Հիմնադրամի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման մեխանիզմների գործարկում և աջակցություն «կանաչ էներգետիկայի» զարգացմանը» ծրագրի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը իրականացրել է էներգաարդյունավետության բարձրացման վերաբերյալ իրազեկման արշավ։ Արշավն իրականացվել է Գյումրի, Վանաձոր, Կապան և Երևան քաղաքներում, արշավին մասնակցել են համալսարանի ուսանողներ, դասախոսներ և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան մասնագետներ։