շարք կառուցող ընկերությունների (՚Սոլարենՙ ՍՊԸ, ՚Զոդ Քամիՙ ՍՊԸ, ՚ԱՐ Էներգիաՙ ՍՊԸ, ՚Գիերրեթՙ ընկերություն) և միջազգային որոշ առևտրային ընկերությունների (Գամեսսա, Վեստաս) կողմից, որոնց չափը, համաձայն կանխատեսումների, կկազմի 1.3-ից – 1.6 մլն


