Մեր մասին / Փաստաթղթեր.
Հիմնադրամը, որպես ոչ առևտրային հանրօգուտ նպատակներով գործող կազմակերպություն, ինքնուրույն իրավաբանական անձ` անկախ որևէ պետական մարմնից կամ հաստատությունից, ստեղծվել է ՀՀ կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի թիվ 799-Ն որոշմամբ, ըստ որի կառավարությունը որոշում է դադարեցնել “Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր ԾԻԳ” պետական հիմնարկի գործունեությունը և հիմնադրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ:
Հիմնադրամի հիմնական նպատակներն են դյուրինացնել ներդրումներն էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում և նպաստել Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի շուկաների զարգացմանը: Հիմնադրամի նպատակներն ու հիմնական գործողություններն ավելի մանրամասն ներկայացված են Հիմնադրամի կանոնադրության մեջ:
ԳՁ սահմանում է Հիմնադրամի գործառույթների հիմնական շրջանակը, ներառյալ գործունեության մանրամասները, ֆինանսական գործիքները, կառավարման կառուցվածքը, գնումների և ֆինանսական կառավարման համակարգը: Այն նախատեսում է վերոնշյալ գործառույթների ընդհանրական ուղեցույց և չի հավակնում լինել ընդգրկուն կանոնակարգ: ԳՁ նպատակ ունի ստեղծել ծրագրի սկզբունքների և կիրառման համընդհանուր ըմբռնում բոլոր շահագրգիռ կողմերի համար և հիմք ստեղծել բոլորի համագործակցության համար:
Կանոնադրություն
Գորձառնական Ձեռնարկ
Զարգացման վարկի համաձայնագիր (Քաղաքային ջեռուցման ծրագիր)
Զարգացման վարկի համաձայնագիր (Վերականգնվող էնեգետիկայի ծրագրի)
Հիմնադրամի Ֆինանսական Հաշվետվություններ և Անկախ աուդիտի եզրակացություն `31 դեկտեմբեր 2009թ.
Քաղաքային ջերմամատակարարման ծրագիր Անկախ աուդիտի եզրակացություն`31 դեկտեմբեր 2009թ.
Գազի և ջերմամատակարարման ծրագիր Անկախ աուդիտի եզրակացություն`31 դեկտեմբեր 2009թ.
