ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր

2014թ-ի Հունիսին  Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի (ԿՆՀ)  ներքո Ցածր Եկամուտ ունեցող երկրների համար նախատեսված Վերականգնվող էներգետիկայի  Ընդլայնման Ծրագրի (ՎԷԸԾ)  ենթա-հանձնաժողովը հաստատել է Հայաստանի Ներդրումային պլանը (ՆՊ) և հավանություն  տվել Հայաստանին արտոնյալ ֆինանսավորման տրամադրմանը վերականգնվող էներգիայի արտադրության ընդլայնման և  կիրառման համար:  ՆՊ-ը  ներառում է երեք ծրագրեր՝ ա) երկրաջերմային էներգիա, բ) արևային ֆվ ծրագիր,  գ) ջերմային պոմպեր և արևային կոլեկտորներ: Յուրաքանչյուր ծրագիրը նախապատրաստումից հետո  ենթակա է հաստատման նույն ենթա-հանձնաժողովի կողմից:

Առաջին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին աջակցություն է ցուցաբերվել  ՎԷԸԾ/ՎԶՄԲ դրամաշնորհի միջոցով, որը  տրամադրվել է ՎԷԷՀ-ին 2014 թվականի սեպտեմբերին: Գործողությունները ներառում են  Բնապահպանական և Սոցիալական Ազդեցության Գնահատումը, Վերաբնակեցման Քաղաքականության Շրջանակը, Մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման աշխատանքների մրցութային փաստաթղթերի, հորատման աշխատանքների մրցութային փաստաթղթերի պատրաստումը և այլն: Նշված գործընթացներին  աջակցում է  Համաշխարհային Բանկի փորձագետների թիմը:  Նախապատրաստման արդյունքները և  ծրագրի նախագիծը  ընդունելի են ՎԷԸԾ-ի վարչության կողմից և  2015 թվականի փետրվարի  22-ին հաստատվեց  8.550.000 ԱՄՆ դոլար Դրամաշնորհ տրամադրել Հայաստանին Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագրի իրականացման նպատակով:  Հայաստանի Կառավարությունը կֆինանսավորի ծախսերի մոտ 20 տոկոսը:

Դրամաշնորհը  հատկացվել է ՎԶՄԲ-ի միջոցով, իսկ  Ծրագիրը կիրականացվի ՎԶՄԲ-ի  կանոնների և ընթացակարգերի համաձայն:

Սույն Գործառնական Ձեռնարկը (ԳՁ) տեղեկատվություն է տրամադրում  Ծրագրի նպատակների, նախատեսված աշխատանքների, գործողությունների և գործընթացների վերաբերյալ, որոնք կարող են կիրառվել Ծրագրի իրականացման ընթացքում: Չնայած  նշված բոլոր գործողությունները  կարգավորվում են  այլ իրավական և աշխատանքային փաստաթղթերով, սակայն  ավելի արդյունավետ է մեկ փաստաթղթի մեջ   ներկայացնել այն  բոլոր անհրաժեշտ տվյալներն ու տեղեկությունները, որոնք կարող են օգտագործվել Ծրագրի իրականացման ընթացքում:  Այն  տրամադրում է  նաև հավելյալ  մանրամասներ ծրագրի հատուկ ոլորտների իրականացման վերաբերյալ:

ԳՁ-ը  հաստատվել է  ՀԲ-ի  և Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի կողմից, և  չի կարող փոփոխվել, չեղյալ հայտարարվել, հրաժարվել կամ չիրականանալ  առանց Համաշխարհային Բանկի նախնական գրավոր համաձայնության: