ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

«Էներգետիկայի շաբաթ»-ը նոր ներդրողներ կբերի Հայաստան

Հունվարի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարքը, որոնցով ցույց կտրվի Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումներն ու առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը, ինչպես նաեւ տեխնոլոգիական եւ ինժեներական լուծումները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ համաժողովին զուգահեռ կգործի ոլորտային ցուցահանդես, որին կմասնակցի 28 ընկերություն: Դրանք, մասնավորապես, կներկայացնեն ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության, ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արեւային տեխնոլոգիաների նմուշների հետ կապված տարբեր ծառայություններ:

Հայկ Հարությունյանի փոխանցմամբ`առանցքային միջոցառումներից մեկն Արեւային էներգիայի ներդրումային համաժողովն է լինելու:

«Համաժողովին կմասնակցի 30-ից ավելի միջազգային ընկերություն: Ներկայացնելու ենք Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում 55 ՄՎտ հզորությամբ առաջին արեւային կայանի կառուցման հնարավորություններն ու դրա համար պետության կողմից անցկացվող մրցույթի մանրամասները»,- ասել է  Հայկ Հարությունյանը:

Փոխնախարարի խոսքով՝ մրցույթի անցկացումը թույլ կտա փորձառու կազմակերպությունների մասնակցության շնորհիվ ստանալ նվազագույն սակագնի առաջարկ:

Համաժողովին մասնակցելու են ներդրողներ Ֆրանսիայից, Իսպանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից եւ այլն:
ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանն էլ նկատել է, որ «երկամյա պարբերականությամբ այս միջոցառումը, ասես, հաշվետվություն լինի` ինչ զարգացումներ են եղել նախորդ տարավ համեմատ, եւ ինչ խնդիրներ են լուծվել»:

«Այս տարի հետաքրքիր ասելիք ունենք ինչպես էներգախնայողության, այնպես էլ վերականգնող էներգիայի ոլորտների վերաբերյալ»,- ընդգծել է հիմնադրամի տնօրենը:

աղբյուր www.banks.am