ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Մեր մասին / Գործունեություն

Հիմնադրամի գործունեությունը
Վերականգնվող էներգետիկայի զարգացման գործընթացներ
Վերականգնվող Էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման առանձնահատկությունները

ՀԲ/ԳԷՖ Դրամաշնորհ –3 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ – 2006-2010

Ա. Օրենսդրական եվ  կարգավորման դաշտի բարելավում

  • Վերականգնվող էներգետիկայի զարգացման Ուղեցուցային ծրագիր. Այն ներառում է  Հայաստանում ներուժի բացահայտումը, նախանշված թիրախները  կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարների համար, ինչպես նաև նպատակների իրականացման ռազմավարությունը:
  • Վերականգնվող ռեսուրսների վրա հիմնված էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիաների նորմերի և ստանդարտների մշակում

Հայերեն մի շարք  նորմատիվ փաստաթղթերի նախապատրաստում ցանցին միացված  քամու էներգիայի արտադրության,  արևային ՖՎ համակարգի  և էներգախնայողության ոլորտի համար:  Դրանք գտնվում են ընդունման փուլում:

3. Օժանդակություն  կարգավորման և վերահսկողության  համակարգին, որի նպատակն է    ներգրավել Վերականգնվող Էներգետիկ աղբյուրները  ՀՀ Էներգահամակաարգի  մեջ:
Արդի միկրոպրոցեսորի վրա հիմնված Հայաստանի էներգահամակարգի անվտանգության համակարգի նորմատիվ փաստաթղթերի մշակում և տրամադրում հետաքրքրված կողմերին:

4.Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման խոչընդոտների բացահայտում `
Հիմնվելով շուկայական վերլուծությունների, ինչպես նաև մեծ թվով շահառուների  մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանների քննարկումների վրա, բացահայտվեցին հիմնական  խոչընդոտները և ներկայացվեցին Կառավարություն`  օրենսդրական բարեփոխումների հետ միասին: Որպես արդյունք, ՀՀ վարչապետի որոշման համաձայն հատուկ հանձնաժողով ստեղծվեց  Հիմնադրամի կողմից բարձրացված խնդիրները վերլուծելու և  հասցեագրելու համար:

Բ. ՎԷ ենթա-ծրագրերում  ներդրումների խթանման զարգացում և աջակցություն

  • Փոքր ՀԷԿ-ի սխեմայի թարմացում/նորացում
    Գրավիչ քաղաքականության շնորհիվ  փոքր ՀԷԿ-ի թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է: Հետագա ներուժը գնահատելու համար, Հիմնադրամը նախաձեռնեց և կազմեց ՓՀԷԿ-ի սխեմայի նորացված տարբերակը:  Ավելի քան 115 ՓՀԷԿ-եր տեխնիկական հիմնավորում ստացան հետագայում կառուցվելու համար`  117 ՄՎ տեղակայված հզորությամբ և տարեկան 540մլն. ԿՎ/ժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
  • ՎԷ բիզնես պլանի նախապատրաստման աջակցություն

Առաջնորդվելով շուկայում առկա պոտենցյալ ներդրողների հնարավորությունների, և ոչ թէ յուրաքանչյուր ծրագրի համար բիզնես պլանի կազմելու վրա, որոշվեց կազմել Ուղեցույց` ՎԷ ոլորտի վերլուծությունների առանձնահատկությունների և գործիքների վերաբերյալ: “Հայաստանի ՎԷ Ծրագրերի Բիզնես պլանի նախապատրասում” ձեռնարկը  հրատարակվեց և բաժանվեց   հետաքրքրված ընկերությունների և անհատների շրջանում: Միաժամանակ ներկայացվեց նաև Retscreen մոդելը  և ակտիվացվեց կայք էջը:

  • Տեխնիկական աջակցություն վերականգնվող էներգետիկայի սակագների սահմանմանը և լիցենզավորման գործընթացներին

Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և Նախարարությանը տրամադրվեցին ՓՀԷԿ-երի և քամու էներգիայի սակագների սահմանման վերաբերյալ առաջարկություններ և վերլուծություններ: ՀԾԿՀ–ին տրամադրված տեխնիկական աջակցությունը ներառում է նաև  “Փոքր հիդրոկայանների զարգացման միտումները Հայաստանում , 2007թ” և “Փոքր հիդրոկայանների զարգացման միտումները Հայաստանում, 2008թ” ձեռնարկների հրատարակումը (600 օրինակ):

  • ՀՀ աշխարհագրական տեղեկատվական համակարգի (ԱՏՀ) մշակում

Վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ  հատուկ աշխարհագրական տեղեկատվական համակարգը կազմվել է է ավելի քան 12 թեմատիկ շերտերով, ներառյալ: ստվերի ներթափանցման շերտերը  DEM (90 մ ճշգրտություն), հիմնական գետերի շերտեր (20 մ ճշգրտություն);  հիմնական գետերի ընդգրկման մակերեսը; բնական լճերի շերտերը; արհեստական լճակների և ջրամբարների շերտերը;  բոլոր համայնքները իրենց սահմանագծերով; մի շարք կլիմայական շերտեր (տարեկան միջին ջերմաստիճանը, տեղումների քանակը , գլոբալ արևի ճառագայթումները)
5.  Օժանդակություն Արդի Արեգակնային ՖՎ համակարգի զարգացմանը Հայաստանում
Այս միջազգային ուսումնասիրության հիմնական նպատակն է  (ԱՄՆ, Դանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Հայաստան) գնահատել ժամանակակից ՖՎ համակարգերի (տարրեր,  էլեմենտներ,  բաղադրիչներ, հանգույցներ) զարգացումը Հայաստանում, Հայաստանի համեմատական առավելությունների տեսանկյունից, ստեղծելով շուկայական մրցակցություն ապահովող ապրանքներ և/կամ առավելագույն  հավելյալ արժեք ապահովել արդի ՖՎ համակարգի արժեքային շղթայի  համար   (արտադրությունից շուկա):

6. Հայաստանում կենսաէթանոլի արտադրության զարգացման օժանդակություն
Այս միջազգային ուսումնասիրության հիմնական նպատակն է (ԱՄՆ, Հայաստան) գնահատել բիոէթանոլի արտադրության ներուժը և  զարգացման հեռանկարները  Հայաստանում, և  գնահատել բիոէթանոլի նախնական արտադրության ծրագիրը:
7.Հնարավոր երկրաջերմային տեղանքի բացահայտումը Հայաստանում
Այս ծրագրի իրականացման համար հեռանկարային տեղանքների  ցանկերը ներկայացվեցին ՀԲ, որը հիմք հանդիսացավ Հայաստանում երկրաջերմային ծրագրի իրականացման համար ԳԲԸ/գեոֆոնդի դրամաշնորհի ստացումը(1,8 մլն ԱՄՆ դոլար.): Ներկայումս երկու հեռանկարային երկրաջերմային տեղանքներում ավարտվել են հետախուզական և մագնիսաթելլուրային աշխատանքները և  3D սեյսմիկ ուսումնասիրության անցկացման համար նախատեսված միջազգային խորհրդատուի ընտրությունը :

8.Հայաստանի և տարածաշրջանային հիդրոէներգետիկ ներուժի ուսումնասիրությունը պիկային էլեկտրաէներգիայի արտադրության համար: Վերլուծության ենթարկվեց  էլեկտրաէներգիայի հոսքի դինամիկան:  Ուսումնասիրվեց էլեկտրաէներգիայի պիկային արտադրության ներուժը պոմպային հիդրոկայանի միջոցով:   Ընտրվեցին պոմպային հիդրոկայանի հեռանկարային վայրերը և ներկայացվեցին Էներգետիկայի և Բնական Պաշարների նախարարությանը:

9.Ուղեցուցային ծրագրերի, հրապարակումների և համաժողովների կազմակերպում. Հիմնադրամը 2008թ. աշնանը Հայաստանում կազմակերպեց Վերականգնվող էներգետիկայի շաբաթ` էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտի բոլոր մասնագետների մասնակցությամբ:  Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացման ներուժը և հեռանկարները ներկայացվեցին  ԱրմԹեք 2007 (Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ) և ԱրմԹեք 2008 (Երևան, ՀՀ) միջազգային համաժողովներում` ավելի քան 400 մասնակիցների մասնակցությամբ: Հիմնադրամը մասնակցեց ԱրմԹեք 2009 համաժողովին, որն անցկացվեց 2009թ նոյեմբերի 5-8, Սան-Խոսեում ԱՄՆ: Հիմնադրամի կողմից կազմակերպվեցին և հովանավորվեցին  բազմաթիվ միջոցառումներ, այդ թվում ցուցահանդեսներ, սեմինարներ:
Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման տարբեր ճյուղերին նվիրված կազմակերպվել են ավելի քան 40 սեմինարներ և կլոր սեղաններ, ինչպես օրինակ` փոքր ՀԷԿ-եր, արեգակնային ՖՎ համակարգեր, բիոէթանոլի արտադրություն, երկրաջերմային ներուժ, օրենսդրություն և նորմատիվ հարցեր, ֆինանսական շուկա, գազի անվտանգություն,  դպրոցների ջեռուցում, բնապահպանական խնդիրներ, դասընթացներ, և այլն:

ՎԷ ոլորտի  ֆինանսական ներդրումներ

Հիմնադրամը մշակել է   ֆինանսավորման 2 մեխանիզմներ` էներգախնայող ջեռուցման և վերականգնվող էներգետիկայի ծրագրերի համար: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման փաթեթը կազմված է  ֆինանսավորման 3 աղբյուրներից – ՀՎԷԷ հիմնադրամ (5 մլն ԱՄՆ դոլար), ՎԶԵԲ (7 մլն ԱՄՆ դոլար) և Կասկադ կրեդիտ հոլդինգ (3 մլն ԱՄՆ դոլար): Կասկադ Բանկը ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը  պատասխանատու է ֆինանսական ողջ փաթեթի համար: Հիմնադրամին փոխհատուցված գումարները կբախշվեն վերականգնվող էներգետիկայի մնացած  ծրագրերի ֆինանսավորման համար:
Կարճ ժամանակահատվածում (2007-2009),  ֆինանսական այս մեխանիզմի միջոցով  կառուցվեցին 26 փոքր ՀԷկ-եր, որոնցից 17-ը արդեն շահագործվում են:
Ծրագրի իրականացման ընթացքում անընդմեջ կապը Կասկադի և ՎԶԷԲ հետ ապահովում էր ծրագրերի արդյունավետ իրականացումը: Հիմնադրամի փորձագետները իրականացրել են տեղանքի  բնապահպանական և տեխնիկական մոնիտորինգ, վարկի միջոցներով իրականացված աշխատանքների և ապրանքների գնումները և այլն:

Էներգախնայողության ոլորտի գործընթացները

ջեռուցման ոլորտի առանձնահատկությունները

Կենտրոնացված  ջեռուցման համակարգը, որի միջոցով ջեռուցվում էին հայաստանի գրեթե բոլոր  քաղաքային բնակավայրերը,   90-ականների էներգետիկ ճգնաժամից հետո շարքից դուրս էին եկել: Սովետական սակագնային համակարգի համաձայն  բազմաբնակարան շենքերի բնակիչները գրոշներ էին վճարում ջեռուցման ծառայությունների համար, այսինքն այժմ նրանք չէին կարող վճարել ջերմամատակարաման իրական ծախսերի համար:  Խնդիրը կապված էր անարդյունավետ կաթսաների և հսկայական արտաքին ջերմային ցանցերի, անօրինական ջրագողությունների և վերջապես մատուցվող  ծառայությունների դիմաց չվճարումների հետ, որի համար էլ  կենտրոնացված ջեռուցումը լավագույն տարբերակը չէր բնակիչների համար: Բնակարանատերերը ջեռուցման նպատակներով օգտագործում էին գրեթե բոլոր տեսակի վառելիքներ` հեղուկ, փայտ, թափոններ և այլն: Ջեռուցման սեզոնի ընթացքում աճում էր վթարների թիվը (պայթյուն, թունավորում և հրդեհ): Էլեկտրականությունը ջեռուցման ամենաթանկ տարբերակն է, և բնակչության մեծ մասի համար մատչելի չէ:
Քաղաքային բազմաբնակարան շենքերում ջեռուցման անվտանգ և մատչելի միջոցների օգտագործման համար ՀԲ-ը $15մլն. Վարկ տրամադրեց Հայաստանի Կառավարությանը Քաղաքային Ջեռուցման Ծրագրի իրականացման համար, որից $4.2մլն-ը Կառավարությունը տրամադրեց Հիմնադրամին փոխառության տեսքով 8 տարի մարման ժամկետով: Ծրագրի իրականացման համար Կառավարությունը կնքեց Գործակալական համաձայնագիր: Պետական բյուջեից Հիմնադրամին  փոխանցվեց $1,8 մլն.: Ծրագիրը մեկնարկեց 2006թ-ին:   
Միջավայրի անվտանգ ջեռուցման հնարավորությունները 1 մլն.դ

Այս Ենթածրագրի ներքո Հիմնադրամը  մշակել է կենցաղային նպատակներով օգտագործվող գազասպառման սարքավորումների  տեխնիկական անվտանգության  2 մեծ տեխնիկական կանոնակարգ, որոնք  ընդունվել են Կառավարության որոշմամբ: Ավելի քան 15  Եվրոպական ստանդարտներ  (ԵՍ) թարգմանվել  և ընդոնելի են համարվել Հայաստանի համար: Մշակվել և Կառավարությանը և գազի   ընկերությանն է  տրամադրվել Գազի անվտանգության  կանոնակարգման  Ուղեցույցը : 
էներգախնայողության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակը բարձրացնելու համար, հատկապես ջեռուցման ոլորտում, Հիմնադրամը նախաձեռնեց լայն տեղեկատվական քարոզարշավ Հայաստանի բոլոր մարզերում: Այն ներառում է.

  • Ջեռուցման տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան ցուցահանդեսներ (4 ցուցահանդես)
  • Հեռուստատեսային ծրագրեր (ավելի քան  10  հեռարձակում ողջ հանրապետության տարածքում ,  6-7  հեռարձակում տեղական հեռուստաալիքներով)
  • Ծրագրի գործունեության վերաբերյալ ֆիլմի նկարահանում  (3-25 րոպե տևողությամբ.)
  • Ավելի քան 14 սեմինարներ Հայաստանի քաղաքային բնակավայրերում,
  • տեխնիկական անձնակազմի  վերապատրաստման  համար 2 ուղեցույցի կազմում,
  • թռուցիկների, գրքույկների, ձեռնարկների հրատարակում ( ավելի քան  12 տեսակ` հազարավոր օրինակից)
  • կոնֆերանսների և սեմինարներ քաղաքական գործիչների, բանկային ոլորտի ներկայացուցիչների և օտարերկրյա փորձագետների մասնակցությամբ
  • 16  դասընթացների անցկացում այն ընկերությունների տեխնիկական  աշխատակիցների համար , որոնք  զբաղված են  ներգախնայող սարքավորումների մատակարարմամբ
  • Արդի  էներգախնայող կաթսայատան  և ջեռուցման համակարգերի  շահագործման  ձեռնարկի պատրաստում և բաշխում:

