ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հայտարարություններ.

Ա Շ Խ Ա Տ Ա Ն Ք Ի Հ Ր Ա Վ Ե Ր ՏՆՏԵՍԱԳԵՏ/ ՀԱՇՎԱՊԱՀ

19.04.2016

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը  հրավիրում է բոլոր  ցանկացողներին մասնակցել Հիմնադրամի տնտեսագետ/հաշվապահ թափուր պաշտոնի համալրման  մրցույթին

Տնտեսագետ/հաշվապահի առաջադրանքները

- Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության և ՀԲ ընթացակարգերին,

- Հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում,

- Հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում,

- Հարկային և ֆինանսական հաշվետվությունների նախապատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով

- Աշխատավարձի հաշվարկում և գրանցում,

- Դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում

-«e banking» ծրագրով բանկային փոխանցումների իրականացում,

-  Ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման մեջ,
– Հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում:

Որակավորման պահանջներ

-  Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
–  Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ՝որպես հաշվապահ,

-    Հարկային և հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն,

-    ՀՀ Աշխատանքային օրենսգրքի իմացություն,

-    Համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն,

-    Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,

-    Գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:

Պահանջվող փաստաթղթերը

Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, (պարտադիր նշելով պաշտոնը) ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամաս տեղեկություններ կարելի է ստանալ ստորև հեռախոսներով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ` ստորև նշված հասցեում, աշխատանքնային օրերին, ժամը 09 00  մինչև 18 00:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2016թ.  ապրիլի  30-ը ներառյալ:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,

Տնօրեն` Թամարա Բաբայան,

ՀՀ  ք. Երևան, Պռոշյան 1 նրբանցք,տուն 32,

Հեռ.     + 374 (10) 588-011,

էլ. փոստ. info@r2e2.am

Web site:wwwr2e2.am

 

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

06.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ P155662
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Բնապահպանական և սոցիալական փորձագետ, SPP-CS-11/2016

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:

 

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում գնումների իրականացմանը:

 

Նպատակը
Առաջադրանքի նպատակն է աջակցել Հիմնադրամին Ծրագրի իրականացման ընթացքում, մասնավորապես` մասնակցել միջազգային խորհրդատվական ընկերությունների կողմից արևային ներուժի գնահատման, արևային ճառագայթային էներգիայի չափման սարքավորումների տեղանքների ընտրության, առավել շատ ներուժ ունեցող տեղանքներում արևային ՖՎ կայանների պլանավորման գործընթացների բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատմանը:

Հիմնական գործառույթները

  • Մանրակրկիտ ստուգի և գնահատի խորհրդատվական ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների բնապահպանական և սոցիալական հարցերին վերաբերող բաժինները, ներկայացնի դիտողություններ ու առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում կատարի ուղղումներ.
  • Որպես Հիմնադրամի ներկայացուցիչ մասնակցի արևային կայանների տեղակայման տեղանքների ընտրության գործընթացին.
  • Որպես Հիմնադրամի ներկայացուցիչ մասնակցի Ծրագրի շրջանակներում բնապահպանական ու սոցիալական հարցերին վերաբերող հանրային քննարկումներին,  հաղորդակցվի կարգավորող պետական մարմինների և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ և այլն:

 

Պահանջվող որակավորումները

  • Գիտական աստիճան բնագիտության կամ դրան առնչվող բնագավառում.
  • Նվազագույնը 7 տարվա համապատասխան մասնագիտական փորձ.
  • Նախկին փորձ էներգետիկայի ոլորտի ծրագրերի բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման ուղղությամբ.
  • ՀՀ բնապահպանական օրենսդրության և Համաշխարհային բանկի բնապահպանական և սոցիալական հարցերին վերաբերող գործառնական քաղաքականությունների իմացություն.
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի ունակություն.
  • Միջազգային ֆինանսական հաստատությունների հետ աշխատանքի փորձ.
  • Անգլերեն լեզվի (բանավոր և գրավոր) գերազանց իմացություն.
  • Հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու կարողություններ.
  • Դաշտային պայմաններում աշխատելու ունակություն:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ծառայությունների մատուցման համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Ընտրության չափանիշները հետևյալն են.

