ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՎԷԸԾ-ի Ներդրումային Պլանի նախապատրաստումը Հայաստանում

ՎԷԸԾ-ի Ներդրումային Պլանի նախապատրաստումը Հայաստանում ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային պլանի նախապատրաստման, ինչպես նաև ՎԷԸԾ-ի միջոցների ձեռք բերման  ապահովման համար: Պլանը պետք է  համապարփակ, հստակ և արդյունավետ կերպով ներկայացնի, թե ինչպես են  ՎԷԸԾ-ի ռեսուրսները  և այլ դոնոր և մասնավոր հատվածի միջոցները օգտագործվելու երկրում վերականգվող և ցածր ածխածնային էներգետիկայի ներթափանցման  առկա  խոչընդոտները վերացնելու համար:
Առաջադրանքը իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում խորհրդատուն պետք է գնահատի  վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների ներուժը և գները,  առաջնային հնարավոր միջամտությունները և հեշտացնի ձեռք բերված  արդյունքների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:
Երկրորդ  փուլի ընթացքում  խորհրդատուն պետք է մշակի ներդրումային ծրագրի նախագիծը գերակա ոլորտների համար, ելնելով I-ին փուլի արդյունքներից:

 

Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր

Հայաստանի համար ՎԷԸԾ Ներդրումային պլանի նախապատրաստում

Սեպտեմբերի 2-ին <Gongress> հյուրանոցում կայացավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP)   կազմակերպված  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ստորև ներկայացված է քննարկվող նյութը: Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար:  Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել իրենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարություն, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների  եւ Համաշխարհային բնակի ներկայացուցիչներ: