+37410 58 80 11 info@r2e2.am
  • ՀԱՅ
  • ENG
  • ՀԱՅ
  • ENG
  • ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  • Մեր մասին
    • Մեր մասին
      • ՀՎԷԷՀ-ի Հոգաբարձուների Խորհուրդ
      • ՀՎԷԷՀ Կառավարում
      • ՀՎԷԷՀ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
      • ՀՎԷԷՀ Փաստաթղթեր
      • Գործընկերներ
      • Հետադարձ կապ
  • Ծրագրեր
    • ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
    • ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԾՐԱԳՐԵՐ
  • Ծառայություններ
  • Փաստաթղթեր
    • Ֆինանսական հաշվետվություններ
    • Վերականգնվող էներգետիկա
    • Էներգախնայողության
    • Հետազոտություններ և վերլուծություններ
  • Կայուն էներգետիկա
    • Հայաստանի էներգետիկ ոլորտը
    • Օրենսդրություն
    • Ռեսուրսներ
    • Սակագներ
  • Տեսադարան
    • Նկարներ
    • Վիդեո
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայտարարություններ
    • Շնորհված պայմանագրեր
  • 2023

    • Հայաստանում կկառուցվի առաջին ջրածնային կայանը
      Օգոստոսի 7-ին «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության» հիմնադրամի և ֆրանսիական «Գրուպ Սոլժես Էներջի» (Solges Energy) ՓԲԸ-ի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված Հայաստանում նորարարական, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, որով նախատեսվում է կառուցել Հայաստանում առաջին ջրածնային ցուցադրական կայանը: Ծրագրով նաև նախատեսվում է այլընտրանքային էներգիայի արտադրության նորարարական խելացի ցանցի նախագծի մշակում, կառուցում, գործարկում և շահագործում: 
      Ավելին Փակել
    • ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՅՏԵՐ

       (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

      Русская версия Հայաստանի Հանրապետություն «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ԾՐԱԳԻՐ  EFSD դրամաշնորհ Հղման համար՝ EFSD-CS/2/2023-1 Առաջադրանքի անվանումը` Էներգախնայողության միջոցառումների տեխնիկական հսկողություն հետևյալ օբյեկտներում՝
      1. «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ,
      2. Լոռու մարզպետարանի շենք,
      3. «Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ «Նոր Ամբերդ» գիտական կայան,
      4. «Ա.Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)»,
      5. Երևանի քաղաքապետարանի ‹‹Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն›› ՓԲԸ (Երիտասարդական կայարան),
      6. Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ ավելին 

      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն
      EFSD -W/10/2023 –Երևանի քաղաքապետարանի ‹‹Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն›› ՓԲԸ-ի Հայտերի ընդունման ժամկետը 2023թ օգոստոսի 7-ը, ժամը՝ 16։00։

      Русская версия

      Ամսաթիվը`  11 հուլիսի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/10/2023 EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը`  «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության միջացոռումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/10/2023 – Երևանի քաղաքապետարանի ‹‹Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն›› ՓԲԸ -ում: ավելին
      Ավելին Փակել
    • ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ - Բնապահպանության մասնագետ

      Русская версия

      ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (CV) ՀԱՐՑՈՒՄ

      (ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ - ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

      Հայաստանի Հանրապետություն

      «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

      Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի  դրամաշնորհ ՊԱՇՏՈՆ՝ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ

      Հղման համար՝ EFSD -CS/3/2023

      Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից՝ «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառումը և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագրի ծախսերի համար 1,719,200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի չափով և մտադիր է միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար:

      Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են աջակցություն («Հիմնադրամ»)՝ « աջակցման  ծրագրի իրականացման ընթացքում՝ Ծրագրի շահառուների շենքերում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում բնապահպանական փորձագիտության ապահովման միջոցով: Բնապահպանության մասնագետը պատասխանատու կլինի ծրագրի աշխատանքների   համապատասխանեցմանը Եվրասիական զարգացման բանկի բնապահպանական և սոցիալական քաղաքականության (հաստատաված Բանկի Խորհուրդի 2012թ. ապրիլի 26-ի N 188 արձանագրությամբ) համար, որն իրականացվում է Բնապահպանական կառավարման պլանի համաձայն՝ ծրագրի հատուկ  գործողությունների համար:

      Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 8 ամիս է (պայմանական է, պետք է ճշտվի  կախված շինարարական ընկերությունների հետ կնքված պայմանագրերի տևողությունից):

       Ծառայությունների սպասարկումը նախատեսվում է սկսել 2023 թվականի հունիսից  (պայմանական է, պետք է ճշտվի,  երբ կկնքվեն պայմանագրեր շինարարական ընկերությունների հետ):

      Առաջադրանքի մանրամասն տեխնիկական առաջադրանքը (ՏԱ) կցվում է ինքնակենսագրության ներկայացման Հետաքրքրություն արտահայտելու սույն հայտին:

      (Հիմնադրամ) հանդես է գալիս որպես Ծրագրի իրականացման խումբ, հրավիրում է իրավասու անձանց («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV), որը ցույց կտա, որ նրանք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների մատուցման հարցում: ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ- Բնապահպանության մասնագետ

      Որակավորման նվազագույնը պահանջներն են.

        • Մագիստրոսի կոչում բնապահպանության, բնական ռեսուրսների կառավարման, շինարարության կամ այլ համապատասխան ոլորտներում։
        • Շրջակա միջավայրի գնահատման, ռիսկերի կառավարման և շրջակա միջավայրի մոնիտորինգի առնվազն 5 տարվա փորձ։
        • Համապատասխան փորձ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում շրջակա միջավայրի պաշտպանության պահանջների ոլորտում (նզագայունը 3 պայմանագիր)։
        • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների վարժ տիրապետում։
        • Համակարգչային լավ հմտություններ (MS office):

      Ընտրության չափանիշները

      • Ընդհանուր որակավորում և փորձ։
      • Պահանջվող խորհրդատվական ծառայությունների որակավորում և փորձ։
      • Փորձը տարածաշրջանում և Ստացողի երկրի լեզվի իմացությունը:

      Խորհրդատուն կընտրվի Անհատական ​​խորհրդատուի ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների քաղաքականությունում [1]և ընթացակարգերում[2] (վերջին անգամ թարմացնել է 2018 թվականի նոյեմբերին):

      Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով, աշխատանքային ժամերին Հայաստան, Երևան, 0001, Սայաթ-Նովա պող. 29/1, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00.

      CV-երը հայերեն, ռուսերեն, կամ անգլերեն լեզվով պետք է գրավոր ներկայացվեն ստորև նշված հասցեով, անձամբ կամ էլեկտրոնային փոստով (pdf ձևաչափով) (ներմուծել էլեկտրոնային փոստը) մինչև 2023թ. հունիսի 7-ը: Էլ. նամակի առարկան պետք է լինի: CV EFSD –CS/3/2023 համար:

      E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am

      Սայաթ-Նովա պող., 0001, 29/1,Երևան, Հայաստան

      Հեռ.՝ +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21

      տիկ. Զարուհի Ղարագյոզյան

      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ- Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն

      Русская версия

      Ամսաթիվը`  23 մայիսի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/10/2023 EFSD դրամաշնորհ

      Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

      Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության միջացոռումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/10/2023 – Երևանի քաղաքապետարանի ‹‹Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն›› ՓԲԸ -ում: ավելին

      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ  (ՀՆՀ) - «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ

      Русская версия

      Ամսաթիվը`  17 մայիսի, 2023թ.                                                                                         Պայմանագիր` EFSD -W/9/2023                                                                                           EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր
      1. Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության միջացոռումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/9/2023 – Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ -ում:
      2. Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` EFSD -W/9/2023 – Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ -ի:
      Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերակը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից:  ավելին
      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (ՀՆՀ)
      Ամսաթիվը` 11 ապրիլի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/5/2023, EFSD -W/6/2023 EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր                                                                            Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/5/2023 - «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)», Լոտ 2. EFSD -W/6/2023  «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ «Նոր Ամբերդ» գիտական կայան:  ավելին 
      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ - Ալավերդու բժշկական կենտրոն, Լոռու մարզպետարանի շենք

      Русская версия

      Ամսաթիվը` 24 փետրվարի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/7/2023, EFSD -W/8/2023  EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

      Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/7/2023 - «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ -ում, Լոտ 2. EFSD -W/8/2023 «Լոռու մարզպետարանի շենք» ՓԲԸ-ում էներգախնայողության միջոցառումների իրականացում: ավելին
      Ավելին Փակել
    • Հայտերի ներկայացման հրավեր -Գյումրու քաղաքապետարանի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ

      Русская версия

       Ամսաթիվը` 22 փետրվարի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/3/2023  EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը`

      «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

      1. Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` EFSD -W/3/2023 - Գյումրու քաղաքապետարանի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ում:    ավելին 
      Ավելին Փակել
    • Հայտերի ներկայացման հրավեր - Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

      Русская версия

      Ամսաթիվը` 30 հունվարի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/5/2023, EFSD -W/6/2023 EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր                                                                            Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/5/2023 - «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)», Լոտ 2. EFSD -W/6/2023  «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ «Նոր Ամբերդ» գիտական կայան: ավելին
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Հունվարի 24-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Լոտ 1. EFSD -W/3/2023 - Գյումրու քաղաքապետարանի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ և Լոտ 2.  EFSD -W/4/2023 Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ նախամրցութային ժողով։ Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին հիմնադրամի ծրագրերի և գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները և պայմանագրի պայմանները։ Ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեց մասնակիցների հարցերին։ Աշխատանքների գնում Ազգային մրցութային սակարկություն էներգախնայողության ջերմատեխնիկական ցևցանիշները Արևային ՖՎ կայաններ  
      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Էներգետիկ ինժեներ
      Պարտականություններ
      • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
      • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
      •  էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
      • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
      • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության, ավելին
      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Գնումների գլխավոր մասնագետ
      Պարտականություններ
      • Գնումների պլանի (ըստ գնման մեթոդի, տեսակի, քանակի, գնի, մատակարարման պայմանների, աղբյուրների և այլն) կազմման գործընթացների մասնակցություն,
      • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստում համաձայն (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, տեխնիկական մասնագրեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն), ավելին 
      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ  ՀՐԱՎԵՐ 

      Russian version 

       Ամսաթիվը` 9 հունվարի, 2023թ. Պայմանագիր` EFSD -W/3/2023, EFSD -W/4/2023 EFSD դրամաշնորհ Ծրագրի անունը` «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/3/2023 - Գյումրու քաղաքապետարանի «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի, Լոտ 2. EFSD -W/4/2023 Գյումրու «Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում: ավելին 
      Ավելին Փակել
  • 2022

    • Լողացող արևային ՖՎ կայանի
      Մեկնարկել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և TRANSÉNERGIE ընկերության կողմից իրականացվող տարածաշրջանում առաջին լողացող արևային ՖՎ կայանի կառուցման աշխատանքները։
      Ծրագիրը ֆինանսավորվում է  ֆրանսիական FASEP հիմնադրամի կողմից, և որպես կապալառու հանդես է գալիս «Օպտիմում Էներջի» ընկերությունը։
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Նոյեմբերի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Լոտ 1. EFSD -W/1/2022 - Երևանի քաղաքապետարանի «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ, Լոտ 2. EFSD -W/2/2022 - «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ՊՈԱԿ նախամրցութային ժողով։
       Ժողովին մասնակից շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին հիմնադրամի ծրագրերի և գնումների բաժնի ղեկավար Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը, հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները։
       Ինժեներական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը և վերականգնվող էներգետիկայի մասնագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեցին մրցույթին մասնակցելու տեխնիկական առաջադրանքի պահանջները, գրականության ցանկը և պատասխանեցին մասնակիցների հարցերին։
      Ավելին Փակել
    • Գործընկերության համաձայնագիր
      ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի իրականացնող Տետերա Տեկ ԻԷս, Ինք.-ի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև նոյեմբերի 4-ին ստորագրվեց գործընկերության համաձայնագիր: Սույն համաձայնագրով նախատեսվում է աջակցել Հիմնադրամին՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում մի շարք ծրագրերի իրականացման համար: Շնորհակալ ենք ԱՄՆ ՄԶԳ-ին և Տետրա Տեկ ԻԷս, Ինք.-ին Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանը շարունակական աջակցության համար:
      Ավելին Փակել
    • «Փոքր մասշտաբի  արևային ՖՎ կայաններ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» միջոցառում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է «Փոքր մասշտաբի արևային ՖՎ կայաններ, այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք» միջոցառմանը՝ որպես բանախոս:
       Միջոցառումը կազմակերպված էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից՝ Կլիմայի ներդրումների հիմնադրամի աջակցությամբ:
      Միջոցառմանը մասնակցում էին ՖՎ կայանների սեփականատերեր և պոտենցիալ ներդրողներ, ՖՎ սարքավորումներ վաճառողներ և արտադրողներ, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ:
      Տեղի ունեցած պանելային քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան առկա խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:
      Ավելին Փակել
    • Աշխատանքային այց

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ինժեներները այցելեցին Շիրակի, Կոտայքի և Արարատի մարզերի գյուղեր, որտեղ իրականացրեցին «Էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի» ֆինանսավորմամբ տեղադրված  ջրատաքացուցիչների և արևային համակարգերի մշտադիտարկում:

      Ավելին Փակել
    • «Արևային էներգետիկայի զարգացման և մասնավոր ներդրումների» վերաբերյալ աշխատաժողով

      Տաջիկստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից  «Արևային էներգետիկայի զարգացման և մասնավոր ներդրումների» վերաբերյալ աշխատաժողովի և ուսուցողական շրջայցի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ելույթ ունեցավ, որում ներկայացրեց հիմնադրամի փորձը և վերականգնվող էներգետիկայի որոլտում իրականացված ծրագրերը։

      Ավելին Փակել
    • Էներգետիկ/ինժեներ
       Պարտականություններ
      • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
      • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
      • էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
      • հիմնադրամի կողմից կազմակերպվող սեմինարների, թրեյնինգների մասնակցություն,
      • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ըստ անհրաժեշտության,
      • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:
      Պահանջներ
      • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
      • Անգլերենի իմացություն (գրավոր, բանավոր),
      • Մաթեմատիկայի և ֆիզիկայի խորը իմացություն,
      • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
      • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
      • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
      • Ժամանակի կառավարման կարողություն,
      • Նախաձեռնողականություն,
      • Արագ կողմնորոշվելու ունակություն:
      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերենով կամ անգլերենով hr@r2e2.am էլ հասցեին: Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 Կայք` www.r2e2.am Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան  
      Ավելին Փակել
    • Հայտերի ներկայացման հրավերի երկարաձգում- Լողացող արևային էլեկտրակայանի կառուցման աշխատանքներ
       Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն
      Ծրագիրը՝  Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը Հայաստանում
      Դրամաշնորհ No.։ 201012- FASEP v1.5
      Պայմանագրի անվանումը՝ Երևանյան լճի վրա «151 կՎտ  Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների
      Համարը՝ FASEP -W-22/1
      24 օգոստոսի, 2022թ. (01 սեպտեմբերի, 2022թ. երկարաձգում)
       
      1․ Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը ստացել է աջակցություն FASEP -ից «Հայաստանում  Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը» ծրագրի ծախսերը հոգալու նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. FASEP W-22/1
      պայմանագրի շրջանակներում Երևանյան լճի վրա «151 կՎտ  Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների վճարումները կատարելու համար:
       
      2․ Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին ներկայացնել մրցութային հայտեր Երևանյան լճի վրա «151 կՎտ  Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների համար:
       
      Աշխատանքների շրջանակն է․ նոր տիպային՝ 151կՎտ Ցուցադրական կայանի կառուցում, որը բաղկացած է հետևյալ աշխատանքներից․
      🔹 Խարսխման աշխատանքներ,
      🔹 Լողացող հարթակի հավակցում, ինչպես նաև հաստատուն հոսանքի և փոփոխական հոսանքի լարերի
      անցկացում լողացող հարթակից մինչև ափին գտնվող ենթակայան,
      🔹 Էլ. էնթակայանի և օդային գծերի կառուցում:
       
      3․  Հետաքրքրություն ունեցող հայտատուների կողմից մրցութային փաթեթը ամբողջապես հայերեն լեզվով կարելի է ձեռք բերել ստորև նշված էլ. հասցեներին դիմում ներկայացնելու և ստորև նշված հաշվեհամարին 50,000 ՀՀ դրամի չափով չհատուցվող գումար վճարելու պարագայում:
       
      4․  Հիմնադրամը կնախաձեռնի նախամրցութային ժողով և տեղանքի այցելություն 2022թ սեպտեմբերի 12-ին ժամը 11։00-ին.: Այդ համաժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային առաջարկների նախապատրաստման, ներկայացման և գնահատմաման գործընթացները, կպարզաբանի հայտի նախապատրաստման հետ կապված Հայտատուի կողմից բարձրացված բոլոր հարցերը:
       
       Որակավորման չափանիշներն են
       
      🔸 Վերջին երեք տարիների ընթացքում (2019թ., 2020թ., 2021թ.) միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի առնվազն 30,000,000 ՀՀ դրամ։
      🔸 Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական միջոցների մատչելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (անկախ պայմանագրային կանխավճարներից), որոնք բավարար են շինարարության ժամանակ կանխիկ դրամի հոսքը ապահովելու համար, և պետք է կազմեն 10,000,000 ՀՀ դրամ:
      🔸 Վերջին 5 տարիների ընթացքում ունենա նվազագույն 2 (երկու) պայմանագիր (շինարական, էներգետիկ ոլորտի և արևային կայանների կառուցման), որտեղ հանդես է եկել որպես գլխավոր կապալառու՝ որոնցից յուրաքանչյուրը 12,000,000 ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով /այս պահանջին
      համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/:
       
       Որակավորման պահանջներ.
       
      🔹 Ցանցային/համակարգային նշանակության արևային կայանի կառուցման փորձ (15 ՄՎտ),
      🔹 Բարձր լարման ենթակայանի կառուցման փորձ,
      🔹 Էլ. հաղորդակցման գծերի կառուցման փորձ
      Որակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):
       
      5․ Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների
      փոխառուների կողմից» (Հունվար 2011 թ., վերանայված Հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»:
      Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային
      Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:
       
      6․  Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1 հասցեով մինչև կամ սեպտեմբերի 23, 2022թ.: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:
       
      7․ Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների
      ներկայությամբ:
       
      8․  Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:
       
      9․ Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`
      Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ
      պարոն Կարեն Ասատրյան, տնօրեն
      ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1
      Հեռ.՝ (+374 10) 54-51-21, 055- 588-076
      Էլ. հասցե` zaruhi.gharagyozyan@r2e2.am , liliya.apresyan@r2e2.am
      Վեբկայք` www.r2e2.am
      ՀՎՀՀ` 02580459
      Հ/Հ` 217001-007855-002
      Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ
       
      Ավելին Փակել
    • Գնման ընդհանուր հայտարարություն

      ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ  ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ  Հայաստանի Հանրապետությունում

      Հայաստանի Հանրապետությունը  Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամից ( այսուհետ ՝ ԿԶԵՀ) ստացել է 1 719 200 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնինը հազար երկու հարյուր) ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈаՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ» զարգացման աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր)  ֆինանսավորման  համար և մտադիր է վերոնշյալ դրամաշնորհի հասույթի մի մասն օգտագործել Ծրագրի աշխատանքների և համապատասխան խորհրդատվական ծառայությունների դիմաց, որոնք ձեռք կբերվեն Ծրագրի շրջանակներում։ ավելին

      Ռուսերեն տարբերակ
      Ավելին Փակել
    • Ինքնակենսագրություն (խորհրդատվական ծառայություններ – անհատական խորհրդատուի ընտրություն)

      ռուսերեն 

      Հայաստան «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ և «ԿԱՆԱՉ ԷՆԵՐԳԵՏԻԿԱ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ EFSD դրամաշնորհ  Առաջադրանքի անվանումը՝ Շահառու շենքերի էներգետիկ աուդիտ Հղման համար՝ EFSD -CS/1/2022

      Հայաստանի Հանրապետությունը ֆինանսավորում է ստացել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների գործարկում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագրի համար և նպատակ ունի միջոցների մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների համար։

      Խորհրդատվական ծառայությունները («Ծառայությունները») ներառում են ընտրված հասարակական շենքերի էներգետիկ աուդիտ, ներառյալ շենքերի (մոտ 15 շենքերի) առկա գործառնական բնութագրերի վերանայում, ներդրումների ձևակերպում և էներգետիկ աուդիտի հաշվետվություն:

      Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 6 ամիս է։ Ծառայությունների մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին։

      Տեխնիկական առաջադրանքի (ՏԱ) հանձնարարության մանրամասները  կցված են այս հարցմանը՝ հետաքրքրություն արտահայտելու համար։

      Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2), որը հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման խումբ («ԾԻԽ») այժմ հրավիրում է իրավասու անձանց («Խորհրդատուներ»)՝ արտահայտելու իրենց հետաքրքրությունը Ծառայությունների մատուցման հարցում: Հետաքրքրված անձինք պետք է տրամադրեն ինքնակենսագրություն (CV), որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունները կատարելու համար: Որակավորման պահանջներն են.

      • Առնվազն 3 տարվա համապատասխան մասնագիտական փորձ էներգետիկ աուդիտում: Միջազգային փորձը կդիտվի որպես առավելություն։

      • Հայաստանի էներգետիկ քաղաքականության և էներգետիկայի կառավարման ընթացակարգերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

      • ESCO բիզնես մոդելների (էներգետիկ վերլուծություն և աուդիտ, էներգիայի կառավարում, ծրագրի նախագծում և իրականացում, սպասարկում և շահագործում, խնայողությունների մոնիտորինգ և գնահատում, գույքի/օբյեկտների կառավարում, էներգիայի և/կամ սարքավորումների մատակարարում, ծառայությունների մատուցում) փորձը կդիտվի որպես առավելություն։

      • Տնտեսական և ֆինանսական տեխնիկատնտեսական հիմնավորումների վերլուծություն կատարելու փորձ:• Ճարտարագիտության մագիստրոսի կոչում• Հայերենի, ռուսերենի, իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

       Ընտրության չափանիշներ.

      • Ընդհանուր որակավորում և փորձ,

      • Պահանջվող խորհրդատվական ծառայությունների ոլորտում որակավորում և փորձ,

      • Առաջադրանքի պահանջներին համապատասխանություն,

      • Լեզուների իմացություն 

      Խորհրդատուն կընտրվի Անհատական խորհրդատուների ընտրության մեթոդի համաձայն, որը սահմանված է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի գնումների ընթացակարգերում (վերջին անգամ հաստատվել է 2018 թվականի նոյեմբերին):

      Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով՝ աշխատանքային ժամերին, Հայաստան, Երևան, 0001, Սայաթ-Նովա պող. 29/1, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21, ժամը 09:00-ից մինչև 18:00. CV-ները պետք է գրավոր ներկայացնել ստորև նշված հասցեով անձամբ կամ էլեկտրոնային փոստով մինչև 2022 թվականի սեպտեմբերի 6-ը: Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամ․

      Հայաստան,  Երևան 0001 , Սայաթ-Նովա 29/1 Հեռ։ +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21

      E-mail: zaruhi.gharagyozyan@r2e2.am Զարուհի Ղարագյոզյան

      Ավելին Փակել
    • Հայտերի ներկայացման հրավեր

      Երկիրը՝ Հայաստանի Հանրապետություն

      Ծրագիրը՝ Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը Հայաստանում Դրամաշնորհ No.։ 201012- FACEP v1.5  Պայմանագրի անվանումը՝ Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի»  կառուցման  աշխատանքների

       Համարը՝ FACEP-W-22/1

      24 օգոստոսի, 2022թ.

      1.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը ստացել է աջակցություն  FACEP -ից  «Հայաստանում Լողացող Ֆոտովոլտային կայանների զարգացումը» ծրագրի ծախսերը հոգալու  նպատակով և մտադիր է միջոցների մի մասն օգտագործել No. FACEP W-22/1 պայմանագրի շրջանակներում Երևանյան լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի»  կառուցման  աշխատանքների վճարումները կատարելու համար:

      2.Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամը  այժմ հրավիրում է իրավասու հայտատուներին ներկայացնել մրցութային հայտեր Երևանյան  լճի վրա «151 կՎտ Լողացող արևային էլեկտրակայանի» կառուցման աշխատանքների համար: 

      Աշխատանքների շրջանակն է․ նոր տիպային՝ 151կՎտ Ցուցադրական կայանի կառուցում, որը բաղկացած է հետևյալ աշխատանքներից․

      • Խարսխման աշխատանքներ,
      • Լողացող հարթակի հավակցում, ինչպես նաև հաստատուն հոսանքի և փոփոխական հոսանքի լարերի անցկացում լողացող հարթակից մինչև ափին գտնվող ենթակայան,
      • Էլ. էնթակայանի և օդային գծերի կառուցում:

      3. Հետաքրքրություն ունեցող հայտատուների կողմից մրցութային փաթեթը ամբողջապես հայերեն լեզվով կարելի է ձեռք բերել  ստորև նշված էլ. հասցեներին  դիմում ներկայացնելու և ստորև նշված հաշվեհամարին 50,000 ՀՀ դրամի չափով չհատուցվող գումար վճարելու պարագայում: 

       4. Հիմնադրամը կնախաձեռնի նախամրցութային ժողով  2022թ. օգոստոսի 30-ին և տեղանքի այցելություն օգոստոսի 31-ին: Այդ համաժողովի ընթացքում Պատվիրատուն կնկարագրի Մրցութային առաջարկների նախապատրաստման, ներկայացման և գնահատմաման գործընթացները, կպարզաբանի հայտի նախապատրաստման հետ կապված Հայտատուի կողմից բարձրացված բոլոր հարցերը: 

      Որակավորման չափանիշներն են.
      • Վերջին երեք տարիների ընթացքում (2019թ., 2020թ., 2021թ.) միջին տարեկան շրջանառությունը շինարարության գծով պետք է կազմի առնվազն 30,000,000 ՀՀ դրամ։ 
      • Մրցույթի մասնակիցը պետք է ցույց տա ֆինանսական միջոցների մատչելիություն կամ առկայություն, ինչպիսիք են իրացվելի ակտիվներ, չգրավադրված անշարժ գույք, վարկային գծեր և այլ ֆինանսական միջոցներ (անկախ պայմանագրային կանխավճարներից), որոնք բավարար են շինարարության ժամանակ կանխիկ դրամի հոսքը ապահովելու համար, և պետք է կազմեն 10,000,000 ՀՀ դրամ:
      • Վերջին 5 տարիների ընթացքում ունենա նվազագույն 2 (երկու) պայմանագիր (շինարական, էներգետիկ ոլորտի և արևային կայանների կառուցման), որտեղ հանդես է եկել որպես գլխավոր կապալառու՝ որոնցից յուրաքանչյուրը 12,000,000 ՀՀ դրամից ոչ պակաս արժեքով /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/: 

      Որակավորման պահանջներ.

      • Ցանցային/համակարգային նշանակության արևային կայանի կառուցման փորձ (15 ՄՎտ),
      • Բարձր լարման ենթակայանի կառուցման փորձ,
      • Էլ. հաղորդակցման գծերի կառուցման փորձՈրակավորման պահանջների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ ներկայացված են մրցութային փաստաթղթում (Բաժին III. Գնահատման և Որակավորման չափանիշներ):

      5. Մրցույթն իրականացվելու է Ազգային մրցակցային մրցույթի (NCB) միջոցով, համաձայն Համաշխարհային բանկի ուղեցույցների` «Ապրանքների, աշխատանքների և ոչ-խորհրդատվական ծառայությունների գնում ՄԶՎԲ փոխառությունների և Համաշխարհային բանկի վարկերի ու դրամաշնորհների փոխառուների կողմից» (Հունվար 2011 թ.,  վերանայված Հուլիս 2014 թ.) «Գնումների ուղեցույցներ»: Մրցույթը բաց է Գնումների ուղեցույցում սահմանված բոլոր իրավասու հայտատուների համար: Ի հավելումն` խնդրում ենք, նայել գնումների ուղեցույցի 1.6 և 1.7 կետերը, որտեղ ներկայացված է Համաշխարհային Բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ:

      6. Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերակագնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1 հասցեով մինչև կամ 2022թ. սեպտեմբերի  7-ը, ժամը 15:00-ն: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում: 

      7. Ուշացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

      8. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն Մրցույթի ապահովման հայտարարագրով:

      9. Պատվիրատուի հասցեն ներկայացված է ստորև`  Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ պարոն Կարեն Ասատրյան, տնօրեն ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա պողոտա 29/1 Հեռ.՝ (+374 10) 29 75 36, (+374 10) 29 75 37 Էլ. հասցե` zaruhi.gharagyozyan@r2e2.am, liliya.apresyan@r2e2.am Վեբկայք` www.r2e2.am ՀՎՀՀ` 02580459 Հ/Հ` 217001-007855-002 Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ

      Ավելին Փակել
    •  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Ինժեներ
        Պարտականություններ
      • Մասնակցություն տեղանքի ուսումնասիրության նպատակով կատարվող այցելություններին,
      • Էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
      • Էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
      • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
      • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ըստ անհրաժեշտության,
      • ինժեներատեխնիկական խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:
       Որակավորման պահանջներ
      • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
      • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
      • Անգլերենի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
      • Մաթեմատիկայի և ֆիզիկայի խորը իմացություն,
      • Համակարգչային գիտելիքներ (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
      • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
      • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերթության սկզբունքով,
      • Ժամանակի կառավարման կարողություն,
      • Նախաձեռնողականություն,
      • Արագ կողմնորոշվելու ունակություն:
      Պահանջվող փաստաթղթեր Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերենով կամ անգլերենով: Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. օգոստոսի 20-ը ներառյալ։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով։ Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 Հեռ:  (37410) 588 011 Կայք` www.r2e2.am Էլ. Փոստ՝ hr@r2e2.am Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան
      Ավելին Փակել
    • «Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» ծրագրին մասնակցելու համար

      Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը:

      Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի  ձևի:

      Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

      Ձեր դիմումը դիտարկելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան փաստաթղթերի փաթեթը՝
      1․ դիմումի ձև,
      2․ ամբողջությամբ լրացված հարցաթերթիկ (4 ենթաբաժիններով),
      3․ հաստատության անշարժ գույքի սեփականության (օգտագործման)
      իրավունքի գրանցման վկայական,
      4․ շինության սեյսմակայունության և տեխնիկական վիճակի մասին
      եզրակացություն:

      Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am էլեկտրոնային հասցեին:

      Ավելին Փակել
    • Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի համաժողով
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը սույն թվականի հունիսի 20-24-ին մասնակցել է Վաշինգտոնում /ԱՄՆ/ անցկացված Կլիմայի Ներդրումների Հիմնադրամի միջոցառումներին (Climate Investment Funds Trust Fund Committee and Sub-Committee Meetings), որի անդամ է հանդիսանում նաև ՀՎԷԷ հիմնադրամի տնօրենը: ԿՆՀ-ի հանձնաժողովի և ենթա-հանձնաժողովի հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի ընթացիկ ծրագրերն ու նախագծերը:
      Այցի ընթացքում Կարեն Ասատրյանը առանձին հանդիպել է նաև Կանաչ Կլիմայի հիմնադրամի ղեկավարության հետ:
      Ավելին Փակել
    • The smarter E և Inter Solar - ցուցահանդես և համաժողով
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է մայիսի 10-13–ը Մյունխենում կայացած The smarter E և Intersolar - ցուցահանդեսին և համաժողովին, որի ընթացքում քննարկվել են համաշխարհային նորարարական լուծումները՝ էներգիայի պահպանման և կուտակման տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները։
      Համաժողովի ընթացքում հիմնադրամի տնօրենը մասնակցություն է ունեցել ՝ էներգետիկայի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար կարևոր հետևյալ թեմաների շուրջ քննարկումներին․
      🔸 Ագրովոլտային համակարգեր
      🔹 Լողացող արևային կայաններ
      🔸 Էլեկտրական էներգիայի էլեկտրական կուտակման համակարգեր
       Միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի մասնակից 46 երկիր ներկայացրեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց երկրների նորարարական նախագծերը, սարքավորումները և լուծումները։
      ավելին
      Ավելին Փակել
    • Հետաքրքրության հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է մինչև 2022 թ.,մայիսի 17-ը
      Խորհրդատվություն շահագրգիռ կողմերին և երկու ծրագրերի համառոտագրերի մշակում,  No.: GCF-CS/4/2022 ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ Խորհրդատվական ծառայություններ –տեղական ընկերության ընտրություն Հայաստանի Հանրապետություն «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիր, ԿԿՀ Դրամաշնորհ  No: ARM-RS-004 Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվություն շահագրգիռ կողմերին և երկու ծրագրերի համառոտագրերի մշակում  Հղում No.: GCF-CS/4/2022 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) միջոցներ է ստացել ԿԿՀ-ից «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագրի ֆինանսավորման համար և նպատակ ունի օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար: Խորհրդատվական ծառայությունները ("ծառայություններ") ներառում են պոտենցիալ հավատարմագրված կազմակերպության (ՀՎԷԷ հիմնադրամ) համար ծրագրերի փաթեթի մշակում՝ հիմնվելով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտի ազգային երկարաժամկետ քաղաքականության ուսումնասիրության արդյունքների և պոտենցիալ շահագրգիռ կողմերի հետ սերտ քննարկումների վրա (համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ, քաղաքապետարաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և զարգացման միջազգային գործընկերներ): Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 16 շաբաթ է։ Սույն առաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքրության հայտի ներկայացման հրավերին: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) այժմ հրավիրում է իրավասու խորհրատվական ընկերությունների («Խորհրդատուներ») հայտարարելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ: Կարճ ցուցակում ներառված չափանիշներն են՝ Նմանատիպ առաջադրանքների իրականացման Ընկերության ընդհանուր աշխատանքային փորձ (մասնավոր հատվածի ներգրավում և խորհրդակցությունների անցկացում, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ազգային քաղաքականության մշակում, վերանայում, գնահատում և/կամ իրականացում): Ընկերության հատուկ փորձառությունը Կլիմայի հիմնադրամների կողմից իրականացված և/կամ ֆինանսավորված ծրագրերի, և/կամ Կլիմայի հիմնադրամների և ԲԶԲ-ի համար ծրագրերի մշակման և/կամ իրականացման գործում։ Հիմնական փորձագետները կարճ ցուցակի փուլում չեն գնահատվի: Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի` «Գնումների կանոնակարգեր IPF վարկառուների համար» III բաժնի՝ 3.14, 3.16 և 3.17 կետերին, որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ այս առաջադրանքի հետ կապված շահերի բախման հետևյալ տեղեկատվությանը։ Սույն Առաջադրանքի հետ կապված շահերի բախման վերաբերյալ տեղեկատվության համար, տես՝ Գնումների կանոնակարգեր, կետ 3.17։ Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նկարագրել միավորման ձևը՝ համատեղ ձեռնարկություն և / կամ ենթախորհրդատու: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր կողմերը միասնաբար պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար: Խորհրդատուն ընտրվելու է Գնումների Կանոնակարգերում սահմանված  Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ներքոնշյալ հասցեով, հետևյալ աշխատանքային ժամերին՝ 09: 00-ից մինչև 18: 00-ը, Սայաթ-Նովա պողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21. Հետաքրքրության հայտերը  պետք է ներկայացնել գրավոր՝ ներքոնշյալ հասցեով, անձամբ կամ էլ-հասցեով, մինչև 2022 թ․մայիսի 17-ը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21 Էլ.փոստ ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am Ուշադրություն ՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան
      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ- Տնօրենի օգնական
       ✅ Հիմնական առաջադրանքները
       
      • Հիմնադրամի տնօրենի հանձնարարականների կատարման վերահսկողություն,
      • Հիմնադրամի փաստաթղթաշրջանառության ապահովում,
      • նամակագրության կոնտեքստի, ուղղագրության և ֆորմատին համապասխանելիության ստուգում,
      • փաստաթղթերի գրանցում և ներկայացում ըստ պատկանելության,
      • արձանագրությունների կազմում և գործունեության հետ առընչվող այլ գրագրության նախապատրաստում,
      • խորհրդակցություների օրակարգերի պատրաստում և հարցերին առընչվող փաստաթղթերի հավաքում,
      • Հոգաբարձուների խորհրդի որոշումների, արձանագրությունների կազմում, շրջանառում, նիստերի կազմակերպում,
      • ղեկավարի աշխատաժամանակի, հանդիպումների, խորհրդակցությունների պլանավորում և ժամանակագրում,
      • ըստ անհրաժեշտության համագործակցություն գործերի կառավարչի հետ` նյութերի շրջանառության կազմակերպման նպատակով,
      • նամակագրության և փոստով ստացված այլ փաստաթղթերի, պարբերական մամուլի ստացումը, ինչպես նաև գրագրությունների և փաստաթղթերի հասցեատերերին սահմանված ժամկետներում փոխանցումը, փոստային առաքումները,
      • պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
       
      ✅ Որակավորման պահանջները
      • բարձրագույն կրթություն,
      • առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
      • աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություններ,
      • համակարգչային տեխնիկայի գերազանց տիրապետում,
      • հայերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացությունը պարտադիր է,
      • միջազգային նմանատիպ աշխատանքներում մասնակցության փորձառությունը և համապատասախան որակավորման դասընթացներին մասնակցությունը գերադասելի է:
      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
       
      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մայիսի 16-ը ներառյալ:
       
      Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան
       
      ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
      ☎+374 10 588011
      📧info@r2e2.am
      www.r2e2.am
       
      Ավելին Փակել
    • Խորհրդատվական ծառայություններ –տեղական ընկերության ընտրություն

      ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

      Խորհրդատվական ծառայություններ –տեղական ընկերության ընտրություն

      Հայաստանի Հանրապետություն

      «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիր, ԿԿՀ

      Դրամաշնորհ  No: ARM-RS-004

      Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվություն շահագրգիռ կողմերին և երկու ծրագրերի համառոտագրերի մշակում

       Հղում No.: GCF-CS/4/2022

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) միջոցներ է ստացել ԿԿՀ-ից «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագրի ֆինանսավորման համար և նպատակ ունի օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար:

      Խորհրդատվական ծառայությունները ("ծառայություններ") ներառում են պոտենցիալ հավատարմագրված կազմակերպության (ՀՎԷԷ հիմնադրամ) համար ծրագրերի փաթեթի մշակում՝ հիմնվելով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտի ազգային երկարաժամկետ քաղաքականության ուսումնասիրության արդյունքների և պոտենցիալ շահագրգիռ կողմերի հետ սերտ քննարկումների վրա (համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ, քաղաքապետարաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և զարգացման միջազգային գործընկերներ):

      Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 16 շաբաթ է։ 

      Սույն առաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքվածության հայտի ներկայացման հրավերին:

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) այժմ հրավիրում է իրավասու խորհրատվական ընկերությունների («Խորհրդատուներ») հայտարարելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

       Կարճ ցուցակում ներառված չափանիշներն են՝

      Նմանատիպ առաջադրանքների իրականացման Ընկերության ընդհանուր աշխատանքային փորձ (մասնավոր հատվածի ներգրավում և խորհրդակցությունների անցկացում, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ազգային քաղաքականության մշակում, վերանայում, գնահատում և/կամ իրականացում):

      Ընկերության հատուկ փորձառությունը Կլիմայի հիմնադրամների կողմից իրականացված և/կամ ֆինանսավորված ծրագրերի, և/կամ Կլիմայի հիմնադրամների և ԲԶԲ-ի համար ծրագրերի մշակման և/կամ իրականացման գործում։

      Հիմնական փորձագետները կարճ ցուցակի փուլում չեն գնահատվի:

      Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի` «Գնումների կանոնակարգեր IPF վարկառուների համար» III բաժնի՝ 3.14, 3.16 և 3.17 կետերին, որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ այս առաջադրանքի հետ կապված շահերի բախման հետևյալ տեղեկատվությանը։ Սույն Առաջադրանքի հետ կապված շահերի բախման վերաբերյալ տեղեկատվության համար, տես՝ Գնումների կանոնակարգեր, կետ 3.17։ 

      Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նկարագրել միավորման ձևը՝ համատեղ ձեռնարկություն և / կամ ենթախորհրդատու: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր կողմերը միասնաբար պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:

      Խորհրդատուն ընտրվելու է Գնումների Կանոնակարգերում սահմանված  Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն։

      Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ներքոնշյալ հասցեով, հետևյալ աշխատանքային ժամերին՝ 09: 00-ից մինչև 18: 00-ը, Սայաթ-Նովա պողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21.

      Հետաքրքրվածության հայտերը  պետք է ներկայացնել գրավոր՝ ներքոնշյալ հասցեով, անձամբ կամ էլ-հասցեով, մինչև 2022 թ․մայիսի 6-ը:

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

       էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ

      Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան

      Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21

      Էլ.փոստ ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am

      Ուշադրություն ՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան

      Ավելին Փակել
    • LED լամպերի էֆեկտիվությունը և կիրառումը
      https://www.youtube.com/watch?v=B75nuswG-SM
    • «Վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունը Հայաստանում» խորագրով սեմինար
      «Կովկաս. շինարարություն և վերանորոգում - EXPO 2022» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացումը կայացել է սույն թվականի մարտի 24-ին, որի շրջանակում մարտի 25-ին տեղի է ունեցավ ՀՎԷԷ հիմնադրամի կողմից կազմակերպված «Վերականգնվող էներգետիկան և էներգախնայողությունը Հայաստանում» խորագրով սեմինար:
      Ավելին Փակել
    •   ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Գնումների մասնագետ

       Պարտականությունները

      • Հիմնադրամի կարիքնեերի համար պետական գնումների իրականացում (գնումների պլանի կազմում, մրցույթի իրականացում, պայմանագրի կնքում),
      • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստման աջակցություն (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
      • Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
      • Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատարստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
      • Մրցութային հանձնաժողովների արձանագրությունների կազմում,
      • Առաջարկների  գնահատման, գնահատման հաշվետվությունների   և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
      • Ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
      • Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում:

      Պահանջվող որակավորում

      • Բարձրագույն կրթություն,
      • Աշխատանքային փորձը ցանկալի է,
      • Պետական գնումների համակարգողի որակավորումը պարտադիր է,
      • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
      • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում,
      • Ժամանակի կառավարման կարողություն:

      Պահանջվող փաստաթղթերը

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն կամ անգլերեն լեզուներով:

      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. մարտի 27-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

      Հեռ:  (37410) 588 011

      Կայք` www.r2e2.am

      Էլ. Փոստ՝ hr@r2e2.am

      Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ-Նորարարական ծրագրերի ներգրավման համակարգող

      ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

      Հիմնական առաջադրանքները

      • ԷԽ և ՎԷ ոլորտի նորարական ծրագրերի հետ կապված առանձնահատկությունների ուսումնասիրություն, ինչպես նաև ակնկալվող արդյունքների ներկայացում,
      • Հիմնադրամի տարեկան ռազմավարության մշակուման մասնակցություն,
      • ԷԽ և ՎԷ ոլորտի ծրագրերի միջազգային դոնորների դրամաշնորներ/վարկեր տրամադրելու հարթակների ուսումնասիրություն,
      • Հիմնադրամի կանոնադրական նպատակներին համապատասխան ծրագրերի ընտրություն միջազգային դոնորների հարթակից, համապատասխան տեխնիկական/ֆինանսական առաջարկիների պատրաստում և ներկայացում,
      • նորարարական ծրագրերի հայեցակարգի մշակում և ներկայացում,
      • ծրագրերի տեխնիկական առաջադրանքի մշակում և ներկայացում,
      • ծրագրերի մոնիտորինգի ժամանակացույցի մշակում,
      • միջազգային գործընկերների հետ կապերի հաստատում և աշխատանքների ապահովում։

      Որակավորման պահանջները

      • Բարձրագույն կրթություն կառավարման ոլորտում,
      • առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
      • միջազգային ծրագրերի կառավարման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
      • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է,
      • ներդրումների ներգրավման փորձառություն,
      • հաղորդակցվելու զարգացաց ունակություններ,
      • համակարգչային գիտելիքների տիրապետում,
      • աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություն։

      Պահանջվող փաստաթղթերը

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ.  մարտի 13-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 Հեռ:  (37410) 588 011 Կայք` www.r2e2.am Էլ. Փոստ՝ hr@r2e2.am Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան  

      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ- Ծրագրի օգնական/թարգմանիչ

      ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

      Հիմնական առաջադրանքները

      • Հիմնադրամի պաշտոնական և աշխատանքային փաստաթղթերի թարգմանություն՝ հայերեն- անգլերեն, անգլերեն –հայերեն, հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն լեզուներով,
      • ծրագրերին առընչվող անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում, համակարգում և ներկայացում ղեկավարին,
      • բանակցությունների և միջոցառումների արձանագրում,
      • տեքստերի մշակում, ուղղագրության ստուգում,
      • ղեկավարի այլ հանձնարարականների կատարում։
       

      Որակավորման պահանջները

      • Բարձրագույն կրթություն,
      • համապատասխան որակավորման դասընթացներին մասնակցությունը կդիտարկվի որպես առավելություն,
      • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ (թարգմանությունը և լեզուների ուսանումը կդիտարկվի որպես առավելություն),
      • հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է, այլ օտար լեզուների իմացությունը գերադասելի է,
      • համակարգչային գիտելիքների տիրապետում,
      • աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման կարողություն։
       

       Պահանջվող փաստաթղթերը

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ.  մարտի 13-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1 Հեռ:  (37410) 588 011 Կայք` www.r2e2.am Էլ. Փոստ՝ hr@r2e2.am Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

      Ավելին Փակել
    • «Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիր

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Էներգաարդյունավետ համայնքներ. Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագիրը:

      Ծրագրի շրջանակներում հանրային նշանակության թվով 20 շենքերում (դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց) կիրականացվեն էներգախնայող միջոցառումներ:

      Ծրագրում կարող են ընդգրկվել այն հանրային շենքերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին՝

      • Լինեն հանրային կամ համայնքային նշանակության,
      • Մոտակա 10 տարիների ընթացքում չեն դադարեցնելու գործունեությունը,
      • Ունեն կայուն ֆինանսական կարգավիճակ և ցուցաբերում են վճարման կարգապահություն,
      • Օբյեկտը հանդիսանում է Շահառուի սեփականություն կամ տրված է նրան երկարաժամկետ օգտագործման,
      • Շինությունը գտնվում է բարվոք վիճակում (մաշվածության աստիճանը II-ից ոչ առավել)
      • Ծրագրի շրջանակներում իրականացվող ԷԽ միջոցառումները կբերեն շենքի 20%-ից ավելի էներգաարդյունավետություն,
      • Կատարված էներգախնայուղության միջոցառումների հետգնման ժամկետը կկազմի մինչև 9 տարի:

      «Էներգաարդյունավետ համայնքներ.  Հանրային շենքերում էներգախնայողության բարելավման և «կանաչ էներգիայի» զարգացմանը նպաստող մեխանիզմներ» դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար

      Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան դիմումի  ձևը:

      Տեղեկատվություն հանրային շենքի էներգատեխնիկական բնութագրերի վերաբերյալ Հանրակրթական, հատուկ, երաժշտական դպրոցների, քոլեջների, մանկապարտեզների, հիվանդանոցների, պոլիկլինիկաների, վարչական և այլ շենքերի տնօրինությանը տեղեկացնում ենք. Ներկայումս Հիմնադրամը նախապատրաստում է հանրային շենքերի էներգախնայողության ծրագիր: Այդ ծրագրում ընդգրկվելու նպատակով խնդրում ենք Ձեզ տրամադրել համապատասխան տեղեկատվություն` ըստ ներկայացված հարցաթերթիկի  ձևի: Այն մեզ հնարավորություն կընձեռնի շենքերի էներգատեխնիկական բնութագրերի նախնական գնահատման և էներգախնայողության տեսակետից օժանդակության կարիք ունեցող հաստատությունների որոշման համար:

      Դիմումը կարող եք ուղարկել info@r2e2.am էլեկտրոնային հասցեին:

      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ- Հաշվապահ

       Պարտականությունները

      • Հաշվապահական հաշվառման վարում համաձայն միջազգային հաշվապահական ստանդարտների, ՀՀ օրենսդրության,
      • հաշվապահական հաշվառման իրականացման համար տեղեկատվության և տվյալների մուտքագրում հաշվապահական ծրագրում,
      • հարկային (ԱԱՀ, Շահութահարկ, Եկամտային հարկ) հաշվետվությունների, Հիմանդրամի տարեկան հրապարակվող, ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ըստ ժամանակացույցի ներկայացում համապատասխան մարմիններին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
      • աշխատավարձի, հաշվառում և գրանցում,
      • դրամական միջոցների հաշվառում, բանկային հաշիվների ստուգում և համադրում
      • ապրանքանյութական արժեքների, հիմնական միջոցների լրիվ հաշվառում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում, հաշվապահական հաշվառման մեջ,
      • հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում, պահպանում, սահմանված կարգով արխիվացում,
      • պարտականությունների շրջանակներում կատարում է ղեկավարի այլ հանձնարարականները:
       

      Որակավորման պահանջները

      • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
      • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձª որպես հաշվապահ (ԱԱՀ վճարող կազմակերպությունում),
      • ոչ-առևտրային կազմակերպությունում աշխատանքային փորձը ցանկալի է,
      • հաշվապահական հաշվառումը կանոնակարգող ՀՀ օրենսդրության իմացություն,
      • հարկային օրենսդրության գերազանց իմացություն,
      • համակարգչային տեխնիկայի տիրապետում, 1C, e-invoicing ծրագրերի իմացություն,
      • հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
      • գերազանց վերլուծական, պլանավորման և հաղորդակցման հմտություններ:

      Պահանջվող փաստաթղթերը

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով և երկու երաշխավորագիր նախորդ գործատուներից ստորև նշված էլ. հասցեյով:

      Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև ս․թ․ փետրվարի 18-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ - Նովա 29/1

      Հեռ:  (37410) 588 011

      Կայք` www. r2e2.am

      Էլ. Փոստ՝ hr@r2e2.am

      Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ - Ծրագրերի համակարգող

      Պարտականություններ

      • Սահմանում է Հիմնադրամի նպատակները, խնդիրները և իրականացման ռազմավարությունը,
      • Հետևում է աշխատանքներին, կատարում է ստուգումներ և դիտարկումներ Ծրագրի նախապատրաստական փուլում ՀՎԷԷՀ կողմից ընտրված խորհրդատուների մատուցած ծառայությունների և աշխատանքների վերաբերյալ,
      • Համակարգում է Հիմնադրամի ծրագրերը և ապահովում է դրանց իրականացումը,
      • Ժամանակին պատշաճ ապահովում է աշխատանքների հաջող իրականացմանը՝ բյուջեի և ՀՎԷԷՀ պահանջներին համապատասխան,
      • Մասնակցում է իրականացնում է ուսումնասիրությունների և առաջարկությունների նախապատրաստմանը,
      • Համակարգում է ՀՎԷԷՀ կողմից ներգրավված ազգային փորձագետների և խորհրդատուների աշխատանքները,
      • Ծրագրի Գնումների պլանի թարմացման համար տրամադրում է պահանջվող օժանդակություն,
      • Պատասխանատու է ֆինանսավորող կազմակերպությունների որոնման, տենդերների հայտնաբերման աշխատանքների իրականացման համար,
      • Պատասխանատու է Հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների շտեմարանի պահպանման և ընդլայնման աշխատանքների իրականացման համար,
      • Պահպանում և ընդլայնում է Հիմնադրամի փորձագետների շտեմարանը,
      • Մշակում է Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի հաշվետվությունները,
      • Կատարում է տնօրենի այլ հանձնարարականներ։
       

      Պահանջներ

      • Բարձրագույն կրթություն,
      • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
      • Հաշվետվությունների պատրաստման գերազանց ունակություններ,
      • Աշխատանքային էթիկայի կաննոնների պահպանման կարողություն,
      • Անալիտիկ մտածելակերպ,
      • Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
      • Համապատասխան համակարգչային ծրագրերի իմացություն,
      • Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում։
       

      Հավելյալ նշումներ

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:

      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):

      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. փետրվարի 11-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ -Նովա 29/1

      Հեռ: (37410) 588 011

      Կայք` www.r2e2.am

      Էլ. Փոստ՝ hr@r2e2.am

      Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

       
      Ավելին Փակել
  • 2021

    • Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
      Հարգելի գործընկերներ, Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ցանկանում ենք առողջություն, երջանկություն, անամպ և խաղաղ երկինք: Թող 2022 թվականը խաղաղություն, բարօրություն և հաջողություն բերի ձեր ընտանիքին:
      Ավելին Փակել
    • ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ - Գնումների մասնագետ
       Պարտականությունները
      • Հիմնադրամի կարիքնեերի համար պետական գնումների իրականացում (գնումների պլանի կազմում, մրցույթի իրականացում, պայմանագրի կնքում),
      • Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում միջազգային դոնորի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստում (առաջարկի հրավեր, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
      • Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
      • Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատարստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
      • Մրցութային հանձնաժողովների արձանագրությունների կազմում,
      • Առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
      • Ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
      • Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում:
      Պահանջվող որակավորում
      • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագետ, իրավաբան,
      • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ պետական գնումների մասնագետի պաշտոնում (միջազգային դոնոր կազմակերպությունների գնումների ընթացակարգերի տիրապետումը կդիտարկվի առավելություն),
      • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
      • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում,
      • Ժամանակի կառավարման կարողություն,
      • Գնումների ընթացակարքի ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնումների ընթացակարգի կազմակերպման փորձ,
      • Պետական գնումների համակարգողի որակավորում:
      Պահանջվող փաստաթղթերը
      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
      Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
      Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ. հունվարի 22-ը ներառյալ:
      ՀՀ, ք. Երևան 0001, Սայաթ-Նովա 29/1
      ☎+374 10 588011
      📧info@r2e2.am
      www.r2e2.am
      Պատասխանատու անձ՝ ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան
      Ավելին Փակել
    •  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՐԱՎԵՐ -  ինժեներ

      Պարտականությունները

      •  Տեղանք այցելությունների մասնակցություն,
      • էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
      • էներգախնայողության միջոցառումների հաշվարկային փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին մասնակցություն,
      • հիմնադրամի կողմից կազմակերպվող  սեմինարների, թրեյնինգների  մասնակցություն,
      • իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում, ըստ անհրաժեշտության,
      • ինժեներա-տեխնիկան խմբի կողմից իրականացվող նախագծման աշխատանքներին սերտ մասնակցություն:
       

      Որակավորման պահանջները

      • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեների որակավորմամբ,
      •  Աշխատանքային փորձ առնվազն 1 տարվա,
      • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն (գրավոր, բանավոր),
      • Մաթեմատիկաի և ֆիզիկայի խորը իմացություն,
      • Համակարգչային գիտելիքների գերազանց իմացություն (Microsoft Word, Excel, AutoCAD, DiaLux, PVsyst),
      • Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն,
      • Միաժամանակ մի քանի խնդիրների լուծման ունակություն կարևորությունների առաջնահերդության սկզբունքով,
      • Ժամանակի կառավարման կարողություն,
      • Նախաձեռնողականություն,
      • Արագ կողմնորոշվելու ունակություն:
       

      Պահանջվող փաստաթղթերը

      Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00  մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00): Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2022թ.  հունվարի 24-ը ներառյալ:

      Հասցե՝ ք. Երևան, Սայաթ Նովա 29/1

      Հեռ:  (37410) 588 011 

      Էլ. Փոստ՝ hr@r2e2.am 

      Պատասխանատու անձ՝

      ՄՌ մասնագետ՝ Աննա Մանվելյան

      Ավելին Փակել
    • էներգետիկների միջազգային օր
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր 💡 էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում:
       Էներգետիկ ոլորտն տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որը ապահովում է երկրի առաջընթացը և զարգացումը, ինչը հնարավոր է դառնում նվիրյալների շնորհիվ ովքեր արժանապատվորեն են իրականացնում իրենց աշխատանքները:
       Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր երկրին:
      Ավելին Փակել
    • Դասընթացներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը աջակցելով «ԿԱԶԱ» հիմնադրամին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերի 24-ին  «ԱՐԵՎ» տեխնոլոգիական ուսուցման ծրագրի շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամը իրականացնելու է 5 շաբաթյա դասընթացներ վերականգնվող էներգետիկայի ոլորտում, որոնք կկայանան «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու կենտրոնում և Սևանի պետական բազմագործառութային քոլեջում:
      Մանրամասն նկարագրությունն այս հղումով՝  https://bit.ly/3DOUF5E:
      Շտապի՛ր գրանցվել՝ լրացնելով հետևյալ հայտը մինչև դեկտեմբերի 24-ը ներառյալ  https://bit.ly/2ZPH7c0:
      Ավելին Փակել
    • Տեղակայվել է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան
      Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության / JICA/ փոքր դրամաշնորհի ծրագրի շրջանակում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան։
      ՀՎԷԷ հիմնադրամը, լինելով կանաչ տեխնոլոգիաների առաջատարը Հայաստանում, մշտապես նպաստում է Հայաստանի կայուն զարգացման նպատակներին և էկոլոգիապես մաքուր միջոցառումների իրականացմանը։
      Ավելին Փակել
    • Հանդիպում

      Ս.թ. դեկտեմբերի 3-ին Համաշխարհային բանկի էներգետիկ ծրագրերի առաքելությունը, որը գլխավորում էր Յորն Հանթելերը այցելեց Հիմնադրամ: Քննարկվեցին պոտենցիալ ԷԽ և ՎԷ ծրագրերի իրականացման և նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:

      Ավելին Փակել
    • Համաձայնագրի ստորագրում
      Ս.թ. նոյեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ստորագրվեց Կառավարության աջակցության համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված Մասդար ընկերության միջև:
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացված՝  200 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման «ԱՅԳ-1  ներդրումային ծրագրի», մրցույթի արդյունքում Մասդար ընկերությանը ճանաչվել էր հաղթող։
      Ավելին Փակել
    • Արևային ՖՎ կայանի բացում
      Ս.թ. հոկտեմբերի 21-ին կայացավ Երևան քաղաքի Ա.Պուշկինի անվան հիմնական թիվ 8 դպրոցի տանիքում տեղադրված  արևային ՖՎ կայանի բացումը: Դպրոցի 7 կՎտ հզորության  արևային կայանի տեղադրումն իրականացվել է ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Կայանի կառուցումը իրականացվել է EcoVille ընկերության կաղմից: Բացման խոսքով հանդես եկան՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սականյանը: Դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց գիտելիքները՝ Հայաստանի և համաշխարհային էներգետիկայի զարգացումների, վերականգնվող էներգետիկայի, արևային կայանների կառուցման և դպրոցի տանիքին տեղադրված կայանի մասին: Շնորհակալական խոսք ասեց Ա.Պուշկինի անվան հիմնական թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը:
      Ավելին Փակել
    • Հանդիպում-քննարկում «Մասրիկ-1» ՖՎ կայանի կառուցման վերաբերյալ

      Ս.թ. հոկտեմբերի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ներդրումային ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին FRV և EBRD ընկերությունների  ներկայացուցիչները:

      Հանդիպմանը քննարկվեցին հետպատերազմյա և COVID-19 համաճարակով պայմանավորված «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ընթացիկ հարցերը և առկա խնդիրները:

      Ավելին Փակել
    • Հանրային լսումներ
      Հոկտեմբերի 6-ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նիստերի դահլիճում կայացավ հանրային լսումներ Երևանյան լճի վրա մոտ 250 կՎտ հզորությամբ լողացող ֆոտովոլտային կայանի կառուցման բնապահպանական ու սոցիալական ազդեցության վերաբերյալ:
       Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը, ծրագրի շահագրգիռ կողմերը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչները, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործընկեր՝ ֆրանսիական #TRANSENERGIE կազմակերպության ներկայացուցիչները:
       Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի կարևորությունը, ընթացքը և հետագա քայլերը: Կառուցվող կայանի վերաբերյալ կողմերին հուզող բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ, ինչպես նաև արձանագրվեցին կողմերի հնչեցրած առաջարկությունները և մտահոգությունները, որոնք հաշվի կառնվեն հետագա նախագծման աշխատանքների ընթացքում:
      Ավելին Փակել
    • Քննարկում-հանդիպում
      “EU4Energy – Armenia” ծրագրի շրջանակում Արթիկ քաղաքում կկառուցվի 600 կՎտ հզորությամբ արևային ֆվ կայան: Ծրագիրը իրականացվում է էներգախնայողության հիմնադրամի կողմից, որպես ծրագրի կապալառու հանդես է գալիս «ECO VILLE» ընկերությունը, որպես նախագծող՝ «ՋԻՆՋ» ՍՊԸ, իսկ ծրագրի տեխնիկական հսկողությունը իրականացնում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է քննարկում-հանդիպում, որի ընթացքում ծրագրի մասնակից ընկերությունների մասնագետները քննարկել են շինարարության ընթացիկ հարցերը, կատարված աշխատանքները և նախատեսված հետագա քայլերը:
      Ավելին Փակել
    • Հանդիպում–քննարկում  Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ
      Հայաստանի դպրոցներում իրականացվող «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում–քննարկում  Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի բնագիտական ուղղվածություն ունեցող ուսուցիչների հետ:
      Ծրագիրը, օգտագործելով դպրոցի ուսուցիչների ներուժը, նպատակ ունի բարձրացնել դպրոցականների իրազեկվածության մակարդակը կանաչ տեխնոլոգիաների ոլորտում։
       «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ-ի նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց ծրագիրը, դրա շրջանակներում կատարված աշխատանքները և ձեռքբերված արդյունքները:
      Հիմնադրամի փորձագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում դպրոցում տեղադրվող 7 կՎտ հզորության  արևային ՖՎ կայանի աշխատանքի սկզբունքը և օգտագործվող տեխնոլոգիաները:
       Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին էներգախնայողության, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների,  արևային ՖՎ կայանի աշխատանքի և օգտակարության մասին պրակտիկ գիտելիքների պատկերավոր փոխանցման նախատեսվող միջոցառումները:
      Ավելին Փակել
    • Հանրային լսումներ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ֆրանսիական TRANSENERGIE կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացում» ծրագիրը:
      Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի արհեստական ջրամբարների վրա լողացող կայանների կառուցման հնարավորությունները, ինչպես նաև կառուցել պիլոտային լողացող արևային ՖՎ կայան: Նախատեսվում է լողացող արևային ՖՎ կայանը կառուցել Երևանյան լճի վրա, որի համար «ՋԻՆՋ» ՍՊԸ-ի կողմից իրականացվել և մշակվել է է կայանի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում:
      Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես նաև ծրագրով հետաքրքրված անձանց, մասնակցելու վերոնշյալ կայանի կառուցման վերաբերյալ հանրային լսումներին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 9:30 Երևանի Շենգավիթ վարչական շրջանի նիստերի դահլիճում (Գարեգին Նժդեհի փող., 26 շենք):
      Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/XHDY3wbSSaMRX9Pp7 Օրակարգ
      Ավելին Փակել
    • Արթիկի քաղաքի 600 կՎտ ՖՎ կայան
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Էներգախնայողության աջակցման հիմնադրամի միջև 10.06.2021թ. կնքված պայմանագրի համաձայն՝ <<Եվրոմիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի>> ծրագրի շրջանակում,  Արթիկ քաղաքի 600 կՎտ հզորության արևային ՖՎ կայանի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը իրականացնում է ՀՎԷԷ Հիմնադրամը:
      ՀՎԷԷ հիմնադրամ մանագետները կատարել են այցելություն ՖՎ կայանի կառուցման շինարարական հրապարակ, որտեղ կայացել է հանդիպում կապալառու, պատվիրատու և նախագծող կազմակերպությունների հետ, քննարկվել է ՖՎ կայանի կառուցման ընթացիկ հարցերը և աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Մանագետներրի կողմից տեղում ուսումնասիրվել է կատարված հողային աշխատանքների համապատասխանությունը հաստատված նախագծին:
      Ավելին Փակել
    • ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի հարցազրույցը Sputnik Արմենիային

      Ֆրանսիական ՏրանսԷներջի ընկերությունը Հայաստանում նախատեսում է կառուցել արևային լողացող կայան, նշել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը Sputnik Արմենիային տրված հարցազրույցում: 151 կՎտ դրվածքային հզորությամբ արևային լողացող կայանը տարածաշրջանում առաջինն է իր տեսակի մեջ: Կայանի տարեկան արտադրությունը կարող է կազմել շուրջ 250 հազար կՎտժ/տարի: Այդ նպատակով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Ֆրանսիայից ժամանած մասնագետների խումբը ուսումնասիրում են Ապարանի, Ազատի և Երևանյան լճի ջրամբարները: Հղում

      Ավելին Փակել
    • Հանդիպում-քննարկում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ներդրումային ծրագրի վերաբերյալ

      Ս.թ. հունիսի 7-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ներդրումային ծրագրի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին մրցութային հանձնաժողովի անդամները, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և մրցույթի մասնակից հայտատուները: Քննարկվեցին մրցույթի վերաբերյալ մի շարք հարցեր:

      Ավելին Փակել
    • Ֆոտովոլտային կայաների էներգետիկ աուդիտ

      Գերմանահայկական հիմնադրամի Վերականգնվող էներգիայի զարգացում ծրագրի շրջանակներում մինչև 500 կՎտ սպառման ՖՎ արևային կայանների վերաֆինասավորման ծրագրի շրջանակներում Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում «Շինինդուստրիա» ընկերությունում իրականացրել է էներգետիկ աուդիտ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով: Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 50.16 կՎտ։ Տարեկան արտադրությունը գնահատվել է 86,727 կՎտժ/տարի (3.8 մլն ՀՀ դրամ), որը հնարավորություն կնձեռնի տարեկան նվազեցնել CO₂ արտանետումները 37.6 տոննայով։

      Ավելին Փակել
    • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Գերմանական “Fichtner” ընկերության ծրագրի ղեկավար Սվեն-Մալտե Սթորինգը ստորագրեցին համաձայնագիր
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Գերմանական “Fichtner” ընկերության ծրագրի ղեկավար Սվեն-Մալտե Սթորինգը ստորագրեցին համաձայնագիր Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկայի չորրորդ փուլի խթանում» ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է աջակցել մինչև 500 կՎտ հզորության արևային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքներին: Հիմնադրամը կիրականացնի տեխնիկական աջակցություն և այլն:
      Ավելին Փակել
    • ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի ասուլիսը ԱՐՄԵՆՊՐԵՍ լրատվականին
      https://www.youtube.com/watch?v=5qwtS3jKAVM
    • «ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

      «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից ֆինանսավորվող «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում Լոռու մարզի «Հայաստանի մանուկներ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի սմարթ կենտրոնում տեղի ունեցավ «Կանաչ տեխնոլոգիաներ դպրոցներում» խորագիրը կրող միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին ծրագրում ներգրավված մարզային տասը դպրոցների «կանաչ ջոկատի» անդամները, ֆիզիկայի ուսուցիչները և տնօրենները:

      Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը կլիմայի փոփոխության ազդեցության մեղմանն ուղղված գործողությունների, «կանաչ» տեխնոլոգիաների վերաբերյալ՝ դպրոցականներին մասնակից դարձնելով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատման, ինչպես նաև շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներում։

      Ծրագրով նախատեսվում էր միայն չորս դպրոցի հնարավորություն տալ իրականացնել ներկայացված ծրագրերը, սակայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միանալով նախաձեռնությանը հնարավորություն ընձեռնեց ևս մեկ դպրոցում իրականացնել առաջարկվող ծրագիրը:

      Հաղթող դպրոցների կողմից ներկայացված ծրագրերի իրականացման համար «Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի շրջանակում դպրոցներին հանձնվեց 2 միլիոն ՀՀ դրամին համարժեք էներգախնայողության ապահովման և էներգաարդյունավետության բարձրացման գործողությունների իրականացման պարգևատրման վկայական: ավելին 

      Ավելին Փակել
    • Կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը
      Ս.թ ապրիլի 28-ին առցանց կայացավ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ղեկավար խորհրդի նիստը:
       
      Նիստին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ, Խորհրդի համանախագահ Տիգրան Ավինյանը, ՀՀ փոխվարչապետի աշխատակազմի ղեկավար, Խորհրդի փոխնախագահ Բագրատ Բադալյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Խորհրդի համանախագահ Շոմբի Շարփը, Խորհրդի փոխնախագահ Միխաելա Ստոյկոսկայան, Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Տիգրան Ճորոխյանը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը և այլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
       
      ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքները:
      Ավելին Փակել
    • Կենսազանգվածի ուսումնասիրություն

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «Մաքուր էներգիայի լուծումներ» (Clean Energy Solutions) Gesmbh, Ավստրիական ընկերության հետ համատեղ մեկնարկել է կենսազանգվածային կայանների ֆինանսական և տեխնիկական իրագործելիության փորձագիտական ուսումնասիրություն, որի ընթացքում կիրականացվի նաև մասնավոր ներդրողների համար անհրաժեշտ աջակցություն և դասընթացների կազմակերպում:

      Ավելին Փակել
    • Կայացավ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի տեխնիկական առաջարկների բացման նիստը:
      Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորությամբ:
    • Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագիր
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:
       
      Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել  Ֆրանսիայի “PJN-Consalting ընկերության բնապահպան Ֆիլիպ Ժանը: Այցի շրջանկներում հանդիպումներ ունեցավ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հետ, որտեղ քննարկվեցին Հայաստանի ջրավազանների բնապահպանական խնդիրները, օրենսդրական կարգավորումները և այլ հարցեր: Հիմնադրամի մասնագետների հետ այցելեցին երեք ջրավազան տեղանքների ուսումնասիրության, կայանի կառուցման և շահագործման նպատակով:
       
      Հիշեցնենք ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան: ավելին
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Կովկաս. շինարարություն և վերանորոգում EXPO 2021» ցուցահանդեսը
      Մեկնարկեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և #LOGOSEXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «ԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2021» տարածաշրջանում խոշորագույն 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսի գործընկերն է հանդիսանում նաև Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը:
      Եռօրյա ցուցահանդեսին հիմնադրամը մասնակցում է իր տաղավարով, որտեղ ներկայացված է հիմնադրամի գործունեության մասին պատմող տարբեր տեսանյութեր, տեղեկատվություն մատուցվող ծառայություների մասին, ինչպես նաև էներգախնայող նյութեր:
      Ավանդական դարձած ամենամյա «ԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2021» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
      Ցուցահանդեսի մասնակիցներն են ավելի քան 90 տեղական և արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող ներդնող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ:
      Ավելին Փակել
    • Էներգետիկ աուդիտ «ԱՇՏԱՐԱԿԻ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԲԸ-ի տարածքում
      Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը «Գերմանահայկական հիմնադրամի մինչև 500 կՎտ հզորության ՖՎ արևային կայանների վերաֆինասավորման» ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Կարբի համայնքի «ԱՇՏԱՐԱԿԻ ՊՏՈՒՂ-ԲԱՆՋԱՐԵՂԵՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ԲԲԸ-ի տարածքում իրականացրել է սեփական կարիքները հոգալու համար կառուցվելիք արևային ֆոտովոլտային կայանի համար էներգետիկ աուդիտ:
      Համակարգը աշխատելու է էլեկտրական ցանցին զուգահեռ աշխատող փոխհոսքերի հաշվառման սկզբունքով: Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 400 կՎտ։ Կայանի տարեկան արտադրությունը գնահատվել է 614,600 կՎտժ/տարի (23.6 մլն ՀՀ դրամ), որը հնարավորություն կնձեռնի տարեկան նվազեցնել CO2 արտանետումները 269 տոննայով։
      Ավելին Փակել
    • Էներգետիկ աուդիտ «ԳՅՈՒՄՐԻԷԿՈ» ձկնաբուծարանում
      «Գերմանահայկական հիմնադրամի մինչև 500 կՎտ սպառման ՖՎ արևային կայանների վերաֆինասավորման» ծրագրի շրջանակներում Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը Արարատի մարզի Սիս համայնքի «ԳՅՈՒՄՐԻԷԿՈ» ձկնաբուծարանում իրականացրել է էներգետիկ աուդիտ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
      • Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 440 կՎտ։
      • Կայանի տարեկան արտադրությունը գնահատվել է 684,653 կՎտժ/տարի:
      • Ծրագրի իրականացման արդյունքում CO2 արտանետումները տարեկան կկրճատվի 300 տոննայով։
      Ավելին Փակել
    • Կանաչ կլիմայի հիմնադրամի նախապատրաստման աջակցության դրամաշնորհային ծրագիր

        Ս.թ մարտի 11-ին ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի նախագահությամբ կայացավ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող «Նախապատրաստման աջակցություն հավատարմագրման պոտենցիալ թեկնածու կազմակերպության կարիքների գնահատման, կարողությունների հզորացման և ծրագրերի փաթեթի մշակման համար» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստի առաջին հանդիպում-քննարկումը:    Նիստի ընթացքում ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը խորհրդին տեղեկացրեց ծրագրի մեկնարկի մասին և ներկայացրեց ծրագրի նպատակները:  Հաստատվեցին բոլոր օրակարգային հարցերը մասնավորապես գնումների պլանը և ժամանակացույցը:

      Ավելին Փակել
    • Լողացող արևային ՖՎ կայան
      Ս.թ. մարտի 1-ին մեկնարկել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:
      Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան:
      Ավելին Փակել
    • ԷԽ աշխատանքներ Մրգանուշ համայնքում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ ԷԽ միջոցառումները՝
      •  Համայնքի արտաքին արհեստական լուսավորության բարելավում;
      • Ծրագրի շրջանակներում փոխարինվել են փողոցի արհեստական լուսավորության լուսատուները՝ 8 հատ 250 Վտ հզորության բարձր ճնշման նատրիումական (ДнАТ) լամպերով լուսատուները և 12 հատ 90 Վտ հզորությամբ կոմպակտ ֆլյուրեսցենտային (CFL) լամպերով լուսատուները, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով՝ 20 հատ 50Վտ հազորությամբ: Արտաքին արհեստական լուսավորության հանակարգը միացնելով համայնքապետարանի և մշակույթի տան ընդհանուր հաշվիչին։
      Տարեկան խնայողությունը կկազմի 3,687 կՎտժ, իսկ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը 2 տոննա:
      Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում համայնքային պատկանելիության օբյեկտներում Էներգասպառումը նվազեցնելու նպատակով համայնքային պատկանելության օբյեկտների տանիքներին տեղադրվել է արևային ֆոտովոլտային համակարգ` 30 կՎտ ընդհանուր հզորությամբ: Տեղադրված համակարգի հզորությունը գնահատվել է համայնքային օբյեկտների էներգասպառմանը համապատասխան։
      Տարեկան խնայողությունը կկազմի 45000 կՎտժ, իսկ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը 20 տոննա:
      Ավելին Փակել
    • Կայացավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ներդրումային ծրագրի նախամրցութային հեռակոնֆերանսը

      Ս.թ. հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային հեռակոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

      Հեռակոնֆերանսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Աղինյանը:

      Հեռակոնֆերանսին մասնակցում էին նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներ, մրցութային հանձնաժողովի անդամներ, գործարքի խորհրդատու ընկերության, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող ընկերությունների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանասական կազմակերպություններ և այլ հյուրեր: Հեռակոնֆերանսի ընթացքում Ավագ Սոլյուշնս ընկերության ներկայացուցիչ գործարքային խորհրդատու Մելիք Գասպարյանը զեկույցում ներկայացրեց ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը, նվազագույն տեխնիկական պահանջները, հողային հարցերը և ժամանակացույցը: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն հեռակոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:

      Հիշեցնենք, որ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական շրջաններում:

      Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ: Հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը: ավելին

      Ավելին Փակել
    • «Այգ-1» ներդրումային ծրագիր

      Հայաստանում արդյունաբերական մասշտաբի  «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային ծրագրի նախաորակավորման արդյունքները ամփոփելուց հետո ՈՐՈՇՎԵՑ, որ  հայտերի տեխնիկական, իրավական և ֆինանսական գնահատման արդյունքում երեք կազմակերպությունները բավարարում են նախաորակավորման հրավերի պայմաններին:

      Հետևյալ երեք ընկերություններն են՝
      1. ԱբուԴաբի Ֆյուչեր Էներջի Քոմփանի (Մասդար) ՓԲԸ, Արաբական Միացյալ  Էմիրություններ/ Abu Dhabi Future Energy Company PJSC (“Masdar”), Abu Dhabi
      2. Հայդրոչայնա Քորփորեյշն, Չինաստան/ HYDROCHINA CORPORATION, China
      3. Գազպրոմէներգահոլդինգ ՍՊԸ, Ռուսաստան/ Gazprom Energoholding LLC, Russia
       

      Նշենք, որ «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանը նախատեսվում է կառուցել Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական շրջաններում:

      Ավելին Փակել
    • Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի Բնագավառի Զարգացման Ռազմավարական Ծրագիր (Մինչեվ 2040 Թվականը

      Ս.թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրին (մինչև 2040 թվականը): Ռազմավարական ծրագրի կետերից մեկով նախատեսվում է կազմակերպել 7 արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նոր մրցույթներ՝ շուրջ 520 ՄՎտ ընդհանուր դրվածքային հզորությամբ, որոնցից երկուսի հզորությունը կկազմի 200 ՄՎտ՝ յուրաքանչյուրը:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները:

      ՀՀ կառավարության հանձնարարությամբ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի արևային ծրագրերի մրցույթները:

      Ավելին Փակել
    • Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030թթ. ազգային ծրագրի և դրա առաջին փուլի իրագործման եռամյա գործունեության ծրագր

      Ընթանում են աշխատանքներ «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2021-2030թթ. ազգային ծրագրի և դրա առաջին փուլի իրագործման եռամյա գործունեության ծրագրի» շուրջ: Աշխատանքները կատարվում են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և  ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի միջեւ կնքված պայմանագրի համաձայն:

      Նախատեսվում է վերլուծել ՀՀ նախկինում գործող էներգետիկայի ազգային ծրագիրը, գնահատել դրա արդյունավետությունը, հասկանալ ոլորտի խնդիրները և մշակել դրանց լուծումները հաջորդ 10 տարիների համար:

      Առաջին փուլում նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2010-2017 թվականների ազգային ծրագրի» արդյունքների և ոլորտին վերաբերող նախաձեռնությունների և ծրագրերի արդյունքների գնահատում:

      Եկրորդ փուլում նախատեսվում է ծրագրի մշակումը 2021-2030 թթ. համար, որը հիմնված է 1-ին փուլի արդյունքների վրա և բացահայտում է զարգացման ներկա միտումները:

      Պայմանագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը համագործակցում է «ԱՎԱԳ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ընկերության և «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» հետ:

      Ծրագրի մշակման մեջ նաև իրենց մասնակցությունն ունեն ոլորտում հայտնի խորհրդատուներ:

       
      Ավելին Փակել
  • 2020

    • Այցելություն ծրագրի շջանակներում

      ՀՀ Վարչապետի հանձնարարականով ՀՎԷԷՀ-ի միջոցների հաշվին  Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզերից ընտրված մեկական դպրոցներում կառուցվել  են արևային ֆոտովոլտային կայաններ:

      Դեկտեմբերի 15-ին  ՏԿԵ  նախարարության,  Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և  էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր  տեղադրող ընկերության ներկայացուցիչները  և  Արագածոտնի  մարզպետը  շրջել են  Մաստարայի միջնակարգ դպրոցում, ծանոթացել կայանի  տեղադրման ծրագրի արդյունքներին:

      Մաստարայի միջնակարգ դպրոցում (Արագածոտնի մարզ) տեղադրված 10կՎտ հզորության  կայանի  տարեկան արտադրողականությունը  կազմում է  15.000 կՎտժ, որն ամբողջությամբ կբավարարի  դպրոցի  էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցը տարեկան 675.000  դրամ  կխնայի:

      Թթուջուրի (Գեղարքունիքի մարզ), Այգաբացի (Շիրակի մարզ), Զորավանի  (Կոտայքի մարզ) միջնակարգ դպրոցներում տեղադրված 5կՎտ հզորության  կայանների տարեկան արտադրողականությունները կազմում են յուրաքանչյուրը  միջինում   7000 կՎտժ,    որն  ամբողջությամբ  կբավարարի  դպրոցների էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցները  տարեկան մինչև 340.000  դրամ կխնայեն: ավելին 

      Ավելին Փակել
    • Արևային ՖՎ համակարգերի տեղադրումը Շիրակի մարզի Այգաբաց միջնակարգ դպրոցում
      Շիրակի մարզի Այգաբաց միջնակարգ դպրոցում շարունակվում են արևային ՖՎ համակարգերի տեղադրման աշխատանքները:
      Հիշեցնենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային մեկական դպրոցներում տեղադրելու է արևային ՖՎ համակարգեր: Ծրագիրը իրակացվելու է ՀՎԷԷ հիմնադրամի միջոցներով: Մարզպետների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվել է ծրագիրը, որից հետո մարզպետարանները ներկայացրել են նախընտրելի դպրոցների ցանկը և հայտ ներկայացրել ծրագրին մասնակցելու համար: Ընտրված դպրոցներն են՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Շիրակի մարզի Այգաբաց միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ: Նկարներ
      Ավելին Փակել
    • «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթի 2-րդ փուլի աշխատանքներ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի «Այգ-1» 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթի 2-րդ փուլի աշխատանքները:

      Աղբյուր՝ Armenpress  
      Ավելին Փակել
    • Արևային լողացող ՖՎ կայանի կառուցում Հայաստանում

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը 2020թ. հոկտեմբերի 15-ին ստորագրել է Համագործակցության համաձայնագիր ֆրանսիական Տրանսէներջի ընկերության հետ: ՀՎԷԷ հիմնադրամը ֆրանսիական կառավարության աջակցությամբ Արևային լողացող կայան կառուցելու նպատակով նախատեսում է իրականացնել ուսումնասիրություններ և տեխնիկատնտեսական հիմնավորումներ, ինչպես նաև կառուցել պիլոտային 130կՎտ հզորությամբ արևային լողացող կայան:

      Ավելին Փակել
    • Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

      ««ԿԱՆԱՉ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ծրագրի շրջանակներում կազմակերպվող դասընթացների և դպրոցների էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացման նպատակով դպրոցների ընտրության մրցույթի վերաբերյալ

      ՄԱԾԶ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրով ֆինանսավորվող ««Կանաչ» հմտություններ երիտասարդների համար» ծրագրի նպատակն է դպրոցներում բարձրացնել իրազեկվածությունը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ու ադապտացմանը, դպրոցականներին մասնակից դարձնել «կանաչ» տեխնոլոգիաների միջոցով իրենց դպրոցների էներգաօգտագործման գնահատմանը և շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարբեր համայնքների միջին և հիմնական դպրոցներում՝ 7-9-րդ դասարանի աշակերտների շրջանում։ Մրցակցային առավելությունը տրվելու է մարզային դպրոցներին։

      Ծրագրի շրջանակներում՝
      • Ընտրված 8 դպրոցներում նախատեսվում է «Կանաչ ջոկատ»-ի ստեղծում, որտեղ կներգրավվի մինչև 10 աշակերտ։
      • Ընտրված 8 դպրոցների ֆիզիկայի ուսուցիչները Երևանում կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացներին, այնուհետև կանցկացնեն դասընթացներ իրենց դպրոցների նորաստեղծ «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում, կհամակարգեն էներգաարդյունավետության բարձրացման գործնական աշխատանքները։
      • «Կանաչ ջոկատների» կողմից կիրականացվի իրենց դպրոցների շենքերի էներգաօգտագործման գնահատում՝ օգտվելով տրամադրված համակարգչային ծրագրից։
      • Դպրոցականների կողմից իրենց դպրոցներում իրականացված էներգաօգտագործման գնահատումների արդյունքում կընտրվի 4 դպրոց, որտեղ կիրականացվեն գնահատման արդյունքում բացահայտված և տնտեսապես հիմնավորված միջոցառումները։ Նշված աշխատանքների համար բյուջեն կազմում է շուրջ 2 մլն ՀՀ դրամ:
      • Նախատեսվում է դպրոցականների անմիջական մասնակցություն դպրոցի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներին։
      • Նախատեսվում են փորձի փոխանակման միջոցառումներ, աշակերտներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում։

      Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

      •  Մարզպետարանի կամ համայնքապետարանի կողմից ուղեկցող գրություն,
      • Դպրոցի պատրաստակամությունը ներգրավվել նշված ծրագրում, այդ թվում՝ o ստեղծել 7-9-րդ դասարանի աշակերտներից բաղկացած «Կանաչ ջոկատներ», o նշանակել պատասխանատու ֆիզիկայի ուսուցիչ, ով կունենա կարողությունների զարգացման դասընթացներին մասնակցելու, իրենց դպրոցների «Կանաչ ջոկատներում» ընդգրկված դպրոցականների շրջանում դասընթացներ անցկացնելու, էներգաարդյունավետության բարձրացման պրակտիկ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն և պատասխանատվության զգացում,
      • Դպրոցի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, այդ թվում՝ աշակերտների և ուսուցիչների քանակ, դպրոցի լուսանկարներ,Դ
      • Դպրոցների էներգաօգտագործման տարեկան ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն` ըստ էներգակիրների,
      • Դպրոցի շենքի ընդհանուր տարածքի, ջեռուցվող մակերեսի, ջեռուցման համակարգի, արտաքին պատուհանների, դռների, տանիքի վիճակի վերաբերյալ տեղեկատվություն,
      • Դպրոցում իրականացված էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, եթե այդպիսիք կան։ Անհրաժեշտության դեպքում կպահանջվի ներկայացված տեղեկատվության արժանահավատությունը հավաստող փաստաթղթեր, ինչպես նաև այլ տեղեկատվություն։

      Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային փոստով` wicearmenia@gmail.com հասցեին։ Հարցերի համար կարող եք զանգահարել +374 41 102221 համարով։ Դիմում-հայտերը դիտարկելիս առաջնահերթությունը կտրվի բոլոր չափորոշիչներին համապատասխանող և ամենից շուտ դիմող մասնակիցներին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 23.10.2020թ.:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային քննարկում արևային համակարգեր մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ

        Ս.թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում արևային համակարգեր մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային մեկական դպրոցներում տեղադրել արևային ՖՎ համակարգեր:

        Հանդիպման ընթացքում հիմնադրամի գնումների մասնագետը ներկայացրեց մրցույթին դիմելու ընթացակարգը և պատասխանեց բոլոր հետաքրքրող հարցերին, ինչպես նաև արևային փորձագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեց տեխնիկական բնութագիրը և որակի պահանջները և նշեց, որ լինելու է խիստ հսկողություն ծրագիրը պատշաճ իրականացնելու համար:

      Ավելին Փակել
    • ԷԽ աշխատանքներ ՀՀ մարզային դպրոցներում

      ՀՀ վարչապետի հանձնարարության համաձայն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային մեկական դպրոցներում տեղադրելու է արևային ՖՎ համակարգեր: Ծրագիրը իրակացվելու է ՀՎԷԷ հիմնադրամի միջոցներով: Մարզպետների հետ հանդիպումների ժամանակ ներկայացվել է ծրագիրը, որից հետո մարզպետարանները ներկայացրել են նախընտրելի դպրոցների ցանկը և հայտ ներկայացրել ծրագրին մասնակցելու համար: Ընտրված դպրոցներն են՝ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Շիրակի մարզի Այգաբաց միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Կոտայքի մարզի Զորավանի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ, Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ: Մրցութային կարգով ներգրավելու է արևային ՖՎ համակարգեր տեղադրող ընկերություն: Նկարներ

      Ավելին Փակել
    • Համագործակցություն

      Ուրախ ենք տեղեկացնել Գրին Էներջի Արմենիա ընկերության և Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի համագործակցության մասին։

      Գրին Էներջի Արմենիա Քոնսալթինգն արևային էներգիայի ոլորտում մատուցում է նեղ մասնագիտական խորհրդատվություն արևային կայանների կառուցման և վարկավորման վերաբերյալ, ինչպես նաև սատարում է KFW հիմնադրամի կողմից առաջարկվող ողջ փաստաթղթային փաթեթի կազմման գործընթացին։

      Ավելին Փակել
    • Չգազաֆիկացված համայնքների ծրագրի ընդլայնում

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ընդլայնում է չգազաֆիկացված համայնքների ծրագիրը, որով այսուհետ նշված ծրագրով կներառվեն Հայաստանի բոլոր համայնքները, առանց բացառության (ներառյալ քաղաքները), սակայն առաջնահերթությունը տալով սահմանամերձ և չգազաֆիկացված համայնքներին:

      Հիշեցնենք ծրագրի նպատակն է իրականացնել ներդրումներ մաքուր էներգիայի ոլորտում, որի նպատակն է Հայաստանի բոլոր համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, նվազեցնելով էլեկտրաէներգիայի սպառումը համայնքների տնային տնտեսություներում և իրավաբանական անձանց մոտ այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործմամբ:

      Ավելին Փակել
    • Ստորագրվեց հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի- վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը, ստորագրեցին Հուշագիր, որով նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր:

      Ավելին Փակել
    • Գործարքային Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամին (ՀՎԷԷՀ)՝ ցանցին միացվող 200 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայանի (Այգ-1) համար

      փաստաթուղթ

      Հրապարակման ամսաթիվ՝ 15 հունիսի 2020թ․ Հարցերի ընդունման վերջնաժամկետ՝ 19 հունիսի 2020թ., ժամը 17:00, Երևան, Հայաստան Վերջնաժամկետ՝ հուլիսի 1 2020թ., ժամը 17:00, Երեւան, Հայաստան Սույն Առաջարկների Ներկայացման Հրավերի /ԱՆՀ/ հրապարակումը Tetra Tech ES, Inc. ընկերության համար չի առաջացնում պայմանագրի շնորհման պարտավորություն, ինչպես նաև չի պարտավորեցնում կազմակերպությանը՝ փոխհատուցել առաջարկների մեկնաբանությունների և առաջարկությունների նախապատրաստման կամ ներկայացման ընթացքում առաջացած ծախսերը: Առաջարկները ներկայացվում են հայտատուի պատասխանատվությամբ։ Նախապատրաստման եւ ներկայացման բոլոր ծախսերը կատարվում են հայտատուի կողմից։

       
      Ավելին Փակել
    • Ստորագրվեց հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «ՖԱՍԹ ԿՐԵԴԻՏ ԿԱՊԻՏԱԼ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի վարչության նախագահ և գործադիր տնօրեն Հակոբ Ղոնջեյանը, ստորագրեցին Հուշագիր, որով նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր:

      Ավելին Փակել
    • Ստորագրվեց հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի միջև

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի տնօրեն Գևորգ Մաչանյանը ստորագրեցին Հուշագիր, որով նախատեսվում է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր:

      Ավելին Փակել
    • Ծանուցում. Այգ-1 Ծրագրի ՆՈՀ-ի շրջանակներում

      Ծանուցում. Այգ-1 Ծրագրի ՆՈՀ-ի շրջանակներում ստացված պարզաբանումների խնդրանքի պատասխանները կտրամադրվեն մինչև 2020թ. հունիսի 12-ը: ավելին

       
      Ավելին Փակել
    • Աշխտանքային այց ՀՀ Գեղարքունիքի մարզ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում

      «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ Հիմնադրամի աշխատակիցները այցելեցին ՀՀ Գեղարքունիքի մարզ: Այցի նպատակն էր իրականացնել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մոնիթորինգ: Հիմնադրամի մասնագետները տեղում ծանոթացան արևային համակարգեր տեղադրող ընկերությունների կողմից կատարված աշխատանքների որակին, լսեցին բնակիչներին հուզող հարցերը: Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից: Ծրագրի շրջանակներում տեղադրվել է շուրջ 355 ջրատաքացուցիչ և 8 ՖՎ վահանակներ:

      Ավելին Փակել
    • Այց ՀՀ Շիրակի մարզ «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում

      «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ Հիմնադրամի աշխատակիցները այցելեցին ՀՀ Շիրակի մարզ: Այցի նպատակն էր իրականացնել ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մոնիթորինգ և հարցում: Հիմնադրամի մասնագետները տեղում ծանոթացան արևային համակարգեր տեղադրող ընկերությունների կողմից կատարված աշխատանքների որակին, լսեցին բնակիչներին հուզող հարցերը: Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին ծրագրից: Ծրագրի շրջանակներում տեղադրվել է շուրջ 355 ջրատաքացուցիչ և 8 ՖՎ վահանակներ: ավելին

      Ավելին Փակել
    • Էներգետիկ աուդիտ բազմաբնակարան շենքերում

      ՀՎԷԷ հիմնադրամը իրականացնում է  բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձացմանն ուղղված ծրագրի նախապատրաստման աշխատանքներ, որի շրջանակում  Նոր Նորք և Դավթաշեն վարչական շրջաններում կատարել է մեկական բազամաբնակարան շենքի էներգետիկ աուդիտ:

      Իրականացվել են հետևյալ աշխատանքները՝

      • ուսումնասիրվել է շենքերի ջերմատեխնիկական ցուցանիշները
      • մշակվել է ցուցանիշների բարձրացման ուղղված էներգախնայողական միջոցառումները և իրականացման համար անհրաժեշտ ներդրման չափը,
      • գնահատվել է շենքերի ջերմատեխնիկական ցուցանիշները էներգախնայողական միջոցառումների իրականացումից հետո:
       
      Ավելին Փակել
    • Հանդիպում “Washington Capital Global Finance, INC.” ընկերության ներկայացուցիչների հետ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում “Washington Capital Global Finance, INC.”ընկերության նախագահ Սերժ Ղարիբիանի և պատվիրակության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները: Ընկերության նախագահ Սերժ Ղարիբյանը ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ քննարկեցին հիդրոէլեկտրակայանների, արևային և հողմային ծրագրերի շրջանակներում համագործակցության հնարավորությունները

      Ավելին Փակել
    • Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ACBALeasing և GlobalCredit վարկային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ներդրումներ մաքուր էներգիայի ոլորտում, որի նպատակն է Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը: Ծրագրի շրջանակներում 2020 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքներ են իրականացվել 173 համայնքներում, տեղադրվել է 3030 ջրատաքացուցիչև 131 ֆոտովոլտային համակարգեր:

      Ավելին Փակել
    • Մեկնարկել է 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագիրը

      Ս.թ. փետրվարի 4-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագրին աջակցություն ցուցաբերող Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և միջազգային խորհրդատուներից կազմված կոնսորցիումի հետ: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագիրը և շեշտեց ծրագրի կարևորությունը մեր երկրի համար: Նշվեց, որ ՀՎԷԷ հիմնադրամը իր ուժերով սկսել է տարածքների ընտրության և չափագրման աշխատնքները: Քննարկվեցին աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքների կազմակերպման ընթացքը:

      Ավելին Փակել
  • 2019

    • Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության /ՀՎԷԷ/ հիմնադրամի և “Washington Capital Global Finance” INC.” (WCGF) ընկերության միջև

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և “Washington Capital Global Finance, INC.” ընկերության նախագահ Սերժ Ղարիբիանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետությունում ուսումնասիրել երկրաջերմային կայանի կառուցման հնարավորությունը: ՀՎԷԷ հիմնադրամը աջակցություն կցուցաբերի երկրաջերմային էներգիայի ծրագրերի իրականացման համար պիտանի տեղանքների որոշման և ռեսուրսների գնահատման և ուսումնասիրությունների անցկացման գործում:

      Ավելին Փակել
    • Ստորագրվեց հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության /ՀՎԷԷ/ հիմնադրամի և «Արմենիան Լիզինգ Քամփնի ՈւՎԿ» ՓԲԸ-ի /Armenian Leasing Company UCO CJSC/ միջև

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «Արմենիան Լիզինգ Քամփնի ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Արսեն Բազիկյանը ստորագրեցին Հուշագիր վերաֆինանսավորման իրականացման մասին: Հուշագիրը նախատեսում է էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն էներգետիկ ոլորտի զարգացմանը: Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել վերաֆինանսավորել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը: «Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ-ն հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում ֆինանսավորում կտրամադրի անհատներին, կազմակերպություններին, ինչպես նաև պետական և համայնքային կառույցներին:

      Ավելին Փակել
    • Կայուն Զարգացման Նորարարական լուծումներ ծրագիր

      Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ ՀՀ չգազաֆիկացված համայնքներում արևային համակարգերի տեղադրման ֆինանսավորման ծրագրի մասին պատմող տեսանյութը:

      https://youtu.be/oQseML8NIDQ
      Ավելին Փակել
    • Քննարկում «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և բժշկական կենտրոնների ղեկավարների հետ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկայացվեցին էներգետիկ ուսումնասիրության և իրականացվող էներգախնայող միջոցառումների արդյունքները: Որոշվեց իրականացվող ԷԽ միջոցառումների առաջնահերթությունը և ֆինանասական աղբյուրները: ՀՎէէ հիմնադրամի մասնագետները ևս մեկ անգամ իրենց պատրաստակամությունը հայտնեցին նախագծման և իրականացման փուլում ցուցաբերել մասնագիտական աջակցություն:

      Ավելին Փակել
    • Սեմինար «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում

      Ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էր «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի արդյունքների ամփոփման վերաբերյալ սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կատարված աշխատանքների արդյունքները, բանկերի կողմից վերաֆինանսավորման ենթակա գումարների հետ կապված խնդիրներ, արևային համակարգեր տեղադրող ընկերությունների կողմից կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող տոկոսի վերաֆինասավորման գործընթացը և մի շարք այլ հարցեր:

      Ավելին Փակել
    • ՀՀ-ն հաջողություն է գրանցում արևային էներգետիկայի ոլորտում. 10 կայան արդեն շահագործման է հանձնվել

      ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում զգալի արդյունքներ են գրանցվել: Հայաստանն առաջատար դիրքերում է:

      «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ 2015 թվականին մեկնարկել է արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագիր Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ընտրվել է 6 տեղանք, որոնց համար իրականացվել է արևային կայան կառուցելու տեխնիկատնտեսական հիմնավորում: Իսպանական կազմակերպությունը համապատասխան ուսումնասիրություն է կատարել ու կազմել Հայաստանում արևի ատլասը: Ըստ դրա՝ Հայաստանում միջինում 1 քմ -ին բաժին է ընկնում տարեկան շուրջ 1700 կՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կրկնակին է եվրոպական երկրների համեմատ: Հայաստանում լինում է տարեկան շուրջ 300 արևային օր:ավելին 

      Ավելին Փակել
    • «Արմենպրես»-ի մամլո ասուլիս

      «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցավ Էներգախնայողության միջազգային օրվան նվիրված հարցազրրույց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ

      https://armenpress.am
      Ավելին Փակել
    • Աշխատանքային քննարկում բազմաբնակարան շենքերի ծրագրի վերաբերյալ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Միավորված Ազգերի Կազմակերպության Զարգացման Ծրագրի (ՄԱԿԶԾ) ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել բազմաբնակարան շենքերում էներգախնայողության ծրագրի իրականացման հնարավորությունները:

      Ավելին Փակել
    • Հանդիպում «SkyPower»-ը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում «SkyPower» միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկրության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց ծրագրերը մի շարք երկրներում և պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումը ունենալ Հայաստանում արևային էներգիայի զարգացման գործում: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, ինչպես նաև քննարկվեց արևային էներգիայի զարգացման հեռանկարները Հայաստանում:

      Ավելին Փակել
    • Շրջայց ՀՀ Շիրակի մարզում «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում

      Ս.թ. հոկտեմբերի 22-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում ՀՎԷԷ հիմնադրամի աշխատակիցները և “DreamShots” նկարահանող ընկերության ներկայացուցիչները այցելեցին ՀՀ Շիրակի մարզ: Այցի նպատակն էր իրականացնել կատարված աշխատանքների մոնիթորինգ, ինչպես նաև նկարահանել տեղադրված և տեղադրվող արևային համակարգերը ծրագրի շրջանակում պատրաստվող տեսանյութի համար: ավելին

      Ավելին Փակել
    • ՀՎԷԷ հիմնադրամը իրականացնում է Էներգոաուդիտ հանրային շենքերում

      ՀՎԷԷ հիմնադրամի հիմնական առաքելություններից մեկն է պետական և հանրային շինությունների էներգախնայողությունը, որի շրջանակներում այժմ մեծ թափով ընթանում է հանրային շենքերի էներգետիկ աուդիտ: Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնադրամի կողմից ուսումնասիրվել են 22 շենք -շինություններ:

      ՀՎԷԷ հիմնադրամի մասնագետները իրականացնում են տեղանքի և շենքերի  չափագրում, տվյալների հավաքագրում, կաթսայատան և էներգասպառող հիմնական սարք-սարքավորումների գնահատում, ինչպես նաև էներգետիկ ծախսերի վերլուծություն: Իրականացված Էներգետիկ աուդիտը հնարավորություն է տալիս պարզել էներգասպառման նվազեցման հնարավոր ուղիները և առաջարկել էներգախնայողական միջոցառումներ, որոնք թույլ կտան հանրային շենքերում նվազեցնել տարեկան էներգասպառումը, ինչպես նաև կրճատել CO₂-ի արտանետումները:

      Հիմնադրամը պատրաստում է գործողությունների փաթեթ նշված  շինությունների համար, որին կհետևի էներգախնայողական միջոցառումների իրականացումը:  Հանդիսանալով ոլորտի զարգացման պատասխանատու  գերատեսչություններից  մեկը՝ Հիմնադրամն իր ԷԽ ծրագրերում կիրառում է միայն ոլորտի լավագույն պրակտիկան և տեխնոլոգիաները :

       
      Ավելին Փակել
    • Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ACBA Leasing և Global Credit վարկային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ներդրումներ մաքուր էներգիայի ոլորտում, որի նպատակն է Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը: Ծրագրի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ աշխատանքներ են իրականացվել 146 համայնքներում, տեղադրվել է 2711 ջրատաքացուցիչ և 124 ֆոտովոլտային համակարգեր:

      Ավելին Փակել
    • Տեխնիկական հսկողության ԼԻՑԵՆԶԻԱ
      Տեղեկացնում ենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին տրամադրվել է էներգետիկ ոլորտի տեխնիկական հսկողության ԼԻՑԵՆԶԻԱ
    • Աշխատանքային հանդիպում արևային համակարգեր տեղադրող ընկերությունների հետ

      Ս.թ. օգոստոսի 28-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակներում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում: Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը ներկայացրեց Շիրակի և Գեղարքունիքի մարզեր այցելությունների արդյունքները: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված աշխատանքների պատշաճ կազմակերպման, ժամակետների, ինչպես նաև բանկերի հետ աշխատանքի ընթացակարգերը: Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային հանդիպում ՀՀ Շիրակի մարզպետարանում «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում

      Ս.թ. օգոստոսի 14-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանում: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կարեն Բադիշյանը, մարզպետարանի աշխատակիցները և համայնքի ղեկավարները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի էներգետիկ Նորայր Հարությունյանը ներկայացրեց «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագիրը, որով նախատեսվում է Շիրակի չգազաֆիկացված համայնքների երեք ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին տրամադրել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգեր արտոնյալ վարկով: Մարզպետարանի աշխատակիցների և համայնքների ղեկավարների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ իրականացվելիք աշխատանքի ընթացակարգերը: Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը պատասխանեց համայնքի ղեկավարներին հետաքրքրող բոլոր հարցերին:

      Ավելին Փակել
    • «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզպետարանում

      Ս.թ. օգոստոսի 12-ին «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում: Քննարկմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակիցները և համայնքի ղեկավարները: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությունը, «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարքունիքի չգազաֆիկացված համայնքների երեք ու ավելի երեխա ունեցող ընտանիքներին ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում՝ արտոնյալ վարկով: Մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ իրականացվելիք աշխատանքի ընթացակարգերը:

      Ավելին Փակել
    • Արևային էներգետիկա. Հայաստանի արևաշող հարստությունը
      աղբյուր 
      Ըստ կանխատեսումների՝ 2028թ. արևային էներգիան կդառնա այնքան էժան ու տարածված, որ կկարողանա բավարարել մարդու էներգետիկ բոլոր կարիքները: Այսօր արդեն կան երկրներ, որտեղ տուն կառուցելիս արևային տեխնոլոգիաները պարտադիր ու պետության կողմից խրախուսելի պայման են: Գերմանիան՝ կիրառման առաջատարը, պլանավորել է մինչև 2050 թվականն իր երկրի էլեկտրաէներգիայի պահանջի առնվազն 80 տոկոսն ապահովել վերականգնվող էներգիայի միջոցով, որի զգալի մասը նախատեսվում է ստանալ արևային էներգիայի միջոցով: Հաշվարկված է, որ արևային էներգիան ունի այնքան պոտենցիալ, որ մեր մոլորակի մակերեսի 2 տոկոսը կարող է ապահովել ամբողջ մոլորակի էներգետիկ պահանջի 10 տոկոսը: Վերջին 10 տարիների ընթացքում զարգացած երկրներում արևային էներգիայի կիրառումն աճել է ավելի քան 4 անգամ՝ ապահովելով էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 40 տոկոսը:

      Ըստ չափումների՝ պարզվել է, որ Հայաստանում 1ք.մ մակերեսի վրա տարեկան միջինը մոտ 1700 կՎտժ էլեկտրաէներգիա կարող է արտադրվել, դա մոտ կրկնակի ավելի է եվրոպական միջին ցուցանիշներից, քանի որ այնտեղ միջինը մոտենում է 1000 կՎտժ-ին:
      Բացի այդ` Հայաստանի մոտ 25 տոկոսն օժտված է արևային էներգիայի բավականին մեծ պոտենցիալով, ինչը գրավիչ է դարձնում այս համակարգերի կիրառումը կյանքում՝ առօրյա կենցաղային խնդիրները լուծելու, տաք ջրի ստացման, բիզնեսներում՝ սեփական կարիքները մասամբ կամ ամբողջովին բավարարելու համար, ինչպես նաև ոլորտն արդեն դարձել է նաև շահավետ արևային ֆոտովոլտային կայաններում էլեկտրաէներգիայի արտադրության բիզնես վարելու տեսանկյունից: Առավել ևս, որ մեր երկրում այս ոլորտը համարվեց գերակա, ստեղծվեց օրենսդրական և իրավական կարգավորումների մի ամբողջական փաթեթ, որպեսզի մարդիկ կարողանան ազատորեն կիրառել այս տեխնոլոգիաները:

      Արևային քարտեզները հուշում են, թե մեր երկիրը որքան հարուստ է արևի էներգիայով
      Այս քարտեզները ևս մեզ է տրամադրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը

      Հայաստանում իրականացված քաղաքականության արդյունքներն իրենց սպասեցնել չտվեցին, և արձանագրված ցուցանիշները բավականին խոսուն են: Հիմա արևային ֆոտովոլտային կայանները կամ արևային ջրատաքացուցիչներն այլևս հեքիաթի ժանրից թվացող ճոխություն չեն, գնալով դրանց տարածումն ու կիրառությունն ավելի է մեծանում Հայաստանում, օրեցօր ավելանում են նոր արտադրող ֆոտովոլտային կայաններ: Արևային ֆոտովոլտային կայանները, ըստ ՀՀ-ում տեղակայված հզորությունների և կարգավորման դաշտի, պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ խմբերի` * արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային էլեկտրակայաններ, * մինչև 5 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ՖՎ կայաններ, * մինչև 1 ՄՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ, * մինչև 500 կՎտ հզորությամբ արևային ՖՎ կայաններ՝ ինքնավար էներգաարտադրողներ: Հայաստանում արդեն իսկ գործում են արդյունաերական նշանակության մինչև 1ՄՎտ հզորությամբ 10 կայաններ: Բայց դրանցից բացի, վերջին 2-3 տարիների ընթացքում բուռն զարգացում ապրեց մինչև 500 կՎտ հզորությամբ՝ սեփական կարիքների բավարարման համար կառուցված ինքնավար արևային ֆոտովոլտային կայանների ուղղությունը.

      Հայաստանում արևային համակարգերի զարգացմանը նպաստեցին մի քանի կարևոր հանգամանքներ: Առաջինը օրենսդրական ու վարչարարական կարգավորումներն են և այս համատեքստում՝ ինքնավար էներգաարտադրողի ինստիտուտի ներդրման խթանումը: Ինքնավար կայանները բավականին տարածված են արտասահմանում: Այս ինստիտուտի գլխավոր նպատակներից մեկը ցանցի հզորությունների բաշխումը՝ հավասարեցումն է, այսինքն՝ հեռու հատվածներում փոքր հզորությունների կառուցումը հնարավորություն է ստեղծում անհրաժեշտ էլեկտրաէներգիան չտեղափոխելու հզոր կենտրոններից, ինչը հանգեցնում է կորուստների նվազեցման: Այս դեպքում արդեն հնարավոր է դառնում էլեկտրահաղորդման ավելի փոքր գծեր կառուցել, քանի որ էլեկտրաէներգիան տեղում է սպառվում, ինչպես նաև քաղաքացիները հնարվորություն են ունենում խնայելու և կառավարելու իրենց էներգիայի սպառումը:
       Արևային էներգիան կիսով չափ լրացնում է այս պանրագործարանի էլեկտրաէներգիայի պահանջարկը
      Ինչո՞ւ չկիրառել արևային էներգիան սեփական փոքրիկ բիզնեսում, ինչպես այս շրջիկ սրճարանի տերը, ով իր գործունեության համար անհրաժեշտ ամբողջ էլեկտրաէներգիան ստանում է արևից:
      Հատկապես սեփական տների տանիքներին արդեն ավելի հաճախ լկարելի է հանդիպել արևային համակարգերի՝ նույնիսկ ամենաանսպասելի ու «թաքուն» անկյուններում:
      «Մուսալեռ» հյուրանոցա-ռեստորանային համալիրն այսօր արդեն մտածում է վաղն ավելի մրցունակ լինելու մասին՝ այլընտրանքային աղբյուրներից սեփական էլեկտրաէներգետիկ կարիքները բավարարելու միջոցով:
      Հայաստանի չգազաֆիկացված բազմաթիվ համայնքներում արդեն նման արևային համակարգերը սկսում են համատարած երևույթ դառնալ. Սա Լուսաշող գյուղն է:
      Լուսաշող. գեղեցիկ համայնապատկեր՝ արևային համակարգերի ու խնամքով մշակված այգու հետաքրքիր համադրությամբ:
      Չգազաֆիկացված, բայց հելիոֆիկացված համայնքներում նման պատկերները համատարած են:
      Այս տանն էլ այլևս տաք ջրի խնդիր չկա:
      Շաղափ գյուղի բնակիչ Նշանը, իր տան արևային ջրատաքացուցիչը ցույց տալով, կատակում է՝ «շատ-շատ լավն է, մենակ պիտի ջուր լցնես ու հասցնես էդքան լողանալ»:
      Հին և ժամանակակից տեխնոլոգիաների այսպիսի համադրություն:
      Հայաստանի լեռների ֆոնին արևային համակարգերը, բացի օգտակար լինելուց, նաև գեղեցիկ են դիտվում:

      Արդեն 2015 թվականից սահմանված է, որ ինքնավար կայաններում արտադրվող և ցանցեր առաքվող էլեկտրաէներգիան չի հարկվում, նաև սահմանված է, որ քաղաքացիներն իրենց կարիքները հոգալու համար կարող են տեղադրել մինչև 150 կՎտ-անոց, իսկ տնտեսվարողները՝ մինչև 500 կՎտ-անոց ինքնավար կայաններ, ինչը հնարավորություն կտա արևային ժամերին արտադրելու և սպառելու էլեկտրաէներգիան, չսպառված էլեկտրաէներգիան էլ ուղարկելու ցանցերին, իսկ արդեն ոչ արևային կամ թույլ արևային եղանակին այդ էլեկտրաէներգիան հետ վերցնելու ցանցերից:
      Սա ևս խիստ կարևոր խթան է Հայաստանում այս տեխնոլոգիաների զարգացման ու տարածման համար: Այնուհետև ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեցավ ՀԾԿՀ-ի կողմից ֆիքսված սակագներ սահմանելու հանգամանքը, ինչն այս ոլորտը դարձրեց նաև շահավետ բիզնես ոլորտ: Եվ վերջապես՝ Հայաստանում տարբեր կազմակերպությունների ու միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև որոշակի մատչելի ֆինանսական ռեսուրսների առկայությունը թույլ տվեցին, որ ոլորտն արագ զարգանա:
       
       

      “
      «Պրոգրեսը չես կարող կանգնեցնել, կա՛մ մասնակցում ես պրոգրեսին, կա՛մ այն շրջանցում է քեզ: Հիմա՝ չորրորդ արդյունաբերական հեղափոխության շրջանում, մենք շանս ունենք մասնակցելու, և մենք այդ շանսը պետք է օգտագործենք».
      Արթուր Ալավերդյան, «Սոլարոն» ընկերության հիմնադիր

      Վերականգնվող էներգիան կարևոր է մեզ համար, մաքուր է, բնապահպանական տեսանկյունից շատ առավելություններ ունի, բայց վերականգնվող էներգետիկան ունի նաև խնդիրներ: Օրինակ՝ երբեմն տեսակետներ ու հարցեր են հնչում, թե վերականգնվող էներգետիկան չի՞ կարող բավարարել մեր ամբողջ էներգետիկ կարիքները: Միանգամից նշենք՝ եթե անգամ կարողանա բավարարել, ապա այն չի կարող աշխատել բազային ռեժիմով: Այսինքն` եթե դուք ուզում եք էլեկտրաէներգիա ունենալ, օրինակ, գիշերը, և ամառ է, ապա ո՛չ ՀԷԿ-երը ձեզ էլեկտրաէներգիա կտան, ո՛չ արևային կայանները և ո՛չ էլ հողմային կայանները: Ուստի մեր ամբողջ էներգասպառման մոտ 40 տոկոսը պետք է ապահովվի բազային կայանների՝ ատոմակայանի ու ՋԷԿ-երի միջոցով: Ուստի ընդգծենք՝
      Վերականգնվող էներգետիկան կարող է բավականին թեթևացնել ՋԷԿ-երի ու ԱԷԿ-ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը, բայց չի կարող փոխարինել դրանց:
      Ավելին Փակել
    • ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի չգազիֆիկացված համայնքների բնակիչների համար իրականացնում է ծրագիր արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով: Ծրագրի բաղադրիչներից մեկով նախատեսվում է 3 և ավելի երեխա ունեցող և չգազիֆիկացված համայնքներում բնակվող 100 ընտանիքների համար, արևային համակարգերի ձեռքբերման և տեղադրման պարագայում, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը գործընկեր բանկերի կողմից տրամադրել է արտոնյալ պայմաններով վարկեր:

      Ավելին Փակել
    • Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տեղադրող ընկերույթունների ներկայացուցիչների հետ

      Ս.թ. օգոստոսի 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տեղադրող ընկերությունների երկայացուցիչների հետ: Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը ներկայացրեց ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում: Տեղադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ աշխատանքի ընթացակարգերը:

      Ավելին Փակել
    • Մեկնարկել է "Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ" ծրագրի իրականացումը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ չգազաֆիկացված համայնքներում իրականացնում է արևային համակարգերի տեղադրման ֆինանսավորման ծրագիր: Ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում: Ծրագրին մասնակցելու են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի բնակիչները: Ծրագրի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրի ԱԿԲԱ Լիզինգ ՓԲԸ-ի և Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ-ի միջոցով: Չգազաֆիկացված համայնքների ընտանիքներին, որոնք ունեն 3 և ավելի երեխաներ արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար վարկ կտրամադրվի մինչև 8 տարի ժամկետով, 0 % տոկոսադրույքով: Առաջին տարվա ընթացքում ծրագրում նախատեսված է ընդգրկել 100 ընտանիք: Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կիրականացնի կատարված աշխատանքների մոնիթորինգ:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային հանդիպում Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած “MASDAR” ընկերության ներկայացուցիչների հետ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Արաբական Միացյալ Էմիրություններից ժամանած “MASDAR” ընկերության ներկայացուցիչներ՝ Պիեր Լուիս Ռոսթի և Դր. Իբրահիմ Սուլթան Ալմանսուրի հետ: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ողջունեց հյուրերին ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես քննարկվեցին էներգախնայողության և արևային ծրագրերը: Ներդրողները հետաքրրքրված էին Հայաստանում ներդրումներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանաց ներդրողների պատվիրակության հետ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած “GREEN PLANET FUTURE FORMERS CO” ընկերության ներկայացուցիչների հետ: ՀՎԷԷ հիմնադրամի գնումների ղեկավար Զարուհի Ղարագյողզյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես արևային ծրագրերը: Ներդրողները հետքարքրված էին Հայաստանում արևային էներգիայի ոլորտում ներդրումներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները:
      Ավելին Փակել
    • «Միասին Պայծառ է» փառատոնի երկրորդ օրը ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

      Ս.թ. հունիսի 16-ին «Միասին Պայծառ է» փառատոնի շրջանակներում ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցավ «Էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգետիկան համայնքներում» խորագրով աշխատանքային սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՔՈՒԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ուսուցիչները, տեղական ինքնակառավարման մարմիների ներկայացուցիչներ, հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ավելի քան հարյուր երեխաներ, ովքեր կենտրոնում դասընթացներ են անցնում: Հյուրերին ողջունեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Քուաֆ Սմարթ կենտրոնի տնօրեն Քրիստ Մարուքյանը: Միջոցառման նպատակն էր աջակցել հայմայնքներում էներգաարդյունավետության խթանմանը, իրազեկմանը և քննարկել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում միջազգային կազմակերպությունների միջոցով տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները: Զեկույցներով հանդես եկան ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետները, ներկայացվեց ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությունը, արևային էներգետիկան Հայաստանում, Վերականգնվող էներգետիկան երեխաների աչքերով, ինչպես նաև էներգախնայողության ծրագրերը: 

      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Միասին պայծառ է» խորագրով փառատոնը

      Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2), Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակում իրականացվող ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագրի հետ համատեղ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հովանու ներքո Վանաձոր քաղաքում կազմակերպել են «Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնը: Փառատոնի հանդիսավոր բացմանը Վանաձորցիներին ողջունեցինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ինչպես նաև փառատոնի հովանավոր ՎԵԳԱ ընկերության ներկայացուցիչը: «Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնի նպատակն է հասարակության շրջանում տեղեկատվություն տրամադրել, ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտության, վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ գիտելիքները: «Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ցուցահանդես վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում առկա կազմակերպությունների մասնակցությամբ, անցկացնել գիտափորձեր, վարպետաց դասեր, խաղեր և մրցույթներ, օդապարիկով թռիչքներ և շատ այլ միջոցառումներ: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում սկսած 2016 թվականից իրականացվում է էներգիայի արդյունավետ և խնայողական օգտագործման մասին իրազեկման ամենախոշոր միջոցառումը՝ «Միասին Պայծառ է» ամենամյա փառատոնը, որը 2018-ին հաջողությամբ անցկացվել է նաև Ղազախստանում:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային հանդիպում հիմնադրամում

      Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի հետ: Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը և իրականացվող ծրագրերը: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցել քաղաքապետարանի հետ հանրային շենքերում էներգախնայողության և վերականգնվող էներգիայի խթանման գործում:

      Ավելին Փակել
    • Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ Հիմնադրամի փորձագետների այցը քրեակատարողական հիմնարկներ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի փորձագետները էներգախնայողության ծրագրի ավարտից հետո պարբերաբար այցելություններ են կատարում օբյեկտներ, որտեղ իրականացվել է ԷԽ աշխատանքներ, օրերս այցելեցին «Կոշի», «Աբովյանի», «Հրազդանի», «Սևանի» քրեակատարողական հիմնարկներ մոնիտորինգ անցկացնելու համար: Մոնիտորինգի նպատակն է հետևել կատարված աշխատանքների ճիշտ շահագործման և սպասարկման ընթացքին և գնահատել ծրագրի արդյունավետությունը: 

      Ավելին Փակել
    • Միասին Պայծառ է փառատոն
      Ռուսաստանի Դաշնությունում 2016 թվականից իրականացվող էներգիայի արդյունավետ և խնայողական օգտագործման մասին իրազեկող ամենախոշոր միջոցառումը՝ #ВместеЯрче ամենամյա փառատոնը, դարձել է տարածաշրջանային ԵԱՏՄ երկրների համար։ Այս տարի առաջին անգամ այն կազմակերպվում է նաև Հայաստանի Վանաձոր հյուրընկալ քաղաքում։

      Հայաստանում փառատոնն իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ծրագրի (ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից) համաֆինանսավորմամբ և մեթոդական աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է Vega ընկերությունը։ Գործընկերներ՝ Children of Armenia Fund (COAF), NGO Center, Լոռու զարգացման կենտրոն/Lori development center NGO:

      Ավելին Փակել
    • Համայնքներում կատարված աշխատանքների ուսումնասիրություն ՀՎԷԷ հիմնադրամի մասնագետների կողմից

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվում է 2019թ-ի սուբվենցիոն ծրագրերով ՀՀ համայնքներում ներհամայնքային փողոցային լուսավորության, արևային ֆոտովոլտային կայաների կատարված աշխատանքների ուսումնասիրություն: ՀՎԷԷ հիմնադրամի աշխատակիցները չափիչ սարքավորումներով տեղում ուսումնասիրում են կատարված աշխատանքների համապատասխանությունը պահանջվող նորմերին: ավելին

      Ավելին Փակել
    • Դասընթաց «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության անդամների համար

      Մայիսի 31-ին Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Կանայք կլիմայում և էներգետիկայում» կազմակերպության հետ համատեղ «էներգետիկ և կլիմայի փոփոխության վերաբերյալ երկխոսություն» ծրագրի շրջանակում կազմակերպել էին դասընթաց կազմակերպության անդամների համար: Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել ՀՎԷԷ հիմնադրամի գործունության,էներգետիկ շուկայի հիմնական դերակատարների, արևային ջրատաքացուցիչների, ֆոտովոլտային համակարգերի և ջերմամեկուսիչ նյութերի կիրառության հետ: Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ողջունելով նախաձեռնությունը՝ կազմակերպության անդամներին ներկայացրեց հիմնադրամի գլխավոր նպատակները, գործունեության ռազմավարական ուղղությունները, կատարված և ընթացիկ ծրագրերը: Մասնագետների կողմից ներկայացված թեմատիկ զեկույցներին և քննարկումներին հաջորդեց էներգախնայողության մասին պատմող ֆիլմը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան, նաև տեղում ծանոթանալ ջերմամեկուսիչ նյութերի տեսակների հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: ավելին

      Ավելին Փակել
    • Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին քաղաքի էներգաարդյունավետության ծրագրի արդյունքները

      ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացվում է համայնքային էներգաարդյունավետության ծրագիրը, որի շրջանակներում Թալին քաղաքի մարզադպրոցում տեղադրվել է 5կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ և 300լ ջերմակուտակիչ ծավալով 4 արևային ջրատաքացման համակարգեր, որոնք ապահովում են մարզադպրոցի տաք ջրի պահանջարկը, իսկ թիվ 3 մանկապարտեզում տեղադրվել է 10կՎտ դրվածքային հզորությամբ Ֆոտովոլտային համակարգ: Թալին քաղաքի էներգախնայողական աշխատանքների արդյունքում CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 16.7 տոննա, տարեկան էներգախնայողությունը կազմում է  37,550 կՎտժ, դրամական  արտահայտությամբ շուրջ 1,688,000 դրամ:

      Ավելին Փակել
    • Մեկնարկել է Կայուն ֆինանսավորման տարածաշրջանային համաժողովը
      Երևանում մեկնարկած Կայուն ֆինանսավորման տարածաշրջանային համաժողովի նպատակը բնապահպանական ու սոցիալական ավելի մեծ արդյունք խոստացող ծրագրերի մշակումն է: Մոլորակի գլոբալ տաքացման առաջ բերած խնդիրներին տնտեսությունն ադապտացնելու համար միայն Եվրոպային անհրաժեշտ է 100 մլրդ դոլար: աղբյուր
      https://www.youtube.com/watch?time_continue=94&v=fypzwrt0yNk
      Ավելին Փակել
    • Հերթական դասընթացը արևային համակարգերի տեղադրման վերաբերյալ

      Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կազմակերպել էր հերթական դասընթացը արևային համակարգերի պատվերների ճիշտ ձևակերպման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր օգնել շահառուներին խոսափել տարածված սխալներից, բացահայտել արևային համակարգերի տեղադրման ընթացքում հաճախ հանդիպող թերությունները, տեխնիկական առաջադրանքի ճիշտ ձևակերպումը, իրականացումը, մրցույթների և աշխատանքների վերահսկողությունը: Դասընթացին մասնակցումէին պետակական կառավարման, տեղական ինքնակառավարման համակարգի և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ներկայացրեց դասընթացի նպատակը և կարևորությունը: Դասընթացի ընթացքում Հիմնադրամի փորձագետները ներկայացրեցին արևային համակարգերի տեղադրման ընթացքում առաջացած խնդիրները, տեխնիկական նորմերը, համակարգերի առանձնահատկությունները, ֆինասատնտեական գնահատումը, տարածված սխալները և դրանց հնարավոր հետևանքները, ինչպես նաև ներկայացվեց արտաքին լուսավորության խնդիրները:

      Ավելին Փակել
    • Արևային ջրատաքացման համակարգի տեղադրում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մանկապարտեզում

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի կողմից իրականացվող Հայաստանի չգազաֆիկացված համայնքների  էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի մանկապարտեզի տանիքի վրա տեղադրվել է ‹‹թերմոսիֆոն›› տեսակի 300 լ տարողությամբ բաքով արևային ջրատաքացման համակարգ, որը ապահովում է մանկապարտեզի տաք ջրի պահանջարկը: Արևային ջրատաքացման համակարգի տեղադրման արդյունքում CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 1.4 տոննա, տարեկան ջերմային էներգիայի արտադրանքը 3200 կՎտժ, դրամական արտահայտությամբ շուրջ  143.000 դրամ:

      Ավելին Փակել
    • Աշխատանքային քննարկում ВместеЯрче փառատոնի անցկացման վերաբերյալ

      Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործառաույթներից մեկն է հանդիսանում նախաձեռնել և իրականացնել տարբեր միջոցառումներ՝ նպատակ ունենալով հանրության շրջանում ձևավորել և ամրապնդել վերաբերմունքը էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի անհրաժեշտության նկատմամբ: Այդ իսկ պատճառով ՀՎԷԷ հիմնադրամը, Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակում իրականացվող ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագրի հետ համատեղ, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հովանու ներքո 2019 թվականի հունիսին Վանաձորում նախատեսում է անցկացնել #ВместеЯрчеէներգաարդյունավետության փառատոնը: #ВместеЯрче# փառատոնի անցկացման վերաբերյալ աշխատանքային քննարկում, տեղի ունեցավ հիմնադրամում, որին մասնակցում էին էներգետիկ ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք կազմակերպչական հարցեր, ինչպես նաև ոլորտը ներկայացնող կազմակերպությունների հնարավոր մասնակցությունը փառատոնին: #ВместеЯрче էներգաարդյունավետության փառատոնի նպատակն է հասարակության շրջանում տեղեկատվություն տրամադրել, ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտությունը, վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ:

      Ավելին Փակել
    • Դասընթաց արևային համակարգերի տեղադրման վերաբերյալ

      Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կազմակերպել էր դասընթաց արևային համակարգերի պատվերների ճիշտ ձևակերպման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր օգնել շահառուներին խոսափել տարածված սխալներից, բացահայտել արևային համակարգերի տեղադրման ընթացքում հաճախ հանդիպող թերությունները, տեխնիկական առաջադրանքի ճիշտ ձևակերպումը, իրականացումը, մրցույթների և աշխատանքների վերահսկողությունը:Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ներկայացրեց դասընթացի նպատակը և կարևորությունը: Դասընթացի ընթացքում Հիմնադրամի փորձագետները ներկայացրեցին արևային համակարգերի տեղադրման ընթացքում առաջացած խնդիրները, տեխնիկական նորմերը, համակարգերի առանձնահատկությունները, ֆինասատնտեական գնահատումը, տարածված սխալները և դրանց հնարավոր հետևանքները: Հիմնադրամը նաև մշակել է արևային համակարգերի տեղադրման ուղեցույցեր:

      Ավելին Փակել
    • Այցելություն Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ և «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն
      Մոնտենեգրոյից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները այցելեցին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ տեղում ծանոթանալու էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին: Այստեղ տեղադրված է էներգաարդյունավետ կոնդենսացիոն ժամանակակից կաթսաներ, ջերմային պոմպ, արևային ջրատաքացման համակարգ: Հաջորդ այցելությունը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն էր, այստեղ տեղադրվել են ժամանակակից կաթսաներ, կատարվել է արտաքին պատերի ջերմամեկուսացում դրսից, պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով և այլն:
      Ավելին Փակել
    • Հանդիպում Բալկանյան երկրներից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Մոնտենեգրոից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի կազմում էին Մարկո Ռուդոլվիչը, Բիլիաննա Մասլակը, Նիկոլա Անտովիչը և այլոք: Հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես Էներգախնայողության, արևային, չգազաֆիկացված համայնքների, երկրաջերմային և այլ ծրագրերը: Հանդիպման  նպատակն էր ներկայացնել Բալկանյան երկրների մեր գործընկերներին Էներգախնայողության ծրագրի նորարարական մեթոդները, հնարավորություն տալով կիրառել Հայաստանի հաջողված փորձը իրենց երկրներում: Հիշեցնենք, որ Հիմնադրամը օժանդակում է Բալկանյան երկրներին կիրառել Էներգախնայողության հաջողված ծրագրի իրականացումը իրենց երկրներում:
      Ավելին Փակել
    • Հանդիպում կանաչ կլիմայի հիմնադրամի ներկայացուցիչների հետ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում կանաչ կլիմայի Հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, իրականացված ծրագրերը և հեռանկարները: Հանդիպմանը քննարկվեցին հավաստագրման ընթացակարգերը և նախատեսվող ծրագրերը: Հիմնադրամը հաղթահարել է կանաչ կլիմայի հիմնադրամի հավատարմագրման առաջին փուլը և առկա են բոլոր կարողությունները, որ կհաղթահարի երկրորդ փուլը, նման կառույցին անդամակցելը Հիմնադրամին թույլ կտա մասնակցել մեծ ներդրումային ծրագրերի: Հիմնադրամը հավաստագրման գործընթացը կավարտի մինչև 2019 թվականի վերջ: Հիշեցնենք, որ կանաչ կլիմայի հիմնադրամը ստեղծվել է 2014թ.-ին և կառույցի անդամ են հանդիսանում 194 երկրներ: Կանաչ կլիմայի հիմնադրամը օժանդակում է զարգացնող երկրների կլիմայի փոփոխությանն ուղղված միջոցառումներին:

      Ավելին Փակել
    • Քննարկում «ՄԱՍՐԻԿ-1» ներդրումային ծրագրի վերաբերյալ

      Մարտի 27-28-ը Հայաստանի վերականգնվող էներգետիկայ և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում «ՄԱՍՐԻԿ-1» ներդրումային ծրագրի ֆինանսավորող հաստատությունների մասնակցությամբ:

      Հանդիպմանը նաև ներկա էին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, FRV, EBRD կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին «ՄԱՍՐԻԿ-1» արևային կայանի կառուցման բանակցույթւնների արդյունքները:

      Ավելին Փակել
    • Ուսուցողական այցի շրջանակներում Հայաստանում են գտնվում ՈՒզբեկ փորձագետներ, ճարտարապետներ, նախագծողներ

      Ուսուցողական այցի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանում են գտնվում ուզբեկ փորձագետներ` ճարտարապետներ, նախագծողներ, ճարտարագետներ ովքեր մասնագիտացված են շենքերի էներգաարդյունավետության բարձացման մեջ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ուզբեկ գործընկերներին ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես  էներգախնայողության, Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը: Այցի շրջանակներում ուզբեկ գործընկերներին կներկայացվի հայաստանյան փորձը հետևյալ ոլորտներում՝ էներգաարդյունավետ շենքերի նախագծում, ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները, էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող օրենսդրական-կարգավորող փաստաթղթերի մշակումը և կիրառումը, քաղաքաշինական գոտիավորում, ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն: Ուսուցողական այցը կազմակերպվել էր “Advanced Energy” խորհրդատվական ընկերության կողմից:

      Ավելին Փակել
    • «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով հայկական պատվիրակությունը ճանաչողական այցի շրջանակներում մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

      Ս.թ. մարտի 18-ից 22-ը «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում էին գտնվում Հայկական պատվիրակության ներկայացուցիչները: Պատվիրակաության կազմում էին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Հայկ Կոնջորյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

      Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարներին: Նշենք, որ վերականգնվող էներգետիկայի կշիռը, ըստ իրենց կանխատեսումների, 2030 թվականին կհասնի 65%-ի, 2050 թվականին՝ 80%-ի իսկ այս պահին կազմում է շուրջ 40%:

      Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Հայկական պատվիրակության ներկայացուցիչները հանդիպեցին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, Բունդեստակի պատգամավորներին, UNIDO` ՄԱԿ-ի կառույցի, ինչպես նաև Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասի էկոնոմիկայի, նորարարության, թվայնացման և էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներին:

      Հանդիպումների ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ համագործակցության խորացման  և տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև  ոլորտի կարգավորումների իրազեկման ուղղությամբ:

      Նկարներ

      Ավելին Փակել
    • Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրում

      Հայաստանի չգազաֆիկացված համայնքների  էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գանձակում hամայնքային պատկանելության օբյեկտների համար մշակույթի տան տանիքի վրա տեղադրվել է 10.35 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ: Համակարգը աշխատում է էլեկտրական ցանցին զուգահեռ աշխատող հոսքերի փոխհաշվառման եղանակով: Տեղակայվող համակարգերի հզորությունները արդյունավետ օգտագործելու համար գյուղապետարանի, մշակույթի տան և արտաքին արհեստական լուսավորության էլեկտրական էներգիայի համակարգերը միացվել են նույն հաշվիչից: Արևային ֆոտովոլտային համակարգի տեղադրման արդյունքում CO2 արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 7.4 տոննա, տարեկան էլեկտրական էներգիայի արտադրանքը 16560 կՎտժ, դրամական արտահայտությամբ շուրջ 744, 000 դրամ:

      Ավելին Փակել
    • Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի արտաքին լուսավորություն

      Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գանձակ համայնքում իրականացվել են արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքներ: Համայնքի արտաքին լուսավորությունը իրականացվում էր 60 հատ 250Վտ բարձր ճնշման նատրիումական (ДнАТ) և 60 հատ 85Վտ հզորության կոմպակտ ֆլյուրեսցենտային լամպերով (CFL), որոնք փոխարինվել են 140 Վտ հզորությամբ բարձրորակ լուսադիոդային  (LED) լուսատուներով: Միաժամանակ վերականգնվել են 21 հենասյուներ և իրականացվել է 600 գ.մ լարանցում: Վերոնշյալ աշխատանքների շնորհիվ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 5 տոննա, էներգաարդյունավետությունը կազմում է 44%, էներգախնայողությունը  12045 կՎտժ, իսկ դրամային արտահայտությամբ տարեկան շուրջ 541,000 դրամ:

      Ավելին Փակել
    • Մեկնարկեց Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակի առաջին քննարկումը

      Ս.թ. մարտի 14-ին Անի Պլազա հյուրանոցում մեկնարկեց Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակի առաջին քննարկումը: Քննարկմանը ներկա էին ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, փորձագետների ու ծրագրերի ներկայացուցիրներ: Հյուրերին ողջունեց Ստանիսլավ Տոշկովը Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության ներկայացուցիչը և ընդգծեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը տնտեսության, ինչպես նաև համայնքների զարգացման համար: Ստանիսլավ Տոշկովը նկատեց, որ «Քաղաքապետերի Դաշնագիրը» ավելի ամուր հիմքեր ունի Հայաստանում քան ԵՄ-ի այլ երկրներում: Եվրոմիության դերը հանդիսանում է օգնել Հայաստանին զարգացնել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտները: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված համայնքներում Հայաստանի հանձնառությունները կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության բնագավառում, հարթակի գործողությունների և ընթացակարգերի վերաբերյալ հարցման արդյունքների, համայնքային կայուն էներգետիկ զարգացման ներդրումների համար խոչընդոտների վերլուծության, ֆակտորինգի միջոցով ֆինանսավորված համայնքային էներգախնայողական ծրագրերի, ինչպես նաև Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնրավորությունները: Նշենք նաև, որ Եվրոպական Դաշնագրի ազգային համակարգող է հանդիսանում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

      Ավելին Փակել
    • Շիրակի մարզի Ազատան համայնքում առաջին արևային ֆոտովոլտային կայանի բացման հանդիսավոր արարողություն

      Շիրակի մարզի Ազատան համայնքում տեղի ունեցավ Ազատանում առաջին արևային ֆոտովոլտային կայանի բացման հանդիսավոր արարողությունը։ Արևային կայանը կառուցվել է «Եվրասիա» ԲՀԿ և Հայաստանում Ճապոնիայի դեսպանության համատեղ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Դրամաշնորհային աջակցություն հանուն մարդկության անվտանգության ապահովման» ծրագրի շրջանակում։ Արևային ֆոտովոլտային կայանը կարտադրի 100 հազար կՎտ ժամ էլեկտրաէներգիա ու կայանի աշխատանքի շնորհիվ կկրճատվի տարեկան ավելի քան 30,000 կգ ածխաթթու գազի արտանետում շրջակա միջավայր՝ բարելավելով ինչպես տեղանքի ու հարակից բնակավայրերի բնապահպանական վիճակը, այնպես էլ՝ Ազատան համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական դրությունը։ Արարարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Եվրասիա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նվեր Թորոսյանը, Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

      Ավելին Փակել
    • Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքի արտաքին լուսավորություն

      Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում  Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում իրականացվել են արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքներ:

      Համայնքի արտաքին լուսավորությունը իրականացվում էր ԴՌԼ 250 Վտ լուսատուներով, որոնք  փոխարինվել են  80 և 160 Վտ հզորությամբ երկարակյաց և բարձրորակ լուսադիոդային (LED) լուսատունե-րով:

      Վերոնշյալ աշխատանքների շնորհիվ CO2 արտանետումների տարեկան կրճատումը կազմում է  20.4 տոննա,  էներգախնայողու-թյունը  68% և 45,880 կՎտժ,  իսկ դրամային արտահայտությամբ տարեկան  շուրջ 2,000,000 դրամ:

      Ավելին Փակել
    • Իրազեկման արշավ էներգաարդյունավետության և էներգախնայողության վերաբերյալ

      Մեկնարկում է մեծ փառատոն ВместеЯрче, որը անցկացվում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության (Росмолодежь), և այլ կառույցների աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտությունը յուրա­քանչյուրիս համար, ինչպես նաև ձևավորել շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշում պատանիների շրջանում, տեղեկատվություն տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ:

      Հայաստանում փառատոնի ինչպես նաև կազմակերպման և իրականացվելիք միջոցառումների համաֆինանսավորման պարտավորությունը ստանձնել է «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագիրը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ստանձնելու Հայաստանի Հանրապետությունում ВместеЯрче փառատոնի անցկացման ընդհանուր համակարգումը:

      Հաշվի առնելով էներգախնայողության կարևորությունն ու անհրաժեշտությունը յուրաքանչյուրիս համար, Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին միանալ մեզ և մասնակցել այս ԿԱՆԱՉ ԱՐՇԱՎԻՆ:

      Ավելին Փակել
    • Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ACBA Leasing և Global Credit վարկային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ներդրումներ մաքուր էներգիայի ոլորտում, որի նպատակն է Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետու-թյան մակարդակը: Ծրագրի շրջանակներում 2019 թվականի փետրվար ամսվա դրությամբ աշխատանքներ են իրականացվել 126 համայնքներում, տեղադրվել է 2083 ջրատաքացուցիչ և 71 ֆոտովոլտային համակարգեր:

      Ավելին Փակել
    • Լողացող արեվային էլեկտրակայաններ
      Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաներից ամենամեծ և անսպառ էներգիայի աղբյուրն է: Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել էլեկտրական և ջերմային էներգիաների: Ջերմային էներգիայի փոխակերպելու դեպքում դրա   էֆեկտիվությունը կազմում է շուրջ 70%, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում՝ շուրջ 20%: Մեծ պոտենցիալ ունի արևային էներգիայի փոխակերպման նոր տեսակներից մեկը՝ լողացող արևային էլեկտրակայանը: Լողացող արևային էլեկտրակայանները ստատիկ էլեկտրակայանների նկատմանբ ունեն հետևյալ առավելությունները՝
      • լողացող արևային էլեկտրակայանները դառնում են ավելի տարածված, հատկապես բնակչության բարձր խտության և ազատ հողային տարածքների սղության պայմաններում
      • լրացուցիչ արտադրվում է 5-10% ավելի էներգիա, քանի որ ջուրն օգնում է սառեցնել վահանակները
      Որպես թերություն կարելի է նշել՝
      • լողացող արևային կայանների արժեքը ավանդական ստատիկ արևային կայաններից ավելի բարձր է, քանի որ լողացող կառույցների արժեքը կազմում է նախագծի արժեքի գրեթե 50%-ը
      Օգտագործելով արևային էներգիան միջինում յուրաքանչյուր ընտանիք կարող է նպաստել տարեկան մինչև 2500 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է: Փորձագետների կարծիքով առաջիկա 5-10 տարիների ընթացքում լողացող արևային էլեկտրակայանների ամենամեծ աճը կգրանցվի Ճապոնիայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում:  
      Ավելին Փակել
    • Աշխատանքային քննարկում Հայաստանի չգազաֆիկացված համայքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ:
      Քննարկմանը ներկա էին չգազաֆիկացված համայնքներում արևային համակարգեր տեղադրող կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած թերությունները:
      Ձեռք բերվեց պայմնավորվածություն վերացնել բոլոր առկա թերությունները և հետագայում աշխատանքները կազմակերպել գործող կանոնակարգերի համաձայն:
      Առաջացած թերությունները վերացնելու և աշխատանքները ավելի պատշաճ կազմակերպելու նպատակով հիմնադրամի ինժեներատեխնիկական խումբը մշակել է ուղեցույց՝ ֆոտոէլեկտրական համակարգերի, արտաքին և ներքին լուսավորության, արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման համար:
      Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկից առայսօր տեղադրվել են 2015 ջրատաքացուցիչներ և 66 Ֆոտովոլտային համակարգեր:
      Ավելին Փակել
    • Հանրային քննարկումներ

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում մասնակցեցին հանրային քննարկումների, որի նպատակն էր տեղի բնակչությանը ծանոթացնել Արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին համայնքի տարածքում արևային կայանի կառուցման հնարավորությունները և զարգացման հեռանկարները: Պայմնավորվածություն ձեռք բերվեց հետագայում նորից հանդիպել և քննարկել ներդրումային ծրագրի մանրամասները:

      Ավելին Փակել
    • Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի արդյունքները

      Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Արմավիրի մարզի Հայկաշեն, Արաքս, Մեծամոր, Լեռնամերձ համայքներ մոնիթորինգ իրականացնելու և կատարված աշխատանքների որակի գնահատելու համար: Պարբերաբար դարձած այցերի նպատակն է տեղում ծանոթանալ բնակիչներին հուզող հարցերին, ինչպես նաև վերահսկելու կապալառու կազմակերպությունների իրականացրած աշխատանքները: Ծրագրի շրջանակում տեղադրվել են 2015 ջրատաքացուցիչներ և 66 Ֆոտովոլտային համակարգեր:

      Ավելին Փակել
    • «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք»

      Եվրոպական միությունն աջակցում է «ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, որպես կոնսորցիում, մասնակցում է «ԵՄ-ն Երևանի համար.  Արևային համայնք» ծրագրի իրականացմանը: Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացման միջոցով: ՀՎԷԷ հիմնադրամի փորձագետները կատարում են շենքերի էներգաաուդիտ, արևային կայանների և նոր լուսավորության համակարգերի հաշվարկ և սիմուլացիա: Ծրագրի շրջանակներում կատարել է բազմաբնակարան շերնքերի ընտրության համար չափորոշիչների մշակում և փորձարկում (ապրոբացիա), 1-ին փուլով իրականացվել է ավելի քան 300 այց և կատարվել է 50 բազմաբնակարան  շերնքերի ընտրություն: Այժմ ընտրված շենքերի համար կատարվում է էներգետիկ աուդիտ, եվրոպական ստանդարտներին համապատասխան հաշվարկվում է ներքին ընդհանուր օգտագործման, արտաքին և բակային տարածքների լուսավորման համակարգերի տեխնիկական տվյալները: Յուրաքանչյուր շենքի համար կատարվում է արևային ՖՎ կայանի անհրաժեշտ հզորության հաշվարկ և սիմուլացիա: ՀՎԷԷ հիմնադրամը աջակցում է Երևանի քաղաքապետարանին գնումների տեխնիկական առաջադրանքների կազմանն ու մրցույթների կազմակերպմանը: Ծրագրի իրականացման ժամանակ ընտրվելու է առնվազն 90 շենք:

      Ավելին Փակել
    • Մասրիկ-1 արաևային կայանի կառուցման ընթացքի վերաբերյալ  քննարկում

      Հունվարի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայ և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ քննարկում Մասրիկ-1 արևային կայանի կառուցման բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարարության, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էլեկտրական ցանցերի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայ և էներգախնայողության հիմնադրամի, FRV, IFC, EBRD կազմակերպությունների ներկայացուցիչներ,  քննարկվեցին Մասրիկ-1 արևային կայանի կառուցման ընթացիք հիմնախնդիրները:

      Ավելին Փակել
  • 2018

    • Այսօր էներգետիկների օրն է

      Դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ էներգետիկի օրը: Օգտվելով առիթից՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը շնորհավորում է բոլոր էներգետիկներներին մասնագիտական տոնի` Էներգետիկի օրվա առթիվ:

      Մաղթում ենք անվտանգ  աշխատանք ու նորանոր ձեռքբերումներ` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:

      Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդկանց ապահովում եք լույսով և ջերմությամբ:

      Ավելին Փակել
    • «Ավագ Սոլյուշնս» ընկերությունը ներկայացրեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային» ծրագրի մրցույթի նախապատրաստումն ու հիմնական արդյունքները

      Նոյեմբերի 28-29-ին «Ավագ Սոլյուշնս» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային սեմինար նվիրված «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային» ծրագրի մրցույթի նախապատրաստմանն ու հիմնական արդյունքների ներկայացմանը:

      «Ավագ Սոլյուշնս» ընկերությունը հանդիասնաում է Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի խորհրդատուն, որը օժանդակել է «Արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի» կառուցման մրցույթի իրականացմանը:

      Քննարկվեցին մի շարք հարցեր կապված ծրագրի գնահատման, մրցույթի նախագծման և նախապատրաստման, լիցենզիայի պայմանների և սակագնային ճշգրտման մեխանիզմների, հողատարածքի ձեռքբերման, հայտերի գնահատման չափանիշների, մրցույթի արդյունքների, Կառավարության աջակցության, ծրագրի կառավարման վերաբերյալ:

      Աշխատանքային սեմինարին մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և      ՀՎԷԷհիմնադրամի աշխատակիցները:

       
      Ավելին Փակել
    • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը միացավ «Քաղաքապետերի դաշնագրին»

      23.11.2018 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ստորագրեց պարտավորության հայտարարագիր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիրը Հայաստանում» ծրագրին միանալու վերաբերյալ:  Պարտավորության հայտարարագրով նախատեսվում է հավատարիմ մնալ հայտարարագրի սկզբունքներին և կազմակերպության համաձայնագրի մասնակիցներին ցուցաբերել տեղեկատվական և փորձագիտական աջակցություն:

      Համաձայնագրի կողմ են հանդիասանում տեղական իշխանությունների, տարածքային գործակալությունների, հասարակական կազմակերպությունների եւ այլ կառույցների ներկայացուցիչներ, որոնք պարտավորություն են ստանձնել աջակցել «Քաղաքապետերի Դաշնագրին» իրենց երկրներում եւ աջակցել պարտավորության հայտարարագիրը ստորագրած քաղաքներին կայուն էներգիայի զարգացման և կլիմայի գործողությունների ծրագրերի մշակման, իրականացման  վերահսկման գործընթացում:

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը առաջինն է տարածաշրջանում, որ միացել է այս նախաձեռնությանը, որպես էներգետիկ կառույց:

      Ներկայումս Արեւելյան գործընկերության վեց երկրներում գործում է տասնմեկ Քաղաքապետերի համաձայնագրի կողմ, այդ թվում երեքը Հայաստանից:

       
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network)  ս․թ․ նոյեմբերի 14-16-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք: Համաժողովը անկացվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և  ՀՀ կառավարության հովանու ներքո: Հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

      Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:

      Համաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պատշնակատար Գարեգին Բաղրամյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը,  դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ:

      նկարներ

      Կարեն Ասատրյան, Հայաստանի Վերականգվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն

      Արմեն Ավակ Ավակյան, Բիզնես Հայաստան, գործադիր տնօրեն

      Աշոտ Ուլիխանյան, Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ

      Մարտա Կագալովա, տեխնոլոգիական վաճառքի ղեկավար, Siemens Gamesa վերականգնվող էներգիա

      Օլեգ Ֆինագենով, գիտահետազոտական բաժնի պետի տեղակալ, Vedeneev VNIIG (RusHydro)

      Մելիք Գասպարյան, AVAG Solutions, տնօրեն

      Նիկոլաս Ֆասքել, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի զարգացման ծրագրի տնօրեն, Fotowatio Renewable Ventures (FRV)

      Ժոակին Կաստիլո Գարսիա, VP Global Business Development, գործադիր տնօրեն, ACCIONA Էներգիա

      Աստղինե Պասոյան, Էներգախնայողության հիմնադրամ (ԷԽՀ), Գործադիր տնօրեն

      Էդուարդ Պիլիպենկո, ՎԶԵԲ Ծրագրի ղեկավար, Հայաստան

      Անտոն Չերնիշև, ՄՖԿ, Հայաստանի, Ղրղզստանի և Բելառուսի,  Եվրոպական  և Կենտրոնական Ասիայի ծրագրերի  ղեկավար

      Ալեքսանդր Գարեեվ, Եվրասիական զարգացման բանկ,     գործադիր տնօրեն

      Գերնոթ Կուհլիշ, IPC, տարածաշրջանային տնօրեն, Կովկաս, GEFF ծրագրի ղեկավար, Հայաստան

      Մարինա Սարգսյան, «Հայաստանի պարբերական երկրորդ նոր զեկույցի» նախապատրաստման առաջադրանքի ղեկավար, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր Հայաստան, ՀՀ բնապահպանության նախարարություն

      Ռուբեն Եղոյան, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն

      Արթուր Ալավերդյան, SolarOn-ի  հիմնադիր

      Արտաշես Սարգսյան, ԷԿՈ-ԹԻՄ ՀԿ-ի նախագահ

      Սուրեն Թաթիկյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

      Բենջամին ֆիշեր, ASM, Արևային էներգիա, Fronius

      Լու Ջինգ, վաճառքի ղեկավար, Telesun

      Հայկ Շեկյան, Շտիգեն ընկերության հիմնադիր-տնօրեն

      Ռուբեն Գևորգյան, «Արփի Սոլար», տնօրեն

      Էրտուգ Բաբաթաս, Միջազգային վաճառքի ղեկավար, Enerparc

       
      Ավելին Փակել
    • Նոր կարգավորումներ՝ արևային և հողմային կայանների համար - 24.10.2018
      ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման նպատակով նոր լիցենզիաների տրամադրման, նոր սահմանաչափերի ամրագրման և սակագնային քաղաքականության իրականացման հիմնական կարգավորումների սահմանման մասին հարցերը: 

      Հանգամանորեն քննարկելով վերոնշյալ հարցերը՝ հանձնաժողովը ընդունել է համապատասխան որոշումներ, համաձայն որոնց նախատեսվում է մինչև 5 ՄՎտ հզորությամբ հիշյալ էլեկտրակայանների կառուցման և շահագործման նպատակով տրամադրել համապատասխան լիցենզիաներ, ընդ որում՝ արևային էլեկտրակայանների մասով, մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում, իսկ հողմային էլեկտրակայանների մասով՝ առանց գումարային հզորության սահմանափակման։ Հստակեցվել են նաև սակագնային քաղաքականության կարգավորումները՝ ամրագրելով, որ նշված էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագները կսահմանվեն բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի սակագնին (գործողը՝ 23,864 դրամ/կՎտժ ՝ առանց ԱԱՀ-ի) հավասար, պայմանով, որ սակագնի առաջին որոշումը ընդունվում է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը (ներառյալ), իսկ սակագնի առաջին որոշումը 2021թ. հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ սակագները կսահմանվեն, 2020թ. հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված, սակագնային կարգավորմանը համաձայն։

      աղբյուր՝  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
      Ավելին Փակել
    • Գարեգին Բաղրամյանը «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին-21.10.2018

      Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, hոգաբարձուների  խորհրդի նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նիստի  ընթացքում «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի»  տնօրեն է  ընտրվել   Կարեն Ասատրյանը:

      Նիստի ավարտից հետո հիմնադրամի աշխատակազմին   ներկայացնելով  նոր  տնօրենին՝ Գարեգին  Բաղրամյանը կարևորել է համակարգված աշխատանքը, որը կնպաստի հիմնադրամի հետագա գործունեությանն ու զարգացմանը:

      Կարեն Ասատրյանը նշել է, որ ծանոթ է էներգետիկայի ոլորտին և հիմնադրամի աշխատանքներին, և կգործադրի առավելագույն ջանքերը՝  ոլորտի զարգացման համար:

      Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև 2018թ. նոյեմբերի 14-16-ին կայանալիք «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին,  և նշել, որ անհրաժեշտ է աշխատել ամենօրյա ռեժիմով՝  ներդրումների ներգրավման և հետագա աշխատանքները պատշաճ մակարդակով ապահովելու համար:

      Նշենք, որ «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային համաժողովի ընթացքում ներդրողներին կներկայացվեն բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝  նաև արևային էներգիայի 5 կայանների փաթեթները: աղբյուր՝  http://www.minenergy.am/article/1422

      Ավելին Փակել
    • Ստորագրվեց Մասրիկ-1 արևային կայանի համաձայնագիրը-18.07.2018

      Այսօր հուլիսի 18-ին կնքվեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից մրցութային կարգով ընտրված ընկերության Մասրիկ-1 արևային կայանի կառուցման համաձայնագիրը: 

      ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում ստորագրվեց «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և շահագործման մասին» ՀՀ կառավարության աջակցության համաձայնագիրը:   Պայմանագրի կողմեր են հանդիսանում՝ «ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ի (որպես կառուցապատող) և «ՖՈՏՈՎԱՏԻՈ ՌԵՆՅՈՒԱԲԼ ՎԵՆՉՐՍ» ԲԻ.ՎԻ. –«ԷՖԷՍԷԼ ՍՈԼԱՐ» ԷՍ. ԷԼ. Նիդերլանդներ (որպես հովանավոր) և ՀՀ կառավարությունը:

      Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկը: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):

      Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էներգետիկ հաշվեկշռում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին:

       
      Ավելին Փակել
    • Աշխատանքային քննարկում չգազաֆիկացված համայքների ծրագրի վերաբերյալ-20.06.2018

      Ս.թ. ամսի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում էներգախնայողության ծրագրի ընթացքի վերաբերյալ:

      Քննարկմանը ներկա էին չգազաֆիկացված համայնքներում արևային համակարգեր տեղադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված արևային ֆոտովոլտային համակարգերի, արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև արտաքին լուսավորության, էներգաարդյունավետ ջեռուցման և ծրագրի հեռանկարների վերաբերյալ:

      Ավելին Փակել
    • Չգազաֆիկացված համայնքների ծրագրի ընթացքի վերաբերյալ աշխատանքային հանդիպում-29.05.2018

      Այսօր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ չգազաֆիկացված համայնքների ծրագրի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին չգազաֆիկացված համայնքներում արևայի համակարգեր տեղադրող  ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու ինչպես նաև շուկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

      Ավելին Փակել
    • Լուսավոր սահման - 14.05.2018

      Ս.թ. մայիսի 14-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ "Լուսավոր սահման" բարեգործական ծրագրի շրջանակներում հիմնադրամի աշխատակիցները այցելեցին ՀՀ Տավուշի մարզ երեք սահմանամերձ գյուղեր՝ Ներքին Ծաղկավան, Ոսկևան, Սարիգյուղ:

      Նախաձեռնությունը ընթանում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության հովանու ներքո: Հիմնադրամի աշխատակիցները նշված սահմանամերձ երեք գյուղերի 672 ընտանիքին տրամադրեցին 5-ական լուսադիոդային լամպերի, որոնցից ընդհանուր քանակը կազմում է 3360 լամպ:

      Համայնքներին տրամադրված LED լամպերը կապահովեն 80-90% էներգախնայողություն, ունեն 3 տարվա երաշխիք:

      "Լուսավոր սահման"-ը կամավորական-հասարակական նախաձեռնություն է, որը Հանայստանում և Արցախի սահմանամերձ բնակավայրերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով նպատակ ունի երկրի բնակչությանը տեղեկացնել մատչելի և էներգաարդյունավետ տեխնոլոգիաների միջոցով տնտեսումների հնարավորության մասին :

      2016թ. նոյեմբերից մեկնակած նախաձեռնության շնորհիվ արդեն 22 համայնքների 4343 ընտանիքներին տրամադրվել է 5–ական լուսադիոդային լամպ, ընդանուր մոտ 21000 լամպ:

      Ծրագիրը շարունակվում է: Նկարներ

      Ավելին Փակել
    • Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է արևի միջազգային օրը-03.05.2018

      Ամեն տարի մայիսի 3-ին նշվում է Արեգակի միջազգային օրը: 1994-ին նման տոն հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունել Արևային Էներգիայի միջազգային խմբի եվրոպական բաժինը էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունների վրա հանրության ուշադրությունը գրավելու նպատակով: Էներգիայի այս տեսակը չունի թունավոր և ռադիոակտիվ արտանետումներ: Կարևոր է նաև, որ արևային էներգիայից օգտվելով` մենք չենք խախտում մեր մոլորակի էներգետիկ հավասարակշռությունը: Արևային էներգիայի օգտագործումը վերջին ժամանակներում լայն տարածում է ստացել նաև Հայաստանում: Եվ թող արևի լույսն ու ջերմությունը միշտ ուղեկցի Ձեզ:

      Ավելին Փակել
    • «Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)  Հայաստանի արեւային քարտեզն ուրվագծում է երկրի էներգետիկ անկախության հեռանկարները
      ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն http://df.am/news/2694/ruben_gevorgyan_142.h
      Ավելին Փակել
    • 30.03.2018-Մասրիկ-1: պետություն-մասնավոր համագործակցությունը ի նպաստ արդյունաբերական մասշտաբի արևային էներգետիկայի զարգացման

      2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի մեկնարկը: Երեք տարի անց 2018 թվականի մարտի 27-ին Ծրագիրը արձանագրվեց այդ տարիների ընթացքում կատարված ծավալուն աշխատանքների կարևոր արդյունքներից մեկը: Մասրիկ-1 55ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի համար կազմակերպված մրցույթի շրջանակում բացվեցին ներդրող ընկերությունների ֆինանսական փաթեթները և հայտնի դարձավ ամենացածր էլեկտրաէներգիայի սակագին առաջարկած ընկերության անունը: Նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ. (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Համեմատության համար նշենք, որ ներկայումս Հայաստանում գործող բնական ջրահոսքերի վրա փոքր հիդրոկայանների համար սակագինը 23.8 դրամ է:

      Ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ արդեն այսօր Հայաստանում արևային ֆոտովոլտային էներգետիկան ի զորու է հաջողությամբ մրցակցել էներգետիկայի այլ ճյուղերի հետ, երկրի էներգետիկ հաշվեկշում հավակնել շատ ավելի բարձր կշռի և առաջընթացի նոր թափ հաղորդել Հայաստանի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործին:

      Նշենք, որ Մասրիկ-1 կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում՝ ամբողջությամբ օտարերկյա ներդրումների ներգրավմամբ: Կայանի համար ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 50 մլն ԱՄՆ դոլար է:

      Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթի սկիզբը դրվեց 2017 թ. փետրվարին Երևանում կայացած «Էներգետիկայի շաբաթ» միջոցառմանը, որին մասնակցեցին հիսունից ավելի արտերկրի ընկերությունների ներկայացուցիչներ: Ներդրողների բարձր հետաքրքրությունը հաստատվեց նաև ծրագրի նախաորակավորման փուլում: Մրցույթի հայտեր գնեցին յոթ տասնյակից ավել ընկերություններ Եվրոպայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից և այլ երկրներից: Քսան ընկերություն ներկայացրեցին հայտեր, որոնցից տասը հաղթահարեցին նախաորակավորման շեմը, իրավունք ստացան մասնակցել մրցույթի գլխավոր փուլին և ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը:

      Հավելենք, որ վերջին երեք տարիների ընթացքում ՀՀ կառավարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և նրա խորհրդատուների ջանքերի, ինչպես նաև Համաշխարհային Բանկի անմիջական աջակցությամբ իրականացված աշխատանաքները ներառել են ոչ միայն Մասրիկ-1 ծրագիրը, այլ նաև Հայաստանի արևային ներուժի գնահատումն ու ճշգրտված արևային քարտեզների մշակումը միջազգային խորհրդատվական ընկերության կողմից, խոշոր արևային կայաններ կառուցելու նպատակով ընդհանուր 120 ՄՎտ հզորությամբ թվով վեց տեղանքների ընտրությունը, այդ կայանների ներդրողների մրցույթների կազմակերպման համար անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի պատրաստումը՝ ներառյալ տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

      Ավելին Փակել
    • Բարեգործական ընթրիքի արդյունքում ևս 3 սահմանապահ գյուղերի 600 ընտանիք էներգախնայողություն կունենան

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Լուսավոր Սահման ծրագրի շրջանակներում սահմանամերձ գյուղերի լուսադիոդացումը շարունակելու նպատակով մարտի 24-ին կազմակերպվել էր Բարեգործական ընթրիք:

      Բարեգործական երեկոյի մասնակիցներին ներկայացվել է ծրագրի նախադրյալները, կարևորությունն ու նպատակները: Հակիրճ ներկայացվել է «Լուսավոր Սահման» նախաձեռնության անցած ուղին և կատարված աշխատանքները:

      Երեկոյի ժամանակ ստեղծված անմիջական մթնոլորտում քննարկվել են հարցեր վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացումների և փոփոխությունների վերաբերյալ:

      Բարեգործական ընթրիքի շրջանակներում կազմակերպվել է «Մանե» հոլդինգի «Մանե Թայլս» արվեստի հավաքածուի կողմից ծրագրին նվիրաբերված ձեռագործ աշխատանքների աճուրդ:

      Միջոցառման և աճուրդի արդյունքում նվիրաբերված գումարների միջոցով հնարավորություն է ստեղծվել ևս 3 սահմանապահ գյուղերի շուրջ 600 ընտանիքների տրամադրել երեք տարի երաշխիք ունեցող և բարձր որակական չափանիշներին համապատասխանող շուրջ 3000 էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լամպեր և մասնակի թեթևացնել նրանց կենցաղային հոգսը:

      Երեկոն ուղեկցվել է շեփորի և սաքսաֆոնի կատարումներով:

      «Լուսավոր Սահման» ծրագրի շրջանակներում արդեն իսկ լեդիֆիկացվել են 19 սահմանապահ գյուղեր, ևս 3 սահմանամերձ գյուղեր կլուսադիոդացվեն առաջիկայում ՄԱԶԾ աջակցությամբ:

      Բարեգործական ընթրիքը կայացած է և իր արդյունքներն է տալիս ի շնորհիվ աջակիցների՝ «Մանե» հոլդինգի, Արմաս գինիներ, «Գրին թեք սիսթեմս» ՍՊԸ, «Էլեկտրիկա գռուպ» ՍՊԸ, «Էներգախնայողության Աջակցման Հիմնադրամ» ՀԿ, «Միսմա» ՍՊԸ, ինչպես նաև բոլոր ակտիվ մասնակիցների և անհատների, ովքեր իրենց անգնահատելի ներդրումն են ունեցել բարեգործական երեկոյի կայացման հարցում:

       
      Ավելին Փակել
    • Հայաստանի չգազաֆիկացված համայնքներն ընտրում են արևի էներգիան

      ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի չգազաֆիկացված համայնքներն անցնում են արևային էներգիայի օգտագործմանը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (R2E2) հիմնադրամը Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի շրջանակում երեք ամսում բավարարել է 320 հայտ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը, այս ծրագրով մատչելի վարկեր են տրվում ֆինանսական կառույցների կողմից արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու նպատակով: «Մենք փորձում ենք սոցիալական խնդիր լուծել այն համայնքներում, որտեղ գազի մատակարարման ենթակառուցվածք չկա, այդ համայնքները մեր երկրի մոտ 5 տոկոսն են կազմում: Փաթեթ ենք ստեղծել մեր շրջանառու միջոցների հաշվին, աշխատում են վարկային կառույցների հետ ու առաջարկում ենք ֆիզիկական անձանց օգտվել 7-8 տոկոս տարեկան տոկոսադրույքով ու 8 տարի մարման ժամկետով արևային վահանակներ և ջրատաքացուցիչներ տեղադրելու առաջարկից»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

      Նրա խոսքով` հաշվարկները ցույց են տվել, որ 350 լիտր տարողությամբ ջրատաքացուցիչ տեղադրելու դեպքում ամսական վճարը միջինում կազմում է 7 հազար դրամ: «Դա գրեթե նույն գումարն է, ինչ նա կվճարեր հոսանքով ջուր տաքացնելու համար: Բավականին լավ աշխատող գործիք է, ցանկացողների բանակը գնալով շատանում է, երեք ամսում արդեն 320 հայտ ենք բավարարել, ֆինանսավորումն արդեն տեղաբաշխվում է ֆինանսական կառույցների միջոցով»,-հավելեց Արմեն Մելկիկյանը:

      Նա տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական դարձնելու և ընդլայնելու ցանկություն ունեն, ինչի նպատակով դիմել են մի շարք դրամաշնորհների: Նախատեսվում է ստեղծել գործիք և փոխհատուցել ծրագրում ներառված համայնքների բազմազավակ ընտանիքների տոկոսադրույքը: «Սկզբնական փուլում դա կվերաբերի երկու մարզերի` Շիրակի ու Գեղարքունիքի, հաջողության դեպքում կփորձենք ֆինանսական գործիքներով խթանել ոլորտի զարգացումը` միաժամանակ օգնելով մարդկանց լուծել իրենց առօրյա հոգսերը»,-հավելեց մեր զրուցակիցը:

      Արմեն Մելկիկյանը չբացառեց, որ ֆինանսական միջոցների առկայության դեպքում ծրագիրը կգործի նաև այն շահառուների համար, ովքեր, չնայած ապրում են գազաֆիկացված համայնքներում, բայց չեն օգտվում այս վառելիքից: Բացի այդ` իրենց առջև խնդիր են դրել անտառամերձ գյուղերում նման ծրագրեր իրականացնելու, որպեսզի մարդիկ, օրինակ, ջուր տաքացնելու համար փայտ չգողանան:

      ՀՀ շուրջ 280 համայնքի բնակիչներ և իրավաբանական կազմակերպություններ հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով ձեռք բերել մաքուր էներգիա ստանալու համար նախատեսված սարքավորումներ` կատարելով նվազագույն ներդրումներ: աղբյուր ՝ https://armenpress.am

      Ավելին Փակել
    • Բարեգործական ընթրիքի հրավեր

      Յուրօրինակ ձևաչափ, անմիջական և հետաքրքիր հանդիպում հաճելի վայրում: Մարտի 24-ին, ժամը 18:00-ին, սիրով հրավիրում ենք Լուսավոր Սահման - Bright Border նախագծի շրջանակներում կազմակերպվող բարեգործական ընթրիքի, որը տեղի կունենա Mane Restaurant Showroom-ում: Մուտքը ՝ 30000 դրամ: Ամբողջ հասույթը կօգտագործվի սահմանամերձ գյուղերի տներում էներգախնայող, էներգաարդյունավետ լուսադիոդային (LED) լուսավորություն ապահովելու վրա: Նախնական ամրագրման, գրանցման և տեղեկությունների համար զանգահարեք՝ 093655516, 095205663 կամ հաղորդագրություն թողեք մեզ:

      Ավելին Փակել
    • Քամին բիզնես է բերում Գեղարքունիք
      ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հարցազրույցը
    • Կայացավ Մասրիկ- 1 արևային ֆոտովոլտային ծրագրի նախամրցութային կոնֆերանսը

      2018 թվականի հունվարի 31-ին Երևանում տեղի ունեցավ «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախամրցութային կոնֆերանսը, որը կազմակերպել էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը:

      Համաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:

      Կոնֆերանսին մասնակցում էին ներկայացուցիչներ նախաորակավորումն անցած ընկերություններից, գործարքի խորհրդատու ընկերություններից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, Հայաստանի էլեկտրական ցանցերից, Հայաստանի էներգետիկ սեկտորը ներկայացնող այլ ընկերություններից, միջազգային ֆինանասական կազմակերպություններից, Հայաստանյան բանկերից, հրավիրված այլ հյուրեր:

      Կոնֆերանսի ընթաքում զեկուցողները ներկայացրեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքները, մրցույթի հիմնական ընթացակարգերը և ժամանակացույցը, ծրագրի կողմերի միջև կնքվելիք պայմանագրերի հիմնական դրույթները, ծրագրի հնարավոր սոցիալական ազդեցությոնների մեղմացման մեխանիզմները: Նախաորակավորումն անցած ընկերությունների ներկայացուցիչներին տրվեց հնարավորություն կոնֆերանսի մյուս մասնակիցներին ուղղել հարցեր և ստանալ պարզաբանումներ:

      Հիշեցնենք, որ Մասրիկ-1 Ծրագրով նախատեսվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը:  Հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի աﬔնացածր սակագինը:

      Նկարներ
      Ավելին Փակել
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016թ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌ

      Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում՝ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ / ԷԳՀԻ և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև 2017թ. «Հայաստանում Արևային ՖՎ ոլորտի զարգացումների գնահատումը» թեմայով կնքված ՊԱՅՄԱՆԱԳՐԻ /N SPP-CS-2/2017/ հիման վրա կատարել ենք հետևյալ աշխատանքները. 1. 2016թ. ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՇՎԵԿՇԻՌԻ կազմում, ներառյալ՝ ➤Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը ➤Բնական գազի հաշվեկշիռը ➤Ջերմային էներգիայի հաշվեկշիռը ➤Նավթամթերքի հաշվեկշիռը ➤Ածխի հաշվեկշիռը ➤Փայտի և այլ բիովառելիքի հաշվեկշիռը ➤Վերականգնվող էներգակիրների հաշվեկշիռը 2. ԷԳԾ-2-ի մոնիտորինգի և գնահատման համակարգի թարմացում և տվյալների ներմուծում, 3. էներգետիկ հաշվեկշռի մշակման նպատակով ՀՀ ԷԵԲՊՆ աշխատակազմի վերապատրաստում/կարողությունների ձևավորում: Որպես ԱՄՓՈՓՈՒՄ շեշտենք, որ Էներգետիկ հաշվեկշիռը կարևորագույն գործիք է երկրի էներգետիկ ոլորտի ուսումնասիրության և ազգային քաղաքականության մշակման համար: Այն հնարավորություն է տալիս գնահատել երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը, էներգիայի մատակարարման բազմազանեցման աստիճանը, վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջերմոցային գազերի արտանետումների ծավալները, ինչպես նաև վերլուծել էներգաարդյունավետության ծրագրերի իրականացման առաջընթացը և այլն:

      Ավելին Փակել
  • 2017

    • Ավարտվեց ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի էներգախնայողության առաջին ծրագիրը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիր, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը:

      Առաջին համայնքային էներգախնայողության ծրագիրն իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում, որի շրջանակներում իրականացվել է  հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝

      • Համայնքի արտաքին արհեստական լուսավորության բարելավում
      • Արևային Ֆոտովոլտային համակարգերի տեղադրում համայնքային կառույցներում
      • Արևային ջրատաքացման համակարգերի տեղադրում համայնքային կառույցներում
      • Արևային ջրատաքացման համակարգերի տեղադրում անհատական տնային տնտեսություններում

      Վերոնշյալ աշխատանքները իրականացվել են համայնքի «Արվեստ Մշակութային դպրոց ստուդիա» ՀՈԱԿ-ի, «Արյուսակ» մանկապարտեզի, համայնքապետարանի շենքերում, ինչպես նաև շուրջ 15 տնային տնտեսությունների   տանիքներում:

      Համայնքներում Էներգախնայողության ծրագրի նպատակն է նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը:

      Կատարված աշխատանքները կնպաստեն բնակիչների ամսական էլեկտրաէներգիայի և ջրատաքացման համար ծախսվող էներգիայի և դրանց դիմաց վճարվող գումարի կրճատմանը, հետագայում նաև զրոյացմանը:

      Վերոնշյալ աշխատանքների արդյունքում CO2 արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 105 տոննա:

       
      Ավելին Փակել
    • Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1  արևային ֆոտովոլտային ծրագրի ԱՆՀ-ի թողարկման մեկնարկը տրված է

      Այսօր, դեկտեմբերի 27-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հայտարարեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի ԱՆՀ-ի թողարկման մեկնարկը: Մրցույթի հիմնական փուլի հրավերներ են ուղարկվել կարճ ցանկում ներառված թվով 10 միջազգային ընկերությունների և կոնսորցիումների, որոնք արդեն անցել են մրցույթի նախաորակավորման փուլը: Առաջարկի ներկայացման համար տրամադրվել է 70 օր: Մրցույթի արդյունքներով հաղթող կճանաչվի այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի էլեկտրաէներգիայի ամենացածր սակագինը: Ծրագիրը նախատեսում է Գեղարքունիք մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցել մինչև 55ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան:

       հղում՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/29747/

      Ավելին Փակել
    • Հայաստանում չգազաֆիկացված համայնքների և Համայնքային էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր 21.12.2017

      Ս.թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և Կոնվերս Բանկի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության  բարձրացման ծրագրեր: Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում: Սույն ծրագրերը հնարավորություն կտան նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը:

      Ավելին Փակել
    • Այսօր էներգետիկների միջազգային օրն է 22/12/2017

      Դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը, էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ էներգետիկի օրը: Օգտվելով առիթից՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը շնորհավորում է բոլոր էներգետիկներներին մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով անվտանգ և արդյունավետ աշխատանք իրենց դժվարին և պատասխանատու գործում:

      Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ մարդկանց ապահովում եք լույսով և ջերմությամբ:

      Էներգետիկ ոլորտը համարվում է տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որում իրականացվում են առաջընթացի և զարգացման ծրագրեր, որոնք մեր երկրի համար առանձնահատուկ նշանակություն ունեն:

      Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք և նորանոր ձեռքբերումներ:

      Ավելին Փակել
    • Հայաստանում չգազաֆիկացված համայնքների և Համայնքային էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր 13.12.2017

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:

      Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:

      Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացան ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

      նկարներ
      Ավելին Փակել
    • Էլեկտրոնային  պարբերական
      Հարգելի գործընկերներ, Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի  Էլեկտրոնային լրատվական պարբերականը:     #3  Էլեկտրոնային  պարբերական    
      Ավելին Փակել
    • Տեղի ունեցավ «Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» խորագրով համաժողովը 08.11.2017

      Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Էներգետիկ խարտիայի հետ համատեղ կազմակերպել է բարձրաստիճան համաժողով՝ Հայաստանի բնակելի և հանրային նշանակության շենքերում էներգախնայողության ներուժի բացահայտման թեմայով:

      Համաժողովի նպատակն էր քննարկել Հայաստանում էներգախնայողության և էներգաարդյունավետությանն առնչվող խնդիրները  դոնորների, միջազգային ֆինանսական հաստատությունների, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀԿ-ների և փորձագետների հետ:

      ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ կառավարության կողմից հստակ քայլեր են իրականացվել էներգախնայողության ոլորտում սկսած օրենսդրական բարեփոխումներից՝ ավարտած հանրային և բնակելի շենքերում իրականացված ծրագրերով նաև նշեց, որ բանկերում առկա է 200  մլն եվրոյից ավել միջոցներ էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների համար:  Նրա խոսքով վերոնշյալ միջոցառումների պահանջարկը  աճում է երկրաչափական պրոգրեսիայուվ:

      Եվրոպական Հանձնաժողովի ներկայացուցիչ Լորենս  Մերեդիթը  էներգախնայողության ոլորտում Հայաստանի կողմից կատարծ աշխատանքները բարձր գնահատեց և նշեց, որ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում համագործակցությունը և ներդրումների ներգրավումը շատ կարևոր է: Համաժողովին քննարկվեցին ԷԽ շենքերում ներդրումների ռիսկերի չեզոքացման, մարտահրավերների և հնարավորությունների ընդլայնման, կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրերի, բնակարանային ԷԽ վարկավորման ռիսկերի, էներգախնայողության համայքային ծրագրեր և այլ հարցեր:

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը խոսեց Հայաստանում Էներգախնայողությանը և կայուն ֆինասավորմանը խոչընդոտող գործոնների մասին, ներկայացրեց Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը, հիմնադրամի գործունեությունը ԷԽ ոլորտում,  ինչպես նաև խոսեց չգազաֆիկացված համայնքների ծրագրից:

      ՀՎԷԷ հիմնադրամի ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը խոսեց կատարված Էներգախնայողության աշխատանքների մասին հանրային օբյեկտներում, ներկայացրեց աշխատանքների արյունքները, խոչընդոտները և հեռանկարները:

      նկարներ
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի մեղմացում» խորագրով համաժողովը 07.11.2017

      Ս.թ. նոյեմբերի 7-ին Հիլթոն հյուրանոցում մեկնարկեց «Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրումային ռիսկերի մեղմացում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական միության և Էներգետիկ Խարտիայի կողմից:    Համաժողովին ներկա էին ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և փորձագետներ: Համաժողովի նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության երկրներին բարելավել էներգետիկ ոլորտը, էներգետիկ անվտանգությունը, ձևավորել բարենպաստ միջավայր ներդրողների համար, ինչպես նաեւ խթանել էներգախնայողության արդյունավետությունը եւ վերականգնվող էներգիայի օգտագործումը տարածաշրջանում: Նկարներ 

      Ավելին Փակել
    • Հանդիպում Գլոբալ Բրիջ դպրոցի աշակերտների հետ 26.10.2017

      Ս.թ. հոկտեմբերի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցներ Հրանտ Տեր-Գաբրիելյանը և Նորայր Հարությունյանը դասընթաց անցկացրեցին Գլոբալ Բրիջ դպրոցում Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ:

      Դասընթացի նպատակն էր ավագ դասարանների աշակերտներին ներկայացնել ինչ է նշանակում էներգախնայողությունը, Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՎէէ հիմնադրամի կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի մասին ընդհանուր տեղեկատվություն:

      Նմանատիպ դասընթացները կնպաստեն աշակերտների մոտ բարձրացնել  Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը:

      Ինժեներատեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ դասընթացները լինելու են շարունակական:

      Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ընդլայնել ուսումնական հաստատությունների շարքը:

      Ավելին Փակել
    • Կլիմայի գլոբալ փոփոխությունը

      Ի՞նչ է հայտնի կլիմայի գլոբալ փոփոխության մասին, և ի՞նչ ազդեցություն կարող ենք ակնկալել ապագայում:

      Ի՞նչ է կլիմայի փոփոխությունը

      Կլիմայի փոփոխությունը երկրի եղանակային պայմանների երկարատև փոփոխությունն է կամ միջին կլիման՝ ներառյալ ջերմաստիճանը և տեղումները: Թեև կլիման փոխվել է անցյալում, այժմ նկատում ենք, որ այն փոփոխվում է աննախադեպ տեմպով: Մթնոլորտում հավաքված ջերմության պատճառով (հանածո վառելիքի այրում, ծառերի հատում և այլն) գլոբալ միջին ջերմաստիճանը այժմ ավելի արագ է փոխվում, քան անցած առնվազն 1000 տարիների ընթացքում:

       

      Աղբյուրը՝ ՆԱՍԱ

      Ի՞նչն է առաջացնում կլիմայի փոփոխություն

      Կլիմայի միայն բնականոն փոփոխությունները, ինչպիսիք են բնական փոփոխականությունը և հրաբխային ժայթքումները, չեն կարող վերարտադրել ջերմաստիճանի վերջին բարձրացումները: Միայն այն դեպքում, երբ մոդելները ներառում են ջերմոցային գազերի արտանետումների ավելացում մարդկային գործունեության պատճառով, կլիմայի վերջին փոփոխությունները կարող են նման զարգացումներ ունենալ:

      Ինչպե՞ս են փոխվել գլոբալ արտանետումները

      Արտանետումները սկսել են թափ առնել արդյունաբերական հեղափոխությունից հետո, սակայն տարեկան արտանետումների աճը 21-րդ դարի առաջին 10 տարիներին գրեթե կրկնապատկվել է 1970-2000թթ. համեմատությամբ:

      Վերջին տարիներին նկատելի աճ են գրանցել նաև հանածո վառելիքի և արդյունաբերական արտանետումները, որը 1990 թվականից ի վեր կազմում է շուրջ 63%:

      Որո՞նք են ամենախոշոր արտանետող երկրները

      1850թ.-ից մինչև 2011 թվականը հինգ խոշոր արտանետողները (ԱՄՆ, Եվրամիություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն և Ճապոնիա) միասին կազմում էին համաշխարհային CO2 արտանետումների երկու երրորդ մասնաբաժինը:

      Այժմ Չինաստանը հայտնի է որպես առաջատար արտանետող երկիր: Առաջին եռյակի մեջ են մտնում նաև ԵՄ-ը և Միացյալ Նահանգները: Նրանք մթնոլորտ են բաց թողնում ընդհանուր ջերմոցային գազերի արտանետումների կեսից ավելին: Փոխարենը, 100 ամենաքիչ արտանետող երկրները միասին կազմում են գլոբալ արտանետումների մինչև 3.5%-ը: Համաշխարհային արտանետումների գրեթե երեք քառորդը պատկանում է միայն 10 երկրներին:

      Որքա՞ն կբարձրանա ջերմաստիճանը

      Եթե չլինեին  բազմաթիվ երկրների կողմից ընդունված արտանետումների կրճատման պարտավորությունները, որոնք հայտնի են որպես ազգային նպատակային սահմանված ներդրումներ, ապա կունենայինք 4-5°C տաքացում: Նույնիսկ եթե այդ պարտավորություններն ամբողջությամբ իրականացվեն, գլոբալ միջին ջերմաստիճանը ըստ մի շարք ուսումնասիրությունների կշարունակի բարձրանալ 2.7-3.7°C մինչև 2100 թվականը:

      Կլիմայի փոփոխության ինչպիսի՞ հետևանքներ կան մեր օրերում

      Կլիմայի փոփոխության ազդեցություններն արդեն տեղի են ունենում և տեղի են ունենում ամենուր: Օրինակ, կլիմայի փոփոխությունը արդեն հանգեցրել է ավելի բացասական, քան դրական ազդեցությունների, որոնք նկատելի են բուսական և կենդանական աշխարհի վրա:

      Այսպիսով, սառցադաշտերում և սառցաշերտերում սառույցի հալման, ինչպես նաև օվկիանոսային ջրերի տաքացման արդյունքում, 1993-2015թթ. ընթացքում ծովի մակարդակը բարձրացել է տարեկան միջին 3.4 մմ-ով, ինչը ջրհեղեղի և ենթակառուցվածքների վտանգի տակ է դնում ափամերձ համայնքները:

          Աղբյուրը՝ Համաշխարհային Ռեսուրսների Ինստիստուտ

       Ինչպիսի՞ ազդեցություններ կունենանք ապագայում

      Հետագա ազդեցությունները կորոշվեն արտանետումների մակարդակով և արդյունքում ջերմաստիճանի բարձրացմամբ: Որքան տաքանա ջերմաստիճանը, այնքան ավելի մեծ ազդեցություններ կլինեն և ավելի ցածր կլինի մեր հարմարվելու կարողությունը:

      Կա՞ն առաջընթացի նշաններ

      Վերջերս մենք ականատես ենք եղել «հանգուցալուծում» նշանին: Ըստ Միջազգային Էներգետիկ Գործակալության տվյալների, ածխածնի երկօքսիդի արտանետումները վերջին երեք տարիներին մնացել են անփոփոխ, նույնիսկ այն ժամանակ, երբ համաշխարհային տնտեսությունը աճ է գրանցել: Այս փաստը պայմանավորված է վերականգնվող էներգիայի արտադրության աճով, վառելիքի փոխարինումով ածուխից բնական գազի, էներգախնայողության բարձրացմամբ և այլ փոփոխություններով:

      Դեռևս անհայտ է՝ արդյոք սա վկայում է երկարատև դրական տեղաշարժերի մասին: Սակայն մենք պետք է կտրուկ նվազեցնենք արտանետումները, եթե ցանկանում ենք կրճատել կլիմայի վտանգավոր փոփոխությունը, և նույնիսկ գոյություն ունեցող արտանետումների նվազեցման պարտավորությունների դեպքում, գլոբալ արտանետումները չեն կարող նվազել մինչև առնվազն 2030 թվականը:

      Արդյո°ք մենք ներդրումներ կատարում ենք լուծումների համար

      Վերականգնվող էներգետիկայի ոլորտում գլոբալ ներդրումները 2015 թվականին աճել են մինչև 285.9 մլրդ դոլարով, որը նախորդ տարվա համեմատ աճել է 5%-ով: 2015 թվականին նոր տեղակայված էներգետիկ կայանների հիմանական մասը (շուրջ 54.6%) առաջին անգամ բաժին է հասնում վերականգնվող էներգետիկ աղբյուրներին (բացառությամբ խոշոր հիդրո կայանների): Սա  խոսում է այն մասին, որ մենք պետք է ավելի արագ անցում կատարենք հանածո վառելիքներից, եթե ունենք հնարավորություն պայքարելու և նվազեցնելու գլոբալ տաքացումը 1.5-2 °C-ով :

      Կլիմայի փոփոխության առավել վտանգավոր ազդեցություններից խուսափելու համար, որը պահանջում է աստիճանաբար դադարեցնել արտանետումները, կպահանջի երկարատև և նպատակային գործողություններ:

      Հեղինակ՝

      Գեղամ Կիրակոսյան,

      Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության հիմնադրամ:

       
      Ավելին Փակել
    • Շահագործման հանձնվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի արևային համակարգը
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն հաջողությամբ ավարտվեց էներգախնայողության ծրագրով նախատեսված վերջին՝ տասնմեկերորդ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված աշխատանքները: ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի էներգախնայողության ծրագրով նախագծի համաձայն իրականցվել են հետևյալ աշխատանքները.
      • տաք ջրամատակարարման համար տեղակայվել են 1500 վակուումային խողովակներով արևային ջրատաքացուցիչներ, որը ինտեգրելով գոյություն ունեցող կաթսայատան հետ, միացվել է տաք ջրամատակարարման համակարգին,
      • քրեակատարողական հիմնարկի էլեկտրաէներգիայի սեփական կարիքների համար տեղակայվել է 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը երկկողմանի հաշվիչով միացված է ՀԷՑ-ին,
      • արգելափակման գոտու և տարածքների արտաքին լուսատուները, ինչպես նաև շենք-շինությունների ներքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով (LED);
      • տեղադրվել և կենտրոնական մոնիտորինգի համակարգին է միացել ՔԿՀ-ի մոնիտորինգի համակարգ:
      Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում էներգախնայողությունը կկազմի 36 %, իսկ  ածխածնի երկօքսիդի արտանետումների տարեկան նվազեցումը՝ մոտ 277 տ: Արևային ջրատաքացուցիչների տարեկան խնայողությունը կկազմի 174 150 կՎտժ կամ 2 921 000 դրամ տարեկան, Արևային ֆոտովոլտայիկ կայանի տարեկան խնայողությունը կկազմի 150 000 կՎտժ կամ 7 317 000 դրամ տարեկան, Լուսավորության տարեկան խնայողությունը կկազմի 758 295 կՎտժ կամ 36 989 630 դրամ տարեկան, Տարեկան ընդհանուր խնայողությունը կկազմի ՝ 1 082 445 կՎտժ (758 295 լույս + 174 150 տաք ջուր + 150 000 արևային կայան) 47 227 630 դրամ (36 989 630 լույս + 2 921 000 տաք ջուր + 7 317 000 արևային կայան):   https://www.youtube.com/watch?v=8_JAnbN4op8 
      Ավելին Փակել
    • Համագործակցության հրավեր
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի» շրջանակներում Հայաստանում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին հրավիրում է համագործակցության, որի նպատակն է բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում: Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
      Հեռ.` +374 10 58-80-11 Էլ. փոստ՝ info@r2e2.am Հասցե՝ 0001, Երևան, Սայաթ-Նովա 29/1 Կայքէջ՝ www.r2e2.am
      Ավելին Փակել
    • Մեկնարկում է Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը  և «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Լուիզա Իգրարյանը ստորագրեցին պայմանագիր Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ, որի նպատակն է Հայաստանի շուրջ 280 համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:

      Հայաստանում գազաֆիկացված չեն շուրջ 37 հազար տնային տնտեսություններ, որոնք ներառված չեն գազաֆիկացման ծրագրերում տնտեսապես ոչ շահավետ լինելու պատճառով: Այդպիսի համայնք­ներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ ստեղծվեց ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Չգազաֆիկացված համայնքների համար մշակվել է  խնդրի լուծմանն ուղղված թիրախավորված միջոցառումներ, որի հիման վրա էլ կյանքի կկոչվի ստորագրված պայմանագիրը:

      Ավելին Փակել
    • ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

      Հարգելի գործընկերներ,

      Ուրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) տեղափոխվել է և այսուհետ կգործի Սայաթ-Նովա 29/1 հասցեում:

      Ավելին Փակել
    • Մեկնարկեց  համայնքային էներգախնայողության առաջին ծրագիրը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացնում են Հայաստանի Հանրապետության համայնքների էներգախնայողության ծրագիր, որի նպատակն է Հայաստանի համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի զարգացման ոլորտում:

      Առաջին համայնքային էներգախնայողության ծրագիրն իրականացվում է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ գյուղում, որի շրջանակներում իրականացվում է  հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝ արևային ֆոտոէլեկտրական համակարգերի տեղադրում, արևային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում շուրջ 70 տնային տնտեսությունների տանիքներում, ինչպես նաև համայնքի արտաքին լուսավորության ոչ էներգաարդյունավետ լուսատուների փոխարինում լուսադիոդային լուսատուներով:

      Համայնքներում Էներգախնայողության ծրագրի նպատակն է նվազեցնել ոչ արդյունավետ էներգասպառումը և ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով և մատչելի էներգետիկ տեխնոլոգիաների օգտագործումը:  Կատարված աշխատանքները կնպաստեն բնակիչների ամսական էլեկտրաէներգիայի և ջրատաքացման համար ծախսվող էներգիայի և դրանց դիմաց վճարվող գումարի կրճատմանը, հետագայում նաև զրոյացմանը:

      Վերոնշյալ աշխատանքների արդյունքում CO2 արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 94 տոննա:

      Ավելին Փակել
    • Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մեկնարկեց Երկրաջերմային էներգետիկայի խթանման վերաբերյալ համաժողովը

      Սեպտեմբերի 11-12-ը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում մեկնարկեց Երկրաջերմային էներգետիկայի խթանման վերաբերյալ համաժողովը, որը կազմակերպվել է Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (ՄՎԷԳ-ի) կողմից: Համաժողովին մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ             Հայկ  Հարությունյանը և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:

      Համաժողովի հիմնական նպատակն է քննարկել այն անհրաժեշտ գործողությունները, որոնք կապահովեն երկրաջերմային էներգիայի կայուն զարգացումը, մասնավորապես նպաստել կողմերի միջև փորձի փոխանակմանը, տրամադրել տեխնիկական օգնություն, խորհրդատվություն և խթանել կարողությունների զարգացմանը:

      Հավաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր Երկրաջերմային էներգիայի կայուն զարգացման վերաբերյալ, որտեղ օրակարգային Նախարարական  կլոր սեղանի ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և ներկայացրեց Հայաստանի Էներգետիկ ոլորտը, մասնավորապես «Երկրաջերմային հետախուզական հորատման ներդրումային ծրագիրը», որը իրականացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ և ֆինանսավորմամբ:

      ՀՀ ԷԵԲՊ նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը մի շարք հանդիպումներ ունեցան ոլորտի ներկայացուցիչների հետ:

      Հանդիպում տեղի ունեցավ «ԷՆԵԼ» ընկերության տնօրեն Կառլո Պիգնոլոնիի հետ: «ԷՆԵԼ» ընկերությունը հանդիսանում է Իտալիայում երկրաջերմային էներգետիկայի ոլորտում առաջատար և խոշոր ներդրող ընկերություն: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը ներկայացրեց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտը, ծրագրի շրջանակներում հայկական շուկայում ներդրումներ կատարելու գրավչությունը:

      Վերոնշյալ ընկերության հետ համագործակցության պայմանավորվածություն  ձեռք բերվեց, որի արդյունքում ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան տեղում ծանոթանալու «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրին»:  Մեկ այլ հանդիպում տեղի ունեցավ «Արկտիկ Սայքլ» ընկերության նախագահ Օլաֆուր Գրիմսոնի հետ, ով նախկինում եղել է Իսլանդիայի նախագահը:

      Հանդիպման արդյունքում պարոն Օլաֆուր Գրիմսոնը կայցելի Հայաստան իր բազմամյա փորձով կիսվելու նպատակով:

      Այցի շրջանակներում հանդիպում տեղի ունեցավ Միջազգային Երկրաջերմային Ասոցիացիայի (IGA) գործադիր տնօրեն Մերիթ Բրումերի հետ, որի արդյունքում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կհամագործակցի  Ասոցիացիայի հետ: Միջազգային վերականգնվող էներգիայի գործակալության (ՄՎԷԳ) տնօրեն Ադնան Ամինի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, ներկայացվեցին Հայաստանի էներգետիկ ոլորտի ծրագրերը, մասնավորապես «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային ծրագիրը», «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը», ինչպես նաև քամու ծրագիրը: Հանդիպման արդյունքում որոշում կայացվեց  Գլոբալ Երկրաջերմային Ալյանսին Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացը արագացնել:

      Համաժողովի երկրորդ օրը մասնակիցները այցելեցին Լանդերելոյի երկրաջերմային համալիր, որը կառուցվել է 1913 թվականին և առաջին էլեկտրակայանն է աշխարհում:

      Համաժողովի ավարտին ստորագրվեց «Աշխատել միասին նպաստելով Երկրաջերմային էներգետիկայի կայուն ապագայի կերտման համար» խորագրով հուշագիրը:

      Ավելին Փակել
    • Այցելություն ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանք

      ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան էր ժամանել “RAM  Energy  Incorporation” ընկերության նախագահ Հեզի Ռամը:

      Այցի շրջանակներում հանդիպում է կայացել  ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնականպաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ: Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը»  և կատարված աշխատանքները, քննարկվեցին համագործակցության հնարավորություններն ու Հայաստանում  ներդրումներ կատարելու հեռանկարները:

      ՀՎԷԷ  հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ Հեզի  Ռամը այցելել է նաև ՀՀ Սյունիքի մարզ՝ Քարքարի երկրաջերմային տեղանք, որտեղ ընկերության մասնագետների հետ իրականացրել  է  B1 և B2 հորատանցքերի ուսումնասիրություն և Ջերմաղբյուրի տեղանքի ջրի ջերմաստիճանի չափում: Այցելության արդյունքում ակնկալվում է ներդրող կազմակերպության կողմից շարունակել ուսումնասիրությունները և արդյունքում որոշել ներդրումների ձևաչափը:

      Ավելին Փակել
    • Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հարցազրույցը
      Կառկառի երկրաջերմային ռեսուրսներին հասնելու և գեոջէկ կառուցելու համար պետք են ներդրողներ:
      https://www.armeniatv.am/hy/63290-63290

      Ինչո՞ւ Սիսիանի շրջանի Կառկառի տարածքում աշխատանքը դադարեցվել են, հորատումները ճի՞շտ տեղում են արվել: Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ղեկավար Արմեն Մելկիկյանը հայտնեց` Կառկառում երկրաջերմային ռեսուրսներ կան: Գեոթերմալ կայանների կառուցմամբ զբաղվող 50-ից ավելի ընկերություններ կան աշխարհում: Դրանցից մեկի` «Մեներջի» ընկերության ներկայացուցիչները  գալու են Հայաստան` քննարկելու, թե ի՞նչ ներդրումներ պետք է կատարվեն` 28 ու կես մեգավատտ հզորության երկրաջերմային ջերմաէլեկտրակայան կառուցելու համար:

      Մելկիկյանը հայտնեց, որ ` 1500, եվ 1684 մետր խորությամբ բացված երկու հորատանցքերը հետազոտություն կատարելու համար են: 140-180 աստիճանի երկրաջերմային ռեսուրսներ հնարավոր է հայտնաբերել 2 ու կես կիլոմետր խորության վրա: Դրա համար, ըստ Մելկիկյանի, հորատումը պետք է շարունակել` ջերմային կաթսան հայտնաբերելու համար:

      Կառկառում նախատեսվում է 28-30 մեգավատտ հզորությամբ կայան կառուցել: Դրա տարեկան արտադրողականությունը կլինի ավելի քան 200 մլն կՎտ/ժամ: սա Հայաստանի ներքին սպառման 3 տոկոսն է: Նման երկրաջերմային տեղանքներ կան նաեվ Ջերմաղբյուրում, Բերձորում, Հայաստան-Վրաստան սահմանի որոշ հատվածներում: աղբյուր https://www.armeniatv.am/hy/63290-63290

      Ավելին Փակել
    • ՀՎԷԷՀ հիմնադրամը հրավիրում է փորձագետ-խորհրդատուների տեղեկատվական բազայում գրանցվելու համար
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է էներգախնայողություն, կաթսայական ագրեգատներ, ջեռուցում, տաք ջրամատակարարում, օդափոխություն, ջերմային պոմպեր, արևային ջրատաքացուցիչներ, ֆոտովոլտայիկ համակարգեր, տուրբիններ, հողմաէներգետիկա պրոֆիլային ուղղվածության մասնագետներին  հիմնադրամի փորձագետ-խորհրդատուների տեղեկատվական բազայում գրանցվելու համար, հիմնադրամի իրականացվող ծրագրերում ներգրավելու նպատակով. Դիմում-հայտի ձևաթերթ  (ներբեռնել) Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Հասցե. 0001, Երևան, Սայաթ-Նովա 29/1 Հեռախոս. +374 55 588 004, +374 10 588 611, E-mail: hr@r2e2.am, URL: www.r2e2.am
      Ավելին Փակել
    • ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում արևային համակարգերի տեղադրում

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացնում է հետևյալ ԷԽ միջոցառումները՝ ներքին և արտաքին արհեստական լուսավորության արդիականացում, արևային ջրատաքացման համակարգի և արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում:

      Կապալառու ընկերությունը (Ռեդինետ ՍՊԸ) ավարտում է 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայանի և շուրջ 150կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչ համակարգի տեղադրման աշխատանքները: Ավարտին մոտեցող 100կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայանի մոնտաժման ժամանակ օգտագործվել է վերջին սերունդի  միկրո-ինվերտերներ:

      Վերջիններս հնարավորություն են տալիս առցանց հետևել կայանի արտադրողականությանը յուրաքանչյուր ֆոտովոլտային մոդուլների համար, որը հնարավորություն  է ընձեռնում առցանց ստուգելու կայանի աշխատանքային վիճակը:

       
      Ավելին Փակել
    • Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
      2017 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ Շիրակի մարզի Բասեն համայնքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու և ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծված Աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որի ընթացքում քննարկվեցին այդ համայնքների և մասնավորապես Բասեն համայնքի հիմնախնդիրները:  
      Ավելին Փակել
    • Հանդիպում ‹‹Աջակցություն Էներգախնայողության ֆինանսավորմանը ՓՄՁ-ների ոլորտում›› ծրագրի շրջանակներում

      2017թ. հուլիսի 19-ին Հիմնադրամում տեղի ունեցավ KfW զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ‹‹Աջակցություն Էներգախնայողության ֆինանսավորմանը ՓՄՁ-ների ոլորտում›› ծրագրի ընթացքին նվիրված հանդիպում, որին մասնակցում էին KfW զարգացման բանկի Արևելյան Ասիայի և Կովկասի Ֆինանսական համակարգի զարգացման ծրագրի գլխավոր ղեկավար Մոնիկա Գյունտները, Վերականգնման վարկերի տրամադրման

      Երևանյան գրասենյակի ծրագրերի կորդինատոր Բելլա Անդրեասյանը, Գերմանահայկական ֆոնդի տնօրեն Գևորգ Թումանյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և ինժեներատեխնիկական թիմի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանը:

      Հանդիպման մասնակիցները գոհունակություն հայտնեցին ծրագրի ընթացքից, մասնավորապես նշվեց, որ մոտ մեկ տարվա ընթացքում Հիմնադրամի մասնագետների կողմից արդեն իսկ իրականացվել է 115 էներգետիկ աուդիտ, որոնցից միայն երկուսը բացասական եզրակացությամբ, գործընկեր ֆինանսական կազմակերպությունների կողմից ՓՄՁ հաճախորդներին հատկացվել է մոտ 5 մլն. Եվրո վարկ: Նշվեց, որ ՓՄՁ հաճախորդների կողմից հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ աճում է, որը հիմք է տալիս ենթադրելու, որ ծրագիրը հետագայում նույնպես հաջող ընթացք կունենա:

      Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև KfW զարգացման բանկի, KfW-ի և ՀՎԷԷ հիմնադրամի հնարավոր փոխհամագործակցությունը այլ ծրագրերի իրականցման գործընթացում:

      Հանդիպման ավարտից հետո կազմակերպվեց այց ծրագրի շրջանակներում վարկավորված հաճախորդների օբյեկտներ, տեղում արդյունքները գնահատելու և հաճախորդների կարծիքները և առաջարկությունները ունկնդրելու նպատակով, հետագայում ծրագրի գործընթացում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:

      Ավելին Փակել
    • «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախաորակավորման հայտերի գնահատման արդյունքների ամփոփում
      14/07/2017
      «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի  Մասրիկ–1 արևային ֆոտովոլտային ծրագրի» նախաորակավորման հայտերի տեխնիկական, ֆինանսական և իրավական գնահատման արդյունքում Գնահատող Հանձնաժողովը կազմել է նախաորակավորման փուլն հաղթահարած տաս կազմակերպություններից և կոնսորցիումներից բաղկացած հետևյալ կարճ ցանկը, որոնք իրավունք են ստանում մասնակցել ներդրողների մրցույթի երկրորդ գլխավոր փուլին.    
      1 TBEA Xinjiang Sunoasis Co., Ltd, China –Subsolar Energy Holding LLC, the Netherlands
      2 Phelan Energy Group Limited, South Africa –Korea Electric Power Corporation
      3 Shapoorji Pallonji Infrastructure Capital Company Private Limited, India  – Risen Energy Co. Limited, China
      4 Metka, Greece –Energy Phoenix, Lebanon
      5 Access Infra Central Asia Limited, U.A.E  – Eren Renewable Energy S.A., France – TSK Electronica, Spain
      6 Fotowatio Renewable Ventures B.V, Netherlands,  –FSL Solar S.L., Country: Spain
      7 Acciona Energia S.A.U., Spain
      8 Building Energy Development Africa, Italy  –H1 Holdings (Pty) Ltd, South Africa
      9 Sky Power Global, Cayman –Enerparc Projects GMBH, Germany
      10 CountourGlobal LP, Cayman Islands
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Էներգաարդյունավետությունը բիզնեսների համար» խորագրով միջոցառումը
      Հուլիսի 7-ին տեղի ունեցավ «Էներգաարդյունավետությունը բիզնեսների համար» խորագրով միջոցառումը, որը կազմակերպել էին Եվրոպական բիզնես ասոցիացիան և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող SMEDA ծրագրի կողմից: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին այլընտրանքային էներգետիկայի ոլորտում կատարված բարեփոխումները և ծրագրերը, ձեռքբերումները և հետագա զարգացումները: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրենը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես Էներգախնայողության, Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրերը, ինչպես նաև Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը:  Միջոցառման ընթացքում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում հանրային քաղաքականությունների մշակմանը և ներդրմանը, ինպես նաև շրջական միջավայրի վրա բացսական ազդեցության նվազեցմանը:  Նկարներ 
      Ավելին Փակել
    • Բելգիայում տեղի ունեցավ «կանաչ»  էներգետիկայի վերաբերյալ համաժողով
      Ս.թ. հունիսի 29-ից 30-ը Բելգիայում տեղի ունեցավ համաժողով, որին մասնակցում էր Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:  Համաժողովին մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչներ, միջազգային ֆինանասական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, դոնոր երկրներ, առևտրային բանկերի փորձագետներ և այլ միջազգային ֆինասական հաստատությունների ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Համաժողովի նպատակն էր այլընտրանքային էներգետիկայի ֆինասավորման նոր մեխանիզմների բացահայտումը, ոլորտում կատարված աշխատանքների ներկայացումը, հետագա բարեփոխումների քննարկումը, ինչպես նաև «կանաչ» աշխատատեղերի պահպանմանն ուղղված ծրագրերի ընդլայնումը: Միջոցառման շրջանակներում տեղի ունեցան երկկողմանի հանդիպումներ Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Կլիմայի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որտեղ ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ներկայացրեց Հայաստանի այլընտրանքային էներգետիկան, մասնավորապես էներգախնայողության ոլորտում կատարված աշխատանքները և հետագա ծրագրերը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար:
      Ավելին Փակել
    • Էֆֆերջի ընկերությունը ներկայացրեց Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքները
        Հունիսի 27-ին Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամում իսպանական Էֆֆերջի ընկերության մասնագետները ներկայացրեցին Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների արդյունքները: Միջոցառմանը մասնակցում էին ներկայացուցիչներ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի կազմակերպություններից, ԲՈՒՀ-երից, Հիդրոմետ ծառայությունից և շահագրգիռ այլ կազմակերպություններից: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց կատարված աշխատանքները և նշեց, որ Հայաստանում արևային ներուժի գնահատումն ու քարտեզագրումը հնարավորություն է ստեղծում ներդրողներին տրամադրել առավել ճշգրիտ տվյալներ համապատասխան ծրագրեր իրականացնելու համար: Էֆֆերջի ընկերության մասնագետները մանրամասն ներկայացրեցին Հայաստանում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքները՝ հիմնված տեղային չափումների և արբանյակային տվյալների հիման վրա: Սա էականորեն բարձրացնում է արևային ներուժի գնահատման ճշտությունը: Արևային ներուժի ճշգրիտ տվյալները կարևոր նախապայման են հանդիսանում ՀՀ էներգետիկ ոլորտի կայուն զարգացման համար:   Solar resource assessment for PV applications in Armenia Ground-based data collection Production of Validated Solar Atlas Selection of Suitable Sites for PV development  
      Ավելին Փակել
    • Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի միջև
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ՍՊԸ-ի տնօրեն Վահան Շաքարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի զարգացմանն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական ծրագրերի մշակում, համակարգում, աջակցում և իրականացում: Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ երկու ընկերությունների համագործակցությունը կնպաստի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտների զարգացմանը, այդ ոլորտներում նորագույն տեխնոլոգիանների և նորարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև համապատասխան համակարգերի ստեղծմանն ու ծրագրերի իրականացմանը:
      Ավելին Փակել
    • «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ–1 արևային ֆոտովոլտայիկ ծրագրի» համար նախաորակավորման հայտերի ներկայացման ժամկետի երկարաձգում
      Նախաորակավորման հայտերը պետք է լինեն փաթեթավորված, պիտակավորված և պետք է ներկայացվեն ՆՈՀ-ի պահանջների համաձայն՝ մինչ 2017թ-ի հունիսի 27-ը՝ Երևանի ժամանակով 15:30-ը: «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ» Պռոշյան 32 փողոց, առաջին նրբանցք, ք. Երևան, ՀՀ Հեռ.՝ (37410) 588011 Ֆաքս՝ (37410) 541732 Էլ. Փոստի հասցե՝ r2e2fund@gmail.com Կայք՝ www.r2e2.am
      Ավելին Փակել
    • Քննարկում կայուն Էներգետիկայի քաղաքականության վերաբերյալ
      Ղազախստանի Աստանա քաղաքում «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի շրջանակներում տեղի ունեցավ Էներգետիկ տարեկան վիճակագրության և կայուն Էներգետիկայի քաղաքականության վերաբերյալ քննարկում: Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը:  ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը ներկայացրեց հիմնադրամի Էներգախնայողության ծրագիրը, կատարված աշխատանքները և ծրագրի հեռանկարները, ինչպես նաև արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագրի ընթացքը: Մասնակիցների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեցին ներկայացված ծրագրերը:
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսի բացման արարողությունը
      Ս.թ. հունիսի 9-ից Ղազախստանի Աստանա քաղաքում մեկնարկեց «Ապագայի էներգետիկա» խորագրով «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսը անցկացվելու է   հունիսի 9-ից մինչև սեպտեմբերի 10-ը: ՀՀ վարչապետի որոշմանհամաձայն «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսի Հայաստանի Հանրապետության Ազգային օպերատոր է նշանակվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը(ՀՎԷԷ): Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով ՀՎԷԷ հիմնադրամին աջակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամը, տաղավարի կառուցման աշխատանքները կատարվել է «Էքսպոմեդիա» կազմակերպության կողմից: Ղազախստանում աշխատանքները հավուր պատշաճի կազմակ երպելու համար ՀՎԷԷ հիմնադրամին մեծ աջակցություն է ցուցաբերում Ղազախսատնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ տաղավարը կներկայացնի ՀՀ էներգետիկ, մշակույթի և զբոսաշրջության ոլորտները: «Աստանա Էքսպո 2017» ցուցահանդեսին հայկական տաղավարում կներկայացվի Հայաստանի էներգետիկ համակարգի վերջին տարիների ձեռքբերումները՝ մասնավորապես Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի կայանների կառուցման ծրագիրը, Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը, էներգետիկ ոլորտի օրենսդրական բարեփոխումները,«Մաքուրէներգիայի» բնագավառում գիտական և տեխնոլոգիական լուծումների վերջին զարգացումները, ինպես նաև կներկայացվի էներգետիկ ոլորտում ներգրաված մասնավոր կազմակերպությունների արտադրությունները: Տաղավարում կներկայացվի նաև Հայաստանի զբոսաշրջության մասին պատմող ֆիլմաշարեր, ինչպես նաև ՎՌ (Virtual Reality) ակնոցների միջոցով այցելուները կարող են տեսնել Հայաստանի զբոսաշրջային վայրերը իրական պատկերներով:«Աստանա Էքսպո 2017»ցուցահանդեսին ակնկալվում է շուրջ 5 մլն այցելուների մասնակցություն աշխարհի ավելիքան 115 երկրներից:
      Ավելին Փակել
    • Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն
      Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն: Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը:
      Ավելին Փակել
    • Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ
      Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ, որտեղ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է էներգախնայողական միջոցառումներ: Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկաս գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի և տեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանի ուղեկցմամբ այցելեցին Հայաստանի ազգային արխիվ: Արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, ցույց տվեց կատարված ԷԽ աշխատանքները, հաստատեց օբյեկտում զգալի էներգախնայողության մակարդակը, հարմարավետության բարձրացման աստիճանը և արխիվային նյութերի պահպանման պայմանների զգալի բարելավումը: ավելին
      Ավելին Փակել
    • ՀՎԷԷ հիմնադրամի նոր տնօրեն է նշանակվել Արմեն Մելկիկյանը

      Հարգելի գործընկերներ,

      Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշմամբ՝ Արմեն Մելկիկյանը նշանակվել է հիմնադրամի նոր տնօրեն:

      Ինչպես նաև հուսով ենք, որ կշարունակենք մեր համագործակցությունը կանաչ Էներգետիկայի զարգացման մարտահրավերներն միասին հաղթահարելու մեր ազգանվեր գործը:

      Ավելին Փակել
    • Վերականգնվող էներգետիկայի ոլորտում չեխական ընկերությունների լուծումների վերաբերյալ ներկայացում
      Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանությունը տնտեսական համագործակցության շրջանակներում մայիսի 30-ին կազմակերպել էր սեմինար: Սեմինարին մասնակցում էին ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյան, հիմնադրամի աշխատակիցներ՝ Հրանտ Տեր Գաբրիելյանը, Ռուբեն Գևորգյանը: Սեմինարի նպատակն էր ոլորտով հետաքրքրվող լսարանին ծանոթացնելու չեխ առաջատար մասնագետների և ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին արևային, քամու և ջրային էներգետիկայի, ինչպես նաև թափոնների մշակմամբ կոգեներացիայի ոլորտում և ուղիղ շփումների միջոցով քննարկելու մաքուր և էֆեկտիվ էներգիայի արտադրության տարբերակները, ինչպես նաև քննարկելու Հայաստանում ապագա ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները: ավելին
      Ավելին Փակել
    • Էներգետիկայի շաբաթ

      Մեկնարկեց Էներգետիկայի Շաբաթ 2017 համաժողովը

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը ս․թ․ հունվարի  25-27-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շարք:

      Համաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Համաշխարհային Բանկի Երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Բեյլին,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ, պետական կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ:

      Հիմնադրամի կողմից կազմակերպվող պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ոլորտում առկա հիմնախնդիրները, ներդրումային հնարավորությունները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:

      Միջոցառումների շարքը ներառում էր եռօրյա ցուցահանդես, որին ներկայացված էին տեղական արտադրողներ և ոլորտի մասնագիտական աշխատանքներ իրականացնող ընկերություններ: Այն հնարավորություն կտա ծանոթացնել ջերմամեկուսիչ նյութերի, լուսավորության և ջեռուցման էներգաարդյունավետ համակարգերի, արևային տեխնոլոգիաների նմուշներին և ծառայություններին։ Ցուցահանդեսին մասնակցում էր մասնագիտացված 28 ընկերություն։

      Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Շվեյցարիա, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Հնդկաստան, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռուսաստան, Ուկրաինա և այլն։ Համաժողովին ներկայացվեց Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է, թեպետ տեղանքում կարելի է տեղակայել մինչ 95 ՄՎտ հզորության կայաններ։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով։  ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությունը Համաժողովին և կլոր սեղան-քննարկումներին ոչ միայն  երաշխիք է ու վստահություն ներդրողների համար, այլև լավ հնարավորություն էր օրենսդրական դաշտի առանցքային հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու տեսանկյունից։

      Ծրագրում ներկայացվեց Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման տեսլականը և վերականգնվող էներգետիկայի ներդրումների համար նպաստավոր միջավայրը։ Տեղական ներդրողների և բանկերի միջոցով կներկայացվի նպաստավոր քաղաքականության պատմական փորձը և կայուն խթանները, ինչը խիստ կարևոր է օտարերկրյա ներդրումների ներգրավման գործընթացում։

      Միջոցառման երկրորդ օրը նվիրված էր վերականգնվող էներգետիկայի զարգացմանը Հայաստանում, զեկույցներ ներկայացվեցին Հայաստանի ներդրումային միջավայրի, Հայաստանում էլեկտրաէներգետիկ համակարգի և ներդրողների ռիսկերի նվազեցման տարբերակների և այլ հարցերի վերաբերյալ: Բուռն քննարկումները ընդմիջվեցին Հայաստան այցելած հյուրերին կոնյակի գործարան այցելությամբ:

      Միջոցառման երրորդ օրը քննարկվեցին էներգաարդյունավետության նվաճումները և մարտահրավերները,  էներգախնայողության ներդրումների ֆինանսավորման մեխանիզմները, ինչպես նաև ներկայացվեց Սյունիքի մարզի կայուն էներգիայի զարգացման ծրագիրը և մի շարք այլ հարցեր:

      Համաժողովի մասնակիցները այցելեցին Մերձավանի արևային ռեսուրսների չափման կայան, որը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել և օգտագործում է՝ արևային ռեսուրսի գնահատման հուսալի, ճշգրիտ տվյալներ ստանալու և հանրությանը տրամադրելու նպատակով։

      Ներկայացվեցին մինչ օրս իրականացված ծրագրերի արդյունքներն ու հաջողությունները, պետական բարեփոխումներն ու խթանները։ Միջազգային ծրագրերի և տեղական բանկերի կողմից ներկայացվեցին համայնքային էներգախնայողության և ՓՄՁ էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները։

      Ավելին Փակել
  • 2016

    • Մեկնարկեց «Էներգախնայողություն և Միջազգային համագործակցություն» խորագրով համաժողովը
      Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի կողմից Կազմակերպված համաժողով «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» խորագրով: Համաժողովին մասնակցում էին Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուկյանը, գիտաշխատող Բենյամին Ֆրիկեն, Հայաստանի Էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի գիտաշխատող Բենյամին Ֆրիկեն: Համաժողովի ընթացքում քննարկվեցին էներգախնայողությանը և վերականգնվող էներգիային վերաբերվող մի շարք հարցեր, մասնավորապես Էներգաարդյունավետության խթանումը և միջազգային համագործակցությունը Հայաստանում, Էներգախնայողության ընդլայնումը համայքներում, Համաշհարհային Բանկի և Գլոբալ Բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ Էներգախնայողության ծրագրերի արդյունքները, Էներգետիկ անվտանգությանը առնչվող հարցեր և կայուն էներգետիկայի զարգացումը Սյունիքի մարզում, ինչպես նաև ներկայացվեց Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիր և այլ հարցեր: զեկույզներ
      Ավելին Փակել
    • Շնորհակալագրի հանձնում
      Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի կողմիցկազ մակերպված համաժողովի ընթացքում Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը անակնակալ մատուցեց և ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ հանձնեց Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամին ի դեմս տնօրեն Թամարա Բաբայանի թատրոնում իրականացված էներգախնայողության աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Այսօր նշվում է էներգետիկների միջազգային օրը
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և անձամբ իմ անունից  շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում: Հենց Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն: Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերն առաջընթացի ու զարգացման ծրագրեր են: Այդ ծրագրերի նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումն է: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր երկրի:
      Ավելին Փակել
    • ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի Ամանորյա շնորհավորանքը
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի անձնակազմի և իմ անունից Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան  տոների կապակցությամբ: Ցանկանում եմ  առողջություն, երջանկություն և անսահման հաջողություններ Ձեր  պատասխանատու  աշխատանքում: Թող 2017  թվականը լինի խաղաղության և հաջողության տարի` ի շահ մեր ժողովրդի և մեր պետության: Թող իրականացվեն Ձեր լավագույն ծրագրերը և լինի ջերմ հանդիպումներով և գեղեցիկ անակնկալներով լի տարի: Հարգանքով` Թամարա Բաբայան
      Ավելին Փակել
    • Սպիտակի քաղաքապետարան

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Սպիտակի քաղաղաքապետարանում  իրականացրել է հետևյալ աշխատանքները՝ պատուհանների  փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, տանիքի ջերմամեկուսացում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի շինհավաքակցում, գազատարի շինհավաքակցում, դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, պատուհանների տակ գտնվող խորշերի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 53% խնայողություն:

      Ավելին Փակել
    • ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարել է հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին պատերի ջերմամեկուսացում, պատուհանների մասնակի փոխարինում պանելներով և ջերմամեկուսացված պատերով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, արտաքին դռների փոխարինում ալյումինե, ջերմակամրջակով էներգաարդյունավետ դռներով, արտաքին վիտրաժների փոխարինում էներգաարդյունավետ վիտրաժներով, արտաքին պանելային ճեղքերի քփացում, չջեռուցվող տարածքներում ջերմային ցանցի ջերմամեկուսացում, ջեռուցման համակարգի ստորին օղակի փոխարինում, էներգաարդյունավետ կաթսայի, շրջանառու պոմպերի և համապատասխան  մյուս սարքավորումների տեղակայում և շինհավաքակցում, ինչպես նաև թեք տանիքի կառուցում:  Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 67%:
      Ավելին Փակել
    • Ասիական զարգացման բանկը նշում է իր 50-ամյակը
      Ասիական զարգացման բանկը ս.թ. նոյեմբերի 4-ին նշում է իր 50-ամյակը, ինպես նաև Հայաստանի հետ գործընկերության 11-ամյակը, որի կապակցությամբ կազմակերպել էր ծառատունկ, որը տեղի ունեցավ «Կարմիր Բլուր» թանգարանին կից տարածքում: Հյուրերին ողջունեց Ասիական զարգացման բանկի տնօրեն Շեյն Ռոզենթալը և խոսեց վերջին 11 տարիներին Հայաստանում Բանկի ունեցած  դերակատարման,  իրականացված ծրագրերի մասին և շնորհակալություն հայտնեց սերտ համագործակցության համար: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները,   տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Հայաստանի տարածքային զարգացման գործակալությունից, Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ընկերությունից, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ից, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից:
      Ավելին Փակել
    • Վայքի 3 ՆՈՒՀ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Վայքի համար 3 ՆՈՒՀ –ում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանները փոխարինվել են  նոր մետաղապլաստե պատուհաններով, ոչ արդյունավետ դռների, վիտրաժների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, պատերի ներքին հարդարման աշխատանքներ, պատուհանների և դռների փոխարինում ջերմամեկուսացված պատով, ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում և ջրահեռացման համակարգի մասնակի նորոգում, գողություն ունեցող գազատարի թողունակության մեծացում, բնական գազի ջեռուցման կաթսաների տեղակայում և միացում գազատարին, ինչպես նաև ջեռուցման ներքին համակարգի շինհավաքակցում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 41%:
      Ավելին Փակել
    • Գավառի թիվ 5 հիմնական դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, ջեռուցվող մասնաշենքի առանձնացում չջեռուցվողներից վիտրաժների տեղադրմամբ, ինչպես նաև պատերի ներքին հարդարում: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 55.1%: Դպրոցի տնօրեն Սաթիկ Արզաքանյանի խոսքով կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ դպրոցում ավելացել է աշակերտների քանակը:
      Ավելին Փակել
    • Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր
      ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվողէներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացնում է հետախուզական հորատման աշխատանքեր: Ծրագրի լրամշակված «Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում և բնապահպանական կառավարման պլան» փաստաթղթի հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
      Ավելին Փակել
    • Վայք քաղաքի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Վայք քաղաքում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Կատարվել են հետևյալ  միջոցառումները՝  փողացային լուսավորության ԴՌԼ լամպերով լուսատուների փոխարինում էներգաարդյունավետ լամպերով լուսատուներով, հենասյուների ներկում, հենասյուների տեղադրում, մալուխի և հաղորդալարի անցկացում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 42% խնայողություն:
      Ավելին Փակել
    • Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիր
      ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվողէներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացնում է հետախուզական հորատման աշխատանքեր: Ծրագրի լրամշակված «Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում և բնապահպանական կառավարման պլան» փաստաթղթի հետ կարելի է ծանոթանալ այստեղ:
      Ավելին Փակել
    • Իջևան քաղաքի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Իջևան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ 400Վտ հզորության դրոսելային սնդիկային լամպերի փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով, լուսատուներով, 250Վտ շիկացման թելիկով լուսատուների փոխարինում նատրիումական լամպերով, լուսատուներով, 40Վտ շիկացման թելիկով դեկորատիվ լուսատուների փոխարինում ֆլյուորեսցենտային լամպերով, լուսատուներով, հին հաշվիչների փոխարինում երկսակագնային հաշվիչներով, նոր էլեկտրոնային ժամանակի ռելեների տեղադրում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, փողոցային լույսերի նոր լուսատուների տեղակայում, հենասյուների երկշերտ ներկում, հաղորդալարերի փոխարինում և անցկացում 8600մ: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 40,3% խնայողություն:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության աշխատանքները Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իրականացրել է հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ կաթսայատան վերազինում՝ կաթսաների այրիչների փոխարինում, պոմպերի արդիականացում, կարգաբերում, ջերմամեկուսացում, ներքին դռների փոխարինում, ջեռուցման ներքին ցանցի մասնակի վերակառուցում, կարգավորիչ հանգույցների տեղադրում, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում էնգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, պատերի ներքին հարդարման աշխատանքներ: Իրականացված էներգախնայողական   միջոցառումների շնորհիվ թատրոնում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 60%: Պրոռեկտոր Հովիկ Մինասյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Հայաստանի ազգային գրադարան

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարել է հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետպատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, կաթսայի և անհրաժեշտ սարքավորումների տեղադրում, արտաքին ջերմային ցանցի և ներքին ջերմահամակարգի կառուցում, լուսաթափանց մակերեսների փոխարինում երմամեկուսացված պատերով, պատերի ներքին հարդարման աշխատանքներ: Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 43,4%:

      Ավելին Փակել
    • Երևանի թիվ 163 հիմնական դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանիթիվ 163 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ոչարդյունավետ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ոչ արդյունավետ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում ջերմամեկուսացված պատերով, ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, ինչպես նաև արտաքին պատերի մասնակի ջերմամեկուսացում: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 45.7%:
      Ավելին Փակել
    • «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» Արևելյան մասնաճյուղ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Արևելյան մասնաճյուղում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, տանիքի ջերմամեկուսացում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի շինհավաքակցում, գազատարի և գազի կարգավորիչ –հաշվիչ հանգույցի շինհավաքակցում, դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 41.7%:
      Ավելին Փակել
    • Ախուրյան քաղաքի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Ախուրյան քաղաքում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Կատարվել են հետևյալ միջոցառումները՝ դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում  նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, ԴՌԼ 250 լամպերով լուսատուների փոխարինում 150 Վտ հզորությամբ նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, 100 Վտ շիկացման թելիկով լամպերով դեկորատիվ լուսատուների փոխարինում 30Վտ լյումինեսցենտային լամպերով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում,  լուսավորման ցանցերի պարամետրերի բարելավում, փողոցային լուսավորման նոր լուսատուներով հենասյուների տեղակայում, փողոցային լուսավորման բացակայող լուսատուների տեղադրում, հենասյուների ներկում, ինչպես նաև հաղորդալարերի մոնտաժում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 58% խնայողություն:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության արդյունքները Աշտարակի բժշկական կենտրոն
      Հայաստանի   վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Աշտարակի բժշկական կենտրոնում էներգախնայողության ծրագրի շրջանակներում  իրականացրել է հետևյալ միջոցառումները՝պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, պատուհանների տակի խորշերի  ջերմամեկուսացում,  արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով,  ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքերի տեղադրում և  շինհավաքակցում,   արտաքին գազատարի  կառուցում, ինչպես նաև ձեղնահարկային ծածկի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայող միջոցառումների շնորհիվ էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 40.8%:
      Ավելին Փակել
    • Հրազդան քաղաքի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ:                      Հրազդան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ արտաքին լուսավորման 400Վտ և 250Վտ հզորության  դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք  լուսավորվածություն ապահովող նույն քանակության նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի  կարգավորում, լուսավորման ցանցի էլեկտրական պարամետրերի բարելավում, բացակայող հենասյուների և լուսատուների տեղակայում, հենասյուների ներկում, մալուխների անցկացում 1200 մ հաղորդալարերի փոխարինում  և անցկացում 5400մ, ինչպես նաև նոր հենասյունների տեղակայում լուսատուներով: Նշված էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել  շուրջ 55,3% խնայողություն:
      Ավելին Փակել
    • Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում էներգախնայողության ծրագրի շրջանակներում  իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ միջին ճնշմանգազամատակարարման  խողովակաշարի կառուցում, կաթսայատան շինարարական աշխատանքների իրականացում, կաթսաների և օժանդակ սարքավորումների մոնտաժում, կաթսայատան ներսում գազամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, էլեկտրամատակարարման, օդափոխության աշխատանքների իրականացում, կաթսաների և օժանդակ սարքավորումների թողարկում և կարգաբերում,  ջեռուցման ցանցի միացում գոյություն ունեցող արտաքին ջերմային ցանցին, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում 3 խցիկանի մետաղապլաստե  ապակե ծրարներով, արտաքին դռների փոխարինում ալյումինե ջերմակամրջակով, դռներով, պատուհանների, դռների փոխարինում ջերմամեկուցացված   պատերով, անցումների տակի ծածկերի ջերմամեկուսացում,  պատերի ներքին հարդարման աշխատնքներ, տաք ջրամատակարարման նոր ցանցի մոնտաժում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 49.2%:
      Ավելին Փակել
    • Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոցում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի  էներգասպառումը: Դպրոցում կարարվել են հետևյալ էներգախնայող միջոցառումները` ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում պատերով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ջեռուցվող մասնաշենքերի դռներով, վիտրաժներով տարանջատում չջեռուցվողներից: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 44,8%:
      Ավելին Փակել
    • Կապանի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Կապան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ արտաքին լուսավորման դրոսելային սնդիկային լամպերով լուսատունների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող, նույն քանակության նատրումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, լուսավորման ցանցի պարամետրերի բարելավում, հին սնող հաղորդալարերի  փոխարինում,  փողոցային լուսավորության բացակայող նատրիումային բարձր ճնշման լամպերով լուսատուների և հենասյունների տեղադրում, ինչպես նաև հենասյուների ներկում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 38,3% խնայողություն:
      Ավելին Փակել
    • Երևանի Գ. Աթարբեկյանի անվան համար 61 հիմնական դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Երևանի Գ. Աթարբեկյանի անվան համար 61 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ծածկի ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, արտաքին դռան փոխարինում ջերմամեկուսացված պատով: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 59.1%:
      Ավելին Փակել
    • Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ ոչ էներգաարդյունավետ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, բակային տարածքների արտաքին լուսատունների փոխարինում էներգախնայող լուսադիոդային լուսատուներով:  էներգախնայողության միջոցառումների շնորհիվ էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 50%:
      Ավելին Փակել
    • Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության  ծրագրի շրջանակներում Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 66 հիմնական դպրոցում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի  էներգասպառումը:Դպրոցում կարարվել են հետևյալ էներգախնայող միջոցառումները` ջերմաանդրադարձիչների տեղադրում, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում, պատուհանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատերով, ինչպես նաև արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով: Կատարված էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 46,9%: Դպրոցի տնօրեն Զարուհի Այվազյանը նշեց, որ կատարված էներգախնայողական միջոցառումներից հետո դպրոցում նվազել է աշակերտների բացակայության, ինչպես նաև հիվանդությունների թիվը:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության աշխատանքները Արտաշատի քաղաքապետարանում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Արտաշատ քաղաքի քաղաքապետարանում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ջեռուցվող տարածքների տարանջատում չջեռուցվող տարածքներից, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայի և անհրաժեշտ սարքավորումների շինհավաքակցում, գազատարի կառուցում, ճնշման կարգավորման և հաշվարկման համակարգի հավաքակցում: Իրականացված էներգախնայողական միջոցառումների շնորհիվԱրտաշատ քաղաքի քաղաքապետարանումէներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 50%:
      Ավելին Փակել
    • Արթիկ քաղաքի արտաքին լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է փողոցային լուսավորության աշխատանքներ: Արթիկ քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ արտաքին լուսավորման դրոսելային սնդիկային լամպերով լուսատունների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող, նույն քանակության նատրումային բարձր ճնշման լամպերով լուսատուներով, կառավարման և հաշվարկի համակարգերի կարգավորում, ինչպես նաև լուսավորման ցանցի էլեկտրական պարամետրերի բարելավում: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 41,4% խնայողություն: Արթիկ քաղաքի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Վաղարշապատի հիվանդանոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Վաղարշապատի հիվանդանոցում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ծածկի ջերմամեկուսացում, պատունանների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատով, պատուհանների տակի խորշերի ջերմամեկուսացում, գազատարի և գազի կարգավորիչ, հաշվիչ հանգույցի շինհավաքակցում, արտաքին ջերմային ցանցի կառուցում, ներքին ջերմային ցանցի շինհավաքակցում, կաթսայատան վերակառուցում և զինում: էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում էշուրջ 48.1%: Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն Վաչագան Մկրտչյանի խոսքով Էներգախնայողության միջոցառումների արդյունքում, նույնիսկ խստաշունչ ձմռան պայմաններում, միջին ջերմաստիճանը հիվանդասենյակներում և միջանցքներում 24-25 աստիճան է:
      Ավելին Փակել
    • Դիլիջան քաղաքի փողոցային լուսավորություն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում համայնքներում իրականացրել է  փողոցային լուսավորության աշխատանքներ: Դիլիջան քաղաքում փողոցային լուսավորության ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ միջոցառումները՝ արտաքին լուսավորության շիկացման լամպերի փոխարինում համարժեք լուսավորություն ապահովող ֆլյուրուսցենտային լամպերով, փողոցային լուսավորության դրոսելային սնդիկային լամպերով լուսատուների փոխարինում համարժեք լուսավորվածություն ապահովող նատրիումային բարձր ճնշման լամպերով: Վերոնշյալ էներգախնայող աշխատանքների շնորհիվ հաջողվել է ապահովել շուրջ 45,2% խնայողություն և ավելացնել լուսավոր փողոցների քանակը:
      Ավելին Փակել
    • ՀՀ ԳԱԱ «Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտ»
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ միջոցառումները՝ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, լուսաթափանց մակերեսների մասնակի փոխարինում ջերմամեկուսացված պատով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, առաջին մասնաշենքի ծածքի ջերմամեկուսացում, կաթսաների և պոմպերի փոխարինում: Իրականացված էներգախնայողական միջոցառումների շնորհիվ ՀՀ ԳԱԱ Լ.Ա.Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 38%:
      Ավելին Փակել
    • Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում իրականացրել է էներգախնայողության միջոցառումներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ջերմաանդրադարձիչների տեղադրում ջեռուցման մարտկոցների հետևի պատերին, հին պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում ջերմամեկուսացված պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով,  ջեռուցվող մասնաշենքի տարանջատում չջեռուցվողներից դռներով, ինչպեսնաև 1-ին մասնաշենքի ձեռահարկային ծածկի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 56,2%: Դպրոցի տնօրեն Կ. Խաչատրյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված էներգախնայողական միջոցառումների համար:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության աշխատանքների արդյունքները պետական կամերային երաժշտական թատրոն
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում պետական կամերային երաժշտական թատրոնում իրականացրել է հետևյալ էներգախնայողական աշխատանքները՝ ոչ էներգաարդյունավետ պատերի ջերմամեկուսացում, պատուհանների փոխարինում էնգաարդյունավետ պատուհաններով, արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, տեղադրվել են վիտրաժներ, ծածկի ջերմամեկուսացում, լուսավորության և բեմային լուսագունային համակարգերի իրականացում լուսադիոդային լամպերով: Իրականացված էներգախնայողական միջոցառումների շնորհիվ թատրոնում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 57,8%: Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում կատարել է էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի  էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանները փոխարինվել են  նոր մետաղապլաստե պատուհաններով, ոչ արդյունավետ պատուհանները փոխարինվել են պատով, արտաքին դռների փոխարինում ալյումինե դռներով, ինչպես նաև մաքրվել  և կարգաբերվել է կաթսան: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 52,7%: Դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը նշեց, որ կատարված էներգախնայողական միջոցառումներից հետո դպրոցում նվազել է աշակերտների բացակայության ինչպես նաև հիվանդությունների թիվը:
      Ավելին Փակել
    • Կատարված էներգախնայողության աշխատանքները Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում
      Մասիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ, որի արդյունքում՝ հին պատուհանների փոխարինում նոր մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում, ջերմաանդրադարձիչ, ջերմամեկուսիչ փայլաթիթեղ, կաթսայի մաքրում և կարգաբերում, ջերմամեկուսացման նպատակով պատուհանների տակի քայքայված պատերի արտաքին սվաղում: էներգախնայող միջոցառումների շնորհիվ ծախսերի խնայողությունը դպրոցում կազմել է շուրջ 52.3%:
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց էներգախնայողության արդյունքների ամփոփման վերաբերյալ երկօրյա սեմինար
      Ս.թ. մայիսի 4-5- ը Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և  Էներգախնայողության Հիմնադրամը կազմակերպել է էներգախնայողության արդյունքների ամփոփման վերաբերյալ երկօրյա սեմինար: Սեմինարին մասնակցում էին Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նախարարության ներկայացուցիչ Հայկ Բադալյանը,  Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Ջաս Սինգխը, Պեձի Մուկամբեն, Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ինչպես նաև շինարարական և շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, խորհրդաատվական կազմակերպություններիներկայացուցիչներ: Օրակարգը բավականին բովանդակալից նկարագրում էր Էներգախնայողության օգուտները, մասնավորապես քննարկվեցին ՀՎԷԷ հիմնադրամի զարգացման ներուժի միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարները, էներգախնայողության ծրագրի շարունակական գործընթացները, գնումների իրականացումը Էներգախնայողության ծրագրի շրջանակներում, ԷԽ ծրագրի շրջանակներում նոր տեսակի էներգախնայողության միջոցառումների կիրառման փորձը, Էներգաարդյունավետության նորմատիվաիրավական փաստաթղթերը, ինչպես նաև ներկայացվեցին ՀՎԷԷՀ-ի կողմից իրականացված էներգախնայողական /ԷԽ/ ներդրումների վերաբերյալ  սոցիալական հարցման արդյունքները և այլ հարցեր:Շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրեցին կատարված աշխատանքները, խոսեցին իրենց հուզող հարցերի շուրջ և ընգծեցին Հիմնադրամի աշխատակազմի բարձր մասնագիտական ներուժը և պատրաստակամությունը օժանդակելու պատշաճ ձևով աշխատանքները կազմակերպելու համար: Ծրագրից իրենց գոհունակությունը հայտեցին նաև մի շարք հաստատությունների շահառուններ, որոնց օբյեկտներում կատարվել էին էներգախնայողական միջոցառումներ:  
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության աշխատանքների արդյունքները Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Lճաշեն գյուղի միջնակարգ դպրոցում իրականացրել է հետևյալ աշխատանքները՝ հին պատուհանների փոխարինում նոր էներգաարդյունավետ մետաղապլաստե պատուհաններով, պատուհանների փոխարինում պատով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, պատերի ներքին հարդարում, ձեղնահարկի ծածկի ջերմամեկուսացում: Վերոնշյալ էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 55.3%:  Լճաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության աշխատանքները Մասիս քաղաքի բժշկական կենտրոնում
      Մասիսի բժշկական կենտրոնում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցառումները՝ փայտե պատուհանները փոխարինվել են մետաղապլաստե պատուհաններով, արտաքին ալյումինե դռները փոխարինվել են մետաղապլաստե  դեներով, ավելորդ պատուհանները փակվել են պատով,  ջերմամեկուսացվել են պատերը, ջերմամեկուսացվել է տանիքը, կառուցվել է կաթսայատուն, վերանորոգվել են տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը: էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 51%: Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մեսրոպյանի խոսքով Էներգախնայողության միջոցառումների արդյունքում, նույնիսկ խստաշունչ ձմռան պայմաններում, միջին ջերմաստիճանը հիվանդասենյակներում և միջանցքներում    24-25 աստիճան է:
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային կայանների նախագծում և կառուցում» խորագրով հնգօրյա դասընթացը
      Ապրիլի 4-8-ը Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իսպանական Էֆֆերջի ընկերության հետ համատեղ կազմակերպել են «Արդյունաբերական մասշտաբի ֆոտովոլտային կայանների նախագծում և կառուցում» խորագրով հնգօրյա դասընթաց: Էֆֆերջի ընկերության խորհրդատուներ՝ Ռայկո Պարրան և Իսիդորո Լիլլոն ողջունեցին մասնակիցներին հույս հայտնելով, որ այս սեմինարը կնպասնի տեղացի մասնագետների գիտելիքների ավելացմանը տվյալ ոլորտում: Սեմինարի նպատակն է ուժեղացնել Հայաստանյան մասնագիտացված կառույցների մասնագետների կարողությունները,  որը կնպաստի հետագայում Հայաստանում արևային կայանների արդյունավետ կառուցմանը: Սեմինարի ընթացքում ներկայացվել է՝ արևային կայանների տեսակները, նկարագրությունը, նախնական նախագման սկզբունքները, ստանդարտ հաշվարկներ և էլեկտրակայանի նախագծման դեպքային ուսումնասիրություններ, ֆվ կայանների մոնիթորինգի և ազդանշանային համակարգեր, էներգիայի արտադրության գնահատման եղանակներ, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ինչպես նաև շահագործման և պահպանման առնչվող խնդիրներ: Դասընթացին մասնակցում են պետական կառույցների, էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, ուսանողներ և այլ շահագրգիռ կազմակերպությունների մասնագետներ:  
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Ս.թ. մարտի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի համար՝
      • Լոտ 1.Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016
      Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները:  Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման,  դահլիճի օդի լավորակման համակարգի, ներքին և արտաքին լուսավորման համակարգերի, ինչպես նաև մոնիթորինգի համակարգի ներդրման մասին: Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016 Արևային ֆոտովոլտային համակարգի, լուսադիոդային լույսերի, և օդի լավորակման համակարգի հաշվարկային ուղեցույց
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության միջոցառումներ Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը էներգախնայողության ծրագրի շրջանակներում Վաղարշապատի թիվ 2 հատուկ դպրոցում կատարել էներգախնայողության աշխատանքներ, որի նպատակն է նվազեցնել դպրոցի  էներգասպառումը: Կատարվել են հետևյալ աշխատանքները՝ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում էներգաարդյունավետ պատուհաններով, ոչ արդյունավետ արտաքին դռների փոխարինում էներգաարդյունավետ դռներով, ոչ արդյունավետ պատուհանների փոխարինում ջերմամեկուսացված պատով, ծածկի ջերմամեկուսացում, ինչպես նաև միջանցքները տարանջատող մետաղապլաստե դռների տեղադրում: Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 52%:
      Ավելին Փակել
    • Կատարված էներգախնայողության աշխատանքները Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում
      Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցում իրականացվել են էներգախնայողական միջոցառումներ, որի արդյունքում՝ փայտե պատուհանները փոխարինվել են մետաղապլաստե պատուհաններով, արտաքին ալյումինե դռները փոխարինվել են մետաղապլաստե դռներով, ավելորդ պատուհանները փակվել են պատով, ինչպես նաև ջերմամեկուսացվել են պատերը: Վերոնշյալ էներգախնայող միջոցառումների շնորհիվ ծախսերի խնայողությունը դպրոցում կազմել է 53.1%: Արարատ քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Նուրիցա Փանոսյանի խոսքով ծախսված գումարը դպրոցը կվերադարձնի 10 տարում, ընդ որում՝ բացառապես նորոգման հետևանքով խնայված միջոցներից, ինչը միանգամայն հնարավոր է: Դպրոցի տնօրեն Նուրիցա Փանոսյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով շինարարական կազմակերպությունների հետ
      Ս.թ մարտի 15-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների համար՝ Լոտ 1.Հրազդանի քաղաքապետարանի «Հրազդանի թիվ 12 ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի  էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-51/2016 Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել վերոնշյալ հաստատություններում էներգախնայողության միջոցառումների մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը:  Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պայմանագրի շնորհման կարգը: Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:
      Ավելին Փակել
    • Հայաստանի ազգային արխիվ
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում  Հայաստանի ազգային արխիվում իրականացվել են հետևյալ էներգախնայողության միջոցառումները՝ փայտե պատուհանների փոխարինում մետաղապլաստե պատուհաններով, արտաքին դռների փոխարինում մետաղապլաստե դռներով, պատերի և տանիքի ջերմամեկուսացում, ինչպես նաև վերանորոգվել է ջեռուցման համակարգը: Վերոնշյալ աշխատանքների արդյունքում էներգախնայողությունը Հայաստանի ազգային արխիվում կազմում է 34.9%: Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի խոսքով կատարված աշխատանքներից հետո փոփոխությունները էական է: Նախկին պատուհաններից ներթափանցում էին արխիվի հիմնական թշնամիները՝ փոշին և քամին: Փոքրացված պատուհանները էներգախնայողության հետ միասին լուծեցին նաև արխիվային փաստաթղթերի պահպանության հարցը:
      Ավելին Փակել
    • Հանդիպում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ
      Ս.թ. մարտի 9-ից 14-ը ՀՎԷԷ հիմնադրամում իրենց հետազոտական պրակտիկան անցկացրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի մի խումբ մագիստրանտներ: Այցի նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՀՎԷԷ հիմնադրամի գործունեությանը:Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ծրագիրը, մասնավորապես հանրային օբյեկտներում իրականացված աշխատանքները: Ուսանողները հետաքրքրվեցին ջեռուցման համակարգերով, ծանոթացան ցուցահանդեսում ներկայացված էներգախնայող նյութերին, իրենց ցուցանիշներին, ինչպես նաև ծանոթացան հիմնադրամում առկա չափիչ սարքավորումների օգտագործման եղանակներին: Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանում, ինչպես նաև խոսեց արևային կայանների կառուցման համար ընտրված տեղանքներից: Հրանտ Տեր-Գաբրիելյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական:
      Ավելին Փակել
    • Էներգախնայողության ծրագրի արդյունքները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում
      ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում էներգախնայողության ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողության աշխատանքներ մասնավորապես փոխվել են՝ դռներ պատուհաններ, արտաքին ջերմային ցանցի ջերմամեկուսացում, մասնաշենքների ծածկի ջերմամեկուսացում, երրորդ մասնաշենքի արտաքին պատերի ջերմամեկուսացում, ինչպես նաև կաթսայատների վերազինում: Այս էներգախնայողության միջոցառումների շնորհիվ շենքում էներգիայի ծախսերի խնայողությունը կազմում է շուրջ 46%: ՀՊՏՀ պրոռեկտոր Միխայիլ Կարապետյանը նշեց, որ ջերմությունը նախկինի համեմատ ամենա քիչը չորսից հինգ անգամ ավելացել է շենքում, ինչպես նաև էներգախնայողության աշխատանքներից հետո ծախսը ավելի քիչ է: Հիմնովին վերանորոգվել է նաև ԲՈՒՀ-ի կաթսայատունը, որտեղ ջերմություն ապահովող երկու կաթսաններն էլ էներգախնայող են և ավտոմատացված: Խնայող ռեժիմի են բերվել ԲՈՒՀ-ի բոլոր մասնաշենքերը:
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Ս.թ մարտի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթների համար՝ Լոտ 1. Գնումների աջակցման կենտրոն ՊՈԱԿ-ի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-53/2016-1 Լոտ 2. Սպիտակի քաղաքապետարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-53/2016-2 Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել վերոնշյալ հաստատություններում էներգախնայողության միջոցառումների մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը:  Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պայմանագրի շնորհման կարգը: Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Աշխատանքների գնում- Ազգային մրցութային սակարկություն ԾՐԱԳԻՐ. <<ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ>> ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՋԵՐՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑԵՒՑԱՆԻՇՆԵՐԸ
      Ավելին Փակել
    • Քննարկում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ
      Մարտի 2-ին Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում արևային ներուժի գնահատման և քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև պետական կառույցների, ԲՈՒՀ-երի ներկայացուցիչներ: Էֆերջի ընկերության խորհրդատու Լուիզ Մարտին Պոմարեսը ներկայացրեց Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարները, կատարված ուսումնասիրությունները, Հայաստանի կլիմայական գոտու և արևային նեուժի քարտեզագրման  առանձնահատկությունները, ինչպես նաև քննարկվեցին՝ տեղանքների ուսումնասիրության արդյունքները արևային կայաների տեղադրման համար և մի շարք այլ հարցեր:
      Ավելին Փակել
    • Մեկնարկեց «Արևային ներուժի գնահատում և քարտեզագրում» խորագրով քառօրյա սեմինար
      Փետրվարի 27-ից մարտի 1-ը Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը իսպանական Էֆերջի ընկերության հետ համատեղ կազմակերպել են «Արևային ներուժի գնահատում և քարտեզագրում» խորագրով քառօրյա սեմինար: Էֆերջի ընկերության խորհրդատուներ՝ Լուիզ Մարտին Պոմարեսը և Դիեգո Բերմեջիոն ողջունեցին մասնակիցներին հույս հայտնելով, որ այս սեմինարը կնպասնի տեղացի մասնագետների գիտելիքների ավելացմանը տվյալ ոլորտում:Սեմինարի նպատակն է ուժեղացնել Հայաստանյան մասնագիտացված կառույցների մասնագետների կարողությունները, որը կնպաստի հետագայում Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանը, արդեն իսկ վերապատրաստված կադրեիր միջոցով: Սեմինարի ընթացքում քննարկվել է Հայաստանի կլիմայական գոտու և արևային նեուժի քարտեզագրման առանձնահատկությունները, ինչպես նաև քննարկվեցին՝ արևային ճառագայթման դասական գնահատում, արևային ճառագայթման սպեկտրալ բաշխում, արևային ճառագայթման փոխազդեցությունը մթնոլորտի հետ, արբանյակային պատկերներից արևային ճառագայթման մոդելավորում, ֆոտովոլտային հնարավորությունները Հայաստանում և մի շարք այլ հարցեր:
      Ավելին Փակել
    • Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի ներկայացում
      Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստման աշխատանքների ներկայացում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից: Քննարկմանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և  բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ անձինք: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը ողջունեց հյուրերին և ներկայացրեց արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագիրը, մասնավորապես վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում ՀՀ-ում մասնավոր սեկտորի կողմից պետք է կառուցվեն 40-50ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, խոսեց զարգացման հեռանկարների, ինչպես նաև ծրագրի ֆինանսավորման մասին: ՀՎԷԷ հիմնադարմի փորձագետ Արմեն Ղարիբյանը ներկայացնելով ծրագիրը խոսեց արևային կայանների կառուցման համար անհրաժեշտ հանգամանքների, ծրագրի նախապատրաստման գործընթացի հիմնական քայլերի, արևի ներուժի գնահատման, արևային ճառագայթների չափիչ կայանների ձեռք բերման, տեղադրման մասին: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը խոսեց աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտության մասին և աշխատանքային խմբում քննարկվող հարցերի մասին, մասնավորապես արևային էլեկտրակայանների կառուցման և չափիչ կայանների տեղադրման վայրերի ընտրության, բնապահպանական և սոցիալական խնդիրների, տեխնիկական և տեխնոլոգիական խնդիրների, մասնագետների ուսուցման, վերապատրաստման և կարողությունների զարգացման այլ հարցերի մասին: Զեկույց-Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի նախապատրաստում
      Ավելին Փակել
    • Ավարտվեցին էներգախնայողության աշխատանքները տիկնիկային թատրոնում
      2016թ. հունվարի 22-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում  թատրոնի լուսավորության համակարգի արդիականացման միջոցառումների շնորհանդեսը: Ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՀՎԷԷՀ աշխատակիցները, լրագրողներ և այլ հյուրեր: Ծրագրի ֆինանսավորումը իրականացվել է ՀՎԷԷ հիմնադրամի կողմից, որը միտված էր լուսավորության համակարգի բարեփոխմանը և նպատակ ուներ կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, միևնույն ժամանակ ապահովելով հարմարավետության բարձր մակարդակ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը բարձր գնահատեց էներգախնայողության մակարդակի բարձրացմանն ուղղված Էներգախնայողության ծրագրի և դրանում ընդգրկված մի շարք այլ հանրային շենքերում իրականացվող էներգախնայողության միջոցառումների իրականացման կարևորությունը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը ուրախությամբ նշեց, որ մշակույթի ոլորտում էներգախնայողության միջոցառումներ են իրականացվել ևս երկու հաստատություններում՝ Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի պետական կամերային երաժշտական թատրոնում՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կլինի շարունակական և հնարավորություն կտա նրանում ընդգրկել բազմաթիվ այլ մշակութային հաստատություններ: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեծ ոգևորությամբ հյուրերին ծանոթացրեց կատարված աշխատանքների հետ և իր խորին շնորհակալությունը հայտնեց Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանին, ինչպես նաև մոնտաժային աշխատանքներ իրականացնող Դուստր Մարգարիտա ՍՊԸ ներկայացուցիչներին միջոցառումների իրականցման բարձր մակարդակի համար՝ նշելով լուսավորության համակարգի արդիականացման կարևորության մասին, որն ավելի է գեղեցկացնում թատրոնն ու բեմական և ստեղծագործական լայն հնարավորություններ ընձեռում թատրոնի ողջ անձնակազմին:
      Ավելին Փակել
  • 2015

    • Այսօր էներգետիկների միջազգային օրն է

      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում: Դուք այն մասնագետներն եք, ում ամենօրյա աշխատանքի արդյունքը մարդկանց լույսով ու ջերմությամբ ապահովելն է: էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության անկախությունը և մակարդակի բարձրացումը  մեր հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունի: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն են իրականացնում իրենց աշխատանքները: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր երկրին:

      Ավելին Փակել
    • Ստորագրվեց փոխըմբռման հուշագիր Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարության “ՌէԳ” դաշնային պետական բյուջետային հաստատության և ՀՎԷԷ Հիմնադրամի միջև
      Ս.թ. նոյեմբերի 19-21-ը Մոսկվայում մեկնարկեց էներգախնայողությանը և էներգետիկ ոլորտի զարգամանն ուղղված ENES 2015 միջազգային ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարության “Ռուսաստանի էներգետիկ գործակալություն” դաշնային պետական բյուջետային հաստատության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրվեց էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում փոխըմբռման հուշագիր: Սույն հուշագրի նպատակն է խթանել կողմերի միջև համագործակցությունը միջոցառումների միջոցով, որոնք ուղղված կլինեն էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանը Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սուբյեկտների ներգրավմամբ: ավելին  
      Ավելին Փակել
    • Այց Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց Էներգախնայողության ծրագրի շրջանակներում
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները ջեռուցման սեզոնի նախաշեմին այցելեցին Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց, որտեղ էներգխնայության ծրագրի շրջանակներում կատրվել են մի շարք էներգախնայողական աշխատանքներ:Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են դպրոցի պատուհանները, որոշ պատուհաններ փոխարինվել են ջերմամեկուսացված պատերով, ինչպես նաև փոխվել են դպրոցի արտաքին դռները, տեղադրվել են ջերմաանդրադարձիչներ: Դպրոցում ստեղծվել են առավել հարմարավետ պայմաններ իրենց պարապունքները անցկացնելու համար:
      Ավելին Փակել
    • R2E2-ն պատրաստվում է կազմել Հայաստանի արևային քարտեզը
      Մեկ տարուց Հայաստանը կունենա արեւային քարտեզ, որը կնպաստի երկրում արեւային էներգիայի զարգացմանը: «Հունվար, փետրվար ամիսներից մենք կսկսենք իրականացնել արևի մոնիտորինգ և չափումներ` Հայաստանի արևային քարտեզը կազմելու համար: Վերջնական քարտեզը պատրաստ կլինի մեկ տարի անց: Ընտրվելու են այն տեղանքները, որոնք ունեն լավագույն ռեսուրսը էլեկտրաէներգիա արտադրելու համար, և այդտեղ կառուցվելու են կայաններ: Սա հնարավորություն կտա նաև կազմել որոշակի գործարար, ներդրումային ծրագիր, և արդեն բոլոր ներդրողները, ունենալով այդ ինֆորմացիան, կարող են որոշել՝ ինչպիսի կայան, ինչպիսի սակագնով, ինչպիսի ներդրում անեն»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (R2E2) տնօրեն Թամարա Բաբայանը: Ըստ նրա` նախնական տվյալներով արեւային էներգիայի զարգացման համար լավագույն տեղանքները գտնվում են Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերում: «Ինչքան ջերմաստիճանը ցուրտ է, այդքան ավելի լավ են այդ կայաններն աշխատում: Բարձրադիր վայրերում արևն ավելի ուժեղ է, օդը՝ մաքուր, լույսի թափանցելիությունը՝ մեծ: Օրինակ, Երևանում օդը փոշոտ է, և այդ փոշին ինչ-որ տեղ խանգարում է: Եթե օդը կեղտոտ է, արևի ճառագայթներն ամբողջությամբ չեն հասնում մակերեսին: Սակայն այստեղ միայն արևի հարցը չէ: Հարկավոր է նաև ունենալ համապատասխան տարածք, հողակտոր և ենթակառուցվածքներ», – նշեց Թամարա Բաբայանը: Նշենք, որ արեւային քարտեզի մշակման աշխատանքներն իրականացվելու են Կլիմայի ներդրումային հիմնադրամի վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում R2E2-ին հատկացված 40 միլիոն դոլլարարժողությամբ դրամաշնորհի շրջանակներում: Այս գումարով Հայաստանում զարկ է տրվելու արեւային էներգիայի զարգացմանը. նախատեսվում է մինչեւ 50ՄՎտ հզորությամբ արեւային կայանների կառուցում, արևային ջրատաքացուցիչների և ջերմային պոմպերի օգտագործում: Նաեւ նախատեսվում է Հայաստանում առաջին անգամ զարգացնել երկրաջերմային էներգիան: Աղբյուր
      Ավելին Փակել
    • Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում մեկնարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ
      Հոկտեմբերի 16-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետականկառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Միջոցառման հիմնական բանախոսն էր ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանը, ով արևային էներգետիկայի ոլորտում համարվում է միջազգային հեղինակություն և հանդիսանում է բազմաթիվ միջազգային համբավ ունեցող գրքերի և արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ կայանների նախագծերի հեղինակ, ներկայացրեց տարբեր երկրներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների ներդրման տեխնոլոգիական, իրավական և քաղաքական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների միջազգային փորձը՝ Հայաստանում նշված ծրագրերի իրականացումը հաջողությամբ իրականացնելու հնարավորությունները: Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում մեկնարկեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ   Հոկտեմբերի 16-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսեաններ դպրոց և համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման հետ կապված խնդիրների և արդյունավետ լուծումների վերաբերյալ քննարկումներ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Միջոցառման հիմնական բանախոսն էր ամերիկահայ դոկտոր Փիթեր Գևորկյանը, ով արևային էներգետիկայի ոլորտում համարվում է միջազգային հեղինակություն և հանդիսանում է բազմաթիվ միջազգային համբավ ունեցող գրքերի և արդյունաբերական մասշտաբի բազմաթիվ կայանների նախագծերի հեղինակ, ներկայացրեց տարբեր երկրներում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանների ներդրման տեխնոլոգիական, իրավական և քաղաքական խնդիրների և դրանց լուծման ճանապարհների միջազգային փորձը՝ Հայաստանում նշված ծրագրերի իրականացումը հաջողությամբ իրականացնելու հնարավորությունները:
      Ավելին Փակել
    • Մեկնարկեցին Էներգախնայողության ոլորտի վերաբերյալ քննարկումներ
      Այսօր սեպտեմբերի 23-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակներում մշակված երկու փաստաթղթերի քննարկում, մասնավորապես դրանցից առաջինը՝ Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագրի նախագիծն է, իսկ երկրորդը՝ Շուկայի վերլուծություն և Հիմնադրամի առաջիկա տարիների գործառնական ծրագրի նախագիծը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ Ջաս Սինգխը, Արթուր Կոչնակյանը, Էմիլ Զալինյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, <<Էներգախնայողության Ալյանս>> հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, <<Էկոնոլեր>> թիմի ղեկավար՝ Աստղինե Պասոյանը, Ամերիա Գրուպ ընկերության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը կարևորելով նման քննարկումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՎԷԷ Հիմնադրամի դերը և նշանակությունը տվյալ ոլորտում: Բացման խոսքով հանդես եկավ ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ներկայացնելով Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը, առանձնահատկությունները, ինչպես նաև Շուկայի վերլուծություն և Հիմնադրամի առաջիկա տարիների գործառնական ծրագրի նախագիծը, որը մշակվել է Ամերիա ՓԲԸ-ի կողմից: Աստղինե Պասոյանը ներկայացրեց Հայաստանի  էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիր, որը մշակվել է «Էկոնոլեր» խորհրդատվական ընկերության, ինչպես նաև «Էներգախնայողության Ալյանս» ընկերության հետ համատեղ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել այդ երկու կարևոր փաստաթղթերը շահագրգիռ անձանց, ստանալ կարծիքներ և առաջարկություններ դրանց լրամշակման և հաստատման ներկայացնելու նպատակով:  
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով շինարարական կազմակերպությունների հետ
      Ս.թ հունիսի 15-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի շրջանակներում, Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացվելիք՝ մուտքային ճանապարհի, ջրամատակարարման համակարգի և հորատման հարթակի կառուցման աշխատանքների վերաբերյալ, GEDP-CW-1/2015: Քննարկմանը մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր  մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Հիմնադրամի գնումների խորհրդատու Արթուր Գրիգորյանը մանրամասն ներկայացրեց  մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պատասխանեց շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին: Հիմնադրամի բնապահպան Հմայակ Ավագյանը մանրամասն ներկայացրեց շինարարության կապալառուին ներկայացվող պահանջները՝ • թափոնների կառավարում • շինարարական ճամբարի կառավարում • կենսաբազմազանության պահպանում • էրոզիայի վերահսկման և հողի պահպանություն • մշակութային ռեսուրսների պահպանություն • հորատման լուծույթի կուտակիչի շինարարություն և կառավարում • ջրի մատակարարում և կառավարում • վառելիքի և վտանգավոր նյութերի կառավարում • ավտոմոբիլային երթևեկության կառավարում • աշխատողների առողջություն և անվտանգություն • արտակարգ իրավիճակներին պատրատվածություն և արձագանքում • արտակարգ իրավիճակներին պատրատվածություն և արձագանքման պլան • ոչ կամավոր տարաբնակեցում • տեղական աշխատուժի ներգրավում շինարարական աշխատանքներին
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով շինարարների և նախագծային կազմակերպությունների հետ
      Հունիսի 3-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի վերաբերյալ՝ Լոտ1. Սևան քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-1 Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել վերոնշյալ հաստատությունում էներգախնայողության միջոցառումների մրցույթի հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, հայտերի մերժման պատճառները, ինչպես նաև պայմանագրի շնորհման կարգը: Հիմնադրամի ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:
      Ավելին Փակել
    • Աշխարհում նշվում է քամու միջազգային օրը
      Հունիսի 15-ին մեր մոլորակի վրա նշվում է Քամու համաշխարհային օրը: Այս հետաքրքիր տոնը նախաձեռնել են Քամու էներգետիկայի եվրոպական ասոցիացիան և Քամու էներգիայի հարցերով համաշխարհային խորհուրդը: Տոնի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել քամու էներգետիկայի հսկայական պոտենցիալի վրա: Փորձագետների խոսքով՝ քամու էներգետիկայի զարգացումը կարող է լուծել մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ կրճատել հսկայական գումարները, որոնք ամեն տարի ներդրվում են էներգետիկայի մեջ:Քամու օրվա հեղինակները նշում են, որ տոնի հիմնական խնդիրներից է նաև լայն հասարակությանը քամու էներգետիկային ծանոթացնելը: Մարդկանց գործնականում ցույց են տալիս, թե ինչպես է ստացվում քամու էներգիան:Հունիսի 15-ին աշխարհի շատ երկրներում հազարավոր միջոցառումներ են անցկացվում, որոնց շրջանակներում կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի քամու կայաններ, հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ, դասախոսություններ և սեմինարներ:Քամու օրը Եվրոպայում առաջին անգամ նշվել է 2007 թվականին:
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Ս.թ. ապրիլի  29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի համար՝
      • Լոտ 1. Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-52/2016
      Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Հանդիպման հիմնական նպատակն է   ներկայացնել հայտադիմումների  պատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը  շահագրգիռ կազմակերպությունների համար:Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները:  Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:
      Ավելին Փակել
    • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԾՐԱԳԻՐ
      ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող երկրներում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքար երկրաջերմային տեղանքում նախատեսում է իրականացնել հետախուզական հորատման աշխատանքեր: Այդ նպատակով մշակվել է ծրագրի Տարաբնակեցման Քաղաքականության Շրջանակը և Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվություն և բնապահպանական կառավարման պլան փաստաթուղթը:
      Ավելին Փակել
    • Այսօր լրանում է մեր գործունեության 10 տարին
      Այսօր լրանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գործունեության 10 տարին, որի ընթացքում իր առաքելությանը հավատարիմ կառույցը մեծ ներդրում է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման ոլորտում: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվեց 2005թ.-ի ապրիլի 28-ին ՀՀ Կառավարության որոշմամբ:  Հիմնադրամն իր գործունեությունը սկսեց հստակ ամրագրված աշխատանքային օրենսդրությամբ և պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատակազմի ներգրավվածությամբ: Մեկ տասնամյակ ծավալուն գործունեության ընթացքում Հիմնադրամը հասցրել է ձեռք բերել համընդհանուր ճանաչում և վստահություն լավագույնս իրականացրած յուրաքանչյուր նախագծի շնորհիվ, ստանալով մի շարք պետական և մասնավոր, ինչպես նաև միջազգային առաջադեմ կազմակերպությունների աջակցությունը՝ միաժամանակ հաստատելով համագործակցության ամուր եզրեր: Հիմնադրամը շարունակում է հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ հիմք դնելով նորանոր նախագծերի ու համագործակցությունների և օգտագործելով ոլորտի զարգացման բոլոր հնարավոր նախադրյալները:
      Ավելին Փակել
    • ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում հետախուզական հորատման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ
      ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի,  «Վերականգնվող էներգետիկայի ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող երկրներում» ծրագրի շրջանակներում Համաշխարհային Բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում նախատեսում է իրականացնել հետախուզական հորատման աշխատանքեր:Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման գործընթացի իրականացման նպատակով սույն թվականի մարտի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի գյուղապետարանում ժամը 12:00-ին տեղի ունեցան հանրային քննարկումներ / լսումներ, որոնք ձեռնարկվել էին Հայաստանի Վերականգնվող էներգետիկա­յի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) կողմից: Հանրային քննարկումներին մասնակցում էին Ծղուկ, Սպանդարյան և Սառնակունք համայնքների և ՀՎԷԷՀ ներկայացուցիչները:
      Ավելին Փակել
    • Ժողով շինարարների և նախագծային կազմակերպությունների հետ
      Ս.թ. մարտի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝ Լոտ 1.  «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-45/2015-1 Լոտ 2. «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-45/2015-2 Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Հանդիպման ընթացքում հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը  հետաքրքրված շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներին, ներկայացրեց մրցույթների հայտերի նախապատրաստման փուլում ինչպես ավելի արդյունավետ կազմակերպեն իրենց աշխատանքը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց  մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ջրատաքացուցիչների տեսակների,  ջրատաքացման սխեմաների հիմնական տեսակների, պահանջվող արևային համակարգի բնութագրերի, խնայողության հաշվարկային ցուցումների, լուսադիոդային լուսատուների  հաշվարկային մեթոդների, արտաքին լուսատուների բնութագրերի մասին:
      Ավելին Փակել
    • Երկօրյա սեմինար Ենոքավանում
      Մարտի 14-ից 15-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ նախարարության աշխատակիցները ի դեմս նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի անձնակազմը  երկօրյա սեմինար անցկացրեցին ՀՀ Տավուշի մարզի  Ենոքավան գյուղում:Շրջայցի ընթացքում Ենոքավան գյուղի գյուղապետը, Ենոքավանի զարգացման հիմնադրամի  և համայնքի ներկայացուցիչները ներկայացրեցին գյուղի հիմնական դպրոցի, մանկապարտեզի, համայնքային կենտրոնի, գյուղի բնակչիչների կենցաղային խնդիրները, որոնց հնարավոր լուծումները քննարկվեցին սեմինարի ընթացքում: Քննարկվեցին նաև գյուղի գյուղատնտեսության և զբոսաշրջության պոտենցյալը, դրանց զարգացման խթանները, ինչպես նաև թիմային աշխատանքում առաջ եկած առաջարկությունների իրագործելիությունը: Սեմինարի հիմնական շեշտադրումն էր Ենոքավան գյուղը դարձնել Հայաստանում նախատիպը չունեցող «Էկո գյուղ», որի ենթակառուցվածքները կգործեն բնական և վերականգնվող պաշարների սպառման ամենաարդյունավետ և էներգախնայող համակարգերի միջոցով: Սեմինարի ընթացքում որոշվեց բոլոր առաջարկությունների և խնդիրների հնարավոր լուծումները համակարգել և այնուհետև նորացված ծրագրով ներկայացնել քննարկման:
      Ավելին Փակել
    • Հանդիպում էներգախնայության ծրագրի շրջանակներում
      Փետրվարի 23-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝ Լոտ 1.«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-42/2015-1 Լոտ 2. «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-42/2015-2 Լոտ 1. Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-1 Լոտ 2. Հայաստանի ազգային գրադարանի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-2 Լոտ 3. Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոցի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-46/2015-3 Նախամրցութային ժողովին մասնակցում էին քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչներ՝ Գևորգ Նալբանդյանը, Վարուժան Եղիազարյանը, Ասատուր Ասատրյանը, շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված շինարարական և նախագծային կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների շրջանակներում կատարվելիք աշխատանքների առանձնահատկությունները, ինչպես նաև մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը:
      Ավելին Փակել
    • Հարգելի գործընկերներ INOGATE ծրագրի շրջանակներում կազմակերպվում է <<ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՈՒԴԻՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ >> սեմինար
      Հարգելի գործընկերներ տեղեկացնում ենք Ձեզ, որ INOGATE ծրագրի շրջանակներում կազմակերպվում է <<ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՈՒԴԻՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ >>  սեմինար, որը տեղի կունենա 2015թ.-ի փետրվարի 24-27 Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտում. փողոց՝ Ալիխանյան եղբայրներ 2 Ա: Կից ներկայացված է մանրամասն տեղեկատվություն միջոցառման վերաբերյալ: Նախնական գրանցման համար ուղարկեք էլեկտրոնային հաղորդագրություն հետևյալ էլ.փոստի հասցեով՝ bsvahan@mail.ru կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 91 401 388 / +374 55 401 388: A Workshop for energy engineers, industrial and ESCO managers
      Ավելին Փակել
    • Այցելություն Հրանտ Դինքի անվան թիվ 44 և Գ. Աթաբեկյանի թիվ 61 դպրոցներ
      ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը այցելեցին Երևանում գտնվող Հրանտ Դինքի անվան թիվ 44 դպրոց և Գ. Աթաբեկյանի թիվ 61 դպրոցտեղում ծանոթանալու համար շինարարական աշխատանքներին: Դպրոցներում իրականացվում են մի շարք էներգախնայողության միջոցառումներ: Գ. Աթաբեկյանի թիվ 61 դպրոցում գրեթե ավարտված են էներգախնայության ծրագրի շրջանակներում կատարվող շինարարական աշխատանքները: Դպրոցի տնօրեն Լուսինե Գրիգորյանը իր և դպրոցի ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքների համար և ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանին  հանձնեց  ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ:
      Ավելին Փակել
    • Նախամրցութային ժողով
      Փետրվարի 11-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում էներգախնայության ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հետևյալ մրցույթների համար՝ Լոտ 1. «Սևան» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-1 Լոտ 2. «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-43/2015-2 Լոտ 1. «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-44/2015-1 Լոտ 2. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-44/2015-2 Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության միջոցառումների մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Ելույթներով հանդես եկան Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը, ԷԽ ծրագրի  խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը և ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց Մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց քրեակատարողական հիմնարկների համար արևային ջրատաքացուցիչների, լուսադիոդային լույսերի և մոնիթորինգի համակարգի ներդրման մասին: Հիմնադրամի ԷԽ ծրագրի  խորհրդատու Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Զարուհի Ղարագյոզյան- Ազգային մրցութային սակարկություն Հրանտ Տեր-Գաբրիելյան – էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները Արմեն Ղարիբյան- Քրեակատարողական հիմնարկների համար արևային ջրատաքացուցիչների, լուսադիոդային լույսերի և մոնիթորինգի համակարգի ուղեցույց
      Ավելին Փակել
    • Նախամրցութային հանդիպում շինարարական, նախագծային և քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչների հետ
      Նախամրցութային ժողովին մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, քրեակատարողական հիմնարկների ներկայացուցիչ Գևորգ Նալբանդյանը, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի շինարար-ինժեներ Արիստակես Ասմանգուլյանը ողջունեց ներկաներին և ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է, հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնել քրեակատարողական հիմնարկների էներգախնայողության միջոցառումների մրցույթների հայտերի նախապատրաստման, ներկայացման և գնահատման ընթացակարգերը: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց  մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/: Հիմնադրամի ՎԷ և ԷԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը խոսեց արևային ջրատաքացուցիչների տեսակների,  ջրատաքացման սխեմաների հիմնական տեսակների, պահանջվող արևային համակարգի բնութագրերի, խնայողության հաշվարկային ցուցումների, լուսադիոդային լուսատուների  հաշվարկային մեթոդների, արտաքին լուսատուների բնութագրերի, ինչպես նաև կենտրոնական մոնիթորինգի համակարգի ներդրման մասին: Զարուհի Ղարագյոզյան -  Աշխատանքների գնում Ազգային մրցութային սակարկություն  Հրանտ Տեր-Գաբրիելյան – էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները Արմեն Ղարիբյան- Քրեակատարողական հիմնարկների համար արևային ջրատաքացուցիչների, լուսադիոդային լույսերի և մոնիթորինգի համակարգի ուղեցույց
      Ավելին Փակել
    • Նախամրցութային հանդիպում շինարարների և նախագծային կազմակերպությունների հետ
      Ս.թ. փետրվարի 2-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ նախամրցութային ժողով հայտարարված հետևյալ մրցույթի համար՝ Լոտ 1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ արևելյան մասնաճյուղի   էներգախնայողության միջոցառումների իրականացում, EE-CW-37/2014 Քննարկմանը մասնակցում էին շինարարական և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցներ: Քննարկման նպատակն էր  մասնակիցներին իրազեկելու ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթի պայմանների, իրականացվող միջոցառումների մասին: Հիմնադրամի գնումների մասնագետ Զարուհի Ղարագյոզյանը մանրամասն ներկայացրեց  մրցութային փաթեթը և իր ելույթում կարևորեց հիմնական դրույթները, որակավորման պահանջները, պայմանագրի պայմանները, ինչպես նաև հայտերի մերժման պատճառները: Հիմնադրամի ԷԽ մասնագետ Հրանտ Տեր-Գաբրիելյանը ներկայացրեց Էներգախնայողության ջերմատեխնիկական ցուցանիշները /նորմատիվային փաստաթղթերը, ջերմային հաշվարկը, ֆինանսատնտեսական ցուցանիշները/:
      Ավելին Փակել
    • ՀՀ Երկրաջերմային ծրագիր
      01.01.2015 թ․ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ ի դեմս Հայաստանի վերականգնվողէներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակներում Համաշխարհային բանկի օժանդակությամբ ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանքում իրականացնում է հետախուզական հորատման աշխատանքեր:
      Ավելին Փակել
  • 2014

    • ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանի ամանորյա շնորհավորական ուղերձը
      Սիրելի  հայրենակիցներ, Անձամբ իմ և Հայաստանի  վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության  Հիմնադրամի  անձնակազմի  անունից  ջերմորեն շնորհավորում եմ  Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, երջանկություն և անսահման   հաջողություններ Ձեր  պատասխանատու աշխատանքում: Թող 2015 թվականը  լինի խաղաղության և հաջողության տարի՝ ի շահ մեր ժողովրդի և մեր  պետության: Թող Ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բոլորիս համար ցանկալի իրադարձություններով  և հաղթանակներով: ԹԱՄԱՐԱ  ԲԱԲԱՅԱՆ ՀՎԷԷ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՏՆՕՐԵՆ
      Ավելին Փակել
    • Այսօր էներգետիկների միջազգային օրն է
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը շնորհավորում է հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում: Դուք այն մասնագետներն եք, ում ամենօրյա աշխատանքի արդյունքը մարդկանց լույսով ու ջերմությամբ ապահովելն է: էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության անկախությունը և մակարդակի բարձրացումը  մեր հանրապետության համար առանձնահատուկ նշանակություն ունի: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն են իրականացնում իրենց աշխատանքները: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին ցանկանալով արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր երկրին:  
      Ավելին Փակել
    • Շարունակվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովը
      Այսօր շարունակվում է Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողովը:Ելույթ ունեցան հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, հիմնադրամի ՎԷ եւ ԵԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը: Թամարա Բաբայանը ներկայացրեց Վերականգնվող էներգետիկայի ծրագրերի որոշումների կայացման գործիքների ներածությունը պատշաճ տնտեսական և բնապահպանական վերլուծությունների համար: ՎԷ եւ ԵԽ փորձագետ Արմեն Ղարիբյանը ներկայացրեց Հայաստանում ՎԷ ոլորտում ներդրումների հնարավորությունների մասին, որից հետո ներկայացրած զեկույցների շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումնմեր, վերլուծություններ եւ առաջարկություններ: Համաժողովի մասնակիցները անդրադարձել են նաև ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին: Ամփոփելով համաժողովի արդյունքները ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հույս  հայտնեց, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր կազմակերպություննեի միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը արդյունավետ օգտագործելու համար:
      Ավելին Փակել
    • Այսօր մեկնարկեց Հայաստանի վերականգնվող էներգետիկային նվիրված երկօրյա համաժողովը
      ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության նախաձեռնությամբ և  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի օժանդակությամբ դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգետիկային նվիրված համաժողով: Համաժողովին մասնակցել են ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներդրողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:  Միջոցառման գլխավոր նպատակն էր` ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները, զարգացումները, ներառյալ օրենսդրական բարեփոխումները, ֆինանսավորման հնարավորությունները, տեխնոլոգիական նորույթները, ինչպես նաև, մեկ անգամ ևս անդրադառնալ խնդիրներին և ոլորտի զարգացման ապագա ծրագրերին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, ներկայացնելով էներգետիկ համակարգի ներկա վիճակը և վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, նշել է, որ Հայաստանի էներգետիկ անկախության աստիճանի բարձրացման գործում անգնահատելի է վերականգնվող էներգետիկայի դերը՝ որպես սեփական ռեսուրսների օգտագործում: Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում նախատեսված թիրախներին հասնելու համար անհրաժեշտ են որոշակի քայլեր ու հստակ ծրագրեր: Հայկ Հարությունյանը նշել է նաև, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ ռազմավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և, այդ ոլորտում ներդրումները խթանելու նպատակով, Հայաստանում ընդունվել են մի շարք ռազմավարական և օրենսդրական փաստաթղթեր:Ուսումնասիրությունների համաձայն Հայաստանը ունի բավական մեծ սեփական վերականգնվող էներգիայի պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա բավարարել 2025թ էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30%-ը (վերջինս չի ներառում երկրաջերմային էներգիայի, արևային էներգիայի անմիջական փոխակերպման, բիոգազի հիման վրա արտադրվելիք էլեկտրաէներգիայի ներուժը և հողմային էներգիայի զգալի մասը):Այսօր վերականգնվող էներգետիկ պաշարներից ամենաշատն օգտագործվում են հիդրոպաշարները: Հիդրոէներգետիկան 2013 թվականին ապահովել է մեր հանրապետության էլեկտրական էներգիայի տարեկան արտադրանքի մոտ 29%-ը:Համաժողովի բանախոսներն անդրադարձել են նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտի ներդրումային միջավայրին առնչվող հարցերին, ոլորտի մյուս ճյուղերի՝ երկրաջերմային էներգետիկայի ծրագրի բնապահպանական և սոցիալական գնահատման հարցերին, ինչպես նաև, արևային տեխնոլոգիաների ներդրումների հաշվարկման առանձնահատկություններին:Հանդիպման մասնակիցները հույս են հայտնել, որ նման նախաձեռնությունները կնպաստեն տարբեր գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փոխշահավետ համագործակցությանը, ինչը հնարավորություն կստեղծի համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներուժը առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար: Թամարա Բաբայան – Վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագիր (SREP) Արմեն Ղարիբյան -Վերականգնվող  էներգիայի  տեխնոլոգիաների կիրառությունները  Հայաստանի կլիմայական  պայմաններում Վահե Օդաբաշյան -  ՎԷ զարգացման համար միջավայրը ՀՀ-ում. «Կայուն էներգետիկայում ներդրումների հանդեպ պատրաստվածություն» (ԿԷՆՀՊ) ծրագիրի ամփոփում Րաֆֆի Դուրգարյան -  THE GEOTHERMAL ENERGY PROJECT ARMENIA Հմայակ Ավագյան – Երկրաջերմային ծրագրի բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում Քարքար
      Ավելին Փակել
    • Ստորագրվեց նախաձեռնման համաձայնագիր
      Այսօր Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ստորագրվեց նախաձեռնման համաձայնագիր Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և Հայաստանի ազգային պատկերասրահի միջև :
      Ավելին Փակել
    • Այց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ Էներգախնայողության ծրագրի շրջանակներում
      Նոյեմբերի 26-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում հանդիպեցին ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին և պրոռեկտոր Հովիկ Մինասյանին տեղում ծանոթանալու համար կատարված էներգախնայողական աշխատանքներին և առկա խնդիրներին:Ինստիտուտում իրականացվել են մի շարք էներգախնայողական միջոցառումներ, որի արդյուքում ինստիտուտի ջեռուցման համար նախատեսված ծախսը նվազել է, ջերմաստիճանի բարձրացման արդյունքում ուսանողների համար ստեղծվել են առավել հարմարավետ պայմաններ իրենց պարապունքները անցկացնելու համար: Պրոռեկտոր Հովիկ Մինասյանը իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների համար:
      Ավելին Փակել
    • Հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Ա. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց
      Նոյեմբերի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Շիրվանզադեի անվան Երևանի թիվ 21 դպրոց, որտեղ մեկ տարի առաջ ավարտվել են էներգախնայողության ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները: Հիմնադրամի աշխատակիցները դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանի ուղեկցությամբ շրջեցին դասասենյակներով ստուգելու համար ծրագրի արդյունավետությունը: Դպրոցի տնօրենը, անձնակազմը և աշակերտները հայտնեցին իրենց գոհունակությունը Հիմնադրամի և շինարարական կազմակերպության մասնագետներին ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար, նշելով որ ծրագրի շնորհիվ ձմեռվա ամիսների դպրոցում երեխաների բացակայության թիվը կտրուկ նվազել է, քանի որ դպրոցի ջեռուցման բոլոր խնդիրները լուծված են:
      Ավելին Փակել
    • Հիմնադրամի աշխատակիցների ստուգայցը Մասիսի թիվ 2 դպրոց
      Ս. թ. նոյեմբերի 19-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աշխատակիցները աշխատաքային ստուգայց կատարեցին Մասիսի թիվ 2 դպրոց, որտեղ մեկ տարի առաջ էներգախնայողական ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողական միջոցառումներ: Այցի շրջանակներում Հիմնադրամի աշխատակիցները տնօրեն Արև Նազարյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցով գնահատելու համար  կատարված էներգախնայողական աշխատանքների արդյունավետությունը և ստուգելու առկա թերությունները: Դպրոցի տնօրեն Արև Նազարյանը հայտնեց իր գոհունակությունը դպրոցի պայմանները բարելավելու համար:
      Ավելին Փակել
    • Հիմնադրամի աշխատակիցները այցելեցին Մասիսի հիվանդանոց
      Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող   Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 19-ին Հիմնադրամի աշխատակիցները աշխատաքային ստուգայց կատարեցին Մասիսի հիվանդանոց, որտեղ մեկ տարի առաջ էներգախնայողական ծրագրի շրջանակներում կատարվել են էներգախնայողական միջոցառումներ:      Այցի շրջանակներում Հիմնադրամի ինժեներները տնօրեն Ալեկսանդր Ղուկասյանի  ուղեկցությամբ շրջեցին հիվանդանոցում գնահատելու համար  կատարվածէներգախնայողական աշխատանքների արդյունավետությունը և ստուգելու առկա թերությունները: Հիվանդանոցի  տնօրեն Ալեկսանդր Ղուկասյանը հայտնեց իր գոհունակությունը հիվանդանոցի պայմաները բարելավելու համար, որը հանգեցրել է  այցելուների հարմարավետության մակարդակի բարձրացմանը:
      Ավելին Փակել
    • Ստորագրվեց Արդարադատության նախարարության և հիմնադրամի միջև պայմանագիր
      Նոյեմբերի 14-ին, ՀՀ կառավարությունում, Արդարադատության նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷՀ) միջև ստորագրվել է էներգախնայողության ծրագրի վերաբերյալ համաձայնագիր:Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:
      Ավելին Փակել
    • Այց Ավետիսյան Ավագ Դպրոց և Համայքային Կենտրոն
      Այսօր Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը այցելեցին Ավետիսեան Ավագ Դպրոց և Համայքային Կենտրոն: Այցի ընթացքում նրանց ներկայացրեցին նորակառույց դպրոցի առանձնահատկությունները դրա կառուցման փուլից մինչև ավարտը: Բնապահպանական բոլոր նորմերին համապատասխանող դպրոցն առաջինն է Հայաստանում, որ հավակնում է ստանալ LEED հավաստագիր: Հավաստագրի պահանջներին համապատասխանող էկոլոգիապես մաքուր նյութերով կառուցված դպրոցի շենքը համալրված է կրթության բարձր որակ ապահովող անհրաժեշտ տեխնիկայով և հագեցված լաբորատորիաներով, ինչպես նաև ներառական կրթության համար անհրաժեշտ պարագաներով: Կանաչ տանիքներով այս համալիրն առաջին անգամ Հայաստանում օգտագործում է արևի էներգիան՝ միաժամանակ ապահովելով համալիրի տաք ջրի, ջեռուցման և հովացման պահանջները: Դպրոցի այցի ժամանակ փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնեց իր գոհունակությունը՝ գնահատելով նման համալիրի ստեղծման գաղափարը:
      Ավելին Փակել
    • Փոքր ՀԷկ-երի հիմնախնդիրների վերաբերյալ համաժողով
      Այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ  կազմակերպված  փոքր ՀԷԿ-երի հիմնախնդիրներին, ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փոխնախարար Հայկ Հարությունյանը, նախարարության պաշտոնատար այրեր, Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, փոքր ՀԷԿ-երի, միջազգային  ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:  Բացման խոսքով հանդես եկավ Երվանդ Զախարյանը, ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց համաժողովին մասնակցության և ոլորտի հանդեպ հետաքրքրության համար:  Նշեց, որ Փոքր ՀԷԿ-երի զարգացման հայաստանյան փորձը համարվում է իսկապես աննախադեպ, հաշվի առնելով, որ մասնավոր սեփականություն հանդիսացող և մասնավորի կողմից կառավարվող ավելի քան 150 ՓՀէԿ է կառուցվել անցած տասնամյակում: 2014 թվականի  հոկտեմբերի 1–ի  դրությամբ՝ հանրապետությունում աշխատել է 162 ՓՀԷԿ,  մոտ՝ 277  Մգվ հզորությամբ: Ըստ տրամադրված լիցենզիաների այսօր  կառուցման փուլում են ևս 65 ՓՀԷԿ-եր՝ նախագծային 131 Մգվ հզորությամբ: Այդ ձեռքբերումների գրավականը եղել է պետության խթանող քաղաքականությունը և ներդրումների համար նպաստավոր միջավայրը, որը ժամանակին ձևավորվել է տարբեր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ և միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ: Նրա խոսքով՝ փոքր ՀԷԿ-երի բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած, սակայն դա չի նշանակում, որ չկան մտահոգություններ և խնդիրներ՝ ստացված արդյունքների պահպանման, այս ոլորտի հետագա զարգացման և կայունության ապահովման համար: Այսօրվա  համաժողովն էլ նվիրված է հենց այդ հիմնախնդիրների բացահայտմանը և գտնելու ոլորտի կայուն զարգացմանը նպաստող լուծումներ: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց փոքր ՀԷԿ-երի ներկայացուցիչներին՝ կատարած աշխատանքների ու ներդրումների համար և հորդորեց ներկաներին լինել ակտիվ քննարկման ընթացքում: Համաժողովին ելույթներով հանդես եկան փոխնախարար Հայկ Հարությունյանը, Փոքր ՀԷԿ-ի միության նախագահ տիկին Նահապետյանը, Նախարարության Զարգացման վարչության պետ Հրաչ Ծուղունյանը, ՎԷ բաժնի պետ Դանիել Ստեփանյանը, Էկոլուր ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, Միջազգային կառույցների ներկայացուցիչները: Ելույթների ընթացքում կարևորվեց ՓՀԷԿ-երի զարգացման և գործունեության հեռանկարները, տեխնիկական խնդիրների օրենսդրական կարգավորման նորույթները, բնապահպանական խնդիրների կանոնակարգումը և ջրօգտագործման արդյունավետությունը, կառուցման և վերազինման ֆինանսավորման հնարավորությունները և միջազգային փորձը: Հրաչ Ծուղունյան – Փոքր ՀԷԿ-երի Շահագործման հիմնախնդիրները և դրանց տրված արտոնյությունների կիրառման հնարավոր տարբերակները 2016 թ-ից հետո Consulting Services for the “Programme for the Promotion of Renewable Energies: German-Armenian Renewable Energy Fund (GAF-RE) Phase III” ՓՀԷԿ-երի ներկա գործունեության պատկերը «Վերականգնվող Էներգիայի Աջակցություն» Վարկային Ծրագիր-Իրականացնող` «Գերմանահայկական հիմնադրամ» Ծրագրի Կառավարման Գրասենյակ Էկո լուր
      Ավելին Փակել
    • Հանդիպում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
      Ս.թ. նոյեմբերի 12-ին ՀՎԷԷՀ-ում տեղի ունեցավ հանդիպում, որը վերաբերվում է Հայաստանում արևային տաք ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի զարգացմանը:  Հանդիպմանը մասնակցում էին Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ֆիխտներ կազմակերպության ներկայացուցիչները, Տեխնոկոմ ընկերության տնօրեն Միխայել Մարտիրոսյանը, Գերմանա-հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Գևորգ Թումանյանը, ԱՐՓԻ Արևային Ջրատաքացուցիչներ ընկերության տնօրեն Հայկ Չոբանյանը, Շտիգեն ընկերության ներկայացուցիչը, ինչպես նաև հիմնադրամի աշխատակիցները: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր արևային էներգիայի զարգացման հեռանակրների վերաբերյալ, ինչպես նաև հարցեր Հայաստանում արևային ջրատաքացուցիչների լայնամաշտաբ ներդրման հետ: Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հետաքրքրվեցին ոլորտում առկա տեխնիկական և ֆինանսական խնդիրների մասին  և հույս հայտնեցին գտնել համագործակցության եզրեր հետագայում ոլորտը զարգացնելու նպատակով:
      Ավելին Փակել
    • Նախամրցութային հանդիպում շինարարների հետ
        Oգոստոսի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեց