Մեր մասին

Ողջունում եմ ձեզ ՀՀ վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության հիմնադրամի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր ինտերնետային կայք այցելելու համար: Մեր կայքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը, ծրագրերին ու կառուցվածքին, կգտնեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվություն վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտի, իրավական ակտերի վերաբերյալ: Փորձել ենք կայքը մատուցել նոր ձևավորմամբ և առավել հարուստ տեղեկություններով: Հուսով եմ, որ մեր ինտերնետային էջում ներկայացված նյութերն օգտակար կլինեն ու կծառայեն նպատակին:
Ակնկալում եմ նաև ձեր դիտողություններն ու առաջարկները:
ՀՎԷԷՀ տնօրեն` Թամարա Բաբայան
էլ.փոստ` director@r2e2.am
հեռ. (+374 93) 930-030(բջջ.)
(+374 10) 588-011(աշխ.)
Ընդհանուր տեղեկություններ Հիմնադրամի գործունեության մասին
Հիմնադրամը սկսել է գործել 2006թ-ին: Այն ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից որպես ինքնուրույն ՀԿ <<ՀՀ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին օրենքի>> համաձայն: Հիմնադրամի առաքելությունն է խթանել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում ներդրումների իրականացմանը: Կարճ ժամանակահատվածում Հիմնադրամը մեծ հեղինակություն է ձեռք բերել Հայաստանում էներգետիկայի կայուն զարգացման գործում:
Մեկ կազմակերպության հովանու ներքո Հիմնադրամը համակողմանի օժանդակություն է ցուցաբերում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագիր նախագծողներին, ներդրողներին, բանկերին, համատիրություններին, հետազոտողներին և այլն: Հիմնադրամը շարունակաբար վերլուծություններ է կատարում` բացահայտելով խոչընդոտները և լուծումներ առաջարկելով Կառավարության համապատասխան գործակալություններին:
Հիմնադրամը ստեղծել է ֆինանսական մեխանիզմներ վարկավորման գործիքների ներմուծմամբ, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ծրագրերը ֆինանսավորելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով:
Առաջարկվող ներդրումները, որպես կանոն, փոքրածավալ են և բնապահպանական սահմանափակ ազդեցություններ ունեն, որոնք սակայն կարող են մեղմացվել կամ վերացվել ներմուծելով ընդունելի շինարարական փորձառությունը: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ծրագրի համար կազմվեց Բնապահպանական կառավարման պլան, որտեղ նկարագրված են պոտենցիալ վտանգները և դրանց վերացման և/կամ մեղմացման ուղիները:
Հիմնադրամը աշխատանքային և գործնական հարաբերություններ է հաստատել կարևոր պետական, միջազգային և մասնավոր ընկերությունների հետ, այդ թվում ՀՀ կառավարության (ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ՀՀ Կենտրոնական Բանկի, Համաշխարհային Բանկի, ՎԶԵԲ, Եվրոպական միության, USAID, UNDP, UNIDO, KfW և այս ծրագրերի թիմերի հետ, ինչպես նաև տեղական և միջազգային ընկերությունների, մասնավոր բանկերի, գազամատակարարման և էլեկտրամատակարարման ընկերությունների, Բարձրավոլտ էլեկտրացանցերի, փոքր ՀԷկ-ի Ասոցիացիայի սեփականատերերի, ավելի քան 40 փոքր ՀԷԿ-ի, ESCO ընկերակցության, Ձեռնարկությունների ինկուբատորների ասոցիացիայի, Հայկական Զարգացման գործակալության, Էներգախնայողության ալյանսի, Էներտեքի, BBI international, և այլ կազմակերպությունների հետ: Հիմնադրամը իր գործունեության ընթացքում սերտ համագործակցել է նաև Գիտությունների Ազգային Ակադեմիայի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, Վերականգնվող էներգետիկայի Ազգային լաբորատորիայի (ԱՄՆ), ինչպես նաև այլ հետազոտական ինստիտուտների հետ:
Ներկայումս Հիմնադրամը հանդիսանում է ՀՀ Կառավարության գործակալն է վերոհիշյալ ոլորտներում Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման համար:
Մեր թիմը կազմված է տարբեր ոլորտներում փորձառություն ունեցող և բազմակողմանի հմտություններով օժտված պրոֆեսիոնալներից: Կախված ծրագրի առանձնահատկությունից, Հիմնադրամը վարձում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կամ կազմակերպությունների Հայաստանից կամ արտասահմանից:
Ծրագրերի հաջող իրականացման արդյունքում Հիմնադրամը ձեռք է բերում նոր գիտելիքներ և հմտություններ: Վերջերս Հիմնադրամը Էներգախնայողության նոր ծրագիր էր նախապատրաստել քաղաքային և բնակելի շենքերում (դպրոցներ, հիվանդանոցներ, և այլն) էներգախնայողության միջոցառումներ իրականացնելու համար:
Անձնակազմ
| Անուն Ազգանուն | Պաշտոն | E.mail | |
![]() |
Թամարա Բաբայան |
Հիմնադրամի տնօրեն |
|
![]() |
Հայկ Եսայան |
իրականացման և մոնիտորինգի համակարգող/Տնօրենի տեղակալ: |
|
![]() |
Ռոզա Մանուչարյան |
ֆինանսական ղեկավար: |
|
![]() |
Զարուհի Ղարագյոզյան |
գնումների առաջատար մասնագետ:
|
|
![]() |
Սուսաննա Սերոբյան |
տնտեսագետ/վարկային մասնագետ:
|
|
![]() |
Մարիամ Բուռնաչյան |
հաշվապահ/վճարումների մասնագետ: | |
![]() |
Սաթենիկ Ադամյան |
տնօրենի օգնական, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար: |
|
![]() |
Աննա Մանվելյան |
մարդկային ռեսուրսների մասնագետ: |
|
| Հեղինե Մարգարյան | թարգմանիչ | m.heghine@r2e2.am | |
![]() |
Արմեն Լիսիկյան | վէրականգնվող էներգետիկայի ծրագրի մասնագետ: | a.lisikyan@r2e2.am |
![]() |
Գագիկ Սարգսյան |
ինժեներ |
|
![]() |
Տիգրան Սեկոյան |
վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության գլխավոր փորձագետ: | |
![]() |
Հրանտ Տեր-Գաբրիելյան |
վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության փորձագետ:
|
|
![]() |
Ալեքսանդր Թոռչյան |
վերականգնվող էներգետիկայի և էնեգախնայողության փորձագետ: |
|
| Ռուբեն Վարելջայան | ցանցային ադմինիստրատոր: | it@r2e2.am | |
|
Գայանե Բախչիսարացևա |
վեբ կայքի պատասխանատու: |
|
|













