ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀՀ Կոտայք մարզ

Կոտայքի մարզ

Կոտայքի մարզի վերականգնվող էներգիային ներուժը բավական խոստումնալից է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարզում կա հիդրոպոտենցիալ, հողմաէներգետիկ պոտենցիալ, երկրաջերմային պոտենցիալ և արեգակնային էներգիայի պոտենցիալ:
Մարզում հիդրոէներգետիկ նպատակներով, արդեն իսկ օգտագործվում է Հրազդան գետի ներուժը:
Հրազդան գետի ավազանի վրա նախատեսված էր կառուցել 13 փոքր ՀԷԿ, մեկը` Կոտայքի ջանցքի վրա, իսկ 12-ը` դերիվացիոն տիպի : Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ճշտվել են չյուրացված ևս 4 ՓՀԷԿ-երի կառուցման հնարավորությունները:
Կոտայքի մարզում ուսումնասիրվել է նաև հողմաէներգետիկ պոտենցիալը: Մասնավորապես գերմանական KfW բանկի օժանդակությամբ, DECON գերմանական ընկերության կողմից, Կոտայքի մարզում կատարվել է,  50-75Մվտ դրվածքային հզորությամբ, հողմաէլեկտրակայանի կառուցման համար` քամու ներուժի մոնիթորիգ: Այդ աշխատանքներն իրականացվել են մարզի Աբովյան քաղաքից դեպի հյուսիս ընկած տարածքում: Արդյունքների համաձայն այդ տարածքի հողմաէներգետիկ ներուժը գնահատվել է բավարարից լավ: Դա նշանակում է, որ մարզում կարելի է զարգացնել հողմաէներգետիկան` պայմանով, որ օգտագործվեն հողմահոսանքյին ցածր արագության տիրույթում արդյունավետ աշխատող հողմակներ:

Մարզում ուսումնասիրվել է նաև ցածրապոտենցիալ երկրաջերմայն էներգիայի ներուժը: Մասնվորապես ախատանքներ են կատարվել Հանքավանում : Մի շարք աղբյուրներ եւ մետ 11 հորեր են գտնվում Մարմարիկ գետի երկայնքով տեղադրված ավելի քան մի քանի հարյուր մետր տարածության վրա: Որոշ հորեր մինչ օրս լավ վիճակում են:
Կոտայքի մարզում առկա է նաև արևային էներգիայի որոշակի պաշար: Ուսումնասիրությունների համաձայն այս մարզում, 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա , տարեկան արեգակնայի էներգիայի ճառագայթումը հասնում 1550-1600 կվտ/ժ-ի, որը էլեկտրական էներգիայի վերածելու դեպքում, կստացվի տարեկան 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթից` 255 կվտ/ժ էլ.էներգիա:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Կոտայքի մարզում  թվով 19 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:

Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Հրազդան
Տարածաշրջանները` Հրազդան, Կոտայք, Նաիրի
Քաղաքները` Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Բյուրեղավան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոր Հաճն

ՀՀ Կոտայքի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնում: Այն հարավարևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին,արևմուտքից` ՀՀ Արագածոտ-նի, հյուսիսից` Լոռու,հյուսիս-արևելքից` Տավուշի, արևելքից` Գեղարքունիքի և հարավից` Արարատի մարզերին:

Տարածքը 2089 քառ.կմ/
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 7 %
Քաղաքային համայնքներ 7
Գյուղական համայնքներ 60
Քաղաքներ 7
Գյուղեր 62
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 278.8 հազ.մարդ
այդ թվում` քաղաքային 156.2 հազ.մարդ
գյուղական 122.6 հազ.մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը, 2008թ.
8.6 %
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 56.0 %
Գյուղատնտեսական նշանակության հողեր 161667 հա
այդ թվում` վարելահողեր 38057 հա

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ Armstat