ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

Հայտարարություններ.

ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

03.02.2016

<<Վանաձոր>> քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների իրականացում , EE-CW-50/2016


Սույն հրավերը հաջորդում է սույն ծրագրի համար հրապարակված Ծրագրի Գնումների ընդհանուր ծանուցմանը, որը զետեղվել է “UN Development Business (UNDB) online“ համացանցում 2012թ. հունիսի 30-ին:

 

 

1. Հայաստանի Հանրապետությունը  Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար:

 

2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար.

 

<<Վանաձոր>> քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-50/2016 Կարդալ ավելին

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

30.01.2016

/Խորհրդատվական ծառայություններ – Կազմակերպության ընտրություն – Խորհրդատուի Որակավորման վրա հիմնված ընտրություն /ԽՈԸ/
Հայաստանի Հանրապետությու

Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր
Դրամաշնորհ`  P152039 Կարդալ ավելին

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ Դասընթացների և կարողությունների ուժեղացման գործողությունների համակարգող, SPP-CS-7/2016

20.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ,

ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ԾՐԱԳԻՐ P155662

ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
Դասընթացների և կարողությունների ուժեղացման գործողությունների համակարգող, SPP-CS-7/2016

 

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և www.gnumner.am (www.procurement.am) կայքում:

 

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում գնումների իրականացմանը:

Նպատակը

Առաջադրանքի նպատակն է աջակցել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին (Հիմնադրամ) արդյունաբերական մասշտաբի արևային ՖՎ ծրագրի (այսուհետ` Ծրագիր) իրականացման ընթացքում, այսինքն` համակարգել Հիմնադրամի կարողությունների ուժեղացման գործընթացները, վերլուծել Հայաստանում առկա արևային էներգիայի մասնագետներ պատրաստելու կադրային ներուժը, համակարգել և ծրագրել նրանց պատշաճ վերապատրաստման բոլոր գործընթացները:

 

Հիմնական գործառույթները

  • Կատարի արևային էներգիայով զբաղվող Հայաստանում առկա բոլոր հաստատությունների և դրանց համապատասխան մարդկային ներուժի և տեխնիկական բազայի ուսումնասիրություն:
  • Ներկայացնի պոտենցիալ վերապատրաստվող մարդկային ներուժի երկար ցանկ և կարճ ցանկ (ներառյալ Հիմնադրամի աշխատակիցները):
  • Արևային էներգիայի ծրագրի իրականացման համար Հիմնադրամի տեխնիկական կարողությունների գնահատում և կարողությունների ուժեղացման համար համապատասխան առաջարկների ձևավորում:
  • Հիմնադրամի կարողությունների ուժեղացման գործընթացների համակարգում:
  • Վերապատրաստման դասընթացների համար մրցութային գործընթացով կամ ուղղակիորեն ընտրված մարդկանց համար կազմի համապատասխան ուսումնամեթոդական նյութեր և այլն:

Պահանջվող որակավորումները

  • Տեխնիկական կամ ֆիզիկամաթեմատիկական թեկնածուի գիտական աստիճան էներգետիկայի կամ օպտոէլեկտրոնիկայի բնագավառում,
  • Առնվազն 10 տարի աշխատանքային փորձ վերապատրաստման և դասավանդման գործընթացներում,
  • Նախկինում առնվազն 10 ուսումնական և ուսումնամեթոդական ծրագրերի պատրաստման փորձ,
  • Նախկինում տարբեր կազմակերպությունների համար կարողությունների ուժեղացման իրականացման փորձ,
  • Կազմակերպչական և թիմային աշխատանքի գերազանց հմտություններ,
  • Հաշվետվություններ կազմելու և ներկայացնելու գերազանց հմտություններ,
  • Միջազգային կազմակերպությունների/ընկերությունների հետ նախագծերի իրականացման փորձ,
  • Անգլերեն լեզվի գրավոր և բանավոր խոսքի լավ իմացություն:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն այժմ հրավիրում է իրավասու խորհրդատուներին ներկայացնելու իրենց հետաքրքրության հայտերը ծառայությունների մատուցման համար:

 

<Հետաքրքրված խորհրդատուները պետք է ներկայացնեն ինքնակենսագրական սեղմագրեր (CVs), որոնք ներառում են տեղեկատվություն Ծառայությունների իրականացման համար պահանջվող որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

 

Ընտրության չափանիշները հետևյալն են.

