ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ – Արևային ՖՎ ծրագրի ղեկավար, SPP-CS-5/2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ P155662
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

Արևային ՖՎ ծրագրի ղեկավար, SPP-CS-5/2015

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում գնումների իրականացմանը:

 

Նպատակը


Առաջադրանքի նպատակն է ծրագրի իրականացման ընթացքում աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (ՀՎԷԷՀ) միջազգային խորհրդատվական ընկերությունների հետ միասին մասնակցելու արևային ներուժի գնահատման, արևային ճառագայթային էներգիայի չափման սարքավորումների ընտրության, առավել շատ ներուժ ունեցող տեղանքներում արևային ՖՎ կայանների պլանավորման գործընթացներում:

Խորհրդատուն պատասխանատու է ներքոնշյալ հիմնական գործառույթների համար.

  • Համակարգել և հետևել աշխատանքներին, կատարել ստուգումներ և դիտարկումներ Ծրագրի նախապատրաստական փուլում ՀՎԷԷՀ կողմից ընտրված խորհրդատուների մատուցած ծառայությունների և աշխատանքների վերաբերյալ:
  • Կառավարել ինժեներական խորհրդատվական ծառայությունները, այդ թվում շրջանակների սահմանումը, բյուջեի և ժամանակացույցի մշակումը, կադրային, տեխնիկական վերահսկողության և փոփոխությունների կառավարումը, ժամանակին աշխատանքների հաջող իրականացման պատասխանատվությունը՝ բյուջեի և ՀՎԷԷՀ պահանջներին համապատասխան:
  • Նպաստել զեկույցների, ուսումնասիրությունների և առաջարկությունների նախապատրաստմանը:
  • Ղեկավարել և համակարգել ՀՎԷԷՀ կողմից ներգրավված ազգային փորձագետների և խորհրդատուների աշխատանքները:
  • ՀՎԷԷՀ ֆինանսական բաժնի հետ նախապատրաստել և վերահսկել Ծրագրի բյուջեն:
  • Ծրագրի Գնումների պլանի թարմացման համար տրամադրել պահանջվող օժանդակություն:
  • Նպաստել տեղանքի ընտրության, ռեսուրսների գնահատման ուսումնասիրություններին և տեխնիկատնտեսական հիմնավորումներին առընչվող ընթացակարգերին:
  • Պատրաստել համապատասխան աղյուսակներ և ձևանմուշներ Ծրագրի պատշաճ կառավարումն իրականացնելու նպատակով և այլն:

 

Թեկնածուն պետք է ունենա հետևյալ որակավորումները.

  • Ճարտարագիտության/տնտեսագիտության մագիստրոսի աստիճան (տ.գ.թ.աստիճան, աստիճանավորում էներգետիկայի բնագավառում կամ համապատասխան սերտիֆիկատները ցանկալի են):
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային փորձ նոր տեխնոլոգիաների և ծրագրի կառավարման/համակարգման ոլորտում:
  • Ցանկալի է միջազգային ծրագրերի շրջանակներում իրականացրած աշխատանքների փորձառություն:
  • Գիտելիքներ ինժեներական տնտեսագիտության բնագավառում:
  • Անձնակազմի կառավարման և համակարգման  համապատասխան փորձ:
  • Հաղորդակցության գերազանց կարողություններ, թիմային աշխատանքի և ծրագրերի կառավարման հմտություններ:
  • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն:
  • Հաշվետվությունների պատրաստման գերազանց ունակություններ:
  • Համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն:
  • ՀՀ մարզեր և արտերկիր մեկնելու կարողություն:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Ընտրության չափանիշները հետևյալն են.

  • Ընդհանուր որակավորումը
  • Համապատասխանությունը ծրագրին
  • Լեզուների իմացությունը

 

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Բանկի կողմից 2011թ. հունվարին /վերանայված հուլիս 2014թ. /հրատարակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” /Խորհրդատուի ուղեցույց/, որը սահմանում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Խորհրդատուի ընտրությունը կատարվում է ըստ Համաշխարհային Բանկի՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” Ուղեցույցում /հունվար 2011, վերանայված հուլիս 2014/ բերված ընթացակարգերի համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով 9:00-18:00 (GMT+4:00):

 

Հետաքրքրությունների հայտը  պետք է հանձնել ստորև նշված հասցեով մինչև 2016թ. դեկտեմբերի 5-ը:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Տնօրեն` Թամարա Բաբայան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11;
e-mail: g.zara@r2e2.am; info@r2e2.am
Վեբ կայք՝ www.r2e2.am