Ծրագրի շրջանակներում անցկացված ամենամյա վիճակագրական ուսումնասիրությունը  արտացոլում է ծրագրի ազդեցությունը ջեռուցման տարբերակների ընտրության հարցում  քաղաքային բնակարանատերերի դիրքորոշումը: Ուսումնասիրությունների արդյունքները հրաշալի տեղեկատվական աղբյուր է բոլոր շահառուների համար, այդ թվում նաև որոշում կայացնողների, փորձագետների, օտարերկրյա կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների / Հ/Կ / համար:   
Փոխառություններ բանկերին  – 4,2 Մլն ԱՄՆ Դոլար
Հիմնադրամը փոխառություններ է տրամադրել այն  բանկերին, որոնք ընտրվել են համապատասխանության չափանիշով; Ընդհանուր գումարը կազմել է 4,2 ԱՄՆ դոլար,  որից 0,5 ԱՄՆ դոլարը  վերադարձվել է  բանկի կողմից և կբաշխվեն  բանկերին ջեռուցման նպատակներով: Վճարումը կատարվել է  100%-ով:

Կապիտալ դրամաշնորհներ անապահով ընտանիքների համար (6.4մլն, որից 3.1մլն. տրամադրվել է Հիմնադրամին )

Բազմաբնակարան բնակելի շենքերում բնակվող անապահով ընտանիքների մասնակցությունը  ծրագրին հնարավոր դարձնելու  և նրանց մատչելի ջեռուցման ծառայություններ մատուցելու համար, Հիմնադրամը ֆինանսավորեց վառարանների տեղադրման ծախսերը, ինչպես նաև բնակարաններում գազի անցկացման  և ցանցին միացման աշխատանքները: Առնվազն  12000 ընտանիքներ անցած 3 տարիների ընթացքում դիմումներ ներկայացրեցին Հիմնադրամ, որոնցից 8000 արդեն տրամադրվել է օժանդակություն:

Դպրոցների Ջեռուցում -   6.0մլն.դոլար

Հիմնադրամը, որպես Կառավարության գործակալ, դպրոցների վերականգնման աշխատանքները իրականացնում է նախագծման պայմանագրերի, քաղաքացիական աշխատանքների և տեխնիկական վերահսկողության միջոցով: Նախատեսված  100 դպրոցների փոխարեն,  Հիմնադրամը 120 դպրոցներում իրականացրել է կաթսայատան և ջեռուցման ողջ համակարգի շինարարական աշխատանքները, իսկ 13 դպրոցներում`  էներգախնայողական միջոցառումներ (պատերի, ձեղնահարկի ջերմամեկուսացում, պատուհանների, դռների տեղադրում և այլն): Քաղաքային ընտրված դպրոցներում գազով աշխատող տեղային ջեռուցման համակարգերի տեղադրման և վերականգնման աշխատաները իրականացվել են տրամադրված  դրամաշնորհի միջոցներով: Բոլոր դպրոցները գտնվում են Երևանից դուրս և ընտրվել են յուրաքանչյուր աշակերտի համար հաշվարկված ներդրումների արդյունավետության սկզբունքով:
Քաղաքային և բնակելի շենքերի (դպրոցներ, հիվանդանոցներ և այլն).

Էներգախնայողության նախագծեր

Հիմնադրամը մշակել է Երևանից դուրս գտնվող ավելի քան 2500 հասարակական շենքերի էներգախնայողության տվյալների բազան, այդ թվում Հայաստանի բոլոր քաղաքային բնակավայրերում, մշակել է ամենաէներգախնայողական ներուժ ունեցող միջոցառումների ընտրության մեթոդոլոգիան,  իրականացրել էՆերդրումների 8 մակարդակով  /8 Investment Grade/ and 14 Walk-Through  էներգետիկ աուդիտ, օժանդակել է էներգախնայողության գործողությունների պլանի ընդունմանը, ուսումնասիրել է բոլոր այն ձեռնարկությունների համապատասխանությունը, որոնք արտադրում են էներգախնայողական շինարարական նյութեր Հայաստանի համար: