ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հիմնադրամի էներգախնայողության ծրագիր / Ավարտված օբյեկտներ

2012 թվականից սկսած աշխատանքներ են կատարվում ծրագրում ընդգրկված մի շարք օբյեկտներում, մասնավորապես՝

1. Մասիսի թիվ 2 հիմնական դպրոց – Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում մրցույթիհաղթող է ճանաչվել «Երկնաքեր» ՍՊԸ-ն, որը և հաջող կերպով ավարտին է հասցրել դպրոցի շին-մոնտաժային աշխատանքները: Իրականացված աշխատանքների արդյունքում փոխարինվել են հին պատուհանները նոր մետաղապլաստե պատուհաններով, արտաքին դռները փոխարինվել են նոր ալյումինե դռներով, իրականացվել է կաթսայի մաքրում և կարգաբերում և այլն:

2. Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց – Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով մրցութային սկզբունքով հաղթող է ճանաչվել «Սարկողի» ՍՊԸ-ն: Արդեն ավարտվել են օբյեկտի շին-մոնտաժային աշխատանքները և իրականացվել են էներգախնայողական մի շարք միջոցառումներ, որոնց թվին են դասվում պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, տանիքի ջերմամեկուսացում և այլն:
Մասիսի թիվ 2 հիմնական դպրոցում և Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում արդեն ավարտվել են շին-մոնտաժային աշխատանքները:

3. Մասիսի բժշկական կենտրոն ՓԲԸ – Հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Լիլանարմ» ՍՊԸ-ն: Արդեն մոտենում են ավարտին բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, որի արդյունքում օբյեկտում տեղադրվել է նոր կաթսայատուն, փոխարինվել են պատուհանները և դռները նոր մետաղապլաստե դռներով և պատուհաններով:

4. Մեծ Մասրիկ գյուղի  հիմնական դպրոց – Շինարարական աշխատանքների իրականացման համար կազմակերպված մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկնաքեր» ՍՊԸ-ն, որը և իրականացնում է դպրոցի շին-մոնտաժային աշխատանքները: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին և շուտով դպրոցը կհանձնվի շահագործման: Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են դպրոցի հին պատուհանները և տեղադրվել են նոր մետաղապլաստե պատուհաններ, իրականացվել է կաթսայի մաքրում և կարգաբերում և այլ էներգախնայողական աշխատանքներ:

5. Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ ՊՈԱԿ- – Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում շինարարական աշխատանանքերն իրականացնում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել Հիմնադրամի կողմից կազմակերպած մրցույթում: Շինարարական աշխատանքների արդյունքում նախատեսված է իրականացնել պատուհանների և դռների փոխարինում նոր մետաղապլաստե դռներով և պատուհաններով, տանիքի ջերմամեկուսացում, ջեռուցման կաթսայի վերազնում և ջեռուցման համակարգի կարգաբերում:

6. Հայաստանի ազգային արխիվ – Հայաստանի ազգային արխիվում շինարարական աշխատանքների իրականացման համար կազմակերպված մրցույթի ընթացքում հաղթող է ճանաչվել «Արաման Սթոուն Սթայլ» ՍՊԸ-ն: Արդեն իրականացվում են օբյեկտի նախագծման աշխատանքները և շուտով կսկսվի օբյեկտի շինարարությունը: Շինարարական աշխատանքների ընթացքում իրականացվելու է ջեռուցման համակարգի վերականգնում, պատուհանների և դռների փոխարինում և հարդարում, տանիքի ջերմամեկուսացում, պատերի ջերմամեկուսացում և այլն:

7. Երևանի Ալ.Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց – դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Երկնաքեր» ՍՊԸ-ն: Օգոստոսի 15-ից արդեն սկսվել են դպրոցի նախագծման աշխատանքները և նախատեսվում է փոխարինել հին պատուհանները նոր մետաղապլաստե պատուհաններով, իրականացնել պատերի ներքին հարդարում և այլ էներգախնայողական միջոցառումներ:

8. Գավառի թիվ 5 հիմնական դպրոց – Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկնաքեր» ՍՊԸ-ն, որը արդեն իրականացնում է դպրոցիշինարարական աշխատանքները: Իրականացվելիք շինարարական աշխատանքների արդյունքում կբարելավվի դպրոցի ջեռուցման համակարգը, կփողվեն ներսի և դրսի դռները, պատուհանները կփոխարինվեն նոր մետաղապլաստե պատուհաններով և կիրականացվի պատերի ներքին հարդարում:

9. Վայք քաղաքի թիվ 3 ՆՈւՀի շինարարական աշխատանքները իրականացնում է«Սարկողի» ՍՊԸ-ն, որը ճանաչվեց հաղթող կազմակերպված մրցույթի արդյունքում: Արդեն սկսվել են շինարարական աշխատանքները և նախատեսվում է փոխել հին պատուհանները և տեղադրել նոր մետաղապլաստե պատուհաններ, ինչպես նաև իրականացնել կաթսայի մաքրում և կարգաբերում:

10. Վայքի քաղաքային լուսավորություն – քաղաքի փողոցային լուսավորության շրջանակներում իրականացվելիք էներգախնայողական աշխատանքների իրականացման համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Սարկողի» ՍՊԸ-ն: Այս օբյեկտի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն ուղղված են ֆլյուրուսցենտային լամպերով լուսատուների փոխարինմանը էներգաարդյունավետ լամպերով, հենասյուների տեղադրմանն ու ներկմանը և այլն:

11. Դիլիջան քաղաքի փողոցային լուսավորություն – Դիլիջան քաղաքի փողոցային լուսավորության էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Միհրշին» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականցվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ արտաքին լուսավորության 175 հատ 100Վտ հզորության շիկացման լամպերի փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող, նույն քանակության ֆլյուրուսցենտային լամպերով, փողոցային լուսավորության 337 հատ 250Վտ հզորության  դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող, նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով:

12. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – Օբյեկտի շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Զեթ պրոֆիլ» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների ընթացքում նախատեսվում է իրականացնել արտաքին դռների և պատուհանների ապամոնտաժում և փոխարինում մետաղապլաստի պրոֆիլներից դռներով և պատուհաններով, կաթսայի և օժանդակ սարքավորումների ապամոնտաժում, կաթսայի ներսում գազամատակարարման, ջրամատակարարման , ջրահեռացման , օդափոխության աշխատանքների իրականացում և այլն:

13. Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոց – Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Երկնաքեր» ՍՊԸ-ն: Դպրոցում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանների փոխարինում նոր էներգաարդյունավետ մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, պատերի ներքին հարդարում, ձեղնահարկի ծածկի ջերմամեկուսացում:

14.Նիգավանի Միջնակարգ Դպրոց - Նիգավանի դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է “Դուստր Մարգարիտա” ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել Հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթում: Շինարարական աշխատանքների արդյունքում նախատեսված է իրականացնել կաթսաների, անհրաժեշտ սարքավորումների և ներքին ջերմային ցանցի տեղադրում, արտաքին գազատարի կառուցում, ձեղնահարկի ջերմամեկուսացում:

15. Երևանի  թիվ 163 հիմնական դպրոց – 163 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Ներսես և ընկերներ» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների արդյունքում նախատեսված է իրականացնել պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաներով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, պատուհանների և դռների փոխարինում ջերմամեկուսացված պատով, ջերմաանդրադարձիչների տեղադրում, արտաքին պատերի մասնակի ջերմամեկուսացում:

16. Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց - Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն: Շինարարության ընթացքում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝  ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, պատուհանների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում պատերով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ջեռուցվող մասնաշենքերի դռներով և այլն:

17. Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց – Ժորես Մկրտչյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Սարկողի» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել  Հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթում:  Ջերմաանդրդարձիչների տեղադրում, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում, արտաքին դռների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում պատերով:

18.Ալ. Մյասնիկյանի անվան  թիվ 66 հիմնական դպրոց - Ալ. Մյասնիկյանի անվան  թիվ 66 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Ներսես և ընկերներ» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել  Հիմնադրամի կողմից կազմակերպված մրցույթում: Իրականացվելիք շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են դպրոցի պատուհանները, որոշ պատուհաններ փոխարինվել են ջերմամեկուսացված պատերով, ինչպես նաև փոխվել են դպրոցի արտաքին դռները, տեղադրվել են  ջերմաանդրադարձիչներ:

19. Երևանի թիվ 61 հիմնական դպրոց - Երևանի թիվ 61 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքները իրականացրել է «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Էներգխնայուղության ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվել  են հետևյալ աշխատանքները՝ պատուահանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ծածկի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, արտաքին դռան փոխարինում ջերմամեկուսացված պատով:

20.Արթիկ քաղաքի փողոցային լուսավորություն – Արթիկ քաղաքի փողոցային լուսավորության շրջանակներում իրականացվելիք էներգախնայողական աշխատանքների իրականացման համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Ձեթ-Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Այս ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներն ուղղված են դրոսելային սնդիկային լամպերի փոխարինմամբ  նատրիումային  բարձր ճնշման էներգաարդյունավետ լամպերով, ինչպես նաև իրականացվել են  լուսավորման ցանցի կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորման աշխատանքներ:

21.Իջևանի փողոցային լուսավորություն – Իջևանի փողոցային լուսավորության շրջանակներում էներգախնայողական աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Բասպետ» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել է հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ հաղորդալարերի փոխարինում նորերով, սնդիկային լամպերի փոխարինում ավելի հզոր լուսատուներով, հաշվիչների փոխարինում երկսակագնային հաշվիչներով, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, փողոցային լուսավորման լուսատուների տեղակայում:

22.Հրազդան քաղաքի փողոցային լուսավորություն – Հրազդան քաղաքի փողոցային լուսավորության էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Զեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականցվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ սնդիկային լամպերով լուսատունների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող նատրիումային լուսատուներով, հաշվառման և կառավարման համակարգերի կարգավորում, բացակայող հենասյունների և լուսատուների տեղակայում, հենասյուների ներկում:

23. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան – ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողության աշխատանքներ մասնավորապես փոխվել են՝ դռներ պատուհաններ, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացում, մասնաշենքների ծածկի ջերմամեկուսացում, երրորդ մասնաշենքի արտաքին պատերի ջերմամեկուսացում, ինչպես նաև կաթսայատների վերազինում: Հիմնովին վերանորոգվել է նաև ԲՈՒՀ-ի կաթսայատունը, որտեղ ջերմություն ապահովող երկու կաթսաններն էլ էներգախնայող են և ավտոմատացված: Խնայող ռեժիմի են բերվել ԲՈՒՀ-ի բոլոր մասնաշենքերը:

24. Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոց – Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքները իրականացնում է «Արսեվ» ՍՊԸ-ն, որը հաղթող է ճանաչվել Հիմնադրամի կողմից հայտարարված մրցույթում: Էներգախնայողության միջոցառումների արդյունքում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում ջերմամեկուսացված պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, ջեռուցվող մասնաշենքի տարանջատում չջեռուցվողներից պատերով և վիտրաժներով, առաջին մասնաշենքի ձեղնահարկի ծածկի ջերմամեկուսացում և ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատին:

25. Կապան քաղաքի փողոցային լուսավորության էներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել  «Սարկողի» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող նույն քանակության նատրիումական բարձր ճնշման լամպերով, հաշվառման և կառավարման համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, հին սնող հաղորդալարերի փոխարինում, փողոցային լուսավորության բացակայող նատրիումային բարձր ճնշամ լամպերով, լուսատուների և հենասյուների տեղադրում:

