Ծրագրի նպատակը՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ներուժի առավելագույն իրացում։
Ակնկալվող արդյունքները՝ Էներգախնայողության մակարդակի բարձրացում և վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի աճ։
Ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները 24.10.2023թ. դրությամբ։ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից Էներգախնայողության միջոցառումներն իրականացնելու նպատակով նախաձեռնվել է մրցութային գործընթաց 11 հանրային օբյեկտում: Գործընթացի արդյունքում կնքվել է չորս պայմանագիր՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, Երևանի քաղաքապետարանի թիվ 8 պոլիկլինիկայի, Գյումրու քաղաքապետարանի Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի, Գյումրու սբ. Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի հետ։ Որտեղ մեկնարկել են շինարարական աշխատանքները։
Իրականացվել է մանրամասն էներգետիկ աուդիտ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի N 9, N 21 մասնաշենքերում և Գյումրու մասնաճյուղում, որի արդյունքում կնքվել է նախաձեռնման համաձայնագիր։
Նախաձեռնվել է «Շահառուների շրջանում հանրային իրազեկվածության բարձրացում»՝ Բաղադրիչ 2.-ի իրականացումը: Մասնավորապես, նախապատրաստվել է դասընթացների կազմակերպում Հայաստանի ուսումնական հաստատություններում և մեթոդաբանական ու վերլուծական նյութերի մշակում, էներգաարդյունավետության վերաբերյալ տեղեկատվական միջոցառումների կազմակերպում խորհրդատվական ծառայության տեխնիկական առաջադրանքը, նախաձեռնվել է մրցութային փատաթղթերի պատրաստման գործընթաց: