ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՎԷԸԾ/ SREP

Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր

Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP)   կազմակերպված  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում

Սեպտեմբերի 2-ին <<Congress>> հյուրանոցում կայացավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP)   կազմակերպված  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ստորև ներկայացված է քննարկվող նյութը:

Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար:  Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել իրենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարություն, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների  եւ Համաշխարհային բնակի ներկայացուցիչներ:

Նկարներ

Մասնակիցների ցանկ

 

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր ցածր եկամուտ ունեցող երկրներում (ՎԷԸԾ)

ՎԷԸԾ ֆինանսավորում ստանալու համար դիմել է ավելի քան 30 երկիր, և պիլոտային երկրներից հինգի ներդրումային ծրագրերը արդեն իսկ հաստատված են: Հայաստանը հերթագրված հաջորդ 6 պիլոտային երկրների թվում է, և դիմել է 300.000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ ստանալու համար, որի նպատակն է ներդրումային ծրագրի պատրաստման աշխատանքների ֆինանսավորումը:
2012թ. մարտին ՎԷԸԾ Ենթակոմիտեն գերակա երկրների առաջնության ցանկում Հայաստանը դասեց չորրորդ տեղում (Տանզանիայից, Լիբերիայից և Յեմենից հետո), և համաձայնվեց, որ լրացուցիչ միջոցների առկայության դեպքում Հայաստանին կտրամադրվի արտոնյալ պայմաններով ֆինանսավորում:
2012թ. հուլիսի 2-12 Հայաստան է այցելել միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ առաքելությունը, ներառյալ Համաշխարհային Բանկի/Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական Զարգացման Բանկի, և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի համատեղ խումբը (ՎԶԵԲ), ՎԷԸԾ ծրագիրն ուղղորդելու նպատակով: ՎԶԵԲ խումբը քննարկումներ է ունեցել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ: Հիմնադրամը կազմակերպել է խորհրդատվական սեմինար, որին մասնակցել են կառավարության, գիտության, մասնավոր հատվածի, դոնորների ներկայացուցիչներ: Սեմինարի ընթացքում ՎԶԵԲ ներկայացուցիչները բացատրել են ՎԷԸԾ ծրագրի նպատակները, ներդրման ներկա կարգավիճակը, ծրագրի հիմնական չափանիշները, որոնք են`

1.խոչընդոտների կրճատում միջավայրում,
2.ներդրումների ավելացում,
3.վերականգնվող էներգետիկայի հզորությունների ավելացում,
4.տրանսֆորմացիոն ազդեցություն,
5.ծրագրի տարածում մասնավոր հատվածի մասնակցության շնորհիվ:

Քննարկումներից հետո ՎԶԵԲ խումբը համաձայնության է եկել ՀՀ կառավարության հետ, որ ՎԷԸԾ դրամաշնորհը 300.000 ԱՄՆ դոլար Համաշխարհային Բանկը ուղղակիորեն կտրամադրի ՀՎԷԷՀ-ին: Վերջինս կներգրավի միջազգային փորձառությամբ խորհրդատվական կազմակերպություն: ՎԶԵԲ առաքելության ընթացքում քննարկվել և ամփոփվել է Խորհրդատուի աշխատանքների շրջանակը: Աշխատանքի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը նախապատրաստելու երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային ծրագիրը և ստանալու ֆինանսավորում ՎԷԸԾ-ից: Ներդրումային ծրագիրը պետք է ցույց տա, թե ինչպես են ՎԷԸԾ-ի ռեսուրսները և այլ դոնորների ու մասնավոր հատվածի միջոցները օգտագործվելու Հայաստանում վերականգնվող և ցածր ածխածնային էներգետիկայի տարածման ընթացիկ խոչընդոտների հաղթահարման նպատակով: Ուսումնասիրությունն անց է կացվելու երկու փուլով: Փուլ 1-ում գնահատվելու են վերականգնվող էներգետիկայի կիրառելի տեխնոլոգիաների ներուժը և ծախսերը, կսահմանվեն պոտենցիալ միջամտությունների առաջնահերթությունները և կկազմակերպվեն այս արդյունքների քննարկումներ շահառուների հետ: Փուլ 1-ի արդյունքների հիման վրա Փուլ 2-ում կմշակվի ներդրումային ծրագրի նախագիծ առաջնահերթ ոլորտների համար:

Ներդրումային Պլանի Նախապատրաստման Դրամաշնորհի Առաջարկ

Ծրագրի Փաստաթուղթ

Դրամաշնորհի համաձայնագիր(անգլերեն լեզվով)

Իրավաբանական կարծիք

Հրաման

ՎԷ  ծրագրերի վերաբերյալ հաշվետվություններ