  • Ընդհանուր որակավորումը
  • Համապատասխանությունը ծրագրին
  • Լեզուների իմացությունը

 

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Բանկի կողմից 2011թ. հունվարին /վերանայված հուլիս 2014թ./ հրատարակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” /Խորհրդատուի ուղեցույց/, որը սահմանում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Խորհրդատուի ընտրությունը կատարվում է ըստ Համաշխարհային Բանկի՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” Ուղեցույցում /հունվար 2011, վերանայված հուլիս 2014/ բերված ընթացակարգերի համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով 9:00-18:00 (GMT+4:00):

 

Հետաքրքրությունների հայտը  պետք է հանձնել ստորև նշված հասցեով մինչև 2016թ. ապրիլի  18-ը:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Տնօրեն` Թամարա Բաբայան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11;
e-mail: g.zara@r2e2.am; info@r2e2.am
Վեբ կայք՝ www.r2e2.am

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ոլորտի մասնագետներին հրավիրում է մասնակցելու «Արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային կայանների նախագծում և կառուցում» խորագրով սեմինարին

25.03.2016

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Իսպանական էֆերջի ընկերությունը ս.թ. ապլիլի 4-8-ը կազմակերպում են «Արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային կայանների նախագծում և կառուցում» խորագրով վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման 
դասընթացը կանցկացնեն Իսպանական էֆերջի ընկերության խորհրդատուները:          Բոլոր շահագրգիռ անձանց խնդրում ենք մասնակցության հայտը և ինքնակենսագրությունը ներկայացնել մինչև մարտի 31-ը: 
Հաշվի առնելով տեղերի սահմանափակությունը, խնդրում ենք  մասնակցության հայտ ներկայացնել միայն ոլորտի մասնագետներին:

Գրանցվելու և լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՎԷԷ Հիմնադրամ՝
Հեռ.` (374-10) 588011
Էլ.փոստ

 

ՆԱԽԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՕՐՎԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

18.03.2016

Տեղեկացնում ենք, որ Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016 ընթացակարգի Նախամրցութային ժողովը տեղի կունենա 2016թ. մարտի 29-ին ժամը 15.00-ին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Տնօրեն՝ Թամարա Բաբայան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն

Հեռախոս / ֆաքս ՝ 374 10 – 58 – 80 – 11

Էլ. փոստ ՝ g.zara@r2e2.am; info@r2e2.am

Վեբ կայք ՝ www.r2e2.am

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016

11.03.2016

Ամսաթիվը` 11 մարտի, 2016թ.

Պայմանագիր` EE-CW-52/2016

ԳԲՄ դրամաշնորհ NTF 012163

Համաշխարհային բանկի ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար. Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016

3. Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցութային փաստաթղթերն ամբողջությամբ հայերեն լեզվով կարող են ստանալ՝ գրավոր դիմում ներկայացնելով Հիմնադրամ /Հասցեն` ՀՀ, ք. Երևան 0019, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն/ և վճարելով 25.000 ՀՀ դրամ չվերադարձվող գումար: Վճարումն իրականացվում է տրամադրված բանկային հաշվին ուղիղ փոխանցման միջոցով: Կարդալ ավելին

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)

02.03.2016

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)

Ամսաթիվը` 02 մարտի, 2016թ.

Պայմանագիր` EE-CW-51/2016

ԳԲՄ դրամաշնորհ NTF 012163

Համաշխարհային բանկի ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար. 
Հրազդանի քաղաքապետարանի, <<Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի,
<<Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-51/2016 Կարդալ ավելին

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)

27.02.2016

Ամսաթիվը` 26 փետրվարի, 2016թ.

Պայմանագիր` EE-CW-53/2016-1, EE-CW-53/2016-2

ԳԲՄ դրամաշնորհ NTF 012163

Համաշխարհային բանկի ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

 

1. Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

 

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար.

 

Լոտ 1. <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-53/2016-1

Լոտ 2. Սպիտակի քաղաքապետարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում,EE-CW-53/2016-2 Կարդալ ավելին

ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

12.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ
ԾՐԱԳԻՐ P155662
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Գործառնությունների խորհրդատվության փորձագետ, SPP-CS-14/2016 
Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում: Կարդալ ավելին

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ժամկետի երկարացում

03.02.2016

Տեղեկացնում ենք, որ ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացված էներգախնայողական (ԷԽ) ներդրումների վերաբերյալ սոցիալական հարցման անցկացում, EE-CS-14/2016

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐԻ ժամկեը երկարաձգվում է մինչև 2016թ. փետրվարի 10-ը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Տնօրեն՝ Թամարա Բաբայան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն
Հեռախոս / ֆաքս ՝ 374 10 – 58 – 80 – 11
Էլ. փոստ ՝ g.zara@r2e2.am; info@r2e2.am
Վեբ կայք ՝ www.r2e2.am

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

03.02.2016

<<Վանաձոր>> քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների իրականացում , EE-CW-50/2016


Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

 

 

1. Հայաստանի Հանրապետությունը  Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

 

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար.

 

<<Վանաձոր>> քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-50/2016 Կարդալ ավելին