ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)

Ամսաթիվը` 28 ապրիլի, 2016թ.

Պայմանագիր` EE-CW-54/2016-1, EE-CW-54/2016-2

ԳԲՄ դրամաշնորհ NTF 012163

Համաշխարհային բանկի ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար.

Լոտ 1. <<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ ՓԲԸ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-1

Լոտ 2. <<Երևանի պարարվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-2 Հայտատուները կարող են ներկայացնել հայտ մեկ լոտի, կամ երկու լոտի համար:

Հայտերը կգնահատվեն յուրաքանչյուր լոտի համար առանձին, հետևաբար մեկից ավելի լոտի համար հայտ ներկայացնելու դեպքում, յուրաքանչյուր լոտի համար պետք է լրացվի առանձին Կապալառուի հայտ և ներկայացվի:

Յուրաքանչյուր լոտի համար առանձին կարող է առաջարկվել զեղչ /եթե այդպիսիք կլինեն/: Հայտը գնահատելու ընթացքում երկու լոտերի կոմբինացված զեղչը հաշվի չի առնվի: Յուրաքանչյուր լոտի համար կկնքվի մեկ պայմանագիր: 3. Հետաքրքրություն ունեցող կազմակերպությունները կարող են ստանալ մրցութային փաթեթը Հիմնադրամից /Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն/:

Հիմնադրամը կհրավիրի նախամրցութային ժողով 2016թ. մայիսի 12-ին, ժամը 15:00-ին: Այդ ժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման գործընթացները, ինչպես նաև Էներգախնայողության միջոցառումների առաջարկները /ԷԽՄԱ/, կպարզաբանի էներգախնայողական միջոցառումների նախապատրաստման հետ կապված Հայտատուների կողմից բարձրացված հարցերը:

Նախամրցութային ժողովին չներկայալը չի կարող հանդիսանալ հայտի մերժման պատճառ:

4. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի երաշխիքով, ստորև նշված գումարով, կամ Հայտի ապահովման հայտարարագրով:

Լոտ 1. <<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ ՓԲԸ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-1՝ 2.800.000 ՀՀԴ

Լոտ 2. <<Երևանի պարարվեստի քոլեջ>> ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-2՝ 530.000 ՀՀԴ

Յուրաքանչյուր լոտի համար պետք է ներկայացվի առանձին հայտի երաշխիք, կամ Հայտի ապահովման հայտարարագիր:

5. Մրցույթը կիրականացվի Համաշխարհային բանկի` Ուղեցույցներ. ՎԶՄԲ վարկերի և ԶՄԱ փոխառությունների և դրամաշնորհների միջոցներով Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ 2011թ. հունվար սահմանված ընթացակարգերով` Ազգային Մրցակցային Սակարկության եղանակով /նախագծում, շինարարական աշխատանքներ, չափում և հավաստում, շահագործում և պահպանում/:

Որակավորման չափանիշները ներառում են.  Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է կազմի՝

Լոտ 1. 420.000.000 ՀՀԴ

Լոտ 2. 159.000.000 ՀՀԴ 

Գլխավոր կապալառուի փորձ վերջին 5 տարիների ընթացքում /յուրաքանչյուր լոտի համար/ նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/:

Լոտ 1. 98.000.000 ՀՀԴ

Լոտ 2. 18.550.000 ՀՀԴ 

Շրջանառու ֆինանսական միջոցներ և/կամ վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`

Լոտ 1. 46.666.666,67 ՀՀԴ

Լոտ 2. 8.833.333,33 ՀՀԴ

Երբ հայտը ներկայացվում է մեկից ավելի լոտի համար, Հայտատուները պետք է բավարարեն համապատասխան լոտերի գումարային ընդհանուր պահանջներին, որ բավարարեն որակավորմանը և շնորհվեն մեկից ավելի պայմանագրով /պայմանագիր/:

6. Շահագրգիռ և իրավասու հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկություններ և ուսումնասիրել դրանք բոլոր աշխատանքային օրերին /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ժամը 09:00-ից մինչև 18:00 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում:

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2016թ. մայիսի 26-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

7.Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն, Հեռ/Ֆաքս: + /374 10/ 588-011 Էլ. Փոստ: g.zara@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am