ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Մեր մասին / Գործունեություն

Հիմնադրամի գործունեությունը
Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացներ
Վերականգնվող Էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման առանձնահատկությունները

Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր ցածր եկամուտ ունեցող երկրներում (ՎԷԸԾ)

ՎԷԸԾ ֆինանսավորում ստանալու համար դիմել է ավելի քան 30 երկիր, և պիլոտային երկրներից հինգի ներդրումային ծրագրերը արդեն իսկ հաստատված են: Հայաստանը  հերթագրված հաջորդ 6 պիլոտային երկրների թվում է, և դիմել է 300.000 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամաշնորհ ստանալու համար, որի նպատակն է ներդրումային ծրագրի պատրաստման աշխատանքների ֆինանսավորումը:
2012թ. մարտին ՎԷԸԾ Ենթակոմիտեն գերակա երկրների առաջնության ցանկում Հայաստանը դասեց չորրորդ տեղում (Տանզանիայից, Լիբերիայից և Յեմենից հետո), և համաձայնվեց, որ լրացուցիչ միջոցների առկայության դեպքում Հայաստանին կտրամադրվի արտոնյալ պայմաններով ֆինանսավորում:
2012թ. հուլիսի 2-12 Հայաստան է այցելել միջազգային ֆինանսական կազմակերպությունների համատեղ առաքելությունը, ներառյալ Համաշխարհային Բանկի/Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Ասիական Զարգացման Բանկի, և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի համատեղ խումբը (ՎԶԵԲ), ՎԷԸԾ ծրագիրն ուղղորդելու նպատակով: ՎԶԵԲ խումբը քննարկումներ է ունեցել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ: Հիմնադրամը կազմակերպել է խորհրդատվական սեմինար, որին մասնակցել են կառավարության, գիտության, մասնավոր հատվածի, դոնորների ներկայացուցիչներ: Սեմինարի ընթացքում ՎԶԵԲ ներկայացուցիչները բացատրել են ՎԷԸԾ ծրագրի նպատակները, ներդրման ներկա կարգավիճակը, ծրագրի հիմնական չափանիշները, որոնք են 1.խոչընդոտների կրճատում միջավայրում, 2.ներդրումների ավելացում, 3.վերականգնվող էներգետիկայի հզորությունների ավելացում, 4.տրանսֆորմացիոն ազդեցություն, 5.ծրագրի տարածում մասնավոր հատվածի մասնակցության շնորհիվ:
Քննարկումներից հետո ՎԶԵԲ խումբը համաձայնության է եկել ՀՀ կառավարության հետ, որ ՎԷԸԾ դրամաշնորհը 300.000 ԱՄՆ դոլար Համաշխարհային Բանկը ուղղակիորեն կտրամադրի ՀՎԷԷՀ-ին: Վերջինս կներգրավի միջազգային փորձառությամբ խորհրդատվական կազմակերպություն: ՎԶԵԲ առաքելության ընթացքում քննարկվել և ամփոփվել է Խորհրդատուի աշխատանքների շրջանակը: Աշխատանքի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը նախապատրաստելու երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային ծրագիրը և ստանալու ֆինանսավորում ՎԷԸԾ-ից: Ներդրումային ծրագիրը պետք է ցույց տա, թե ինչպես են ՎԷԸԾ-ի ռեսուրսները և այլ դոնորների ու մասնավոր հատվածի միջոցները օգտագործվելու Հայաստանում վերականգնվող և ցածր ածխածնային էներգետիկայի տարածման ընթացիկ խոչընդոտների հաղթահարման նպատակով: Ուսումնասիրությունն անց է կացվելու երկու փուլով: Փուլ 1-ում գնահատվելու են վերականգնվող էներգետիկայի կիրառելի տեխնոլոգիաների ներուժը և ծախսերը, կսահմանվեն պոտենցիալ միջամտությունների առաջնահերթությունները և կկազմակերպվեն այս արդյունքների քննարկումներ շահառուների հետ: Փուլ 1-ի արդյունքների հիման վրա Փուլ 2-ում կմշակվի ներդրումային ծրագրի նախագիծ առաջնահերթ ոլորտների համար:
Խորհրդատուի ընտրության համար ՀՎԷԷՀ-ը հրապարակել է հետաքրքրության հայտ ներկայացնելու հայտարարութլուն: Ստացվել են հայտեր 14 խորհրդատվական ընկերություններից:  Բոլոր հայտերը ուսումնասիրվել և քննարկվել է հանձնաժողովի կողմից, և ընտրվել են 6 ընկերություններ (short list), որոնք կշարունակեն մասնակցել Խորհրդատուի ընտրության մրցույթին:

Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թթ Ծրագիր

Հիմնադրամը 2011թ. դիմել է դրամաշնորհային ֆինանսավորման Սևծովյան ավազանի երկրների 2007-2013թթ. էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրին: Ծրագրի նպատակն է շենքերի էներգախնայողության համակարգի բարելավումը և էներգետիկ ոլորտի գիտելիքների և փորձի փոխանակումը:  Ծրագրի գլոբալ  նպատակն է ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով խթանել անդրսահմանային համագործակցությունը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով և ուժեղացնել վարչական կարողությունները տեղական իշխանությունների  շատ կարեւոր հատվածներում (մասնավորապես Էներգախնայողություն շենքերում), որոնք տեղական եւ գլոբալ մակարդակով ունեն խոշոր բնապահպանական եւ տնտեսական ազդեցություն:
Դրամաշնորհի առաջարկն անցել է մրցույթի բոլոր փուլերը և հաստատվել է ֆինանսավորումը, որը Հիմնադրամի համար կկազմի մոտ 50,000 եվրո: Գումարը միգուցե տպավորիչ չէ, եթե համեմատենք մեր այլ ծրագրերի հետ, սակայն սա մեր առաջին փորձն էր ուղղակի դրամաշնորհի առաջարկ ներկայացնելու և այն հաջողվեց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55953.9 եվրո, որից Դրամաշնորհային միջոցներ` 50358.51 եվրո, Հիմնադրամի միջոցներից համաֆինասավորում` 5.595.39 եվրո: Հիմնադրամի կողմից համաֆինանսավորումը կլինի գործակալական ծախսերի տեսքով` ըստ Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել մի շարք երկրների հետ համագործակցությամբ, դրանք են Ռումինիա, Մոլդովա, Թուրքիա, Հունաստան և Ուկրաինա:

Հիմնադրամը 2012թ. նոյեմբերից  Էներգախնայողության ալյանսի, Համատիրությունների սեփականատերերի ազգային  ասոցիացիայի և ԳրինՄաքս  Կապիտալ խորհրդատուների հետ համատեղ  Եվրոպական Վերակառուցման և Զարգացման Բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ իրականացնում է <<Հայաստան. Բնակելի շենքերում էներգաարդյունավետության բարձրացում>> ծրագիր:

Ծրագրի գլոբալ  նպատակն է կատարել Շենքերի սեկտորի տվյալների վերլուծություն, այդ թվում վերանայել շենքերի սեկտորի տվյալները, վիճակագրությունը և առկա տեղեկատվությունը, բնակելի շենքերի քանակի, կացարանների քանակի, հատակային մակերեսի, կառույցի տարիքի,  սեփականատիրության կառուցվածքի, գյուղական և քաղաքային  բնակելի շենքերի ֆոնդի միջև տարանջատումը: Նպատակներից է վերանայել շենքերի սեկտորում էներգասպառումը ըստ վառելիքի օգտագործման, էներգակիրների և բնակելի շենքերում էներգօգտագործման,  գնահատել տեխնիկական և շուկայական էներգախնայողության ներուժը, ինչպես նաև կայուն էներգետիկ ներդրումները, որոնք կապված են այդ էներգախնայողության ներուժի արդյունքների ձեռքբերման հետ: Անհրաժեշտ է վերանայել նաև իրավական և կանոնակարգող շրջանակը և Հայաստանում շենքերում էներգաարդյունավետության գործող նվիրական աջակցության ծրագրերը և կատարել թերությունների, բացթողումների վերլուծություն` սեկտորի լավագույն փորձի համադրությամբ, կատարել անհրաժեշտ բարեփոխումների նախաձեռնման ծախս-արդյունավետության վերլուծություն:
Ծրագրի իրականացման համար Հիմնադրամի և Էներգախնայողության ալյանսի միջև կնքվել է Ենթակապալառուի պայմանագիր, որ շրջանակներում Հիմնադրամը իրականացրել է որոշակի աշխատանքներ: Մնացած աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 15000 $: Պայմանագրի ժամկետի ավարտ է համարվում 2013թ. հունվարի 16-ը:

ՀԲ/ԳԷՖ Դրամաշնորհ –3 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ – 2006-2010

Ա. Օրենսդրական եվ  կարգավորման դաշտի բարելավում

  • Վերականգնվող էներգետիկայի զարգացման Ուղեցուցային ծրագիր. Այն ներառում է  Հայաստանում ներուժի բացահայտումը, նախանշված թիրախները  կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար, ինչպես նաև նպատակների իրականացման ռազմավարությունը:
  • Վերականգնվող ռեսուրսների վրա հիմնված էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիաների նորմերի և ստանդարտների մշակում

Հայերեն մի շարք  նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստում ցանցին միացված  քամու էներգիայի արտադրության,  արևային ՖՎ համակարգի  և էներգախնայողության ոլորտի համար:  Դրանք գտնվում են ընդունման փուլում:

3. Օժանդակություն  կարգավորման և վերահսկողության  համակարգին, որի նպատակն է    ներգրավել Վերականգնվող Էներգետիկ աղբյուրները  ՀՀ Էներգահամակաարգի  մեջ:
Արդի միկրոպրոցեսորի վրա հիմնված Հայաստանի էներգահամակարգի անվտանգության համակարգի նորմատիվ փաստաթղթերի մշակում և տրամադրում հետաքրքրված կողմերին:

4.Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման խոչընդոտների բացահայտում `
Հիմնվելով շուկայական վերլուծությունների, ինչպես նաև մեծ թվով շահառուների  մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանների քննարկումների վրա, բացահայտվեցին հիմնական  խոչընդոտները և ներկայացվեցին Կառավարություն`  օրենսդրական բարեփոխումների հետ միասին: Որպես արդյունք, ՀՀ վարչապետի որոշման համաձայն հատուկ հանձնաժողով ստեղծվեց  Հիմնադրամի կողմից բարձրացված խնդիրները վերլուծելու և  հասցեագրելու համար:

Բ. ՎԷ ենթա-ծրագրերում  ներդրումների խթանման զարգացում և աջակցություն

  • Փոքր ՀԷԿ-ի սխեմայի թարմացում/նորացում
    Գրավիչ քաղաքականության շնորհիվ  փոքր ՀԷԿ-ի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Հետագա ներուժը գնահատելու համար, Հիմնադրամը նախաձեռնեց և կազմեց ՓՀԷԿ-ի սխեմայի նորացված տարբերակը:  Ավելի քան 115 ՓՀԷԿ-եր տեխնիկական հիմնավորում ստացան հետագայում կառուցվելու համար`  117 ՄՎ տեղակայված հզորությամբ և տարեկան 540մլն. ԿՎ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
  • ՎԷ բիզնես պլանի նախապատրաստման աջակցություն

Առաջնորդվելով շուկայում առկա պոտենցյալ ներդրողների հնարավորությունների, և ոչ թէ յուրաքանչյուր ծրագրի համար բիզնես պլանի կազմելու վրա, որոշվեց կազմել Ուղեցույց` ՎԷ ոլորտի վերլուծությունների առանձնահատկությունների և գործիքների վերաբերյալ: “Հայաստանի ՎԷ Ծրագրերի Բիզնես պլանի նախապատրասում” ձեռնարկը  հրատարակվեց և բաժանվեց   հետաքրքրված ընկերությունների և անհատների շրջանում: Միաժամանակ ներկայացվեց նաև Retscreen մոդելը  և ակտիվացվեց կայք էջը:

  • Տեխնիկական աջակցություն վերականգնվող էներգետիկայի սակագների սահմանմանը և լիցենզավորման գործընթացներին

Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և Նախարարությանը տրամադրվեցին ՓՀԷԿ-երի և քամու էներգիայի սակագների սահմանման վերաբերյալ առաջարկություններ և վերլուծություններ: ՀԾԿՀ–ին տրամադրված տեխնիկական աջակցությունը ներառում է նաև  “Փոքր հիդրոկայանների զարգացման միտումները Հայաստանում , 2007թ” և “Փոքր հիդրոկայանների զարգացման միտումները Հայաստանում, 2008թ” ձեռնարկների հրատարակումը (600 օրինակ):

  • ՀՀ աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) մշակում

Վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ  հատուկ աշխարհագրական տեղեկատվական համակարգը կազմվել է է ավելի քան 12 թեմատիկ շերտերով, ներառյալ: ստվերի ներթափանցման շերտերը  DEM (90 մ ճշգրտություն), հիմնական գետերի շերտեր (20 մ ճշգրտություն);  հիմնական գետերի ընդգրկման մակերեսը; բնական լճերի շերտերը; արհեստական լճակների և ջրամբարների շերտերը;  բոլոր համայնքները իրենց սահմանագծերով; մի շարք կլիմայական շերտեր (տարեկան միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը , գլոբալ արևի ճառագայթումները)
5.  Օժանդակություն Արդի Արեգակնային ՖՎ համակարգի զարգացմանը Հայաստանում
Այս միջազգային ուսումնասիրության հիմնական նպատակն է  (ԱՄՆ, Դանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Հայաստան) գնահատել ժամանակակից ՖՎ համակարգերի (տարրեր,  էլեմենտներ,  բաղադրիչներ, հանգույցներ) զարգացումը Հայաստանում, Հայաստանի համեմատական առավելությունների տեսանկյունից, ստեղծելով շուկայական մրցակցություն ապահովող ապրանքներ և/կամ առավելագույն  հավելյալ արժեք ապահովել արդի ՖՎ համակարգի արժեքային շղթայի  համար   (արտադրությունից շուկա):

6. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության զարգացման օժանդակություն
Այս միջազգային ուսումնասիրության հիմնական նպատակն է (ԱՄՆ, Հայաստան) գնահատել բիոէթանոլի արտադրության ներուժը և  զարգացման հեռանկարները  Հայաստանում, և  գնահատել բիոէթանոլի նախնական արտադրության ծրագիրը:
7.Հնարավոր երկրաջերմային տեղանքի բացահայտումը Հայաստանում
Այս ծրագրի իրականացման համար հեռանկարային տեղանքների  ցանկերը ներկայացվեցին ՀԲ, որը հիմք հանդիսացավ Հայաստանում երկրաջերմային ծրագրի իրականացման համար ԳԲԸ/գեոֆոնդի դրամաշնորհի ստացումը(1,8 մլն ԱՄՆ դոլար.): Ներկայումս երկու հեռանկարային երկրաջերմային տեղանքներում ավարտվել են հետախուզական և մագնիսաթելլուրային աշխատանքները և  3D սեյսմիկ ուսումնասիրության անցկացման համար նախատեսված միջազգային խորհրդատուի ընտրությունը :

8.Հայաստանի և տարածաշրջանային հիդրոէներգետիկ ներուժի ուսումնասիրությունը պիկային էլեկտրաէներգիայի արտադրության համար: Վերլուծության ենթարկվեց  էլեկտրաէներգիայի հոսքի դինամիկան:  Ուսումնասիրվեց էլեկտրաէներգիայի պիկային արտադրության ներուժը պոմպային հիդրոկայանի միջոցով:   Ընտրվեցին պոմպային հիդրոկայանի հեռանկարային վայրերը և ներկայացվեցին Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարությանը:

9.Ուղեցուցային ծրագրերի, հրապարակումների և համաժողովների կազմակերպում. Հիմնադրամը 2008թ. աշնանը Հայաստանում կազմակերպեց Վերականգնվող էներգետիկայի շաբաթ` էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի բոլոր մասնագետների մասնակցությամբ:  Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ներուժը և հեռանկարները ներկայացվեցին  ԱրմԹեք 2007 (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) և ԱրմԹեք 2008 (Երևան, ՀՀ) միջազգային համաժողովներում` ավելի քան 400 մասնակիցների մասնակցությամբ: Հիմնադրամը մասնակցեց ԱրմԹեք 2009 համաժողովին, որն անցկացվեց 2009թ նոյեմբերի 5-8, Սան-Խոսեում ԱՄՆ: Հիմնադրամի կողմից կազմակերպվեցին և հովանավորվեցին  բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում ցուցահանդեսներ, սեմինարներ:
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման տարբեր ճյուղերին նվիրված կազմակերպվել են ավելի քան 40 սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես օրինակ` փոքր ՀԷԿ-եր, արեգակնային ՖՎ համակարգեր, բիոէթանոլի արտադրություն, երկրաջերմային ներուժ, օրենսդրություն և նորմատիվ հարցեր, ֆինանսական շուկա, գազի անվտանգություն,  դպրոցների ջեռուցում, բնապահպանական խնդիրներ, դասընթացներ, և այլն:

ՎԷ ոլորտի  ֆինանսական ներդրումներ

Հիմնադրամը մշակել է   ֆինանսավորման 2 մեխանիզմներ` էներգախնայող ջեռուցման և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի համար: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման փաթեթը կազմված է  ֆինանսավորման 3 աղբյուրներից – ՀՎԷԷ հիմնադրամ (5 մլն ԱՄՆ դոլար), ՎԶԵԲ (7 մլն ԱՄՆ դոլար) և Կասկադ կրեդիտ հոլդինգ (3 մլն ԱՄՆ դոլար): Կասկադ Բանկը ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը  պատասխանատու է ֆինանսական ողջ փաթեթի համար: Հիմնադրամին փոխհատուցված գումարները կբախշվեն վերականգնվող էներգետիկայի մնացած  ծրագրերի ֆինանսավորման համար:
Կարճ ժամանակահատվածում (2007-2009),  ֆինանսական այս մեխանիզմի միջոցով  կառուցվեցին 26 փոքր ՀԷկ-եր, որոնցից 17-ը արդեն շահագործվում են:
Ծրագրի իրականացման ընթացքում անընդմեջ կապը Կասկադի և ՎԶԷԲ հետ ապահովում էր ծրագրերի արդյունավետ իրականացումը: Հիմնադրամի փորձագետները իրականացրել են տեղանքի  բնապահպանական և տեխնիկական մոնիտորինգ, վարկի միջոցներով իրականացված աշխատանքների և ապրանքների գնումները և այլն:

Էներգախնայողության ոլորտի գործընթացները

ջեռուցման ոլորտի առանձնահատկությունները

Կենտրոնացված  ջեռուցման համակարգը, որի միջոցով ջեռուցվում էին հայաստանի գրեթե բոլոր  քաղաքային բնակավայրերը,   90-ականների էներգետիկ ճգնաժամից հետո շարքից դուրս էին եկել: Սովետական սակագնային համակարգի համաձայն  բազմաբնակարան շենքերի բնակիչները գրոշներ էին վճարում ջեռուցման ծառայությունների համար, այսինքն այժմ նրանք չէին կարող վճարել ջերմամատակարաման իրական ծախսերի համար:  Խնդիրը կապված էր անարդյունավետ կաթսաների և հսկայական արտաքին ջերմային ցանցերի, անօրինական ջրագողությունների և վերջապես մատուցվող  ծառայությունների դիմաց չվճարումների հետ, որի համար էլ  կենտրոնացված ջեռուցումը լավագույն տարբերակը չէր բնակիչների համար: Բնակարանատերերը ջեռուցման նպատակներով օգտագործում էին գրեթե բոլոր տեսակի վառելիքներ` հեղուկ, փայտ, թափոններ և այլն: Ջեռուցման սեզոնի ընթացքում աճում էր վթարների թիվը (պայթյուն, թունավորում և հրդեհ): Էլեկտրականությունը ջեռուցման ամենաթանկ տարբերակն է, և բնակչության մեծ մասի համար մատչելի չէ:
Քաղաքային բազմաբնակարան շենքերում ջեռուցման անվտանգ և մատչելի միջոցների օգտագործման համար ՀԲ-ը $15մլն. Վարկ տրամադրեց Հայաստանի Կառավարությանը Քաղաքային Ջեռուցման Ծրագրի իրականացման համար, որից $4.2մլն-ը Կառավարությունը տրամադրեց Հիմնադրամին փոխառության տեսքով 8 տարի մարման ժամկետով: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը կնքեց Գործակալական համաձայնագիր: Պետական բյուջեից Հիմնադրամին  փոխանցվեց $1,8 մլն.: Ծրագիրը մեկնարկեց 2006թ-ին:   
Միջավայրի անվտանգ ջեռուցման հնարավորությունները 1 մլն.դ

Այս Ենթածրագրի ներքո Հիմնադրամը  մշակել է կենցաղային նպատակներով օգտագործվող գազասպառման սարքավորումների  տեխնիկական անվտանգության  2 մեծ տեխնիկական կանոնակարգ, որոնք  ընդունվել են Կառավարության որոշմամբ: Ավելի քան 15  Եվրոպական ստանդարտներ  (ԵՍ) թարգմանվել  և ընդոնելի են համարվել Հայաստանի համար: Մշակվել և Կառավարությանը և գազի   ընկերությանն է  տրամադրվել Գազի անվտանգության  կանոնակարգման  Ուղեցույցը : 
էներգախնայողության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու համար, հատկապես ջեռուցման ոլորտում, Հիմնադրամը նախաձեռնեց լայն տեղեկատվական քարոզարշավ Հայաստանի բոլոր մարզերում: Այն ներառում է.

  • Ջեռուցման տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան ցուցահանդեսներ (4 ցուցահանդես)
  • Հեռուստատեսային ծրագրեր (ավելի քան  10  հեռարձակում ողջ հանրապետության տարածքում ,  6-7  հեռարձակում տեղական հեռուստաալիքներով)
  • Ծրագրի գործունեության վերաբերյալ ֆիլմի նկարահանում  (3-25 րոպե տևողությամբ.)
  • Ավելի քան 14 սեմինարներ Հայաստանի քաղաքային բնակավայրերում,
  • տեխնիկական անձնակազմի  վերապատրաստման  համար 2 ուղեցույցի կազմում,
  • թռուցիկների, գրքույկների, ձեռնարկների հրատարակում ( ավելի քան  12 տեսակ` հազարավոր օրինակից)
  • կոնֆերանսների և սեմինարներ քաղաքական գործիչների, բանկային ոլորտի ներկայացուցիչների և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ
  • 16  դասընթացների անցկացում այն ընկերությունների տեխնիկական  աշխատակիցների համար , որոնք  զբաղված են  ներգախնայող սարքավորումների մատակարարմամբ
  • Արդի  էներգախնայող կաթսայատան  և ջեռուցման համակարգերի  շահագործման  ձեռնարկի պատրաստում և բաշխում:

Ծրագրի շրջանակներում անցկացված ամենամյա վիճակագրական ուսումնասիրությունը  արտացոլում է ծրագրի ազդեցությունը ջեռուցման տարբերակների ընտրության հարցում  քաղաքային բնակարանատերերի դիրքորոշումը: Ուսումնասիրությունների արդյունքները հրաշալի տեղեկատվական աղբյուր է բոլոր շահառուների համար, այդ թվում նաև որոշում կայացնողների, փորձագետների, օտարերկրյա կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների / Հ/Կ / համար:   
Փոխառություններ բանկերին  – 4,2 Մլն ԱՄՆ Դոլար
Հիմնադրամը փոխառություններ է տրամադրել այն  բանկերին, որոնք ընտրվել են համապատասխանության չափանիշով; Ընդհանուր գումարը կազմել է 4,2 ԱՄՆ դոլար,  որից 0,5 ԱՄՆ դոլարը  վերադարձվել է  բանկի կողմից և կբաշխվեն  բանկերին ջեռուցման նպատակներով: Վճարումը կատարվել է  100%-ով:

Կապիտալ դրամաշնորհներ անապահով ընտանիքների համար (6.4մլն, որից 3.1մլն. տրամադրվել է Հիմնադրամին )

Բազմաբնակարան բնակելի շենքերում բնակվող անապահով ընտանիքների մասնակցությունը  ծրագրին հնարավոր դարձնելու  և նրանց մատչելի ջեռուցման ծառայություններ մատուցելու համար, Հիմնադրամը ֆինանսավորեց վառարանների տեղադրման ծախսերը, ինչպես նաև բնակարաններում գազի անցկացման  և ցանցին միացման աշխատանքները: Առնվազն  12000 ընտանիքներ անցած 3 տարիների ընթացքում դիմումներ ներկայացրեցին Հիմնադրամ, որոնցից 8000 արդեն տրամադրվել է օժանդակություն:

Դպրոցների Ջեռուցում -   6.0մլն.դոլար

Հիմնադրամը, որպես Կառավարության գործակալ, դպրոցների վերականգնման աշխատանքները իրականացնում է նախագծման պայմանագրերի, քաղաքացիական աշխատանքների և տեխնիկական վերահսկողության միջոցով: Նախատեսված  100 դպրոցների փոխարեն,  Հիմնադրամը 120 դպրոցներում իրականացրել է կաթսայատան և ջեռուցման ողջ համակարգի շինարարական աշխատանքները, իսկ 13 դպրոցներում`  էներգախնայողական միջոցառումներ (պատերի, ձեղնահարկի ջերմամեկուսացում, պատուհանների, դռների տեղադրում և այլն): Քաղաքային ընտրված դպրոցներում գազով աշխատող տեղային ջեռուցման համակարգերի տեղադրման և վերականգնման աշխատաները իրականացվել են տրամադրված  դրամաշնորհի միջոցներով: Բոլոր դպրոցները գտնվում են Երևանից դուրս և ընտրվել են յուրաքանչյուր աշակերտի համար հաշվարկված ներդրումների արդյունավետության սկզբունքով:
Քաղաքային և բնակելի շենքերի (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն).

Էներգախնայողության նախագծեր

Հիմնադրամը մշակել է Երևանից դուրս գտնվող ավելի քան 2500 հասարակական շենքերի էներգախնայողության տվյալների բազան, այդ թվում Հայաստանի բոլոր քաղաքային բնակավայրերում, մշակել է ամենաէներգախնայողական ներուժ ունեցող միջոցառումների ընտրության մեթոդոլոգիան,  իրականացրել էՆերդրումների 8 մակարդակով  /8 Investment Grade/ and 14 Walk-Through  էներգետիկ աուդիտ, օժանդակել է էներգախնայողության գործողությունների պլանի ընդունմանը, ուսումնասիրել է բոլոր այն ձեռնարկությունների համապատասխանությունը, որոնք արտադրում են էներգախնայողական շինարարական նյութեր Հայաստանի համար: