ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Էներգետիկայի Շաբաթ 2017

Մեկնարկեց Էներգետիկայի Շաբաթ 2017 համաժողովը

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ս․թ․ հունվարի           25-27-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք:

Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

Միջոցառումների շարքը ներառում էր եռօրյա ցուցահանդես, որին ներկայացված էին տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտական աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Այն հնարավորություն կտա ծանոթացնել ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։ Ցուցահանդեսին մասնակցում էր մասնագիտացված 28 ընկերություն։

Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլն։ Համաժողովին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, թեպետ տեղանքում կարելի է տեղակայել մինչ 95 ՄՎտ հզորության կայաններ։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։  ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Համաժողովին և կլոր սեղան-քննարկումներին ոչ միայն  երաշխիք է ու վստահություն ներդրողների համար, այլև լավ հնարավորություն էր օրենսդրական դաշտի առանցքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու տեսանկյունից։

Ծրագրում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ներդրումների համար նպաստավոր միջավայրը։ Տեղական ներդրողների և բանկերի միջոցով կներկայացվի նպաստավոր քաղաքականության պատմական փորձը և կայուն խթանները, ինչը խիստ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում։

Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, զեկույցներ ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրի, Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Բուռն քննարկումները ընդմիջվեցին Հայաստան այցելած հյուրերին կոնյակի գործարան այցելությամբ:

Միջոցառման երրորդ օրը քննարկվեցին էներգաարդյունավետության նվաճումները և մարտահրավերները,  էներգախնայողության ներդրումների ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացվեց Սյունիքի մարզի կայուն էներգիայի զարգացման ծրագիրը և մի շարք այլ հարցեր:

Համաժողովի մասնակիցները այցելեցին Մերձավանի արևային ռեսուրսների չափման կայան, որը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել և օգտագործում է՝ արևային ռեսուրսի գնահատման հուսալի, ճշգրիտ տվյալներ ստանալու և հանրությանը տրամադրելու նպատակով։

Ներկայացվեցին մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու հաջողությունները, պետական բարեփոխումներն ու խթանները։ Միջազգային ծրագրերի և տեղական բանկերի կողմից ներկայացվեցին համայնքային էներգախնայողության և ՓՄՁ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը-

Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն  Լաուրա Բեյլիի ողջույնի խոսքը

Ներդրողների ցանկ

Մասնակիցների ցանկ

Ցուցահանդեսին մասնակցած կազմակերպություններ

Օրակարգ

Նկարներ

Կայուն էներգետիկայի զարգացումը Հայաստանում,  Հայկ Հարությունյան, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի արևային էներգիայի ծրագիր, Ռուբեն Գեւորգյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Հայաստանում արևային ռեսուրսի գնահատումը նախնական արդյունքներ չափումների, արբանյակային և մոդելային տվյալների համադրումներ, պրն․Խոսե Մարտինես Վալենզուելա, Effergy/Irsolav  (Իսպանիա)

Մասրիկ 1 արևային կայանի ներդրումային ծրագրի տեխնիկա-տնտեսագիտական հիմնավորում, Մանուել Լադրոն դե Չեգամա ÅF Aries Energía (Իսպանիա)

Մասրիկ 1 տեղանքում արևային կայանի տեղակայման բնապահպանական և սոցիալական ազդեցությունների դիտարկում /ՇՄԱԳ, Էդուարդո Տաբարես ÅF Aries Energía (Spain)

Հայաստանի ներդրումային միջավայրը, Կարեն Մկրտիչյան, Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն

Հայաստանի էլեկգտրաէներգետիկ համակարգը և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակները, Աբգար Բուդաղյան, ՀՎԷԷՀ փորձագետ

Experience in Financing Renewables in the Caucasus, Դավիդ Մանագաձե, EBRD ներկայացուցիչ

Սյունիքի մարզի հանրային օբյեկտներում Էներգետիկ աուդիտներ և էներգախնայողական միջոցառումներ, Հրանտ Տեր-Գաբրիելյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՀ էներգետիկ ոլորտի խնդիրները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի Փարիզի համաձայնագրի ներքո-Դիանա Հարությունյան ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող

Փոքր հիդրոէլեկտրակայաններ. Հաջողություններ և մարտահրավերներ,Արևիկ Մալյան, ՓՀԷԿ միության ներկայացուցիչ

ՓՀէԿ արդիականացման խնդիրներ և լուծումներ, Բիթլիս-Մեն ԱշոտՄինասյան

Օգտվեք արեւից այսօր SHTIGEN

Վերականգնվող էներգիայի ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում

ACBA-CREDIT AGRICOLE BANK

ԱԳԲԱ Լիզինգ