ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

/Խորհրդատվական ծառայություններ, կազմակեպության ընտրություն/

28.04.2016թ.

Երկիրը` Հայաստան

Ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Դրամաշնորհ` TF 012163

Էներգախնայողության միջոցառումների իրականացման նպատակով Շինարարության աշխատանքների որակի տեխնիկական հսկողության  EE-CS-26/2016 իրականացում հետևյալ օբյեկտներում:

  1. Սպիտակի քաղաքապետարանի էներգախնայողության իրականացում, EE-CW-53/2016-2
  2. <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-53/2016-1
  3. ԷԽՄ Հրազդանի քաղաքապետարանում, N12 ՆՈՒՀ-ում, N13 ՆՈՒՀ-ում, EE-CW-51/2016
  4. ԷԽՄ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում, EE-CW-52/2016
  5. <<Քանաքեռ-Զեյթուն>> ԲԿ ՓԲԸ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-1
  6. <<Երևանի պարարվեստի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-54/2016-2

 

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու համար:

 

Նպատակը

Էներգախնայողության ծրագրի շրջանակներում 2016 թվականին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից նախատեսվում է հանրային շենքերի/լուսավորության համակարգերի էներգախնայողության միջոցառումների իրականացման աշխատանքներ, որի համար նախատեսվում է ձեռք բերել շինարարության որակի տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայություններ:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է շահագրգիռ խորհրդատվական կազմակերպությունների /Խորհրդատուներ/ ներկայացնել Հետաքրքրության հայտեր

Խորհրդատուն պետք է մատուցի շինարարության որակի տեխնիկական հսկողության մասնագիտական խորհրդատվական ծառայություններ համաձայն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 1998թ.-ի ապրիլի 28-ի թիվ 44 հրամանով հաստատված «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ»:

Որակավորումը`

Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն իրականացնող խորհրդատու կազմակերպությունը պետք է ունենա հետևյալ որակավորումը`

  • Խորհրդատուի հիմնական աշխատակազմը պետք է ունենա բարձրագույն շինարարական կամ մասնագիտական` էներգետիկական կրթություն, համապատասխան փորձառություն և որակավորում / հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող առնվազն 3 ինժեներ-վերահսկիչներ/;
  • Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման արտոնագիր;
  • Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման փորձառություն;
  • էներգախնայողության բնագավառում աշխատանքի փորձառություն,
  • ՀՀ շուկայում գոյություն ունեցող ջերմամեկուսիչ նյութերի իմացություն,
  • Հագեցվածություն որակի հսկողության գործիքներով ու սարքերով, տրանսպորտային միջոցներով, համակարգչային ու գրասենյակային տեխնիկայով;

Հայտում ներառվող փաստաթղթերը`

  • Դիմում Հիմնադրամի տնօրենի անունով;
  • Պետական գրանցման վկայականի պատճենը;
  • Հայտը ստորագրողի լիազորագիրը;
  • Խորհրդատուի ընդհանուր փորձը և այլ անհրաժեշտ տվյալներ;
  • Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման արտոնագրի /լիցենզիայի/ պատճենը;
  • Վերջին 3 տարիների ընթացքում շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության իրականացման փորձառության վերաբերյալ տեղեկատվություն;
  • Աշխատակազմի ցանկը և դրանց աշխատանքային փորձառության վերաբերյալ տեղեկատվությունը (CV),
  • Որակի հսկողության համար գործիքների, սարքերի, տրանսպորտային միջոցների, համակարգչային ու գրասենյակային տեխնիկայի ցանկը;
  • Հայտը համատեղ ներկայացնելու դեպքում ՀՁԳ-ի պայմանագիրը;

Խորհրդատուների ընտրության չափանիշներն են.

    • Ընկերության ընդհանուր փորձը (տարիների քանակը) /10 միավոր/
    • Վերջին երեք տարիների ընթացքում կնքված նմանատիպ պայմանագրերի քանակը /10 միավոր/
    • Հիմնական աշխատակազմի ընդհանուր փորձը և որակավորումը /20 միավոր/
    • Հիմնական աշխատակազմի ծրագրին առնչվող փորձը և որակավորումը /50 միավոր/
    • Ընկերության հագեցվածությունը անհրաժեշտ տեխնիկայով /10 միավոր/
    • Ընդամենը` 100 միավոր

Խորհրդատուի ուշադրությունը պետք է ուղղորդել Համաշխարհային Բանկի` «Ուղեցույց՝ ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների ներքո Համաշխարհային Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունը և վարձումը» 2011թ. հունվար («Խորհրդատուների ուղեցույց») 1.9-ը կետին, որը սահմանում է Համաշխարհային բանկի շահերի բախման քաղաքականությունը:

Խորհրդատուները կարող են  միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատուի ձևով`  իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով:  Խորհրդատուն կընտրվի խորհրդատուի որակավորման վրա հիմնված  (ԽՈԸ) մեթոդով, որն ամրագրված է  խորհրդատուների ընտրության  Ողեցույցներում:

Հայտը ներկայացվում է հայերեն 1 բնօրինակ, 1 պատճե:

Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով ժամը 09.00-18.00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել նշված հասցեով մինչև 2016թ. մայիսի 10-ը, ժ. 17.00:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Տնօրեն` Թամարա Բաբայան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;

Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11; e-mail: g.zara@r2e2.am