  • Ընդհանուր որակավորումը
  • Համապատասխանությունը ծրագրին
  • Լեզուների իմացությունը

 

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Բանկի կողմից 2011թ. հունվարին /վերանայված հուլիս 2014թ./ հրատարակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցի 1.9 կետին՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” /Խորհրդատուի ուղեցույց/, որը սահմանում է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

 

Խորհրդատուի ընտրությունը կատարվում է ըստ Համաշխարհային Բանկի՝ “Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունումը ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում” Ուղեցույցում /հունվար 2011, վերանայված հուլիս 2014/ բերված ընթացակարգերի համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հասցեով տեղական ժամանակով 9:00-18:00 (GMT+4:00):

Հետաքրքրությունների հայտը  պետք է հանձնել ստորև նշված հասցեով մինչև 2016թ. փետրվարի 2-ը:

 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

Տնօրեն` Թամարա Բաբայան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;

Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11;

e-mail: g.zara@r2e2.am; info@r2e2.am

Վեբ կայք՝ www.r2e2.am

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր/Խորհրդատվական ծառայություններ, կազմակեպության ընտրություն/

20.01.2016

Գործառնական ձեռնարկի պատրաստում, EE-CS-25/2016

Երկիրը` Հայաստան

Ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Դրամաշնորհ` TF 012163

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու համար:Նպատակը:   Հիմնական նպատակն է մշակել Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի /ՀՎԷԷՀ/ Գործառնական ձեռնարկը, որը կներառի հիմնադրամի առաջիկա 5-10  տարիների գործունեության ուղղությունները/ձևերը:

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ՝

Անհրաժեշտ է մշակել համապարփակ Գործառնական ձեռնարկ, այդ թվում նաև թիրախային շուկաների սահմանում, պատվիրատուների ընտրություն, ֆինանսավորման և իրականացման եղանակներ, առաջարկվող ներդրումային պլան, ֆինանսական պարտավորություններ և պոտենցիալ աղբյուրներ, կադրային և այլ կարողությունների անհրաժեշտություն և այլն:

Մինչ Ձեռնարկի նախապատրաստումը, Խորհրդատուն պետք է նաև հաստատի, որ առաջարկվող ընթացակարգերը գործում են օրենքի սահմաններում, կամ առանձին փաստաթղթով առաջարկի առկա օրենսդրության/կանոնակարգերի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան իրականացնել առաջարկված գործողությունները:

Մասնավորապես, Համաշխարհային Բանկի ԳԷՖ Դրամաշնորհի համաձայնագրով (օր.՝ ԷԾՄՀ-ների օգտագործումը, ՀՎԷԷՀ պատվիրատուների գնումները, ԶԲԱ հիմնված գնումները, գումարի մարման անվտանգությունը) սահմանված ժամանակի ավարտից հետո մոտեցումները պետք է ճշգրտվեն: Սույն  առաջադրանքը իրականացնելու համար Խորհրդատուից ակնկալվում է հետևյալ աշխատանքների իրականացումը.

 

Առաջադրանք 1. Վերանայել ՀՎԷԷՀ հիմնական փաստաթղթերը, ներառյալ Կառավարության որոշումները, կանոնակարգերը, գոյություն ունեցող Գործառնական ձեռնարկը, էներգետիկ ծառայությունների մատուցման համաձայնագրի օրինակները, ՀԲ կողմից ֆինանսավորված նախկին ծրագրերի վարկավորման բաղադրիչները (Քաղաքային ջեռուցման ծրագիր, Վերականգնվող էներգետիկայի ծրագիր) և այլ փաստաթղթեր, որոնք կարգավորում են Հիմնադրամի գործունեությունը:

 

Առաջադրանք 2. Պատրաստել ամբողջական ԳՁ-ը, հիմնվելով կազմված  և համաձայնեցված ընդհանուր նկարագրի և հայեցակարգի վրա, Հոգաբարձուների խորհրդի հաստատման համար:

 

Առաջադրանք 3. Նախապատրաստել իրավական հիմք ունեցող նախագծային փաստաթղթերով հավելված, հիմնվելով արդեն համաձայնեցված մոտեցումների վրա, Հիմնադրամի Կանոնադրության կամ այլ նորմատիվային փաստաթղթերի փոփոխության վերաբերյալ, որոնք  կաջակցեն  Հիմնադրամի գործունեությանը  նոր Գործառնական Ձեռնարկի շրջանակում:

 

Առաջադրանք 4. Խորհրդատուներին ներկայացնել ԳՁ-ը և այլ արդյունքներ:

Առաջադրանքի իրականացման մոտավոր տևողությունը կազմում է մոտ 3 ամիս: 
Հիմնադրամը, որն հանդիսանում է ծրագրի իրականացման գործակալությունը հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին (խորհրդատուներ) ներկայացնելու իրենց  հետաքրքրության հայտերը նշված ծառայությունների մատուցման  համար:

Հետաքրքրված խորհրդատուները պետք է տեղեկություններ տրամադրեն այն մասին, որ ունեն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորում և համապատասխան  փորձ:

Ընտրության չափանիշներն են`
Ընդհանուր փորձառությունը քաղաքականության վերլուծությունների, պետական կամ միջազգային կազմակերպությունների ծրագրերի ձևավորման և կազմման, գնահատման գործունեության մեջ:                                                                                                40 միավոր

Փորձառություն հայեցակարգերի, ընթացակարգերի, կանոնակարգերի, ուղեցույցերի, օրենսդրական փաստաթղթերի մշակման գործում:                                        40 միավոր 

Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի փորձ:               10 միավոր

Խորհրդատուն ուշադրություն պետք է դարձնի Համաշխարհային Բանկի` ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների ներքո Համաշխարհային Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունը և վարձումը 2011թ. հունվարի Խորհրդատուների Ուղեցույցի (Խորհրդատուների ուղեցույց) 1.9-ը կետին, որը սահմանում է Համաշխարհային բանկի շահերի բախման քաղաքականությունը:

Խորհրդատուները կարող են  միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատուի ձևով`  իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով:  Խորհրդատուն կընտրվի խորհրդատուի որակավորման վրա հիմնված  (ԽՈԸ) ընտրության  մեթոդով, որն ամրագրված է  խորհրդատուների ընտրության  ՀԲ Ողեցույցում:

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ստորև  նշված հասցեով,  տեղական ժամանակով  ժամը 9:00-18:00-ը:

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել  ստորև  նշված հասցեով մինչև 2016թ.  փետրվարի 3–ը,  տեղական ժամանակով ժամը 18:00:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32

Լրացուցիչ տեղեկությունների  համար զանգահարել+ (37410) 588 011 ժամը 09.00-ից մինչև 18.00-ը

Զարուհի Ղարագյոզյանինև այցելել հիմնադրամի կայքը` www.r2e2.am

Ֆաքս + (37410) 588 011

Էլ. փոստ g.zara@r2e2.am

zaruhigharagyozyan@yahoo.com

Հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր/Խորհրդատվական ծառայություններ, կազմակեպության ընտրություն/

19.01.2016

ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացված էներգախնայողական /ԷԽ/ ներդրումների վերաբերյալ սոցիալական հարցման անցկացում, EE-CS-14/2016
Երկիրը` Հայաստան

Ծրագրի անունը` Էներգախնայողության ծրագիր

Դրամաշնորհ` TF 012163
Հայաստանի Հանրապետությունը

 

Համաշխարհային բանկից /Գլոբալ բնապահպանական հիմնադրամի միջոցներով/ ստացել է դրամաշնորհ Էներգախնայողության ծրագրի ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու համար:

 

Նպատակը` ՏԱ-ի նպատակն է անցկացնել վիճակագրական սոցիալական հարցում շահառուների շրջանում, որոնք ներգրավված են ԷԽ Ծրագրի մեջ՝ գնահատելու ԷԽ ներդրումների ազդեցությունը նրանց վրա: Հիմնական Առաջադրանքները: Անհրաժեշտ է անցկացնել  2012-2015թ.թ. ԷԽ Ծրագրի բոլոր  շահառուների վիճակագրական հետազոտություն  և  ներկայացնել այն  ձևաչափով, որը կարող է  ծառայել որպես մարքեթինգի և իրազեկության բարձրացման գործիք:

 

Առաջադրանք 1` Վերանայել  ՎԷԷ  Հիմնադրամի Էներգետիկ Ծառայությունների Մատուցման Համաձայնագրի մոդելը, իրականացված աշխատանքները /ծրագրերը և   ընթացիկ Էներգախնայողության Ծրագրի ներքո  արձանագրված  արդյունքները:  Մշակել ժամկետները, մեթոդաբանությունը,  վիճակագրական հարցման օրինակելի ձևի  հարցաշարը:

 

Առաջադրանք 2. Հիմնվելով  պատրաստված և համաձայնեցված մեթոդաբանության և հարցաշարերի վրա, ուսումնասիրել ԷԽ Ծրագրի շահառուների կարծիքը / ընկալումը:  Այն պետք է ընդգծի  հարմարավետության և  շահագործման փոփոխությունները, բացահայտի վարքագծի փոփոխությունները, օգտվողների  գոհունակությունը և իրազեկվածությունը  էներգախնայողության միջոցառումների վերաբերյալ:

 

Առաջադրանք  3. Անցկացնել  կապալառուների կարծիքների հետազոտություն   ԷԽ Ծրագրի գնումների և ֆինանսավորման մեխանիզմի վերաբերյալ, նրանց աշխատակազմի  կարողությունների փոփոխությունների,   ԷԽՄ տեխնոլոգիաների  իրազեկվածության, տեղական շուկայի փոփոխությունների և այլ համապատասխան տեղեկությունների վերաբերյալ, որոնք կարող են վեր հանել  էներգախնայողության ներդրումների ներկայիս մոդելի առավելություններն ու թերությունները:

 

Առաջադրանք 4. Նախապատրաստել հաշվետվության նախագիծ՝ հիմնվելով հավաքագրված տեղեկությունների վրա: Անցկացնել համապատասխան համեմատություններ և վերլուծություններ:

 

Առաջադրանք 5. Ներկայացնել արդյունքները  ppt  կամ media ֆորմատով:

 

Առաջադրանքի իրականացման մոտավոր տևողությունը կազմում է մոտ 90 օր:

Հիմնադրամը, որն հանդիսանում է ծրագրի իրականացման գործակալությունը հրավիրում է իրավասու խորհրդատվական ընկերություններին (խորհրդատուներ) ներկայացնելու իրենց  հետաքրքրության հայտերը նշված ծառայությունների մատուցման  համար: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տեղեկություններ տրամադրեն այն մասին, որ ունեն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորում և համապատասխան  փորձ:

 

Ընտրության չափանիշներն են`


Խորհրդատվական ընկերության ընդհանուր փորձառությունը սոցիալական հարցման  և վիճակագրական հետազոտության ասպարեզում– 40 միավոր
Խորհրդատվական ընկերության հատուկ փորձառությունը էներգախնայողության ոլորտի սոցիալական հարցման  ասպարեզում – 60 միավոր

Խորհրդատուն ուշադրություն պետք է դարձնի Համաշխարհային Բանկի` ՎԶՄԲ վարկերի և ՄԶԸ փոխառությունների և դրամաշնորհների ներքո Համաշխարհային Բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրությունը և վարձումը 2011թ. հունվարի Խորհրդատուների Ուղեցույցի (Խորհրդատուների ուղեցույց) 1.9-ը կետին, որը սահմանում է Համաշխարհային բանկի շահերի բախման քաղաքականությունը: 
Խորհրդատուները կարող են  միավորվել այլ ընկերությունների հետ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատուի ձևով`  իրենց որակավորումը բարձրացնելու նպատակով:  Խորհրդատուն կընտրվի խորհրդատուի որակավորման վրա հիմնված  (ԽՈԸ) ընտրության  մեթոդով, որն ամրագրված է  խորհրդատուների ընտրության  ՀԲ Ողեցույցում:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ ստորև  նշված հասցեով,  տեղական ժամանակով  ժամը 9:00-17:00-ը:

 

Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացնել  ստորև  նշված հասցեով մինչև 2016թ.  փետրվարի 1–ը,  տեղական ժամանակով ժամը 18:00:


Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32

Լրացուցիչ տեղեկությունների  համար զանգահարել + (37410) 588 011 ժամը 09.00-ից մինչև 18.00-ը Զարուհի Ղարագյոզյանին և այցելել հիմնադրամի կայքը` www.r2e2.am

Ֆաքս + (37410) 588 011
Էլ. փոստ g.zara@r2e2.am
zaruhigharagyozyan@yahoo.com

Հանրային լսումներ

24.12.2015

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 40-րդ մասով սահմանված կարգով 2016թ. հունվարի 14-ին, ժամը 12.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի գյուղապետարանում տեղի կունենա Քարքարի երկրաջերմային տեղանքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հանրային քննարկում:

Հայտերի ներկայացման հրավեր- Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր

27.11.2015

Հայաստանի Հանրապետություն

Հայտերի ներկայացման հրավեր

Միջազգային մրցակցային սակարկություն

Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր

Դրամաշնորհ No. P152039

 

 

Պայմանագրի անվանումը` Երկու նեղ հորատանցքերի հորատում

Համարը՝ GEDP-CW-3/2015



1.         Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի ծախսերը հոգալու համար և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել Երկու նեղ հորատանցքերի հորատում պայմանագրի շրջանակներում վճարումներ իրականացնելու համար:

 

 

2.         Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը /ՀՎԷԷՀ/ հրավիրում է ներկայացնել կնքված առաջարկներ իրավասու հայտատուներին հետևյալ աշխատանքների իրականացման համար.  Երկու նեղ հորատանցքների հորատում (3.5” տրամագծով) Քարքար տեղանքում առավելագույնը 1500մ խորությամբ՝ 500-1000մ խորության վրա գտնվող ցածր տեսակարար դիմադրությամբ շերտի բնույթը ստուգելու և այդ շերտի ջերմաստիճանը ստուգելու համար: Նշված աշխատանքների ժամկետը չորս ամիս է աշխատանքները սկսելուց հետո: Պայմանագրի համար որակավորված լինելու նպատակով Հայտատուները պետք է ունենան համանման հորատման աշխատանքների իրականացման փորձ և համապատասխան ռեսուրսներ, որոնք նշված են մրցույթային փաստաթղթերում:

 

 

3. Մրցույթն իրականացվելու է Միջազգային մրցակցային սակարկության մեթոդով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՎԶՄԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» Հունվար 2011թ., վերանայված 2014թ. հուլիսին («Գնումների ուղեցույցներ»), որոնք հասանելի են բոլոր հայտատուներին: Բացի այդ, խնդրում ենք ծանոթանալ նաև 1.6 և 1.7 ենթակետերի հետ, որոնք սահմանում են Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման մասով:

 

 

4.         Հետաքրքրված իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետևյալ հասցեով. Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ, ՀՀ ք. Երևան, Պռոշյան փող. 1-ին նրբանցք, 32 տուն; ում՝ տկն. Թամարա Բաբայան; հեռախոս՝ +37410588011, ֆաքս՝ +37410541732, էլ. փոստ՝ info@r2e2.am: Մրցույթային փաստաթղթերի մասին հարցերը կարող են պարզաբանվել ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերի ընթացքում՝ 09.00-ից մինչև 17.00:

 

 

5.         Որակավորման պահանջները ներառում են.

 


ա)  Միջին տարեկան շրջանառությունը՝ Նվազագույն միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի 8 մլն ԱՄՆ դոլար, հաշվարկած որպես վերջին 3 տարիների ժամանակահատվածում շարունակվող և/կամ ավարտված պայմանագրերով ստացված վճարումների վկայագրերի ընդհանուր գումար՝ բաժանած 3 տարիների վրա:

 

բ)         Ընդհանուր փորձը՝ Հորատման պայմանագրերի կատարման փորձ որպես գլխավոր կապալառու, ՀՁԳ անդամ, ենթակապալառու կամ կառավարման կապալառու, առնվազն վերջին հինգ տարիների համար, սկսած 2010թ. հունվարի 1-ից:

 

 

գ)         Հատուկ փորձը՝

(i) Նվազագույն թվով ստորև սահմանված նմանատիպ պայմանագրեր, որոնք Հայտատուն մեծամասամբ ավարտել է պատշաճ որակով որպես գլխավոր կապալառու, ՀՁԳ անդամ, կառավարման կապալառու կամ ենթակապալառու՝ 2010թ. հունվարի 1-ից մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետն ընկած ժամանակաշրջանում. 2 պայմանագիր, յուրաքանչյուրը՝ նվազագույնը 2.5 մլն ԱՄՆ դոլար արժեքով:

 

(ii) 1200-1500մ խորությամբ կամ ավելի խոր նեղ հորատանցքերի հորատման հաջող փորձ: Վերջին երեք տարիների ընթացքում հաջողությամբ իրականացված առնվազն մեկ պայմանագիր:

 

դ) Ֆինանսական հնարավորությունները՝ Հայտատուն պետք է ցույց տա, որ նրա համար մատչելի են իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (որևէ պայմանագրային կանխավճարից անկախ), որոնք բավարար են շինարարության ժամանակ դրամական միջոցների հոսքի կարիքները բավարարելու համար, որոնք տվյալ պայմանագրի համար կազմում են 3 մլն ԱՄՆ դոլար, հանած Հայտատուի այլ պարտավորությունները:

 

 

5.         Հետաքրքրված իրավասու հայտատուները մրցույթային փաստաթղթերը ամբողջությամբ անգլերեն լեզվով կարող են ձեռք բերել՝ գրավոր հայտ ներկայացնելով ստորև նշված հասցեով և վճարելով 100 ԱՄՆ դոլար չվերադարձվող գումար: Վճարումն իրականացվում է տրամադրված բանկային հաշվին ուղիղ փոխանցման միջոցով՝ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան, հաշվեհամարը՝ 001-007855-004: Փաստաթղթերը կառաքվեն սուրհանդակի միջոցով: Մրցութային փաստաթղթերը և համապատասխան փոփոխություններն ու պարզաբանումները /եթե այդպիսիք կլինեն/ կտեղադրվեն անվճար կայքերում (www.gnumner.am and www.r2e2.am) և Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում ապագա Հայտատուների կողմից նշված փաստաթղթերի բացակայող, կամ սխալ և/կամ ոչ լրիվ բեռնման համար:

 

 

6.         Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով ամենաուշը մինչև փետրվարի 1-ը, 2016թ., ժամը 15.00: Հայտերը չեն կարող ներկայացվել էլեկտրոնային եղանակով: Ուշացված Հայտերը կմերժվեն: Հայտերը հրապարակայնորեն կբացվեն հայտատուների ներկայացուցիչների, ինչպես նաև բացմանը ներկա գտնվել ցանկացողների ներկայությամբ ներքոնշյալ հասցեով 2016թ. փետրվարի 1-ին, ժամը 15.05-ին:

 

 

7.         Բոլոր Հայտերը պետք է ուղեկցվեն 75.000 ԱՄՆ դոլար գումարի չափով Հայտի երաշխիքով:

 

 

Մրցույթային փաստաթուղթ

 

Մուտքային ճանապարհի սխեմա

 

Հարցեր և պատասխաններ

 

 

 

8.         Վերոնշյալ հասցեն է՝

 

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ (ՀՎԷԷՀ)

Տկն. Թամարա Բաբայանին

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պռոշյան փողոց 1-ին նրբ. 32 տուն

Հեռախոս՝ +37410-588011

Ֆաքս՝ +37410-588011

Էլ. փոստ՝ artgrigoryan@yahoo.com; gzara@r2e2.am; info@r2e2.am

123