ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀՐԱՎԵՐՔ – ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՐԱՎԵՐՔ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017

Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի  և էներգախնայողության հիմնադրամը սիրով հրավիրում է Ձեզ  մասնակցելու «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017» միջոցառումների շարքին, որոնք տեղի կունենան 2017թ․ հունվարի 25-27-ը «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» Բիզնես Կենտրոնում (հասցե՝ ք․ Երևան, Մ․Խորենացի, 15)։ Միջոցառումների կազմակերպիչն է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը։      Միջոցառումները միտված են ծանոթացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումներին, ներառյալ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ոլորտի ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժիներական խնդիրները, հեռանկարային ծրագրերը և այլն: Քննարկումներին կմասնակցեն ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և մասնավոր հատվածի, այդ թվում ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017» միջոցառումների ծրագրին կարելի է ծանոթանալ Հիմնադրամի կայքէջում (www.r2e2.am ): Այն նախատեսում է տարբեր թեմատիկ նիստեր, կլոր սեղան-քննարկումներ, ինչպես նաև զուգահեռ ընթացող ցուցահանդես, որտեղ կներկայացվեն ոլորտին առնչվող ապրանքներ և ծառայություններ։     Որպես շարքի կարևորագույն միջոցառում նախատեսվում է նաև արևային էլեկտրակայանների կառուցման նպատակով Արևային ներդրողների կոնֆերանսը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ նախագծերում ներդրումների իրականացման հնարավորությունները, մասնավորապես Համաշխարհային բանկի աջակցությամբ նախապատրաստվող արդյունաբերական մասշտաբի արևային ծրագրի մրցույթի մանրամասները։

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՇԱԲԱԹ 2017» միջոցառումներին կապահովվի անգլերեն և հայերեն լեզուներով սինխրոն թարգմանություն։

Տեղերի խիստ սահմանափակ լինելու պատճառով խնդրում ենք նախապես գրանցվել՝ ուղարկելով Ձեր մասնակցության հայտը expohouse@mail.ru կամ  info@r2e2.am էլեկտրոնային հասցեին։ Հայտը կարող եք ներբերռնել հետևյալ հղումով ( հայերեն, engрус.)

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝

«Էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոն

0001.Երեւան, Աբովյան 16.

Հեռ. (+374 10)  563899

Բջջ.՝ (+374 93)  777053

E-mail: expohouse@mail.ru