ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀՀ Լոռու մարզ

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզն աչքի է ընկնում հատկապես  հիդրոէներգաներուժով: Այստեղ բավական լավ ուսումնասիրված և յուրացված է հիդրոէներգետիկ պոտենցիալը: Գետերի հիդրոէներգաներուժի հիմնական բաղադրիչը` նրանց մեծ անկումից ստեղծված ճնշումն է: Գետերի պետենցիալի օգտագործման համար նախատեսված է դերիվացիոն տիպի հիդրոէլեկտրա-կայանների օգտագործում:  Մարզր ջրային ավազանը ներկայացնում են Ձորագետ, Փամբակ և Դեբետ գետերը, որոնց ավազաններում  հնարավոր է շահագործել   33 ՓՀԷԿ, դրանցից  32` դերիվացիոն, 1` առագման ջրանցքի վրա: Հանրապետության ամենամեծ էներգաներուժով օժտված գետերից մեկը համարվում է Լոռու մարզի Դեբեդ գետը, որի հիդրոներուժը դեռևս լիարժեք յուրացված չէ: Դեբեդի և նրա Ձորագետ վտակի վրա նախատեսված է կառուցել երեք հիդրոէլեկտրակայան: Դեբեդի վրա` 75 ՄՎտ հզորությամբ Շնող ՀԷԿ-ը և Ձորագետի վրա` 65 ՄՎտ գումարային հզորությամբ Լորիբերդ և 2 ՀԷԿ-երը: Այդ ՀԷԿ-երի արտադրողականությունը կազմում է  համապատասխանաբար 300 և 200 մլն կՎտժ է:

Լոռու մարզում կա նաև հողմաէներգետիկ մեծ պոտենցիալ: 2005 թվականի դեկտեմբերին մարզի Պուշկինի լեռնանցքում շահագործման է հանձնվել Հարավային Կովկասում առաջին «Լոռի 1» հողմակայանը:

Հայաստանում հողմային էլեկտրաէներգիայի արտադրությունը զարգացնելու առաջին քայլերին աջակցել է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հողմակայանի շինարարությունն իրականացվել է Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև 2003թ-ի հոկտեմբերի 8-ին ստորագրված փոխհամաձայնության հուշագրով, որի համաձայն Հայաստանին տրամադրվել է 3,1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Կայանի ընդհանուր տեղակայված հզորությունը 2.64 ՄՎտ է, որը ներառում է 660 կՎտ հզորությամբ չորս հողմատուրբին: Հողմակայանները էլեկտրաէներգիա են արտադրում 3մ/վ-ից մինչև 25մ/վ քամու արագության դեպքում:    Նշված տեղանքում նախատեսվում է կառուցել մինչև 20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հողմաէլեկտրակայան: Մարզի հողմաէներգետիկ պոտենցիալի ուսումնասիրություններն ու ներուժի շահագործման շուրջ աշխատանքները շարունակվում են:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզում  թվով 1 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:

Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Վանաձոր
Տարածաշրջանները` Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան, Գուգարք
Քաղաքները` Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ

ՀՀ Լոռու մարզը գտնվում է հանրապետության հյուսիսում, տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում, բնակչության թվաքանակով` երկրորդը (ք.Երևանից հետո):
Մարզը հյուսիսից պետական սահմանով սահմանակից է Վրաստանին, հարավից` ՀՀ Կոտայքի և Արագածոտնի մարզերին, արևմուտքից` ՀՀ Շիրակի մարզին, արևելքից` ՀՀ Տավուշի մարզին:

Տարածքը 3789 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 12.7 %
Քաղաքային համայնքներ 8
Գյուղական համայնքներ 105
Քաղաքներ 8
Գյուղեր 122
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 281.7 հազ. մարդ
այդ թվում`
քաղաքային
165.2 հազ. մարդ
գյուղական 116.5 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը, 2008թ.
8.7 %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 58.6 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր 251198 հա
այդ թվում` վարելահողեր 42120 հա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ Armstat