Մեկնարկել է «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի ընթացքում բացման ելույթով հանդես եկան Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Աբրահամյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Կարապետ Թոռչյանը։
Հիմնադրամի տնօրենը և աշխատակիցները ներկայացրին վերոնշյալ ծրագիրը, գնումների գործընթացը և տեխնիկական լուծումները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտորը ներկայացրեց համալսարանում կատարված աշխատանքների արդյունքները, իսկ ծրագրի շինարար ընկերություններից «Էկովիլ» ՍՊԸ տնօրենը անդրադարձավ Հիմնադրամի հետ ունեցած համագործակցություններին։ Միջոցառման առաջին հատվածի վերջնամասում Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում էներգաարդյունավետության բնագավառում կիրառվող քաղաքականությունը։ ավելին