ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)

Ամսաթիվը` 22 hունիսի, 2016թ.

Պայմանագիր` EE-CW-55/2016

ԳԲՄ դրամաշնորհ NTF 012163

Համաշխարհային բանկի ծրագրի անունը`

Էներգախնայողության ծրագիր

Էներգախնայողության միջոցառումների իրականացում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, EE-CW-55/2016

Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

  1. Հայաստանի Հանրապետությունը  Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար:

 

  1. Հետաքրքրված  իրավասու հայտատուները  մրցութային փաստաթղթերն ամբողջությամբ հայերեն լեզվով կարող են ստանալ՝ գրավոր դիմում ներկայացնելով Հիմնադրամ /Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն/ :

Հիմնադրամը կհրավիրի նախամրցութային ժողով 2016թ. հուլիսի 11-ին, ժամը15:00-ին: Այդ ժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման գործընթացները, ինչպես նաև Էներգախնայողության միջոցառումների առաջարկները /ԷԽՄԱ/, կպարզաբանի էներգախնայողական միջոցառումների նախապատրաստման հետ կապված Հայտատուների կողմից բարձրացված հարցերը: Նախամրցութային ժողովին չներկայալը չի կարող հանդիսանալ հայտի մերժման պատճառ:

 

3. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի երաշխիքով,  ստորև նշված գումարով, կամ Հայտի ապահովման հայտարարագրով:

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար՝ 3,630,800 ՀՀԴ

 

4. Մրցույթը կիրականացվի Համաշխարհային բանկի` Ուղեցույցներ. ՎԶՄԲ վարկերի և ԶՄԱ փոխառությունների և դրամաշնորհների միջոցներով Համաշխարհային բանկի վարկառուների կողմից ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումներ 2011թ. հունվար  սահմանված ընթացակարգերով` Ազգային Մրցակցային Սակարկության եղանակով /նախագծում, շինարարական աշխատանքներ, չափում և հավաստում, շահագործում և պահպանում/:

 

Որակավորման չափանիշները ներառում են.

  • Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը պետք է  կազմի՝

544,620,000 ՀՀԴ

 

  • Գլխավոր կապալառուի փորձ վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/:

127,078,000ՀՀԴ

  • Շրջանառու ֆինանսական միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`

60,513,000 ՀՀԴ

 

5. Շահագրգիռ և իրավասու հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկություններ և ուսումնասիրել դրանք բոլոր աշխատանքային օրերին /բացի շաբաթ և կիրակի օրերից/ ժամը 09:00-ից մինչև 18:00 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում:

 

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2016թ. հուլիսի 21, ժամը15:00:

 

Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

6.Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

էներգախնայողության հիմնադրամ

Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն,

Հեռ/Ֆաքս: + /374 10/ 588-011

Էլ. Փոստ: g.zara@r2e2.am

Ինտերնետային հասցե: www.r2e2.am