26. Սիսիան քաղաքի փողոցային լուսավորության էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Սարկողի» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող նույն քանակության նատրիումական բարձր ճնշման լամպերով, շիկացման թելիկով լամպերով դեկորատիվ լուսատուների փոխարինում էներգախնայող լամպերով, հաշվառման և կառավարման համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, հենասյունների ներկում:

27. Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց – Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոցում շինարարական աշխատանքները իրականացրել է «Սարկողի» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում դպրուցում իրականացվել են հետևյալ էներգախնայող միջոցառումները՝ արտաքին պատերի մասնակի ջերմամեկուսացում ներսից, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ինչպես նաև ներքին ցանցի ձևափոխում:

28. Արտաշատ քաղաքի քաղաքապետարան – Արտաշատ քաղաքի քաղաքապետարանում էներգախնայողության աշխատանքները իրականացրել է «Զեթ-Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ջեռուցվող տարածքների տարանջատում չջեռուցվող տարածքներից, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ներքին ջերմային ցանցի շինհավակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքավորումների շին հավակցում, գազատարի կառուցում, ճնշման կարգավորման և  հաշվառման համակարգի հավաքակցում:

29. Աշտարակի բժշկական կենտրոն – Աշտարակի բժշկական կենտրոնում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Զեթ-Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, պատուհանների տակի խորշերի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայատան վերազինում, ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում, արտաքին ջերմային ցանցի շինհավաքակցում:

30. ՀՀ ԳԱԱ ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ – ՀՀ ԳԱԱ ազգային ակադեմիայի «Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն: Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, լուսաթափանց մակերեսների փոխարինում ջերմամեկուսացված պատով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, մասնակի ջերմամեկուսացման աշխատանքներ, կաթսայատան վերազինում, պատերի ներքին հարդարման աշխատանքներ:

31.Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոց – Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն: Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ծածկի ջերմամեկուսացում, պատուհանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատերով:

32. Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան թիվ 8 դպրոց – Վաղարշապատի Գ. Նժդեհի անվան թիվ 8 դպրոցում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Արսև» ՍՊԸ-ն: Դպրոցում իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատերով, ոչ արդյունավետ արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, առաջին մասնաշենքի ձեղնահարկային ծածկի  ջերմամեկուսացում:

33. Բարձրավոլտ էլեկտրացանցեր (հարավային մասնաճյուղ) – Բարձրավոլտ էլեկտրացանցերի հարավային մասնաճյուղում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել«Ձեթ Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Իրականացվել են հետևյալ Էներգախնայողական աշխատանքները՝ ատաքին բետոնյա պատերի ջերմամեկուսացում, տանիքի ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի շինհավաքակցում, արտաքին գազատարի կառուցում:

34. Բարձրավոլտ էլեկտրացանցեր (արևելյան մասնաճյուղ) – Բարձրավոլտ էլեկտրացանցերի արևելյան մասնաճյուղում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Դուստր Մարգարիտա» ՍՊԸ-ն: Իրականացվել են հետևյալ Էներգախնայողական աշխատանքները՝   պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, տանիքի ջերմամեկուսացում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի  շինհավաքակցում, գազատարի և գազի կարգավորիչ-հաշվիչ հանգույցի  շինհավաքակցում, դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով:

35. Բարձրավոլտ էլեկտրացանցեր (Գորիս և Զանգեզուր մասնաճյուղեր) – Բարձրավոլտ էլեկտրացանցերի Գորիսի և Զանգեզուրի մասնաճյուղերում էներգախնայողական աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Սարկողի» ՍՊԸ-ն: Իրականացվել են հետևյալ Էներգախնայողական աշխատանքները՝ ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ոչ արդյունավետ դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ծածկի ջերմամեկուսացում խարամի շերտով, գազատարի և հաշվիչ հանգույցի շինհավաքակցում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կոնդեսացիոն կաթսաների և կաթսայական սարքավորումների տեղակայում:

36. ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի փողոցային լուսավորությանէներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Երկնաքեր» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով, ԴՌԼ 250 լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով, 100Վտ շիկացման թելիկով լամպերով դեկորատիվ լուսատուների փոխարինում 30Վտ կամ այլ համարժեք լամպերով, կառավարման և հաշվարքի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցերի պարամետրերի բարելավում, փողոցային լուսավորման նոր լուսատուներով հենասյունների տեղակայում, փողոցային լուսավորման բացակայող լուսատուների տեղադրում, հենասյուների ներկում:

37. Վաղարշապատի հիվանդանոց – Վաղարշապատի հիվանդանոցում էներգախնայողության  աշխատանքները իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Մեկուսիչ» ԱԿ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ծածկի ջերմամեկուսացում, պատունանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատով, պատուհանների տակի խորշերի ջերմամեկուսացում, գազատարի և գազի կարգավորիչ, հաշվիչ հանգույցի շինհավաքակցում, արտաքին ջերմային ցանցի կառուցում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայատան վերակառուցում և զինում:

38. Ջերմուկ քաղաքի արտաքին լուսավորության էներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել  «Սարկողի» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ 35 հատ 400Վտ հզորության դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում  150Վտ հզորությամբ,  նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, 298 հատ ԴՌԼ 250 լամպերով լուսատուների փոխարինում 150 Վտ հզորությամբ,  նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, փողոցային լուսավորման 55 հատ նոր, լուսատուներով հենասյուների տեղակայում 150 Վտ հզ., 345 հատ հենասյունների ներկում:

39.Պետական կամերային երաժշտական թատրոն – Պետական կամերային երաժշտական թատրոնում էներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել  «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ ոչ էներգաարդյունավետ պատերի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով և վիտրաժների տեղադրում, ծածկի ջերմամեկուսացում, լուսավորության և բեմային լուսագունային համակարգերի իրականացում լուսադիոդային լամպերով:

40. ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտ – ՀՀ ԳԱԱ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում էներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել  «Զեթ-Պրոֆիլ» ՍՊԸ-ն: Իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին պատերի ջերմամեկուսացում, պատուհանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատերով, արտաքին վիտրաժների փոխարինում էներգաարդյունավետ վիտրաժներով, արտաքին պանելային ճեղքերի քփացում, չջեռուցվող տարածքներում ջերմային ցանցի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի ստորին օղակի փոխարինում, էներգաարդյունավետ կաթսայի, շրջանառու պոմպերի և համապատասխան մյուս սարքավորումների տեղակայում և շինհավաքակցում, թեք տանիքի կառուցում:

41.Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն - Երևանի տիկնիկային թատրոնում էներգախնայողության աշխատանքներ իրականացնելու համար մրցույթի հաղթող է ճանաչվել «Դուստր Մարգարիտա»   ՍՊԸ-ն: Իրականացվել են հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ գոյություն ունեցող 16 բեմական ոչ արդյունավետ լուսատուների փոխարինում միևնույն գործառնությունները կատարող լուսադիոդային բեմական լույսերով, ներկայացումների դահլիճում, առանձնասենյակներում և այլ ընդհանուր տարածքներում  տեղադրված շիկացման և ֆլյուորեսցենտային լամպերի փոխարինում լուսադիոդային լամպերով, միջանցքներում, գրասենյակներում և այլ ընդհանուր տարածքներում գոյություն ունեցող ֆլյուորեսցենտային և շիկացման լամպերի փոխարինում  կլոր և ուղղանկյունաձև պանելային լուսադիոդային լուսատուներով, թանգարանային հատվածում և նախասրահում գոյություն ունեցող լամպերի փոխարինում, ուղղորդված/ֆոկուսացված լուսադիոդային  լամպերով լուսատուներով,  կառավարման համակարգի կարգավորում, լուսատուների և լամպերի փոխարինման հետ կապված բոլոր տեսակի լարանցման և վերանորոգման աշխատանքների իրականացում: