ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳԻՐ P155662 ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ /ՀՎԷԷՀ/

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ P155662
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Տնտեսական գնահատման մասնագետ, SPP-CS-16/2016

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:

 

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի /այսուհետ՝ Ծրագիր/ շրջանակներում գնումների իրականացմանը:

Նպատակը

Սույն առաջադրանքի նպատակն է իրականացնել Ծրագրի տնտեսական գնահատումը:

 

  1. I. Աշխատանքների շրջանակը

Առաջադրանք 1: Իրականացնել առաջարկվող ծրագրի տնտեսական գնահատումը. Տնտեսական գնահատումը պետք է իրականացվի հաշվի առնելով Համաշխարհային Բանկի ներդրումային գործառնությունների տնտեսական գնահատման ուղեցույցի (մայիս, 1996 թ.), Ներդրումային ծրագրի ֆինանսավորման տնտեսական վերլուծության ուղեցույցի (OPSPQ, 9 hոկտեմբերի, 2004 թ.) հիմնական պահանջները և Համաշխարհային Բանկի Ծրագրերի  տնտեսական վերլուծության  ծախսերի զեղչումը  և  օգուտները (մայիս 9, 2016 թ.):

 

Առաջադրանք 2: Իրականացնել ծրագրի փոխանջատման արժեքի վերլուծությունը: Որպես զգայունության վերլուծության մաս,  խորհրդատուն պետք է բացահայտի հիմնական  փոփոխականները և ենթադրությունները, որոնք էական ազդեցություն ունեն ծրագրի  տնտեսական կենսունակության վրա:

Առաջադրանք 3: Ծրագրի գնահատումը ՎԷԸԾ ներդրումային չափանիշների տեսանկյունից: Այդ չափանիշները  ենթադրում են ծրագրի ազդեցությունը  էլեկտրաէներգիայի   արտադրության բարձրացման, արտանետումների նվազեցման, էներգիայի արդյունավետ օգտագործման, առաջարկվող ծրագրի  տնտեսական հիմնավորման համապատասխանության  մատչելիության և մրցունակության սկզբունքների հետ,   և  այլ գործոններ, որոնք կարող են տրամադրվել ՀՎԷԷՀ-ի կողմից:

Առաջադրանք 4: Պատրաստել գրավոր մանրամասն հաշվետվություն ծրագրի տնտեսական գնահատման արդյունքների վերաբերյալ, այդ թվում ենթադրությունների հստակ ցանկ (աղյուսակի տեսքով) և  տնտեսական ծախսերի և  օգուտների հոսքը՝ հավելվածի տեսքով:  Խորհրդատուն պետք է նաև Պատվիրատուին  ներկայացնի  վերջնական տարբերակները  Excel ձևաչափով  կամ այլ մոդելներ, որոնք կիրառվել են ծրագրի  տնտեսական գնահատման  ընթացքում:

 

Թեկնածուն պետք է ունենա հետևյալ որակավորումները.

  • Առնվազն տնտեսագիտության, ֆինանսների կամ ինժիներական բնագավառի մագիստրոսի աստիճան:
  • Նվազագույնը 7 տարվա միջազգային աշխատանքային փորձ էներգետիկ նոր հզորությունների կառուցման տնտեսական գնահատման ոլորտում, ներառյալ արևային կայանների կառուցման տնտեսական հիմնավորման:
  • Փորձ տարածաշրջանում նոր էներգետիկ հզորություններկ կառուցման տնտեսական գնահատման ոլորտում, ներառյալ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների:
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Ընտրության չափանիշները հետևյալն են.

  • Ընդհանուր որակավորումը
  • Համապատասխանությունը ծրագրին
  • Լեզուների իմացությունը

 

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Բանկի կողմից 2011թ. հունվարին /վերանայված հուլիս 2014թ. /հրատարակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” /Խորհրդատուի ուղեցույց/, որը սահմանում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Խորհրդատուի ընտրությունը կատարվում է ըստ Համաշխարհային Բանկի՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” Ուղեցույցում /հունվար 2011, վերանայված հուլիս 2014/ բերված ընթացակարգերի համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով 9:00-18:00 (GMT+4:00):

 

Հետաքրքրությունների հայտը  պետք է հանձնել ստորև նշված հասցեով մինչև 2016թ. սեպտեմբերի 12-ը:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Տնօրեն` Թամարա Բաբայան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11;
e-mail: g.zara@r2e2.am; info@r2e2.am
Վեբ կայք՝ www.r2e2.am