ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հայաստան
Վերականգնվող էներգետիկա
Էներգախնայողություն
ՎԷԸԾ / SREP
Հիմնադրամի ծրագրեր
Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Երկրաջերմային Հետախուզական Հորատման Ծրագր
  • Սեղմեք Esc փակելու համար
Արևային էներգիայի ծրագիր
  • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիր
  • Սեղմեք Esc փակելու համար
Շնորհված պայմանագրեր
  • Շնորհված պայմանագրեր
  • Սեղմեք Esc փակելու համար
Իրադարձություններ
Շուկա
  • Տեղեկագիրք
  • Ընկերություններ
  • Սեղմեք Esc փակելու համար

Դիմումի ձև

Կազմակերպության անվանում *
Անուն Ազգանուն *
Հասցե *
Էլ.Փոստ *
Հեռախոս *
Հաղորդագրություն *
Մուտքագրեք պատկերված կոդը*
captcha

ՀՀ Տավուշի մարզ

Վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից Տավուշի մարզում հիմնականում ուսումնասիրված ու զարգացած է հիդրոէներգետիկան: Սակայն վերջին տարիներին կատարված պաշարաբանական հետազոտությունների համաձայն, հանրապետությունում` փոքր ՀԷԿ-երի չյուրացված առավելագույն ներուժը դիտվում է հենց Տավուշի մարզում, որը հասնում է մոտ 34 ՄՎտ գումարային դրվածքային հզորության, տարեկան` մոտ 90մլն կՎտժ արտադրությամբ: Դա նշանակում է, որ Տավուշում շահագործվող փոքր ՀԷԿ-երի քանակը կարելի մեծացնել: Մարզի Աղստև գետի ավազանի ներուժը բավական մեծ է:  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից թարմացված ”Փոքր ՀԷԿերի զարգացման սխեմայի” համաձայն Աղստև գետի վրա հնարավոր է շահագործել 20-ից ավելի ՓՀԷԿ-եր:  Ընդհանրապես ջրային պաշարների արդյունավետ օգտագործումն ու յուրացումը մի համալիր գործընթաց է , որի մեջ առաջնահերթությունը տրվում է կոմունալ- կենցաղային, տեխնոլոգիական ջրամատակարաման և ոռոգման խնդիրներին: Օրինակ մասնագետները պարզել են, որ Աղստև գետի ավազանում գոյություն ունեցող Հախում և Տավուշ ոռոգման ջրամբարներին կից կարելի է կառուցել մերձպատվարային փոքր ՀԷԿ-եր:
Տավուշի մարզում որոշակի փորձեր են արվել նաև կենսազանգվածի էներգիայի արտադրության ոլորտում: Մասնավորապես, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, մի քանի ծրագրեր են իրականացվել գոմաղբից մեթան գազի ստացման ուղղությամբ:
Հանրապետույունում արևային էներգիայի ներուժի ուսումնասիրությունները պարզել են , որ Տավուշի մարզում կա նաև արևային էներգիայի ներուժը. այստեղ 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա  տարեկան արեգակնայի էներգիայի ճառագայթումը հասնում 1500կվտ/ժ, որը էլեկտրական էներգիայի վերածելու դեպքում, կստացվի տարեկան 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթից` մոտ 220 կվտ/ժ էլեկտրական էներգիա:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզում թվով  9 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:
նկարներ

Ընդհանուր տեղեկություններ`

Մարզկենտրոնը` ք. Իջևան
Տարածաշրջանները` Իջևան, Տավուշ, Նոյեմբերյան, Դիլիջան
Քաղաքները` Իջևան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ, Դիլիջան

ՀՀ Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում: Մարզը հարավ-արևելքում և հարավում  սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերին, արևմուտքում` ՀՀ Լոռու մարզին և պետական սահմանով` Վրաստանին, հյուսիսում և արևելքում` Ադրբեջանին:

Տարածքը 2704 քառ.կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 9.1 %
Քաղաքային համայնքներ 5
Գյուղական համայնքներ 57
Քաղաքներ 5
Գյուղեր 60
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 134.1 հազ.մարդ
այդ թվում`
քաղաքային
52.5 հազ.մարդ
գյուղական 81.6 հազ.մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի
տեսակարար կշիռը, 2008թ.
4.2%
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 39.1%
Գյուղատնտեսական նշանակության հողեր 112115 հա
այդ թվում` վարելահողեր 25415 հա

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ  Armstat